Օրինակի զորությունը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

(Խմբագրումների միջև եղած տարբերությունները)
Pcain (Քննարկում | ներդրում)
(Նոր էջ. {{info|The Power of Example}}<br> Օրինակը կյանքում ոչ թե հիմնական այլ միակ բանն է: Այս նախադասության միջոցով հայտնի...)
Հաջորդ խմբագրում →

17:23, 13 Դեկտեմբերի 2011-ի տարբերակ

Related resources
More By Mark Dever
Author Index
More About Pastoral Ministry
Topic Index
About this resource
English: The Power of Example

© 9Marks

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Mark Dever About Pastoral Ministry
Part of the series 9Marks Essentials

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Օրինակը կյանքում ոչ թե հիմնական այլ միակ բանն է: Այս նախադասության միջոցով հայտնի բժիշկ-միսիոներ և գրող Ալբերտ Շվայցերը սահմանեց օրինակի կարևորությունն ու զորությունը: Ընթերցողներից քանիսիս վրա է ազդեցություն գործել ինչ-որ հովվի, երեցի, կամ այլ քրիստոնյայի զորավոր կյանքը, որի ականատեսն ենք եղել մեր կյանքի վաղ ժամանակաշրջանում: Երբ ես ասում եմ "հավատարիմ հովիվ" ում պատկերն է ծառանում ձեր մտքում: Երբ ես ասում եմ 'հավատարի Քրիստոնյա", ում մասին եք մտածում:

Շվայցերի հայտարարությունը, ի հարկե, չափազանցություն է: Շատ ուրիշ բաներ էլ են ներառված հավատարիմ կյանքի մեջ, բայց դրանք բոլորը միավորված են ինչ-որ մեկի օրինակի մեջ:

"Ուսուցչությունը" կամ "ձևավորումը" կարող են նոր գաղափարներ թվալ, բայց դա այդպես չէ: Թվում է, որ դա Աստծո մտքում էր, ելնելով նրանից, թե ինչ ձևով է նա մեզ ստեղծել: Նա մարդկանց ստեղծեց իր պատկերով: Մենք պետք է հետևենք Նրա օրինակին և ընդօրինակենք Նրա բնավորությունը: Քրիստոսի մարմնացման ժամանակ Աստված մարմնով եկավ այնպես, որ մենք կարողացանք հասկանալ և շփվել նրա հետ և ինչպես Պետրոսը ասեց "Ձեզ օրինակ թողնելով, որպեսզի դուք հետևեք նրա շավիղներին" (I Պետրես 2:21):

Մենք նաև պետք է մասնակցենք այս` օրինակ լինելու և օրինակին հետևելու ծառայությանը: Աստված մարդկանց ստեղծել է ծնվելու և մեծանալու ընտանիքում` այլ մարդկանց ընկերակցությամբ: Մենք ինքնակազմավորվող չենք, ոչ էլ միանգամից հասուն մարդիկ ենք դառնում: Աստված պլանավորել է, որ սիրող ծնողները մարդկանց մեծացնելու մեջ իրենց բաժինը ունենան:

Այս նաև այն ձևն է, որի միջոցով Աստված ցանկացել է իրեն հայտնել կորսված աշխարհին: Հին Կտակարանում Աստված Աբրահամին և նրա ժառանգներին կանչեց աշխարհի մեջ սուրբ, հատուկ և առանձնացված մարդիկ լինելու: Նրանք պետք է հատուկ լինեին, որպեսզի աշխարհը կարողանար պատկերացում ունենալ այն հասարակության մասին, որը կարտացոլեր Աստծո բնավորությունը` մարմնավորելով նրա մտահոգություններն ու արժեքները: Երբ Աստված Ղևտացիների 19-ում Իր ժողովրդին ասաց ."Դուք սուրբ եղեք, քանզի Ես Ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ", Նա չեր խոսում պարզապես անհատի, Մովսեսի, Ահարոնի կամ Հեսուի հետ: Նա, անշուշտ, խոսում էր նրանց հետ, բայց Ղևտ. 19:1-ում մենք տեսնում ենք, որ Աստված հատուկ պատվիրեց Մովսեսին այս ասելու Իսրայելի ժողովրդին: Այն օրենքները, որ Նա հետո նրանց տվեց կապ ունեին հարաբերությունների, հավասարության, արդարության և սոցիալական փոխհարաբերությունների հետ: Նա ցույց է տալիս, թե ինչես էին այս մարդիկ հոգ տանում իրար համար` կորսվածների և ամենափոքրերի, օտարների և երիտասարդների համար. նրանք ցույց են տալիս իրենց արդար և ողորմած Արարչի բնավորությունից ինչ-որ բան:

Ուրիշներին այս մոդելով ծառայելու Իսրայելի ձախողումը Աստծո գլխավոր մեղադրանքներից մեկն է Հին Կտակարանի ժողովրդի դեմ: Այսպիսով Եզեկիել 5-ում Իսրայելի դերը դառնում է բացասական օրինակի միջոցով ազգերին ուղղություն տալու ձևերից մեկը: Տերը ասում է Իսրայելին, " Սա Երուսաղեմն է.այն ազգերի մեջ ու իր բոլորտիքը եղող երկիրների մեջ դրի... Ամեն անցողի աչքերի առջև, քո բոլորտիքդ եղող ազգերի մեջ ավերման ու անարգության պիտի մատնեմ քեզ: Երբ բարկությամբ և սրտմտությամբ ու սրտմտության պատիժներով քո վրա վճիռներ գործադրեմ, այս բանը քո բոլորտիքը եղող ազգերի մեջ անարգանք, նախատինք, առակ ու զարմացում պիտի լինի: Ես` Տերս, խոսեցի" (5:5, 14-15: Նորից ու նորից Եզեկիելում Աստված ասում է, որ նա ինչ անում է Իսրայելի ժողովրդին, անում է Իր անվան համար, այսինքն որպեսզի աշխարհի ժողովուրդներն իմանան Իր մասին ճշմարտությունը:

Իր մասին վկայությունը Աստված նախատեսել է նաև իրականացնել Նոր Կտակարանի եկեղեցու միջոցով; Հովհաննես 13-ում Հիսուսը ասաց, որ աշխարհը պիտի իմանա, որ մենք Իր աշակերտներն ենք Քրիստոսի սիրո միջոցով, որը մենք ունենք իրար նկատմամբ: Պողոսը Եփեսոսի եկեղեցուն գրել է." Մի ժամանակ դուք խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով: Ուստի լույսի որդիների պես քայլեցեք"(Եփ. 5:8):

Որպես քրիստոնյա մեր անհատականն կյանքով և եկեղեցու համատեղ կյանքով մենք պահում ենք Աստծո հույսի լույսն այս խավար ու հուսախաբված աշխարհում: Որպես քրիստոնյա մեր կյանքով մենք սովորեցնում ենք մեկս մյուսին և մեզ շրջապատող աշխարհին Աստծո մասին: Երբ մենք սիրում ենք մեկս մյուսին, մենք ցույց ենք տալիս, թե ինչպիսինն է Աստծո սերը: Մյուս կողմից " Նա, որ իր եղբորը չի սիրում, որին տեսնում է, Աստծուն որ չի տեսնում, ինչպես կարող է սիրել"(1 Հով.4:20): Մեր սրբությամբ մենք ցույց ենք տալիս Աստծո սրբությունը: Մենք կանչված ենք մարդկանց հուսադրելու, որ եսասեր հիասթափությունից զատ, որին մեզ դավադրաբար քաջալերում են հետևել մեր ընկած էությունն ու շրջապատող աշխարհը, ապրելու ուրիշ ձև էլ կա:

Հովիվներ և երեցներ, ինչ ենք մենք սովորեցնում Աստծո մասին մեզ նայող աշխարհին: Արդյոք, մենք նրանց սովորեցնում ենք, որ Աստված սահմանափակ է մեր ցեղի համար: Արդյոք մենք սովորեցնում ենք նրանց, որ նա հանդուրժում է մեղքն ու անհավատարմությունը, ինքնակառավարմամբ կլանված դատարկ ու վեճերով լեցուն կյանքը: Ինչքան լուրջ ենք մենք առաջնորդել մեր ժողովրդին այն մեծ հանձնարարությունը կատարելու և առավելությունից օգտվելու, որը մենք ունենք հասարակության ցուցափեղկը, խանութի պատուհանը, գովազդը վեբ-կայքը լինելով, Աստծո բնավորությունը իր Ստեղծագործությանը հայտնելու համար:

ԻՆչքան մեծ առավելություն է Նա մեզ տվել, և ինչքան քիչ է այն մեզ մտահոգում: Մենք մտածում ենք, որ եթե մենք շատ մարդիկ բերենք մեր եկեղեցի, այդ ինչ-որ ձևով կքչացնի մեր պատասխանատվությունը նրանց նկատմամբ, ովքեր արդեն անդամներ են կոչվում: Բայց ինչ վկայություն է տալիս նրանցից յուրաքանչյուրը հենց հիմա: Նրանց քանի վատ վկայության համար դուք պետք է աշխատեք, որպեսզի մարդիկ տեսնեն այն բարի վկայությունը, որն Աստված է ապահովում նրանց միջոցով, ովքեր իսկապես դարձի են եկել և ցույց են տալիս դա:

Եկեղեցու կարգ ու կանոնը ի վերջո արդարացման կամ վրիժառության վերաբերյալ չէ: Դա Աստծո այլ ոչ թե մեզ պես ներում գտած մեղավորների գործն է (Երկրորդ օրինաց 32:35; Հռոմեացիս 12:19): Բայց մենք պետք է մտածենք մյուսներին Աստծո մասին բարի վկայություն տալու մասին: Մենք մեր կյանքով և վերաբերմունքով պետք է օրինակ ծառայենք: Դուք նկատել էք, որ իր հովվական թղթերում Պողոսը մասնավորապես մտահոգված է թվում երեցի` եկեղեցուց դուրս մարդկանց մեջ ունեցած համբավի համար: Դրա համար կարող են բազմաթիվ պատճառներ լինել, որոնցից մեկը, անշուշտ, պետք է լինի եկեղեցին աշխարհին ներկայացնելու երեցի դերը: Ուրեմն սա նաև այն է, ինչպիսին պետք է եկեղեցին լինի որպես մի ամբողջություն: Ահա թե ինչու Կորնթացիս 5-ում Պողոսն այդքան զայրացած էր: Եվ նկատել եք, թե հատկապես ում վրա էր Պողոսը բարկանում: Նա չկշտամբեց մեղավոր սեռական կապի մեջ գտնվող մարդուն, այլ նա հանդիմանեց եկեղեցուն, որը հանդուրժում էր այդպիսի մեղքը իր անդամների մեջ: Մենք գիտենք այն տխուր ճշմարտությունը, որ մեր անդամներից որոշները մեղքերի մեջ կորած են, չնայած նրանք սկզբում լավ էին սկսել: Մենք հավատում ենք, որ գոնե նրանցից որոշները կապրեն ապաշխարհելու և վերադառնալու համար: Բայց մենք երբևէ չենք սպասում, որ եկեղեցին կհրաժարվի Աստծուն լավ ձևով ներկայացնելու իր պարտականությունից` կանգնելով սրբության մեջ և մեղքին դեմ: Այս խնդիրն էր, որը շատ նման էր Հին Կտակարանում Իսրայելի կռապաշտության մեղքին, և որի համար Պողոսը խստորեն հանդիմանեց Կորնթոսի եկեղեցուն:

Ընկերնե'ր, ինչ կասեր Պողոս առաքյալը իմ ու ձեր եկեղեցու մասին? Ինչքան ենք մենք հադուրժում եկեղեցի չհաճախելը հանուն սիրո: Ինչքան շնություն կամ ոչ աստվածաշնչյան ամուսնալուծություններ ենք մենք թույլատրում, որ առանց մեկնաբանությունների անցնեն մեր եկեղեցում, մինչդեռ աղաղակում ենք աշխարհին` ասելով." մենք նրանց նման չենք": Ինչքան բաժանարար մարդկանց ենք մենք թողնում, որ փոքր խնդիրների համար պառակտեն եկեղեցին, կամ ինչքան կեղծ ավետարաններ ենք, մենք թողնում, որ քարոզվեն:

Թանկագին եղբայրներ, եթե դուք այս կարդում եք, որպես հովիվ, երեց, առաջնորդ,վարդապետ կամ եկեղեցու անդամ, մտածեք այն մեծ պարտականության մասին, որ մենք ունենք: Մտածեք, թե ինչպես մենք կարող ենք վկայել Աստծոն լավագույն ձևով. Արդյոք այն պետք է լինի մեր մեջ եղած մեղքը արհամարհելով, թե մեղքով բռնվածներին հեզությամբ ուղղության բերելով, ինչպես Պողոսն է պատվիրում Գաղատացիների 6:1-ում: Որն է ավելի լավ արտացոլում այն Աստծոն, Որին մենք երկրպագում ենք: Երբևէ Աստծո ողորմությունը մթագնել է Նրա սրբությունը Իր խոսքի մեջ: Իսկ ինչ կասեք եկեղեցու մասին: Որն է մեր պարտականությունն այս դեպքում:

Ուշադրություն դարձրեք, թե ինչ օրինակ էք ցույց տալիս ձեզ շրջապատող աշխարհին: Աստված Իր ժողովրդի և Իր աշխարհի համար մեծ ծրագիր ունի. Նա մեզ կանչում է այն ցույց տալու մեր խոսքերով և մեր կյանքով: Դուք դա անում եք: ԹողԱստված օգնի մեզանից յուրաքանչյուրին հավատարիմ լինել այս մեծ կոչին: