Ի՞նչն է քո միակ մխիթարությունը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

(Խմբագրումների միջև եղած տարբերությունները)
(Նոր էջ. {{info|What is Your Only Comfort?}}<br> Բարեփոխումների դարի վարդապետրաններից, թերևս, ոչ մեկն այնքան սիրված չէ, որքան Հ...)
 
Տող 1. Տող 1.
{{info|What is Your Only Comfort?}}<br>  
{{info|What is Your Only Comfort?}}<br>  
-
Բարեփոխումների դարի վարդապետրաններից, թերևս, ոչ մեկն այնքան սիրված չէ, որքան Հայդելբերգի վադապետարանը: Բացման հարց ու պատասխանի ժամանակ վարդապետարանի անձնական և տարբերակիչ տոնն ակնհայտ է դառնում: «Ի՞նչն է քո միակ մխիթարությունը կյանքի և մահվան մեջ»: Սա տեսական հարց չէ. «Ի՞նչ անհրաժեշտ կլիներ, եթե Աստված ստիպված լիներ մխիթարել մեղավորներին»: Սա ավելի շատ գործնական հարց է. «Ի՞նչպես եմ ես մխիթարվում մինչ ապրում եմ, և ի՞նչպես կմիխաթվեմ, երբ մահանամ»:  
+
Բարեփոխումների դարի վարդապետարաններից, թերևս, ոչ մեկն այնքան սիրված չէ, որքան Հայդելբերգի վադապետարանը: Բացման հարց ու պատասխանի ժամանակ վարդապետարանի անձնական և տարբերակիչ տոնն ակնհայտ է դառնում: «Ի՞նչն է քո միակ մխիթարությունը կյանքի և մահվան մեջ»: Սա տեսական հարց չէ. «Ի՞նչ անհրաժեշտ կլիներ, եթե Աստված ստիպված լիներ մխիթարել մեղավորներին»: Սա ավելի շատ գործնական հարց է. «Ի՞նչպես եմ ես մխիթարվում մինչ ապրում եմ, և ի՞նչպես կմիխաթվեմ, երբ մահանամ»:  
Բացման հարցման մեջ բանալի բառը ''մխիթարությունն ''է(Գերմաներեն` ''trost''). Բառը ցույց է տալիս մեր հավաստիությունը և համոզվածությունը Քրիստոսի ավարտված գործի վերաբերյալ: Այս մխիթարությունը տարածվում է ամբողջ կյանքի վրա և նույնիսկ մահվան ժամի վրա: Ինչպես վարդապետարանների հեղինակներից մեկը(Զաքարիուս Ուրսինուսը) նշում է իր վարդապետարանի վերաբերյալ մեկնաբանության մեջ, այս մխիթարությունը ենթադրում է «ձրիաբար մեղքերի թողության հավաստիք, Քրիստոսի միջոցով ու Քրիստոսի շնորհիվ հաշտություն Աստծո հետ և հավիտենական կյանքի որոշակի ակնկալիք` Սուրբ Հոգու միջոցով, Ավետարանի շնորհիվ, ի սրտե հավատալով, որ մենք հավիտենապես փրկված ենք համաձայն Պողոս առաքյալի հայտարարության. «Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց»: Նշենք, որ վարդապետարանը խոսում է մեր «միակ» մխիթարության մասին: Քրիստոսից զատ ոչ մի ուրիշ նման մխիթարություն և հավաստիք չկա:  
Բացման հարցման մեջ բանալի բառը ''մխիթարությունն ''է(Գերմաներեն` ''trost''). Բառը ցույց է տալիս մեր հավաստիությունը և համոզվածությունը Քրիստոսի ավարտված գործի վերաբերյալ: Այս մխիթարությունը տարածվում է ամբողջ կյանքի վրա և նույնիսկ մահվան ժամի վրա: Ինչպես վարդապետարանների հեղինակներից մեկը(Զաքարիուս Ուրսինուսը) նշում է իր վարդապետարանի վերաբերյալ մեկնաբանության մեջ, այս մխիթարությունը ենթադրում է «ձրիաբար մեղքերի թողության հավաստիք, Քրիստոսի միջոցով ու Քրիստոսի շնորհիվ հաշտություն Աստծո հետ և հավիտենական կյանքի որոշակի ակնկալիք` Սուրբ Հոգու միջոցով, Ավետարանի շնորհիվ, ի սրտե հավատալով, որ մենք հավիտենապես փրկված ենք համաձայն Պողոս առաքյալի հայտարարության. «Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց»: Նշենք, որ վարդապետարանը խոսում է մեր «միակ» մխիթարության մասին: Քրիստոսից զատ ոչ մի ուրիշ նման մխիթարություն և հավաստիք չկա:  

Ընթացիկ տարբերակը 06:20, 25 Հունիսի 2015-ի դրությամբ

Related resources
More By Kim Riddlebarger
Author Index
More About Perseverance of the Saints
Topic Index
About this resource
English: What is Your Only Comfort?

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Kim Riddlebarger About Perseverance of the Saints
Part of the series A Pastor's Perspective

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Բարեփոխումների դարի վարդապետարաններից, թերևս, ոչ մեկն այնքան սիրված չէ, որքան Հայդելբերգի վադապետարանը: Բացման հարց ու պատասխանի ժամանակ վարդապետարանի անձնական և տարբերակիչ տոնն ակնհայտ է դառնում: «Ի՞նչն է քո միակ մխիթարությունը կյանքի և մահվան մեջ»: Սա տեսական հարց չէ. «Ի՞նչ անհրաժեշտ կլիներ, եթե Աստված ստիպված լիներ մխիթարել մեղավորներին»: Սա ավելի շատ գործնական հարց է. «Ի՞նչպես եմ ես մխիթարվում մինչ ապրում եմ, և ի՞նչպես կմիխաթվեմ, երբ մահանամ»:

Բացման հարցման մեջ բանալի բառը մխիթարությունն է(Գերմաներեն` trost). Բառը ցույց է տալիս մեր հավաստիությունը և համոզվածությունը Քրիստոսի ավարտված գործի վերաբերյալ: Այս մխիթարությունը տարածվում է ամբողջ կյանքի վրա և նույնիսկ մահվան ժամի վրա: Ինչպես վարդապետարանների հեղինակներից մեկը(Զաքարիուս Ուրսինուսը) նշում է իր վարդապետարանի վերաբերյալ մեկնաբանության մեջ, այս մխիթարությունը ենթադրում է «ձրիաբար մեղքերի թողության հավաստիք, Քրիստոսի միջոցով ու Քրիստոսի շնորհիվ հաշտություն Աստծո հետ և հավիտենական կյանքի որոշակի ակնկալիք` Սուրբ Հոգու միջոցով, Ավետարանի շնորհիվ, ի սրտե հավատալով, որ մենք հավիտենապես փրկված ենք համաձայն Պողոս առաքյալի հայտարարության. «Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց»: Նշենք, որ վարդապետարանը խոսում է մեր «միակ» մխիթարության մասին: Քրիստոսից զատ ոչ մի ուրիշ նման մխիթարություն և հավաստիք չկա:

Պատասխանելով բացման հարցին` վարդապետարանը հայտարարում. «Ես, մարմնով և հոգով, կյանքով և մահով» կունենամ այս մխիթարությունը: Հռովմեացիս 14:7-8-ի շրջասությունը մեզ հիշեցնում է, որ Աստծո հոգատարությունը տարածվում է մեզ վրա ամբողջ կյանքի ընթացքում: Քրիստոսը քանդեց անեծքը. փրկության հավաստիք կա այս կյանքում և մեր մարմինների հարություն աշխարհի վերջում ( տես` Հ. և Պ. 57–58): Այս գիտելիքը մեզ մխիթարում է հիմա և պատրաստում այն ամենին, ինչ մեզ սպասվում է ապագայում:

Մեր մխիթարությունը գալիս է այն փաստից, որ «Ես ինքս ինձ չեմ»: Այս խոսքերը վերցրված են 1Կորնթացիս 6:19-20-ից. «Եւ դուք ձեր տէրը չէք, քանզի մե՛ծ գնով գնուեցիք։ Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ» ։ Մենք Քրիստոսինն ենք, և Նա մեզ հետ կանի այն ինչ Նրա կամքն է: Այս մխիթարությունը հիմնված է այն փաստի վրա, որ Աստված ինքնիշխան է և զորություն ունի անելու այն, ինչ Նա խոստացել է:

Այս հրաշալի փաստը առավելապես մանրամասնվում է պատասխանի հաջորդ մասի մեջ: «Բայց ես պատկանում եմ իմ հավատարիմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին»: Վարդապետարանը մեզ ուղղորդում է մեր հավատքից (սուբեկտիվ) դեպի Քրիստոսի հնազանդությունը` Իմ «Հավատարիմ» Փրկչին (օբյեկտիվ): Քրիստոսը հաստատել է արդարությունը և մեր մեղքերի համար մահացել է խաչի վրա ինձ համար: Քրիստոսի հնազանդության յուրահատկությունները ավելի են մանրամասնվում պատասխանի հաջորդ մասի մեջ. «Ով իր թանկագին արյունով»: Այս խոսքերը եկել են 1 Պետրոս 1:18-19-ից. «Իմացէ՛ք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպէս մի գառ»: Քրիստոսի մահը միակ միջոցն է, որով մեղավոր մարդու մեղքը կարող է ջնջվել(փրկագնում) և հեռացնել Աստծո բարկությունը (գթասրտություն): Վարդապետարանը մեզ հիշեցնում է, որ մեր փրկության հիմքը Քրիստոսի գործն է մեր մեջ` ոչ թե մեր հավատքը կամ մեր բարի գործերը:

Հաջորդը` վարդապետարանի առաջին պատասխանը մեզ ասում է, որ Հիսուսի մահը այս խոստացված փրկության հիքն է, որրովհետև Նա «լիովին բավարարել է իմ մեղքեր համար»: Քրիստոսի մահն է միայն բավարարում Սուրբ Աստծո արդարությունը(Հռովմ. 3:21–26): Ոչ մի մարդկային աշխատանք կամ կրոնական արարողություն չի կարող դա անել: Ոչ միայն այդ, բայց նաև Նրա մահը «ինձ փրկել է սատանայի իշխանությունից»: Սա 1 Հովհաննես 3:8-ի արձագանքն է. «Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը»: Սատանան Երկնքից վտարվեց, որպեսզի այլևս չկարողանա մեզ մեղադրել երկնային դատարանի առաջ: Քրիստոսի հաղթանակը նրա նկատմաբ երևում է խաչի վրա(Կող. 2:13–15):

Վարդապետարանը այնուհետև նշում է, որ փրկության մեր երաշխիքը և մեր տոկունությունը հավատքի մեջ նույնպես Քրիստոսի աշխատանքն է: « [Քրիստոսը] այնպես է պաշտպանում ինձ, որ առանց իմ երկնային Հոր կամքի մի մազ անգամ չի կարող ընկնել իմ գլխից»: Սա վերցրված է Մաթևոս 10:29-30-ից. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում: Եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են»: Որպեսզի ունենամ Ավետարանի խոստացված մխիթարությունը Ես պետք է իմանամ, որ Աստծո սուվերեն հոգատարությունը տարածվում է իմ կյանքի բոլոր ոլորտների վրա: Աստծո կամքից զատ ինձ հետ ոչինչ չի պկատարվում: Փաստորեն «ամեն բան գործակից է իմ փրկությանը» (տես` Հռով. 8:28): Աստված նախասահմանել է ամեն ինչ: Նա մեզ փրկագնում է մեղքից: Եվ վերջում Աստված դա բարի գործակից կանի ինձ համար:

Վերջապես, մենք իմանում ենք, որ այս մխիթարությունը իմն է դառնում Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով: «Ոսւտի Իր Սուրբ Հոգու միջոցով Նա նաև վստահեցնում է ինձ հավիտյան կյանքի մեջ»: Սուրբ Հոգին վկայում է Աստծո Խոսքի ճշմարտության մասին և հաստատում այն խոստումը, որ Աստված տվել է ինձ, ըստ որի Նա կփրկի նրանց, ովքեր վստահում են Քրիստոսին: Այս նույն Հոգին «ինձ ստիպում է սրտանց ցանկանալ և պատրաստ լինել ապրելու Նրա համար»: Աստված է, որ Նրա բարի գործը ավարտին կհասցնի: Նա, ով արդարացնում է ինձ, նաև կսրբացնի: Նա, ով իմ մեջ բարի գործ է սկսել այն ավարտին կհասցնի:

Այս ամենն իմանալը ինձ աննկարագրելի մխիթարություն է տալիս կյանքի և մահվան մեջ: