Քո հովվին ծառայելը
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
(Նոր էջ. {{info|Ministering to Your Pastor}}<br> ''Աստվածաշնչի ընկերը (Հատ. 75, Թիվ 8), Միննեապոլիս, ՄՆ'' Եկե'ք սկսենք Սուրբ գրքի մի ...)
Հաջորդ խմբագրում →
14:24, 1 Հունիսի 2012-ի տարբերակ
By John Piper About Church Issues
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Աստվածաշնչի ընկերը (Հատ. 75, Թիվ 8), Միննեապոլիս, ՄՆ
Եկե'ք սկսենք Սուրբ գրքի մի հատվածից` Հռոմեացիս 1:8-12-ից: Պողոսն ասում է եկեղեցուն.
Նախ՝ ձեր բոլորի համար գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրա համար որ ձեր հաւատը պատմւում է ամբողջ աշխարհով մէկ։ Վկայ է ինձ Աստուած, որին պաշտում եմ ես իմ հոգով նրա Որդու Աւետարանի քարոզութեամբ, թէ ինչպէս եմ անդադար յիշում ձեզ՝ ամենայն ժամ իմ բոլոր աղօթքներում աղաչելով, որ թերեւս երբեւէ ինձ յաջողուի, Աստծու կամքով, գալ ձեզ մօտ. որովհետեւ խիստ կարօտել եմ ձեզ տեսնել, որպէսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգեւոր շնորհներ՝ ամրապնդելու ձեզ, այսինքն՝ մխիթարակից լինելու ձեզ հասարակաց հաւատի համար, որ իմն է, ինչպէս եւ ձերը։
Ես կցանկանայի քննարկել հովվին ծառայելու մեր պատասխանատվությունը: Մենք շատ անգամ ենք լսել, որ բոլոր քրիստոնյաները ծառայողներ են` համաձայն Եփեսացիս 4:12-ի: Մենք մեր կիրակնօրյա դպրոցներում ընդգծում ենք մեկը մյուսի համար աղոթելու և մեկը մյուսին հավատքի մեջ քաջալերելու անհրաժեշտության մասին, բայց ես կարծում եմ, որ մենք հակված ենք մոռանալ, որ մեր հովիվը մեզանից մեկն է: Այսպիսով, ես ուզում եմ հիշեցնել մեզ, թե ինչու մենք կարիք ունենք ծառայելու մեր հովվին, ինչպես մենք կարող ենք դա ավելի լավ անել, և ինչ պետք է ակնկալենք որպես դրա արդյունք:
Նախ` ինչու մենք պետք է ծառայենք մեր հովվին: Պատճառը այն է, որ նա մարդ է և մեզ պես հավատացյալ ընկեր: Որպես մարդ նա նույնքան ենթակա է գայթակղությունների, որքան մեզանից որևէ մեկը: Հավատքը ավտոմատ չէ նրա համար պարզապես այն պատճառով, որ նա հովիվ է: Նրա համար ավելի հեշտ չէ սիրող, հուսացող անձնավորություն լինելը, քան մեզ համար: Հավատքի պայքարում նրա ռեսուրսներն ավելի շատ չեն, քան մերը: Նա մեզանից մեկն է:
Դեռ ավելին, նրա կոչման հատուկ բեռը պահանջում է մեր հավատարիմ ծառայությունը նրան. օրինակ` վարչական բեռը` տեսնելու, որ հարյուրավոր մանրուքների համար հոգ է տարվում: Սրանցից շատերի համար մենք երբեք նույնիսկ տեղյակ չենք լինում: Հետո կա շաբաթից շաբաթ Աստծուց խոսքի լսման և հաղորդման բեռը: Երբեք մի' մտածեք, որ այս խոսքերը հեշտ են տրվում հովվին: Եթե դրանք մշտապես աստվածաշնչյան են , ուրեմն դրանք շատ գործ են պահանջում: Շատ արցունքներ են թափվում քարոզների ընթացքում հովվի ուսուցման ժամանակ, որոնք հենց այնպես չէին թափվի: Եթե մենք հոգեպես չորացած ենք մեզ զգում` կարող ենք եկեղեցի չգնալ կամ գալ նորոգման համար, բայց ուր կարող է հովիվը գնալ:
Հետո, կա իր ժողովրդի` Հիսուսի պես գործելու կամ աշխարհի լույսը լինլու ցանկության բեռը: Պողոսը Գաղատացիներին (4:19) ասաց. " Դուք, որոնց համար վերստին երկունքի մէջ եմ, մինչեւ որ Քրիստոս կերպարանուի ձեր մէջ": Ոչ մի բան այնքան ծանր չի նստում հովվի սրտի վրա, որքան այն, որ իր ժողովուրդը չի աճում հավատքի, սիրո և արդարության մեջ:
Դուք կարող եք հովվի ճնշումների վերաբերյալ ավելի երկար ցանկ կազմել, բայց եկեք հիմա մտածենք, թե ինչպես մենք կարող ենք ծառայել մեր հովվին:
Ձեր հովվի բեռը կրելու ամենալավ ձևը քրիստոնյա լինելն է: Պողոսը Փիլիպեցիների 2:2-3-ում ասում է."Կատարեա՛լ դարձրէք իմ ուրախութիւնը. նո՛յն բանը խորհեցէք, նո՛յն սէրն ունեցէք ձեր մէջ, եղէ՛ք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ համարեցէք, քան ինքներդ ձեզ"։ Այլ խոսքերով` ոչ մի բան մեր հովվին չի թարմացնի խոնարհ, սիրող և քրիստոսանման ժողովի պես: Պողոսը հռոմեացիների եկեղեցուն ասաց. " որովհետեւ խիստ կարօտել եմ ձեզ տեսնել, ... մխիթարակից լինելու ձեզ հասարակաց հաւատի համար, որ իմն է, ինչպէս եւ ձերը" (1:11-12): Մեր հավատքը մեծ մխիթարություն է մեր հովվի համար: Այսպիսով, եկե'ք հավատքի մարդիկ լինենք:
Բացի դրանից ես երեք կոնկրետ առաջարկ ունեմ այն բաների վերաբերյալ, որոնք մենք կարող ենք անել մեր հովվին շինելու և նրա ծառայությունը արդյունավետ դարձնելու համար:
- Ամեն օր աղոթեք նրա համար: Գրեք` որպեսզի չմոռանաք: Եվ պարզապես մի ասեք."Աստված օրհնիր հովվին": Կոնկրետացե’ք: Աղոթե’ք նրա առողջության, նրա խոսքի, ընտանիքի, այցելության, նրա թերությունների և թույլ կողմերի համար: Երբ աղոթում եք` ձեզ դրեք նրա տեղը և փորձեք զգալ այն ինչ նա է զգում:
- Երկրորդ` ջանացեք հաճելի և քաջալերանքի խոսքեր ասել նրան: Գրանցման քարտում նրան գրություն թողեք, միշտ նամակ ուղարկեք իր տուն, զանգեք նրան: Երբեմն, երբ մենակ է լինում նայեք ուղիղ նրա դեմքին և ասացեք."Ես գնահատում եմ քո աշխատանքը, հովի'վ, և ամեն օր ես աղոթում եմ քեզ համար:" Մի' բավարարվեք կիրակի օրը ծառայությունից հետո դռան մոտ ձևականություններով:
- Երրորդը` ներման հոգով հորդորե’ք նրան: Ես իմ կյանքում ոչ մեկի հետ չեմ խոսել, ով ամբողջովին գոհ լիներ իր հովվից: Կա մի շատ պարզ պատճառ. բոլոր մարդիկ անկատար են: Որոշ մարդիկ, թվում է ` երբեք չեն սովորում սա և մի եկեղեցուց մյուսն են ցատկոտում` փնտրելով անթերի հովիվ: Դա անիմաստ է: Ավելի լավ է եկեղեցի գտնեք, որտեղ դուք ձեզ կզգաք ինչպես ձեր տանը և ձեր ամբողջ կյանքի պարտականությունը համարեք օգնել հովվին աճել: Յուրաքանչյուր ոք կցանկանար ինչ-որ բան փոխել իր հովվի մեջ, բայց մեզանից քանիսն են իրենց նվիրել այդ բանի համար անկեղծ աղոթելուն: Եվ մեզանից քանիսն են խոնարհ, ներող սրտով նրա հետ նստել և հորդորել, որ նա փոխվի: Եթե մենք սիրում ենք նրան, մենք դա կանենք... և նրա հետ խոսելը այնքան էլ սարսափելի չէ:
Սրանք պարզապես ձեր հովվին ծառայելու որոշ ձևեր են: Դուք մտածեք ուրիշների մասին:
Վերջին հարցը, որ ես բարձրացրի, այն է, թե ինչ ակնկալինքեր մենք կարող ենք ունենալ որպես մեր ծառայության արդյունք: Կարճ ասած` մենք կարող ենք ակնկալել ունենալ նորացված, վստահելի և զորացած հովիվ: Այսպիսով, նրան ծառայելը հետ կգա բումերանգի նման և կստեղծի նորացված վստահելի և զորացած ժողովուրդ: Հետո աշխարհը կիմանա, որ Քրիստոսը իրական է և գործում է մեր միջոցով: