Ապրեք ինչպես թագավորի որդիներ և դստրեր
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
(Նոր էջ. {{info|Live Like Sons and Daughters of the King}}<br> Այս աշխարհը մեզ սովորեցրել է վաստակել: Ինչքան մենք հիշում ենք՝ մեզ սո...)
Հաջորդ խմբագրում →
20:24, 1 Մարտի 2017-ի տարբերակ
By Marshall Segal About Sanctification & Growth
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Այս աշխարհը մեզ սովորեցրել է վաստակել:
Ինչքան մենք հիշում ենք՝ մեզ սովորեցրել են, որ մենք պետք է վաստակենք. Ծնողներից՝ փառք և հաստատում, ուսուցիչներից՝ գնահատականներ, մարզիչներից՝ խաղաժամանակ, աղջիկներից և տղաներից՝ ուշադրություն, ի վերջո, գործատուներից՝ աշխատավարձ : Մենք սովորել ենք ինչպես վաստակել, նախքան կսովորեինք խոսել կամ քայլել:
Բայց վաստակելու մեր հակումը մեզ կաթվածահար է անում Աստծո կողմից առաջարկվող իսկական շնորհքի առաջ: Մենք չգիտենք, թե ինչպես հավանության արժանանանք առանց աշխատելու: Եվ մենք աննկատ (կամ ոչ աննկատ) հեռու ենք մղում ճշմարիտ ավետարանը, որովհետև մենք նախընտրում ենք աշխատել և ծառայել Աստծուն ինչպես ստրուկներ (կամ պարզապես որպես աշխատակիցներ) և ոչ որպես որդիներ: Մենք մեզ ապահով չենք զգում, որպեսզի թողնենք, որ նա կատարի բոլոր աշխատանքը, և վաստակելը մեզ վերհսկողության զգացողություն է տալիս: Մենք պարզապես չենք հավատում, որ հավիտենական անվտանգությունը և հավիտենական կյանքը կարող են մեզ որպես պարգև տրվել:
Բովանդակություն |
Երեք խոստում շնորհքի որդիների համար
Ընդհանուր առմամբ Գաղատացիների թուղթը հուշում է, որ մենք Ավետարանը մերժելու և սակարկելու գայթակղություն կունենանք՝ Աստծուն վերաբերվելով որպես անդեմ Տիրոջ, այլ ոչ թե հոր: Մենք կփորձենք նրա հավանությանը արժանանալ և վաստակել նրա սերը, մինչ Նա արդեն սիրել է մեզ և ուղարկել Իր Որդուն մեզ համար:
- Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած, Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։ Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։ Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։ (Գաղատացիս 4:4–7)
Աստծո թանկագին որդիների և դստրերի համար երեք ոչ սովորական քաղցր խոստումներ կան այս չորս խոսքի մեջ: Առաջինը՝ երբ Աստված մեզ փրկում է, նա ապահովում է մեզ հավիտյան: Նա երբեք չի մոռանում կամ լքում իր սեփական որդիներին: Քրիստոսի հետ մենք հավիտենական ապահովություն ունենք: Երկրորդ՝ մենք ունենք մտերմություն. խոր, անձնական, բավարարող հարաբերություններ մեր երկնային Հոր հետ, ով մեզ մանրակրկտորեն ճանաչում է, շարունակաբար սիրում, և ով խոստանում է պաշտպանել և ապահովել մեզ: Երրորդ՝ Քրիստոսի հետ մենք ամեն ինչի ժառանգորդներն ենք դառնում՝ ամեն ինչի՝ Անվտանգության, մտերմության և ամենաճիշտ, լիարժեք բարգավաճման:
1. Դուք ապահով եք:
Մեր կյանքի ամենամեծ վտանգը մեր սեփական մեղքն է, որովհետև յուրաքնաչյուր մեղք արժանի է Աստծո բարկությանը: Աստված, ում մենք վիրավորեցինք, Աստված, ում դեմ ապստամբեցինք, պաշտպանեց մեզ իր լիարժեք արդար պատժից, երբ իր Որդուն կործանեց խաչի վրա (Եսայի 53:6, 10): Ձեզ չպետք է մտահոգի՝ դուք բավականին լավն եք, թե՝ ոչ: Դուք լավը չեք: Բայց Քրիստոսը լավն է: Եվ հավատքով նրա մեջ գտնվելով՝ դուք արդար եք համարվում նրա մեջ: Աստված կարող է Ձեզ կարգի հրավիրել որպես սիրող Հայր (Եբրայեցիս 12:6–7), բայց նա երկրորդ անգամ ձեզ չի պատժի, որովհետև նա արդե պատժել է ձեզ իր Որդու մեջ (Հռոմ 8:1): Դուք ապահով և անվտանգ եք ձեր Հոր հոգատարության մեջ:
Նախքան Քրիստոսին հանձնվելը յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր պահի մենք սարսափելի, հավերժական վտանգի տակ էինք: Ամեն վայրկյան, երբ մենք դիմադրել ենք նրան, մենք մեզ ավելի մեծ ռիսկի տակ ենք դրել՝ գաղափար չունենալով, թե ուր ենք գնում, և ինչ պետք ՝ վճարենք մեր մեղքի համար:
Բայց Աստված փրկեց մեզ Քրիստոսի մեջ: Նա վճարեց մեր պարտքը, գնեց մեր ներումն ու ազատությունը և մեր անվտանգությունը գրավ դրեց իր Որդու գնով: Նա ազատեց ՙօրենքի տակ եղողներին, որ որդեգրությունն ընդունենք որպես որդիներ՚ (Գաղատացիս 4:5): Որպես Աստծո զավակ դուք անվտանգ և ապահով եք սարսափներից, որոնք նույնիսկ չեք կարող պատկերացնել: Դուք ապահով եք: Դուք ունեք Հայր, ով հետևում է ձեզ, ով գիտի ձեր կարիքները, ով հաղթել է մահին ձեզ համար, ով խոստանում է Ձեզ ապահով տանել իր մոտ:
2. Դուք ճանաչված և սիրված եք:
Մենք ոչ միայն փրկվել ենք Աստծո կողմից (խաչի վրա) և Աստծուց (իր բարկությունից), բայց մենք փրկվել ենք Աստծո համար: Աստծո ընտանիքի մի մասը լինելը նշանակում է ուրախանալ Հայր-որդի հարաբերություններով նրա հետ: ՙԵւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր՚(Գաղատացիս 4:6): Մենք կարող ենք գալ Աստծո ներկայության մեջ և խոսել նրա հետ, երկրպագել նրան և օգնություն խնդրել: Եթե դուք Քրիստոսի մեջ եք, դուք ունեք անսահման, ամենակարող և հոգատար Պաշտպան ու Մատակարար:
Այն խոսքը , որ Պողոսն օգտագործեց, երբ ասաց ՙԱստուած ուղարկեց իր Որդին՚(Գաղատացիս 4:4), նույն խոսքն է, որը նա օգտագործում է երկու խոսք հետո.ՙԵւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր՚ (Գաղատացիս 4:6): Նւույն ձևով, ինչպես Աստված Հիսուսին ուղարկեց մեր կոտրված աշխարհը՝ մեզ փրկելու, նա ուղարկեց Հոգուն մեր մեղավոր սրտերը՝ մեզ նրա որդիներն ու դստրերը դարձնելու համար:
Հոգու միջոցով Աստված մեր մեջ է, մեզ կապելով իր հետ, մեզ դարձնելով իրենը և մեզ հասանելի դարձնելով իրեն հիմա՝ աղոթքի միջոցով և հետո ՝ ընդմիշտ հավիտենության մեջ՝ երես առ երես: Մենք մտերմություն ունենք այն միակի հետ, ով իրապես ճանաչում է մեզ և բավարարում (Սաղմոս 16:11): Մեր հավատքով նա ապրում է մեր մեջ, լսում է մեզ, սիրում է մեզ, նա մեզ հետ է իր Հոգու իջոցով:
Հոգին մեզ վստահություն և ազատություն է տալիս՝ աղաղակելու մեր Աստծուն: Նա մեզ հավաստիացնում է, որ Աստված իսկապես սիրում է մեզ: Աղաղակը, որը նա ոգեշնչում է, աղաղակ է ուղղղված հորը: ՙԱբբա՛ Հա՛յր՚: Մեր մեջ գտնվող Հոգին աղերսում է ինչպես երեխա, ոչ ինչպես ստրուկ: Որպես որդիներ մեր մտերմությունը Հոր հետ նշանակում է, որ նրա սերը խորն է, կայուն և հիմնված չէ մեր վարքագծի վրա: Մեզ մանրակրկտորեն ճանաչում են և խորը սիրում: Մենք նրանն ենք:
3. Դուք ձեր պատկերացրածից հարուստ եք:
Վերջապես, մենք ունենք ճշմարիտ, տևական, այլ աշխարհի բարօրություն՝ աստվածային ժառանգություն, որը պահված է երկնքում ձեզ համար. ՙՈւրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով՚(Գաղատացիս 4:7)։
Սխալ չէ, որ երբ Պողոսը որդիներին համենատում է ստրուկների հետ, նա որդիներին կոչում է ՙամեն բանի տեր՚ (Գաղատացիս 4:1): Նա ընդհանուր առմամբ է խոսում որդիների մասին, բայց նա ուզում է, որ մենք տեսնենք, թե ինչ է նշանակում ՙԱստծո որդի՚ լինելը: Ինչ նա ունի (իսկ նա ամեն բան ունի), նա ուզում է բաժնեկցել իր փրկագնված և որդեգրած երեխաների համար:
Պողոսը գրում է. ՙՈւրեմն ոչ ով չ’պարծենայ մարդկանցով. Որովհետեւ ամեն բան ձերն է. Թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը՚։ (1Կորնթացիս 3:21–23): Խոստումն այնքան տպավորիչ է, որ գրեթե անհնար է քանակապես չափել կամ գնահատել, թե նույնիսկ ինչ կարող է այն նշանակել: Մի օր մենք այդ ամենը կունենանք: Բայց ամենամեծ գանձը, որ մենք կժառանգենք ոչ թե այն է, ինչ Աստված կարող է մեզ տալ, բայց Աստված ինքը: Նա ամենաարժեքավոր, ամենաբավարարող, ամենալիիրավ իրականությունն է, և Քրիստոսի մեջ մենք նրանն ենք, իսկ նա՝ մերը (Հայտնություն 21:3):
Ոչինչ ավելի կարևոր չէ
Եթե մենք արդեն այս ամենն ունենք ավետարանի մեջ, ապա մենք չենք համարձակվի շեղվել դրանից, և կարիք չկա , որ մենք փորձենք վաստակել Աստծո փրկությունը, կամ հետամուտ լինենք վերջնական բավականություն ձեռք բերելու այս աշխարհում: Այս կյանքում ոչ մի բան չարժե, որ կորցնենք այն ինչ միայն Աստված կարող է տալ իր երեխաներին: Երբ մենք սակարկում ենք ավետարանը կամ ետևում ենք թողնում այն, մենք կանգնում են ամեն բան կորցնելու վտանգի առջև: Անհնար է նկարագրել, թե ինչքան շատ է դրված խաղասեղանին: Մեզ համար ավելի կարևոր բան չկա, որ կաորղ ենք ստանալ, քան այն, ինչը մենք ստանում ենք Աստծո հետ:
Մենք կրկնապատկում են մեր հանցանքը նրա նկատմամբ, երբ մտածում ենք, որ մենք ի վիճակի ենք այն նորից վերկանգնել մեր ուժերով: Մենք ստիպված չենք, իրականում մենք չպետք է փորձենք, որովհետև Աստված կատարեց այդ աշխատանքը մեզ համար և մեզ դարձրեց իր սիրելի ընտանիքի մի մասը: Եվ քանի որ մենք նրա որդիներն ու դստրերն ենք, մենք հավիտենական ապահովություն, խոր մտերմություն և անսահման հարստություն ունենք: Ամենից առավել՝ մենք նրան ունենք: