Ին՞չ է Աստծո փառքը:

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

(Խմբագրումների միջև եղած տարբերությունները)
Pcain (Քննարկում | ներդրում)
(Նոր էջ. {{info|What Is God’s Glory?}}<br> '''Աուդիո գրառում''' ''Աստծո փառքը մեծ նշանակություն ունի Սուրբ Գրքում և այն մեզ հա...)
Հաջորդ խմբագրում →

19:55, 1 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Related resources
More By John Piper
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: What Is God’s Glory?

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Sanctification & Growth
Part of the series Ask Pastor John

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Աուդիո գրառում

Աստծո փառքը մեծ նշանակություն ունի Սուրբ Գրքում և այն մեզ համար այստեղ մեծ նշանակություն ունի Աստծուն փափագելու համար: Ահա մի քանի ձև, որոնց միջոցով Հովիվ Ջոնը տարիների ընթացքում նկարագրել է Աստծու փառքի կարևորությունը:

Նա ասաց այսպիսի բաներ. «Աստծո փառքի հաստատումը մեր փրկության հիմքն է, և Աստծո փառքի վեհացումը մեր փրկության նպատակն է»: Մի ուրիշ տեղ. «Աստծո փառքն ամեն ինչի նպատակն է»: Մի ուրիշ տեղ. «Աստծո փառքը պատմության միավորող նպատակն է»: Մի ուրիշ տեղ նա ասաց. «Աստծո փառքը լիակատար և տևական ուրախության աղբյուրն ու գումարն է»: Եվ այսպես շարունակ:

Սրանք ուժեղ խոսքեր են: Բայց ի՞նչն է Աստծո փառքը, ի՞նչ ենք մենք հասկանում դրա տակ: Դա հարց է, որի պատասխանը Հովիվ Ջոնը փորձել է տալ իր «Նրան լինի փառք հավիտյանս հավիտենից» քարոզում, որը քարոզել է 2006 թ. դեկտեմբերի 17-ին: Ահա մի տեսահոլովակ այն մասին, թե ինչ է նա ասել.

Անել անհնարինը

Ես ասում եմ, որ Աստծո փառքը սահմանելը հնարավոր չէ, որովհետև այն ավելի շատ նման է «գեղեցկություն» բառին, քան «բասկետբոլ» բառին: Այնպես որ, եթե որևէ մեկն ասում է, որ երբեք չի լսել բասկետբոլի մասին, նա չգիտի, թե ինչ է բասկետբոլը և ասում է. «Սահմանիր բասկետբոլը», ձեզ համար դժվար չի լինի դա անել:

«Աստված միակն է իր կարգի մեջ: Նա ունի անսահման կատարյալություն, անսահման մեծություն և անսահման արժանիքներ»: Թվիթով Ֆեյսբուքում կիսվելու համար դուք  կօգտագործեիք ձեր ձեռքերն ու կասեիք. «Դե, դա նման է կաշվից կամ ռետինից պատրաստված մի կլոր բանի և մոտ տասը կամ ինը դյույմ տրամագիծ ունի, և այն փչում են: Այն փչում եք այնքան, որ բավականին պինդ դառնա: Եւ հետո կարող եք հարվածել դրանով այ այսպես, կարող եք նետել մարդկանց, կարող եք վազել մինչ հարվածում եք: Եւ հետո վերջում օղակ կա: Այն զամբյուղ էր նախկինում: Եվ դուք փորձում եք գնդակը  նետել օղակի միջով և այդ պատճառով այն կոչվում է բասկետբոլ»: Նրանք լավ պատկերացում կկազմեին, դրա մասին: Նրանք կկարողանային գտնել այն, և տարբերել ամերիկյան կամ սովորական ֆուտբոլային գնդակից:

Դուք չեք կարող նույնը անել «գեղեցկություն» բառի հետ: Մեր բառապաշարում կան բառեր, որոնք մենք կարող ենք բացատրել, ոչ թե այն պատճառով, որ կարող ենք շփվել դրա հետ, այլ այն պատճառով, որ կարող ենք տեսնել դրանք: Մենք կաող ենք մատնանշել: Եթե մենք միասին մատնացույց անենք բավականին բաներ և տեսնենք բավականին բաներ և ասենք.«Ահա այն, ահա այն, ահա այն»,- մենք կկարողանանք ունենալ գեղեցկության ընդհանուր զգացողություն: Բայց եթե փորձեք գեղեցկությունը դնել բառերի մեջ , դա շատ ու շատ դժվար կլինի:

Փառքը մատնացույց անելը

Նույնը վերաբերում է փառք բառին: Այսպիսիով, ինչպե՞ս պետք է դա անեմ: Դուք պետք է փորձեք, որովհետև մենք չենք կարող թողնել,որ մարդիկ պարզապես ինքնուրույն լցնեն դա: Այսպիսով ահա այն միջոցը, որով ես կփորձեմ անել դա: Ես պատրաստվում եմ վերցնել այն և հակադրել աստվածաշնչային սուրբ բառով և հարցնել. «Ո՞րն է Աստծո սրբության և Աստծո փառքի միջև տարբերությունը»: Դրանով ես կարծում եմ, որ մենք մի փոքր պատկերացում կունենանք այս տերմինի՝ Աստծո փառքի մասին: Այսպիսով, ահա թե ինչպես եմ ես փորձելու դա անել:

Աստծո սրբությունը, կարծում եմ, Իր հետ միևույն դասի մեջ է՝ իր կատարյալությամբ, մեծությամբ և արժեքով: Նրա կատարյալությունը, մեծությունն ու արժեքն այդպիսի հստակ և առանձնացված կատեգորիա է. մեզ սովորեցրել են, որ «սուրբ» նշանակում է առանձնացված լինել, և Ինքն միակն է Իր դասի մեջ: Նա ունի անսահման կատարյալություն, անսահման մեծություն և անսահման արժեք:

Նրա սրբությունը այն է, ինչ Նա կա որպես Աստված, և ոչ ոք չկա Նրանից բացի: Նրա կատարելության որակը չի կարող բարելավվել, այն հնարավոր չէ նմանակել, այն անհամեմատելի է, այն որոշում է այն ամենը, ինչ Նա կա և ոչինչ դրսից չի որոշվում այն: Դա նշանակում է Իր անսահման արժեքը, Իր ներքին, անսահման արժեքը, Իր ներքին, անսահման նշանակությունը:

Այժմ, երբ Եսայի 6:3-ն ասում է, որ հրեշտակներն գոչում էին . «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը»,- հաջորդ բանը, որ նրանք ասում են, այս է. «Ամբողջ երկիրը լի է նրա փառքով», և հավանաբար սպասում էիք, որ նա ասի սրբություն։ Եվ նա չի ասում սրբություն: Նա ասում է փառք:

Ներքնապես սուրբ, ներքնապես սուրբ, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով, որից ես հետևություն եմ անում և ասում, որ Աստծո փառքը է Իր սրբության ակնհայտ գեղեցկության դրսևորումն է: Դա նրա սրբության հրապարակումն է: Նա մարդկանց այսպես ցուցադրում է Իր սրբությունը, որպեսզի նրանք հասկանան այն: Այսպիսով Աստծո փառքը Աստծո սրբության դրսևորումն է:

Լսեք Ղևտացիս 10:3-ի այս խոսքը: Աստված ասում է, որ Նա ցույց կտա Իր սրբությունն այն մարդկանց շրջանում, ովքեր մոտ են Իրեն և բոլոր մարդկանց առաջ Նա կփառավորվի: «Պիտի ցոյց տամ իմ սրբութիւնը»,-ասում է Տէրը: «Եվ բոլոր ժողովրդի մեջ»,-ասում է մի ուրիշ ձևով,-«Ես կփառավորվեմ»: Այսպիսով՝ տեսնել, հասկանալ և ճանաչել Իր սրբությունը և ինչ -որ իմաստով այն ընկալելը, նրա փառքը տեսնելը և հետևաբար նրան փառավորելն է:

Անհնարինը սահմանելը

Այսպիսով, սա սահանման մի փորձ է: Աստծո փառքը Աստծո բազմազան կատարելությունների անսահման գեղեցկությունն ու մեծությունն է: Անսահման գեղեցկությունը. Ես կենտրոնանում եմ Նրա բնավորության, Նրա արժեքի և Նրա հատկությունների դրսևորման վրա. Նրա բոլոր կատարելությունները և մեծությունը գեղեցիկ են, ինչպես երևում են, և դրանք շատ են: Այդ է պատճառը. որ ես օգտագործում եմ «բազմազան» բառը:

Այսպիսով, ահա այն մեկ այլ նախադասության մեջ: Աստծո փառքը նրա բազմազան կատարելությունների անսահման գեղեցկությունն ու մեծությունն է:

Միևնույն քարոզի մեջ Հովիվ Ջոնը շարունակում է՝ ավարտելով.

Երկինքը Աստծո փառքը կպատմե(Սաղմոս19:1): Ի՞նչ է սա նշանակում: Դա նշանակում է, որ Նա գոռում է մեզ վրա: Նա գոռում է ամպերի միջոցով: Նա ոսկով գոռում է հորիզոնում: Նա գոռում է համաստեղությունների և աստղերի միջոցով: Նա գոռում է: Ես փառահեղ եմ: Բացի՛ր աչքերդ: Դա այդպես է, միայն ավելի լավ է, եթե ինձ ճանաչես:

Եվ Աստվածաշունչն ասում է. «Սուրբ, սուրբ, սուրբ է Զորաց Տերը. ամբողջ երկիրը լցված է նրա փառքով »: (Եսայի 6:3): Եթե դու աչքեր ունենաիր՝ տեսնելու այս սենյակում, դու կտեսնեիր Աստծո փառքն ամենուր: Մենք աչքերի կարիք ունենք: Մենք ավելի շատ աչքերի կարիք ուենք, քան մեկ այլ բանի: Այս աշխարհի աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագե նրանց վրա (2 Կորնթացիս 4:4–6):

Ուստի ես հարցնում եմ. «Տեսնու՞մ եք դա: Դուք սիրու՞մ եք դա»: Դուք սրա համար եք ստեղծվել: Եթե դու սրտի խորքում բոլորովին հետաքրքրված չես սրանով, և նստած այնտեղ պարզապես սպասում ես ծառայության ավարտին, կգա մի օր, այս երեկո հուսով եմ, որ երբ բավականին վերքեր բուժվեն, դու կասես. «Ես ստեղծվել եմ սրա համար: Ահա, թե ինչու ես կամ, որ տեսնեմ դա: Ամեն ինչ դա է մատնանշում: Այն ամբողջ փառքը, որը ես գրավիչ էի համարում, գնում է այնտեղ: Այս ամենը պատիճ ու մոխիր է: Նա ճիշտ էր: Աստվածաշունչը ճիշտ էր: Հիսուսը ճիշտ էր»:

Հուսով եմ, որ շատ ուշ չի լինի, երբ դա կատարվի քեզ հետ: