Քրիստոսի տառապանքները և Աստծո բացարձակ իշխանությունը
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
(Նոր էջ. {{info|The Suffering of Christ and the Sovereignty of God}}<br> ''2005 թ. “Փափագել Աստծուն” ազգային կոֆերանսից'' Այս ամփոփիչ նիստի...)
Հաջորդ խմբագրում →
12:13, 11 Հուլիսի 2013-ի տարբերակ
By John Piper
About The Sovereignty of God
Part of the series 2005 Desiring God National Conference
Translation by Sona Petrosyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
2005 թ. “Փափագել Աստծուն” ազգային կոֆերանսից
Այս ամփոփիչ նիստին կցանկանայի մեծարել Քրիստոսին Իր տառապանքներում: Եվ այդ ընթացքում կհամարձակվեի տալ Աստվածաշնչյան հիմնական բացատրությունը տառապանքի գոյության վերաբերյալ: Եվ դա ցանկանում եմ անել այնպես, որ դուք և ես ազատ լինենք հուսահատության, ինքնախղճահարության, վախի, հպարտության վհատեցնող ազդեցություններից, այնպես որ մենք, ուժեղ լինենք, թե տկար, մեր ուժերը ներդնենք ամեն բանում, ինչպես նաև տառապանքում, Աստծո գերիշխանության փափագը տարածելու , Հիսուս Քրիստոսի միջոցով, ի ուրախություն բոլոր մարդկանց:
Բովանդակություն |
Տառապանքի գոյության Աստվածաշնչյան հիմնական բացատրությունը
Ես հավատում եմ, որ ամբողջ տիեզերքը գոյություն ունի` Աստծո շնորհքի փառքի մեծությունը ցույց տալու համար: Կարելի էր ավելի պարզ ասել, որ ամբողջ տիեզերքը գոյություն ունի Աստծո փառքի մեծությունը ցույց տալու համար, և դա ճիշտ կլիներ: Բայց Աստվածաշունչը ավելին է հայտնում: Աստծո փառքը երևում է ավելի պայծառ, ավելի գեղեցիկ` հենց Նրա շնորհքի փառքը երևացնելով: Այդ պատճառով, սա է ամեն բանի, ներառյալ տառապանքի, գերագույն նպատակը և վերջնական բացատրությունը:
Աստված նախասահմանեց ցույց տալու իր շնորհքի փառքի մեծությունը ի ուրախություն իր արարածների, և Նա բացահայտեց մեզ համար, որ դա է վերջնական նպատակը և բացատրությունը այն բանի, թե ինչու գոյություն ունի մեղք և ինչու գոյություն ունի տառապանք, և ինչու մենք ունենք մեծ տառապյալ Փրկիչ: Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին, եկավ մարմնով` տառապելու և մահանալու և այդ տառապանքով ու մահով փրկելու ինձ և քեզ նման անարժան մեղավորներին: Տառապանք կրելու և մեռնելու նպատակ ունեցող այս գալուստը Աստծո շնորհքի փառքի մեծության գերագույն արտահայտությունն է: Այլ կերպ ասած` Քրիստոսի մահը մեծագույն տառապանքներում Աստծո շնորհքի փառքի ամենամեծ, ամենապարզ, ամենացայտուն արտահայտությունն/դրսևորումն է: Եթե դա ճիշտ է, ապա վեր է հանվում մի զարմանալի ճշմարտություն, այն, որ տառապանքը արարված տիեզերքի կարևոր բաղադրիչն է, որում Աստծո շնորհքի փառքի մեծությունը բացահայտվում է ամբողջապես: Տառապանքը տիեզերքի նկարակերտության կարևորագույն բաղադրիչներից է, որպեսզի շնորհքի գործը բացահայտվի իր իրական տեսքով:
Կամ ավելի պարզ ու համառոտ ասած` տիեզերքում տառապանքի գոյության հիմնական պատճառը այն է, որ Քրիստոսը կարողանար ցույց տալ Աստծո շնորհքի փառքի մեծությունը` Իր տառապանքով մեր տառապանքը հաղթահարելու համար: Բոլորովին անմեղ և ամենասուրբ Աստծո Որդին` միանգամայն անարժան մեղավորների փոխարեն` մեզ հավիտենական ուրախության տանելու նպատակով, Աստծո շնորհքի փառքի ամենամեծ արտահայտությունն է, որ երբևէ եղել է կամ կլինի:
Տիեզերքը ստեղծելիս, Իր շնորհքի փառքը ցույց տալու համար, Աստված չընտրեց որևէ այլ ծրագիր: Դա էր այն պահը`Ավագ Ուրբաթը, որի համար տիեզերքում ամեն բան ծրագրվեց; Աստծո շնորհքի փառքի ավելի մեծ դրսևորում չէր կարող լինել քան այն, ինչ տեղի ունեցավ Գողգոթայում: Դրան տանող և դրանից բխող ամեն ինչ բացատրվում է հենց դրանով, այդ թվում նաև աշխարհում գոյություն ունեցող բոլոր տառապանքները:
Աստվածաշնչյան ճանապարհը, որ տանում է այս ճշմարտությանը
Ես առաջարկում եմ Ձեզ միասին անցնել Աստվածաշնչյան այն ուղիով, որ ինձ բերեց այս ճշմարտությանը: Մինչև այստեղ ասված ամեն բան կարող է թվալ վերամբարձ տեսություն կամ փիլիսոփայություն: Բայց դա շատ ավելին է : Դա այն է, ինչ սովորեցնում է Աստվածաշնչի ամեն բառը:
Հայտնություն 13:8
Եկեք սկսենք Հայտնության գրքի 13:8 խոսքից: Հովհաննեսը գրում է. “Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, * որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ * որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է։” (“Արարատ” թարգմանություն) Սա լավ, կոկիկ, բառացի թարգմանություն է: Սա նշանակում է, որ նախքան աշխարհի ստեղծումը կար մի գիրք, որը կոչվում է “Գառի կեանքի գիրքը, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է”: Գառը խաչված Հիսուս Քրիստոսն է: Գիրքը խաչված Հիսուս Քրիստոաի գիրքն է: Այդ պատճառով, Աստված աշխարհը ստեղծելուց առաջ տեսնում էր սպանված Հիսուս Քրիստոսին, և տեսնում էր Նրա արյունով գնված մի ժողովուրդ, գրքում գրված: Սա նշանակում է, որ Հիսուսի տառապանքները այնպիսի մի մտադրություն չէր, որ Աստծո մոտ առաջացել է հետագայում, ասես ստեղծագործման աշխատանքը այնպես չէր ընթանում, ինչպես Աստված ծրագրել էր: Նախքան աշխարհի հիմնումը Աստված ուներ մի գիրք, որ կոչվում էր “Գառի կեանքի գիրքը, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է”: Գառի մորթվելը ստեղծագործության պատմությունից առաջ եղել է Աստծո ծրագրում:
2 Տիմոթեոսի 1:9
Եկեք հիմա նայենք 2 Տիմոթեոսի 1:9 խոսքը: Պողոսը նայում է ետ դեպի հավերժություն` նախքան դարերի սկիզբը և ասում. “Որ փրկեց մեզ, * եւ սուրբ կոչումով կանչեց. * ոչ թէ մեր գործերի համեմատ, * այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը * յաւիտենական դարերից առաջ”: Աստված մեզ շնորհք (չվաստակած ողորմություն` ողորմություն մեղավորների հանդեպ` շնո′րհք) տվեց Քրիստոս Հիսուսով, նախքան դարերի սկսվելը: Մենք դեռ ստեղծված չէինք, մենք դեռ գոյություն չունեինք, որպեսզի մեղք գործեինք: Բայց Աստված արդեն կանխորոշել էր, որ շնորհքը, Հիսուսով եղած շնորհքը, արյունով գնված շնորհքը, մեղքին հաղթող շնորհքը, մեզ տրվելու էր Քրիստոս Հիսուսի մեջ: Եվ այդ ամենը` աշխարհի արարումից առաջ:
Այսպիսով, գոյություն ունի “Գառի կեանքի գիրքը, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է” և գոյություն ունի “Շնորհք”, դեպի անարժան մեղավորները հոսող, ովքեր դեռ չեն ստեղծվել; Եվ մի կորցրեք “մորթվել” բառի նշանակ/ալի/ությունը/արտահայտչականությունը /նշանակության մեծությունը (esphagmenou)` “Գառի …, որ … մորթուած է”: Նոր կտակարանում այն օգտագործվել է միայն Հովհաննես առաքյալի կողմից, և բառացիորեն նշանակում է “սպանել, չարչարել, մորթել”: Այսպիսով այստեղ տառապանք` Աստծո որդու մորթվելը, աշխարհի ստեղծումից առաջ Աստծո մտքում և ծրագրում: Աստծո Գառը պետք է չարչարվի: Նա պետք է մորթվի: Դա է ծրագիրը:
Ինչու՞: Ես Ձեզ ցույց կտամ Աստվածաշնչյան տեքստը, որը տալիս է դրա պատասխանը, բայց թույլ տվեք կրկին այն ՓԱՍՏԵԼ/ՍԱՀՄԱՆԵԼ. Դրա պատճառն այն է, որ արարման նպատակը Աստծո շնորհքի փառքի ամենալեցուն?ԼԻԱՐԺԵՔ, ամենապարզ, ամենահաստատ արտահայտումն/դրսևորումն է: Եվ այդ դրսևորումը տիեզերքի ամենալավ էության մորթվելն է միլիոնավոր անարժան մեղավորների համար: Աստծո Գառի չարչարանքն ու մահը պատմության մեջ Աստծո շնորհքի փառքի ամենամեծ հնարավոր դրսևորումն է: Այդ պատճառով Աստված այն ծրագրել էր աշխարհի ստեղծումից առաջ:
Եփեսացիներին 1-ին գլուխ
Դա հաստատող Աստվածաշնչյան հատվածները գտնում ենք, նախ Եփեսացիների թղթի 1 գլխում և հետո Հայտնության գրքում: Եփասացիների 1:4-ում Պողոսը ասում է “ 4. Ինչպէս որ * ընտրեց մեզ նորանով [այսինքն` Քրիստոսով] * աշխարհքի ստեղծելուցն առաջ, * որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով. 5* Մեզ առաջուց սահմանելով, * որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ * իր կամքի հաճութեան պէս, Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. …” Փրկագնության ամբողջ պատմության նպատակը Աստծո փառավոր շնորհքի գովասանքն է /ը ցույց տալն է /առաջացնելն/երևացնելն է;
Սակայն նկատեք, որ այս խոսքերում Պողոսը ասում է, որ այս ծրագիրը տեղի ունեցավ “նորանով [այսինքն` Քրիստոսով]” կամ “Յիսուս Քրիստոսի ձեռովն”, նախքան աշխարհի հիմնումը: Նա 4-րդ խոսքում ասում է` “ընտրեց մեզ նորանով [այսինքն` Քրիստոսով] * աշխարհքի ստեղծելուցն առաջ” Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար, իսկ 5-րդ խոսքում նա ասում է` “Մեզ առաջուց սահմանելով, * որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ * իր կամքի հաճութեան պէս, Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. …” Ի՞նչ է դա նշանակում` որ մենք ընտրվեցինք “Քրիստոսով” և որ որդեգիր եղանք “Յիսուս Քրիստոսի ձեռովն”: Մենք գիտենք, որ Պողոսի մտքում/ ՄՏՔԻ ՄԵՋ ՈՒՆԵՐ, որ Քրիստոսը տառապեց և մահացավ որպես Փրկիչ, որպեսզի մենք Աստծո որդիներ որդեգրվենք (Թուղթ Գաղատացիներին 4:5): Մեր որդեգրությունը չէր կարող ստացվել Քրիստոսի մահից անջատ/անկախ:
Այդ պատճառով, այն, ինչ նկատի ուներ Պողոսը, Այն էր, որ, մեր ընտրվելը “Քրիստոսով” և մեզ որդեգրելու ծրագիրը “Յիսուս Քրիստոսի ձեռովն”, դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ աշխարհի ստեղծումից առաջ իր Որդու չարչարանքն ու մահը ծրագրելը: Եվ 6, 12 և 14 խոսքերից հասկանալի է, որ այս ծրագրի նպատակը Իր փառաւոր շնորհքի գովասանքն էր: Դա այն էր, ինչին Աստված նպատակաուղղված էր: Եվ դա է պատճառը, որ Նա աշխարհի արարումից առաջ ծրագրեց Իր որդու տառապանքն ու մահը մեղավորների համար:
Հայտնության 5:9-12
Այժմ եկեք խորհենք դա հաստատող Աստվածաշնչյան մեկ այլ հատվածի շուրջ` Հայտնության 5:9-12: Այստեղ երկնքի զորքերը երկրպագում են Գառին հենց այն բանի համար, որ նա մահացել ` սպանվել էր` մորթվել:
“9* Եւ նոր երգ են երգում եւ ասում. * Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, * որովհետեւ մորթուեցար, եւ * քո արինովը մեզ գնեցիր Աստուծոյ համար * ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից. …. 11Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի * …բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. 12Որ մեծ ձայնով ասում էին. * Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։”
Երկնքի զորքերը իրենց փառաբանությունը ուղղում էին ոչ թե պարզապես Գառին, այլ “մորթուած Գառին”: Եվ նրանք շարունակում են երգել այդ երգը Հայտնության 15:3 խոսքում: Այդ պատճառով, մենք կարող ենք եզրակացնել, որ երկնքում փառաբանության կենտրոնը հավերժության մեջ լինելու է Աստծո փառավոր շնորհքի դրսևորումը` մորթված Գառան մեջ: Հրեշտակները և բոլոր փրկվածները հավիտյանկերգեն Գառան չարչարանքների մասին: Աստծո Որդու չարչարանքը երբեք չի մոռացվելու: Ամենամեծ տառապանքը, որ երբևէ եղել է, կլինի մեր փառաբանության և հիացմունքի կենտրոնը հավիտյան; Սա Աստծու մոտ ընթացքում ծագած միտք չէր, սա այն ծրագիրն էր, որ Նա ուներ աշխարհի հիմնումից առաջ:
Մնացած ամեն ինչ երթարկվում է այդ ծրագրին: Մնացած ամեն ինչ գործում է հանուն այս ծրագրի: Աստծո փառավոր շնորհքի մեծության դրսևորումը Սիրելիի չարչարանքի մեջ տիեզերքի ստեղծման և գոյության նպատակն է;
Նախասահմանող, բայց մեղք չգործող Աստծո առեղծվածը
Դուք տեսնու՞մ եք, ինչ է սա նշանակում տիեզերքում մեղքի և տառապանքի գոյության վերաբերյալ: Այս Աստվածային ծրագրի համաձայն, Աստված թույլ է տալիս, որ մեղքը մտնի աշխարհ; Աստված նախասահմանում է, որ այն, ինչ Ինքն ատում է, մտին աշխարհ: Աստծո կողմից մեղք չէ, որ Նա թույլ է տալիս մեղքը մտնի աշխարհ: Կարիք չկա, որ մենք այդ գաղտնիքը բացահայտենք: Մենք կարող ենք բավարարվել` Ադամի և Եվայի մեղքի մասինասելով այն, ինչ ասեց Հովսեփը իր եղբայրների մեղքի մասին, երբ նրանք իրեն վաճառեցին ստրկության; “Եւ * թէպէտ դուք ինձ դէմ չարութիւն խորհեցիք, բայց * Աստուած այն լաւի դարձնել խորհեց,…”
Եվ թեպետ դուք, Ադամ և Եվա, չարություն խորհեցիք Աստծո դեմ, մերժելով նրան որպես ձեր Հայր և Գանձ, բայց օ~, ինչ անհուն բարիք Նա խորհեց ձեր անկման միջոցով, կնոջ զարմը մի օր կջախջախի մեծ օձի գլուխը, և նրա տառապանքի միջոցով նա ցույց կտա Աստծո փառավոր շնորհքի մեծությունը; Դուք չեք խափանել նրա ծրագիրը; Ինչպես Հովսեփը մեղքով վաճառվեց ստրկության, դուք ինքներդ ձեզ վաճառեցիք մի խնձորի համար; Դուք ընկաք, և հիմա ասպարեզը բաց է Աստծո փառավոր շնորհքի մեծությունը երևալու համար;
Քանի որ ոչ թե միայն մեղքը մտավ աշխարհ, այլ մեղքի միջոցով եկավ տառապանք և մահ; Պողոսը ասում է մեզ, որ Աստված աշխարհը ենթակա արեց ունայնության և ապականության` անեծքի տակ: Նա այսպես է ասում Հռոմեացիների 8;20-23 խոսքերում`
“20* Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, 21Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ 22Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա * միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։ 23Եւ ոչ միայն նորանք, * այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, * մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ * որդեգերութեանն սպասելով այսինքն * մեր մարմնի ազատութեանը։
Երբ մեղքը մտավ աշխարհ, անավոր, սարսափելի բաներ հետևեցին` հիվանդություններ, արատներ, հաշմանդամություններ, բնական աղետներ, մարդկային վայրագություններ, ամենափոքր մարդուց մինչև ամենատարեցը, ամենասարսափելի սրիկայից մինչև ամենաբարի սուրբ մարդը, բոլորը տառապում են: Այդ էթ պատճառը, որ Պողոսը ասում է Հրոմեացիների 8;23 խոսքում` ‘Եւ ոչ միայն նորանք, * այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, * մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն * մեր մարմնի ազատութեանը։”:
Եզեկիելն ասում է, որ Աստված չի ուրախանում այս տառապանքով “Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես * ամբարշտի մեռնելը չեմ ուզում…” (Եզեկիել 33:11): Սակայն Աստծո ծրագիրը մնում է, և Ողբերի 3:32-33 խոսքերում Երեմիան ակնարկում է /ցույց է տալիս Աստծո մտքի առեղծվածային խորությունը` 32Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կþգթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։ 33Որովհետեւ * նա þի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։ Դա նշանակում է` “Նա իր սրտով [millibbô] չէ ցավեցնում կամ վշտացնում մարդկանց որդիներին”: Նա կանխորոշում է որ տառապանքը մտնի աշխարհ, “Այլ թէեւ ցաւեցնէ էլ”, սակայն Նրա բերկրանքը տառապանքը չէ, այլ ստեղծագորման մեծ նպատակը` Աստծո փառավոր շնորհքի դրսևորումը Քրիստոսի տառապանքներում մեղավորների փրկության համար:
Սցենարը պատրաստ է; Փրկչական պատմության ներկայացումը սկսում է զարգանալ: Մեղքը այժմ իր գագաթնակետում է և մահացու ուժ ունի / լիարժեք և մահացու գործադրման մեջ է; Տառապանքն ու մահը գոյություն ունեն, և պատրաստ են կլանելու Աստծո որդուն, երբ որ Նա գա; Ամեն բան այժմ իր տեղում է Աստծո փառաոր շնորհքի հնարավոր դրսևորման համար:
Այդ պատճառով, ժամանակի լրության մեջ Աստված ուղարկեց աշխարհ Իր Որդուն տառապելու մեղավորների փոխարեն: Նրա փրկչական գործի ամեն չափսը կատարվում է տառապանքի միջոցով: Հիսուս Քրիստոսի կյանքի և մահվան մեջ տառապանքը գտնում է իր վերջնական նպատակը և վերջնական բացատրությունը. Տառապանքը գոյություն ունի, որպեսզի Քրիստոսը կարողանար երևացնել Աստծո փառավոր շնորհքը Իր տառապանքով մեր տառապանքները հաղթահարելու համար;
Ամեն, ամեն ինչ, որ Քրիստոսը կատարեց մեզ` մեղավորներիս համար, կատարեց տառապանքի միջոցով: Ամեն բան, որ մենք կվայելենք, մենք կստանանք տառապանքի շնորհիվ;
Աստծո փառավոր շնորհքի դրսևորումը Քրիստոսի ձեռքբերումներում/նվաճում Իր տառապանքի շնորհիվ
Եկեք խորհենք տառապանքի միջոցով Աստծո փառավոր շնորհքի դրսևորման Քրիստոսի ձեռքբերումների վերաբեյալ.
1. Քրիստոսը խմեց Աստծո բարկության բաժակը մեր փոխարեն, և Նա այդ արեց տառապանք կրելով:
Գաղատացիներին 3;13 “Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ * Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)”: Աստծո բարկությունը, որ մեզ հավիտենական տառապանքի պետք է տաներ, ընկավ Քրիստոսի ուսերին: Դրանում է փառավոր շնորհքը/շնորհքի փառքը, և դա կարող էր լինել միայն տառապանքի ուղիով;
2. Քրիստոսը կրեց մեր մեղքերը և գնեց մեր ներումը, և Նա այդ արեց տառապանք կրելով:
1 Պոտրոսի 2;24 “24* Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. …” Եսայիա 53:5 “5Բայց նա * մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ…” Այն մեղքերը, որ մեզ պետք է տապալեին մեղավորության ծանրության տակ, փոխադրվեցին Քրիստոսի վրա; Սա փառավոր շնորհքն է /շնորհքի փառքն է, և այն կարող էր տրվել միայն տառապանքի միջոցով:
3. Քրիստոսը կատարյալ արդարություն ապահովեց մեզ համար, որը դարձավ մերը Նրանով և Նա այդ արեց տառապանքի միջոցով:
Փիլիպեցիս 2:7-8 “Այլ իր անձն ունայնացրեց, * եւ ծառայի կերպարանք առնելով՝ * մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. Իրան խոնարհեցրեց, եւ * հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։” Քրիստոսի հնազանդությունը, որի շնորհիվ շատերն են արդարանում (Հռոմեացիների 5:19), պետք է լիներ արդարություն մինչև մահ, և այն էլ խաչի մահ: Սա փառավոր շնորհքն է, և այն կարող էր լինել միայն տառապանքով:
4. Քրիստոսը հաղթեց մահին, և Նա դա արեց, մահանալով:
Եբրայեցիների 2:14-15 “Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, * ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. Որ իր * մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային, * Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին։”: “* Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. *գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։ Մահի խայթոցը մեղքն է, * եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ * Բայց շնորհակալութիւնն Աստուծուն, * որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։” (1 Կորնթացիներին 15:55-58): Սա է փառավոր շնորհքը, և այն կարող էր լինել միայն տառապանքի շնորհիվ:
5. Նա զինաթափեց սատանային, և Նա այդ արեց տառապելով:
Կողոսացիներին 2:14-15 “Եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առաւ մէջ տեղիցը եւ խաչափայտին վերայ բեւեռեց. * Իշխանութիւններին եւ պետութիւններին * մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.” Մեր բոլոր օրինազանցությունները, խաչին գամված և չեղարկված լինելով, սատանայի` մեզ ոչնացնելու ուժը խափանված է: Սատանան միայն մեկ զենք ունի, որ կարող է մեզ դժոխք տանել` դա չներված մեղքն է: Այս զենքը Քրիստոսը խլեց սատանայի ձեռքից խաչի վրա: Սա է փառավոր շնորհքը, և այն կարող էր լինել միայն տառապանքի միջոցով:
6. Քրիստոսը գնեց կատարյալ վերջնական բժշկություն իր բոլոր ժողովրդի համար, և Նա այդ արեց տառապանքի միջոցով:
Եսայիա 53:4 “Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։” “Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, * կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ * Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։” (Հայտնություն 7:17): Գառը մորթվել էր, և Գառը հարություն էր առել մեռելներից, և Գառը Հոր հետ միասին կսրբեն ամեն արցունքը մեր աչքերից: Սա է փառավոր շնորհքը, և դա կարող էր լինել միայն տառապանքի միջոցով:
7. Քրիստոսը մեզ ի վերջո կբերի Աստծու մոտ, և Նա դա կանի Իր տառապանքի միջոցով:
1 Պետրոսի 3:18 “Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն…”: Խաչի մեծագույն/վերջնական ձեռքբերումը հիվանդություններից ազատվելը չէ, այլ Աստծո հետ բարեկամությունը/մտերմությունը/ ընկերությունը Ահա թե ինչի համար էինք մենք ստեղծված` տեսնելու, ճաշակելու և ցույց տալու Աստծո փառքը: Սա է փառավոր շնորհքը, և այն կարող էր լինել միայն տառապանքի միջոցով:
Տառապանքի գոյության վերջնական նպատակը
Տիեզերքի գոյության մեծագույն նպատակը Աստծո փառավոր շնորհքը ցույց տալն է: Այդ փառքի ամենամեծ, ամենահասկանալի, ամենավստահելի դրսևորումը տիեզերքի ամենալավ Անձնավորության տառապանքն է միլիոնավոր անարժան մեղավորների համար: Այդ պատճառով տիեզերքում տառապանքի գոյության վերջնական/մեծագույն նպատակը այն է, որ Աստծո փառավոր շնորհքի դրսևորումն էր /ցույց տալն էր Իր տառապանքի միջոցով` մեր տառապանքները հաղթահարելու նապատակով և Աստծո փառավոր շնորհքի գովասանքը առաջ բերելու համար:
Օ~ քրիստոնյա, հիշիր թե ինչ էին ասում Կառլ Էլիսը, Դեվիդ Փաուլիսը, Մարկ Թալբոթը, Սթիվը Սենթը, Ջոնի Իերեքսոն Թադան: Նրանք բոլորը, ամեն մեկն իր ձևակերպմամբ, ասում էին այն մասին, որ մենք, տկար լինենք, թե ուժեղ, կորուստներ ենք տանում թե ուրախանում ենք ընկերներով, վիշտ ենք կրում թե ուրախություն ենք ճաշակում, մենք բոլորս, որ հավատում ենք Քրիստոսին, անչափելի հարուստ ենք Նրանով և այնքան պատճառներ ունենք ապրելու համար: Մի կորցրեք/վատնեք Ձեր կյանքը: Ճաշակեք հարստությունները, որ ունեք Քրիստոսի մեջ և Ձեզ նվիրեք, ինչ էլ որ լինի դրա գինը, ձեր հարստությունները այս անհույս /հուսալքված աշխարհում տարածելու համար: