Աստվածաշունչը հիշելու ճիշտ տարբերակ
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
(Նոր էջ. {{info|Scripture Memory Made Simple}}<br> Անկախ նրանից՝ մենք ընդունում ենք դա, թե՝ ոչ, յուրաքանչյուր օր մենք անգործունո...)
Հաջորդ խմբագրում →
19:35, 14 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ
By Tabor Laughlin About Sanctification & Growth
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Անկախ նրանից՝ մենք ընդունում ենք դա, թե՝ ոչ, յուրաքանչյուր օր մենք անգործունության շատ ժամանակ ունենք, որը մենք կարող էինք օգտագործել ՝ սնելու մեր հոգիները: Հաճախ, մենք օրվա ընթացքում մեր ազատ րոպեներն անց ենք կացնում այլ բաներ անելով, օրինակը՝ հեռուստացույց դիտելով, մեր հեռախոսով խաղալով, կամ համացանցում: Գուցե մեզանից որոշները չեն տեսնում այն հոգևոր աճը, որը կուզեին տեսնել, որովհետև մենք չենք տեսնում օրվա ընթացում այս կամ այն ազատ րոպեները որպես Աստծո կողմից պարգև, այլ ընդունում են դրանք որպես զվարճանքի կամ արտադրողականության ժամանակ:
Եթե մտածենք՝ մեր օրերի մեջ ազատ պահերի կուտակումն արագորեն ավելանում է: Հագնելը, նախաճաշելը, կանգառում սպասելը, դասի գնալը, ժողովի սկսվելուն սպասելը. սովորաբար մեր միտքը այս պահերին անգործ է կամ զբաղված է սոցիալական ցանցերով: Բայց նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակն առավելագույնս օգտագործել, որովհետև օրերը չար են (Եփեսացիս 5:16), շնորհքի ձև կա, որը կատարելապես հարմարեցվում է ժամանակի այս կարճ հատվածներին. Աստվածաշունչն անգիր անելը:
Բովանդակություն |
10 րոպե թանկագին ժամանակի համար
Տասը տարի առաջ, երբ ես աշխատում էի Չինաստանում որպես ուսուցիչ , ես որոշեցի օգտվել օրվա ընթացքում իմ ազատ ժամանակից և սովորել աստվածաշնչյան համարները: Ես քարտի վրա համար կամ հատված էի գրում և օրվա ընթացքում հանում էի այն, երբ անելու բան չէի ունենում: Պարզապես մի քանի տարիների ընթացքում ես Աստծո խոսքից ավելի քան 1000 խոսք եմ անգիր արել. Աստվածաշնչից հատվածներ և նույնիս գլուխներ մխրճվել էին հիշողությանս մեջ և իրենց գործն էին անում իմ սրտում:
Մինչ այսօր ես այս Աստվածաշնչյան խոսքերով քարտերի կույտերը իմ ամենաարժեքավոր ունեցվածքի թվին եմ դասում: Ես դրանք ինձ հետ եմ վերցնում և դեռևս ամեն օր օգտագործում եմ դրանք:
Ես գտել եմ, որ անկախ նրանից, թե ինչքան շատ կամ ինչքան քիչ ժամանակ ես անցկացնում Սուրբ Գիրքը անգիր անելու համար, դա միշտ արժեքավոր է: Հեշտ է վերանայել մեր կարճ ընդմիջումներն օրվա ընթացքում, ՙմեր սեփական ժամանակը՚՝ նախատեսված հանգստանալու, համացանցում նստելու կամ հեռուստացույց դիտելու: Չնայած սրանք ամենևին էլ վատ բաներ չեն, բայց մենք պետք է կշռադատենք այս գործունեության արժեքն Աստծո խոսքը սերտելու համար տրամադրված ժամանակի մեծ նվերի հետ: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ անկախ նրանից տասը թե տասնհինգ րոպե կամ ավելի շատ(կամ ավելի քիչ) ժամանակ ենք տրամադրում Սուրբ Գիրքն հիշելու համար, յուրաքանչյուր ջանք, որ մենք գործադրում ենք, լավ անցկացված ժամանակ է:
Մինչ հանգիստն ու հանգստի ժամանակը ինչ-որ արժեք կունենան, Սուրբ գիրքն անգիր սովորելը բազմաթիվ առումներով արժեք ունի: Ահա՝ օրինակ, չորս գործնական օգում Աստվաշաշունչը վերհիշելուց.
1. Մենք խորհում են Աստծո խոսքի շուրջ:
Երբ մենք սուրբ գրային խոսքերն ունենք թաքնված մեր սրտերում, եթե մենք պարբերաբար վերհիշում և սովորում ենք դրանք, մենք սուրբգրային ճշմարտությունը ամբողջ օրվա ընթացքում հասանելի ենք դարձնում մեր ուղեղին: Մենք կարող են նստել ցանկացած տեղ կամ անել ինչ-որ բան, և հանկարծ մեր միտքն ուղղել Աստծո խոսքի վրա, որը սովորել ենք. մենք կարող ենք խորհել դրա շուրջն օր ու գիշեր (Սաղմոս 1:2):
2. Մենք մարտնչում ենք մեղքի հետ և դիմակայում թշնամուն:
Սուրբ գիրքն ասում է, որ մենք պետք է թաքցնենք խոսքը մեր սրտում, որ մենք չպետք է մեղանչենք Աստծո դեմ (Սաղմոս 119:11). Պողոսն ասում է, որ մենք պետք է վերցնենք ՙՀոգու սուրը, որը Աստծո խոսքն է՚(Եփեսացիս 6:17): Այս Հոգու սուրն է, որը մենք օգտագործում ենք՝ մարտնչելու Սատանայի և մեղքի դեմ: Աստվածաշունչը հիշել նշանակում է, որ մենք միշտ զինված ենք:
3. Մենք ավելի խորն ենք հասկանում Աստվածաշունչը:
Սա է Սուրբ գիրքը հիշելու մեծ օգուտը: Ամբողջ Աստվածաշունչն ընդգրկող շատ համարներ սովորելով՝ մենք ավելի լավ ենք հասկանում Աստվածաշունչը՝ ոչ միայն փոքր մասերով, այլ ամբողջությամբ: Ես պարզել եմ, որ կարողանում եմ վերհիշել կարևոր բաներ Աստվածաշնչի բոլոր գրքերից: Ինչքան շատ ենք Աստծո խոսք սովորում, այնքան ավելի շատ ենք տեսնում դրա ճարտարապետությունը և նախագիծը, երբ գնում ենք այն կարդալու:
4. Մենք սպառազինված ենք մեր ամենօրյա կյանքի համար:
Հաճախ աներևակայելիորեն հարմար է Սուրբ գիրքը «հասանելի տեղում» ուենալը՝ առանց հանելու մեր հեռախոսները կամ բացելու մեր Աստվածաշնչերը: Մենք կարող ենք շատ բան անել, օրինակ՝ ոգևորել մեր եկեղեցուց որևէ մեկին, աղոթել մենակ կամ խմբով, քարոզ պատրաստել, ավետարանն անհավատի հետ բաժնեկցել, ինչ-որ մեկին էլ. նամակ կամ թուղթ կամ գիրք գրել: Նույնիսկ համացանցի կամ մեր սմարթֆոնների միջոցով տեղեկությունների որոնման մեր օրերի դյուրինությամբ երբեք ոչ մի բան չի կարող ավելի հարմար լինել, քան պարզապես անգիր իմանալ ճշգրիտ հատվածը, որը ցանկանում եք օգտագործել այն ժամանակ, երբ ցանկանում եք օգտագործել այն:
Ոչ առանց ջանքի, բայց՝ անգին
Ես քաջալերում եմ ընթերցողներին անհրաժեշտ ժամանակ հատկացնել՝ անգիր սովորելու Սուրբ գիրքը: Այդ ծախսված ժամանակից ոչ մի բան իզուր չի վատնվի: Դա կարող է սարսափազդու հնչել, բայց ինչպես ցանկացած բան սովորելը, դա բնականաբար չի կատարվում: Բայց դա, իրոք, պարզապես տեղի է ունենում: Եվ քո ծախսած ժամանակը քեզ և քո կանքի համար մեծ օգուտ կլինի:
Եթե դուք այս պահին Սուրբ գիրքն անգիր չեք սովորում, կամ եթե նույնիսկ դուք երբեք ձեր կյանքում մի խոսք էլ անգիր չեք սովորել, ես ձեզ քաջալերում եմ փորձել մի պարզ նպատակ դնել ձեր առջև՝ ամեն շաբաթ կամ ամեն երկու շաբաթը մեկ մեկ խոսք սովորել: Արեք հնարավ ամեն բան, ոչ միայն պարզապես անգիր սովորելու այնքան շատ ինչքան կարող եք, բայց նաև պահելու, այն ինչ սովորել եք: Գրեթե հինգ տարվա ընթացքում ես նոր հատվածներ չեմ սովորել, բայց ես դեռևս հինգ ժամվա նյութ ունեմ ամեն օր հիշելու ՝ պարզապես վերանայելով դրանք: Այս ձևով Սուրբ գիրքը հիշելը կարող է ողջ կյանքում Աստծո շնորհքի միջոց լինել, որն օգուտ կտա քեզ քո ամբողջ կյանքի ընթացքում: