Կանչված չարչարանքի և ուրախության` Քրիստոսին շահելու համար

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

11:07, 23 Սեպտեմբերի 2014 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By John Piper
Author Index
More About Suffering
Topic Index
About this resource
English: Called to Suffer and Rejoice: For Holiness and Hope

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Suffering
Part of the series Called to Suffer and Rejoice

Translation by Sona Petrosyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Թուղթ առ Հռովմայեցիս 5:1-8

«1 Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ 2 Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը։ 3 Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում, 4 Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս. 5 Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։ 6Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։ 7 Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.) 8 Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ.:»

Հույս ունեմ հաջորդ 4 շաբաթների ընթացքում օգնել Ձեզ պատրաստվել չարչարվելու Քրիստոսի համար: Պատճառներից մեկը, որ իմ կարծիքով պետք է նախապատրաստվենք չարչարվելու Քրիստոսի համար, այն է, որ այդպես Աստվածաշունչն է ասում, իսկ մյուսը այն է, որ այդպես թելադրում է ներկա իրավիճակը:

Բովանդակություն

Պատրաստվելով չարչարվել

Միսիոներ գիտնական Դեյվիդ Բարեթը, ով խմբագրել է Օքսֆորդի համաշխարհային քրիստոնեական հանրագիտարանը, ամեն տարի տպագրում է ամբողջ աշխարհում քրիստոնեկան շարժման վերաբերյալ նորություններ, կանխատեսելով, թե ինչպիսի իրավիճակ է սպասվում 2000 թվականին: Այս տարվա հրատարակված նորություններում նա հայտարարել է, որ 1980 թվականին եղել են մոտ 270,000 քրիստոնյա նահատակներ: Այս տարի հավանաբար նրանց թիվը կհասնի 308,000-ի, իսկ 2000 թվականին` 500,000-ի: Նրանք այն մարդիկ են, ովքեր մահանում են քիչ թե շատ այն պատճառով, որ քրիստոնյաներ են:

Սոմալիում այսօր տաս հազարավոր քրիստոնյաներ դիտավորյալ մեկուսացվում են և սովամահության մատնվում թշնամի խմբավորումների կողմից: Մուսուլման և քրիստոնյա բնակչությունների մեջև լարվածությունը Նիգերիայում հնարավոր է, որ հանգեցնի մեծ վտանգների: Չինաստանում և այլ երկրներում միլիոնավոր քրիստոնյաներ ապրում են հարձակումների և բանտարկությունների մշտական վտանգի մեջ:

Մեր սեփական երկրում էլ աշխարհիկ հասարակությունը մեծամասամբ, հատկապես մտավորական խավը և մեդիա ղեկավարները, ավելի ու ավելի թշնամաբար են տրամադրվում ավետարանական եկեղեցիների, աստվածաշնչյան արդարության և առաքինության վերաբերյալ մեր ունեցած համոզմունքների հանդեպ:

Առաջին բարեփոխումը այնքան խորամանկորեն է շարադրված աշխարհիկ հակառակորդների ծառայության մեջ, որ այլևս որևէ դատավորի համար անհնարին չի կարող համարվել չվիճելը, որ ջրի , էլեկտրականության և կոյուղու ծառայությունները ավետարանական եկեղեցիների համար տրամադրում է կրոնական հակասահմանադրական հաստատության, կառավարության ռեսուրսների և որոշումների կողմից;

Աբորտի դեմ պայքարող խաղաղ ցուցարարները, ովքեր պարզապես աղոթել են պետական սեփականության համար, կարող են կատաղի ոտնձգությունների ենթարկվել աբորտի կողմնակիցների կողմից, ինչպես եղավ Նյու-Յորքի Բաֆլոյում, և ոչ մի աջակցություն չստանալ ոստիկանության կողմից, այլ փոխարենը մեղադրվել հանցագործության մեջ:

Հիսուսի անունը բացահայտորեն արհամարհվում է և անարգվում հանրահայտ շոումենների կողմից այնպես, որ նախկին տասնամյակներում դատապարտելի կլիներ հանրության աչքերում, սակայն այսօր հավանության է արժանանում կամ մատնվում անտարբերության:

Մեծ առաքելության գինը

Այս ամենը հանգեցնում է նրան, որ քրիստոնյա լինելը շատ թանկ է նստելու առաջիկա տարիներին: Եվ մեծ առաքելությունը իրականացնելը մեզ որոշներիս համար կյանքի գին կունենա` ինչպես արդեն եղել է, և ինչպես միշտ լինում է: 1800 տարի առաջ Թերթուլյանն ասել է . « Մենք [քրիստոնյաներս] բազմանում ենք, երբ էլ որ դուք մեզ հնձում եք. քրիստոնյաների արյունը սերմ է տալիս» (ապոլոգետիկա, 50): Իսկ դրանից 200 տարի անց Սուրբ Ջերոմն ասել է. «Քրիստոսի եկեղեցին հիմնվել է իր սեփական, ոչ թե ուրիշների արյունը հեղելով, կրելով անարգանք, և ոչ թե այն պատճառելով: Հալածանքները աճեցրել են նրան, նահատակությունը պսակել է նրան» (նամակ 82):

Այսօր մենք այնքան շատ ենք խոսում փակ երկրների մասին, որ գրեթե ամբողջովին կորցրել ենք Աստծո ծրագիրը առաքելության վերաբերյալ, կարծես թե Նա երբևէ խոստացել էր, որ դա հեշտ ու ապահով կլինի: Փակ երկրներ գոյություն չունեն այն մարդկանց համար, ովքեր ընդունում են, որ հալածանքը, բանտարկությունը և մահը ավետարանը տարածելու հնարավոր հետևանքներն են: Եվ Հիսուսն էլ պարզ ասաց, որ դրանք են հնարավոր հետևանքները: «Այն ժամանակ ձեզ նեղութեան կ’մատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք» (Մաթևոսի 24:9)։ « …Եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու…» (Հովհաննես 15:20):

Մինչև որ մենք չվերականգնենք Աստծո չարչարանքների և Ավետարանի տարածման հեռանկարը, մենք Նրա ծրագրած շնորհքի հաղթանակների ուրախությունը չենք ունենա:

Առաքելությունների հնազանդությունը և սոցիալական արդարությունը միշտ թանկ է նստել, և միշտ այդպիսին կլինի: Նիգերիայի Միանգո գյուղում կա SIM քրիստոնյա առաքելական ընկերության հյուրանոց և Քըրք Չեփլ անունով մի եկեղեցի: Եկեղեցու ետևում կա մի փոքրիկ գերեզմանոց` 56 գերեզմաններով: Դրանցից 36-ում թաղված են միսիոներների երեխաների մարմինները: Քարերի վրա գրված է. «Էթիլ Առնոլդ, 1928 թ. սեպտեմբերի 1 – 1928 թ. սեպտեմբերի 2», «Բարբարա Ջեյ Սուանսըն, 1946 թ. – 1952թ.», «Էյլին Լուիզ Ուիթմոյը, 1952 թ. մայիսի 6 – 1955 թ. հուլիսի 3»: Սա Նիգերիայում ավետարանը տարածելու գինն էր շատ ընտանիքների համար վերջին տարիներին: Չարլզ Ուայթը պատմեց, թե ինչպես է նա այցելել այս փոքրիկ գերեզմանոցը և այն ավարտել ցնցող զորավոր նախադասությամբ` ասելով. «Միակ ճանապարհը, որով կարող ենք ընդունել Միանգոյի գերեզմանոցի գոյությունը, այն է, որ պետք է հիշենք, որ Աստված նույնպես գերեզման դրեց Իր Որդուն միսիոներական գործում»:

Իսկ երն Նա Նրա մեռելներից հարություն տվեց, Նա կանչեց եկեղեցուն` հետրել Իրեն նույն վտանգավոր գործում, որը կոչվում է «ամբողջ աշխարհ»: Սակայն պատրա՞ստ ենք մենք արդյոք հետևել:

Ի՞նչ եք դուք անում 2 Տիմոթեոս 3:12 խոսքի հետ

2 տարի առաջ Հոլանդիայի Էրմելոյում Անդրու եղբայրը պատմեց այն մասին, որ Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում նստած էին այդ քաղաքի մի խումբ հովիվների հետ, որոնց նա սովորեցնում էր Աստվածաշնչից: Ներս է մտնում մի հին ընկեր, Ռումինիայից մի հոգևոր հովիվ, ով վերջերս էր ազատված եղել բանտից: Անդրու եղբայրը ասում է, որ ինքը այդ ժամանակ դադարեցնում է սովորեցնելը, քանի որ գիտեր, որ եկել էր լսելու ժամանակը:

Երկար դադարից հետո Ռումինացի հովիվն ասում է . «Անդրու, Հոլանդիայում բանտարկված եղբայրներ կա՞ն»: «Ոչ»,- պատասխանում է նա: «Ինչու՞», -հարցնում է հովիվը: Անդրու եղբայրը մի պահ մտածում է և ասում. «Ես կարծում եմ, որ դա նրանից է, որ մենք չենք օգտվում այն բոլոր հնարավորւոթյուններից, որ տալիս է մեզ Աստված»:

Հետո հետևեց ամենադժվար հարցը. «Անդրու, ի՞նչ եք դուք անում 2 Տիմոթեոս 3:12 խոսքի հետ»: Անդրու եղբայրը բացեց իր Աստվածաշունչը և բացելով տեքստը, բարձրաձայն կարդաց. «Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն»: Նա դանդաղ փակեց Աստվածաշունչը և ասաց . «Եղբայր, խնդրում եմ, ներիր ինձ: Այդ խոսքի հետ մենք ոչինչ չենք անում»:

Ես վախենում եմ, որ մենք այնպես ենք հարմարեցրել աստվածպաշտության գաղափարը անվնաս միջին կարգի բարոյախոսության և իրավունքի պահպանման հետ, որ 2 Տիմոթեոսի 3:12 խոսքը դարձել է մեզ համար անըմբռնելի: Ես կարծում եմ, որ մեզանից շատերը պատրաստ չեն Ավետարանի համար չարչարվելու: Եվ այդ է պատճառը, որ ես զգում եմ, որ կանչված եմ 4 շաբաթ վերցնելու` խոսելու այն մասին, թե ինչ է ասում Աստվածաշուչը այս մասին և թե ինչի է Աստված մեզ կանչում այսօր:

Տառապանքի համար 4 Աստվածաշնչյան նպատակներ

Բերված յուրաքանչյուր միտք համապատասխանում է տառապանքի չորս նպատակներից մեկին: Եվ մենք կարող ենք խոսել տառապանքի նպատակների մասին, որովհետև դա Աստծո պարզորոշ նպատակն է, որը մենք ժամանակ առ ժամանակ կրում ենք հանուն արդարության և հանուն Ավետարանի: Օրինակ` «Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով» (1 Պետրոս 4:9, համեմատի'ր 3:17, Եբրայեցիս 4:11):

Իմ բերած տառապանքի չորս նպատակները հետևյալն են`

  1. Բարոյական նպատակ` քանի որ տառապանքը կատարյալ է դարձնում մեր սրբությունն ու մեր հույսը (Հռոմեացիս 5:1-8):
  2. Մտերմության նպատակ, քանի որ տառապանքի մեջ Քրիստոսի հետ մեր հաղորդակցությունը ավելի խորն ու քաղցր է դառնում (Փիլիպեցիս 3:7-10):
  3. Առաքելության նպատակ` քանի որ Աստված մեզ կանչում է մասնակցելու Քրիստոսի տանջանքներին, երբ մենք մեզանով տարածում ենք Նրա փառքը (Կողոսացիս 1:24):
  4. Եվ փառքի նպատակ, քանի որ մեր թեթև և վաղանցուկ նեղությունը հավիտենական փառքի արժեք է առաջ բերում մեզ համար (2 Կորնթացիս 4:16-18):

Տառապանքի բարոյական (հոգևոր) նպատակը

Այսօր մենք կխոսենք տառապանքի բարոյական (կամ հոգևոր) նպատակի շուրջ: Աստված կարգադրում է, որ մենք պետք է չարչարվենք ավետարանի համար և արդարության գործի համար, այն բարոյական և հոգևոր ազդեցությունների պատճառով, որ չարչարվելը ունենում է մեզ վրա:

Աստծո փառքի հույսով ուրախանալը

Եկեք կարդանք այս մասին ամենամեծ հատվածը` Հռոմեացիս 5:3-4: Ցույց տալուց հետո, որ մենք արդարանում ենք հավատքով, և որ Հիսուսի միջոցով մենք մուտք ունենք շնորհքի մեջ, և որ մենք շնորհքի մեջ կանգնած ենք, նա 2-րդ խոսքում ասում է, որ մենք` քրիստոնյաներս, «եւ պարծենում ենք եԱստուծոյ փառքի յոյսովը »: Քրիստոնյայի կյանքի ուրախության ամենամեծ պատճառը դա այն փափագով սպասումն է, որ մենք կտեսնենք և մասնակից կլինենք Աստծո փառքին: Աստծո փառքի հույսը մեր ուրախության սկզբնաղբյուրն է:

Ուրեմն, եթե դա այդպես է, ապա Պողոսը միանգամայն հետևողականորեն շարունակում է 3-րդ և 4-րդ խոսքերում, ասելով, որ մենք կուրախանանք նաև այն բաներում, որոնք մեծացնում են մեր այդ հույսը: Ահա դրա տրամաբանական ընթացքը` 2-րդ խոսքի վերջում մենք սկսում ենք Աստծո փառքի հույսով, իսկ հետո ավարտում ենք հույսով 4-րդ խոսքի վերջում: Միտքը հետևյալն է` եթե մենք ուրախանում ենք հույսով, ուրախանում ենք այն ամենով, ինչ առաջ է բերում հույս:

Ի՞նչն է առաջ բերում հույս

Այսպիսով 3-րդ և 4-րդ խոսքերը նկարագրում է , թե դա ինչն է. «Եվ ոչ միայն այսքանը [մենք ոչ միայն ուրախանում ենք Աստծո փառքի հույսով], այլ նաև պարծենում ենք նեղությունների մեջ, գիտենալով, որ նեղությունը համբերությւոն է առաջ բերում, և համբերությունը [առաջ է բերում] փորձառություն [հավանություն անցած զգացողություն], իսկ փորձառությունը`[առաջ է բերում] հույս:

Այսպիսով, վշտերի մեջ մեր ուրախության պատճառը նա չէ, որ մեզ դուր է գալիս ցավը կամ թշվառությունը կամ նեղությունը կամ տառապանքը (մենք մազոխիստներ չենք), այլ այն է, որ վշտերը առաջ են բերում այն, ինչ մենք սիրում ենք, այսինքն` հույսի ավելի ու ավելի մեծ զգացողություն, որը գալիս է համբերատարության և փորձված լինելու զգացողության փորձառությունից:

Աստված իր ժողովրդի չարչարանքների մեջ նպատակ ունի

Այսպիսով, այստեղ ամենակարևոր դասը այն է, որ Աստված իր ժողովրդի չարչարանքների մեջ նպատակ ունի: Եվ այդ նպատակը հաճախ տարբեր է այն ծառայությունների նպատակներից, որոնցում նրանք աշխատում են: Ծառայության նպատակ կարող է լինել Երկվորյակ քաղաքների չեկեղեցականացված միայնակ մարդկանց կամ արվարձարանային մասնագետներին կամ թուրք մուսուլմաններին ավետարանելը: Բայց Աստծո նպատակը կարող է լինել ավելի մեծ հույսի առաջացնելը միսիոներների և ծառայողների մեջ` նրանց բանտ դնելով: Աստված միշտ անում է ավելին (ինչպես կտեսնենք առաջիկա շաբաթներին), բայց դա էլ բավական կլիներ:

Այլ կերպ ասած` Աստված ծառայության արդյունավետության և արտադրողականության չէր ձգտի այնպես, ինչպես մենք: Կրկին ու կրկին Պողոսը ստիպված էր տեսնել Աստծո տարօրինակ աշխատանքը իր բանտարկություններում, ծեծերում, նավակոծություններում և ձախողված պլաններում: Ինչպե՞ս կարող էր Աստված լինել այնքան անհմուտ, որ թույլ տար, որ այս ձևով իր ծառայությունը ձախողվեր կրկին ու կրկին: Այս հատվածի պատասխանը (և ոչ միայն միակ պատասխանը) կլիներ հետևյալը` Աստված նպատակ ունի իր ժողովրդի հույսն ու սրբությունը ավելացնել կորածներին փրկության բերելու գործընթացում: Եվ միայն Աստված գիտե, թե ինչպես հավասարակշռել այդ երկու բաները և իրագործել դրանք ամենալավ ճանապարհով:

Տառապանքների երեք արդյունքները

Այժմ եկեք արդյունքի ավելի մանրակրկիտ ուսումնասիրում կատարենք: Կան 3-րդ և 4-րդ խոսքերում նշված երեք բնորոշ արդյունքներ:

1. Համբերատարություն

Նախ, չարչարանքները առաջացնում են համբերություն կամ համբերատար տոկունություն: Պողոսը նկատի չունի, որ սա ամեն դեպքերում է ճիշտ: Շատերի մոտ տառապանքները վեր են հանում ատելություն և դառնություն և բարկություն և վրդովմունք և տրտունջ: Բայց դա այն համընթաց արդյունքը չէ, որին հասնում են Քրիստոսի Հոգին ունեցողները: Նրանց համար արդյունքն է համբերատար տոկունությունը, քանի որ Հոգու պտուղն է համբերությունը:

Այստեղ բանն այն է, որ մինչև դժվարությունը չի գալիս մեր կյանքի մեջ, հատկապես Քրիստոսի համար և Նրա արդարության համար դժվարությունը, մենք չունենք մեր` Քրիստոսին նվիրված լինելու աստիճանի ու խորության փորձվածությունը: Մինչև ծանր ժամանակներ չեն գալիս, մենք չենք ճաշակում և իսկապես չենք իմանում, թե արդյոք մենք այն ոչ անկեղծ քրիստոնյաներն ենք, որոնց Քրիստոսը նկարագրում է սերմնացանի առակի մեջ Մարկոսի Ավետարանի 4:16-17-ում:

«Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան. Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։»

Այսպիսով, Պողոսն ասում է, որ փորձության մեծ հետևանքներից մեկը այն է, որ այն առաջացնում է համբերատար տոկունություն և համբերատարություն Աստծո ժողովրդի մեջ, այնպես որ նրանք կարող են տեսնել Աստծո հավատարմությունը իրենց կյանքում և իմանալ, որ նրանք իսկապես Նրանն են:

2. Փորձվածություն

Սա նշված արդյունքներից երկրորդն է (խ. 4). «Համբերութիւնը՝ [առաջ է բերում] փորձառութիւն»: Բառացիորեն dokimen բառը նշանակում է «փորձարկված և հաստատված լինելու փորձառություն» : Կարելի է ասել «փորձվածություն և վավերացվածություն»

Սա դժվար չէ ըմբռնելը. Եթե, երբ գալիս են փորձությունները, և դուք դիմակայում եք Քրիստոսին նվիրված լինելով և Նրան չեք հակառակվում, ապա դուք այդ փորձությունից դուրս եք գալիս ավելի մեծ այն զգացողությամբ, որ դուք նվիրված, փորձված եք և փարիսեցի չեք: Վստահության ծառը ճկվեց, բայց չկոտրվեց: Ձեր հավատարմությունը և նվիրվածությունը փորձության ենթարկվեցին և այն հաղթահարեցին: Հիմա դրանք ունեն «փորձվածություն»: Ձեր հավատքի ոսկին դրվեց կրակի մեջ և դուրս եկավ զտված և ոչ թե ոչնչացած:

Երբ ճանապարհդ ընկած լինի այրող փորձանքների միջով,
Իմ շնորհքը` միանգամայն բավարար, կլինի քո օգնությունը,
Կրակը քեզ չի վառի, Ես միայն նպատակ ունեմ
Քո խարամը ոչնչացնելու և քո ոսկին հղկելու:

Դա է փորձանքների երկրորդ արդյունքը` փորձարկելու և հղկելու Հիսուսին մեր հավատարմության ոսկին: Հաստատուն լինելը առաջ է բերում փորձված լինելու փորձառությունը:

3. Հույս

Երրորդ արդյունքը գալիս է փորձարկված, փորձված և հղկված լինելու զգացողությունից: Խոսք 4բ «իսկ փորձառությունը [առաջ է բերում] հույս:» Այս խոսքը մեզ տանում է ետ դեպի 2-րդ խոսքը`«…. եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը։» Քրիստոնեական կյանքը Ավետարանում Աստծո խոստումների վրա ունեցած հույսով, և այն արագ մեծանում է տառապանքների միջոցով` ավելի ու ավելի մեծ հույս առաջացնելով:

Փորձված լինելու փորձառությունը առաջ է բերում ավելի մեծ հույս, որովհետև մեր հույսը աճում է, երբ մենք փորձարկվելով անցնում ենք մեր սեփական հավատարմության իրական լինելու փորձառությունը: Այն մարդիկ, որ Աստծուն ամենածատն են ճանաչում, դրանք այն մարդիկ են, ովքեր տառապում են Քրիստոսի հետ: Հույսի մեջ անշարժ են այն մարդիկ, ովքեր ավելի խորն են փորձարկվել: ԱՅն մարդիկ, ովքեր ավելի մեծ եռանդով, փափագով, ավելի մեծ հաստատակամությամբ են նայում փառքի հույսին, այն մարդիկ են, ովքեր այս կյանքի հարմարավետությունը հեռացրել են իրենցից տառապանքների միջոցով:

Ցնծալ Փառքի հույսով և տառապանքների մեջ

Այսպիսով, առաջին բանը, որ մենք ասում ենք տառապանքի և նեղությունների մասին այս շարքում, դա այն է, որ Աստված դրա մեջ նպատակներ ունի: Իսկ այդ նպատակն է առաջացնել իր մարդկանց համբերատարություն` Իր փառքի համար, և դրա միջոցով փորձել, ապացուցել և հղկել հավատքի և Հիսուսին նվիրվածության իսկական լինելը, և այդ փորձված լինելու զգացողությամբ ամրապնդել, խորացնել և ուժեղացնել մեր հույսը;

Որպես եկեղեցի, մենք ունենք ծառայության նպատակներ ( քաղաքային աշակերտություն, փոքր խմբերի հովվություն, ավետարանչական ինտերնետային ցանցեր, չծնվածների ապշատպանություն, երեխաների և երիտասարդության ներգրավում); մենք ունենք 2000-2000 ուղարկելու մեծ միսիոներական տեսլական, մենք ունենք վճարվող շենք և բյուջե` այդ ամենը ֆինանսավորելու Քրիստոսի և Իր թագավորության համար; Թե սրանցից որքանը Աստված Իր իրնքնիշխանությամբ թույլ կտա իրագործվելու, ես չգիտեմ: Բայս ես գիտեմ մի բան, որ մեր այս նպատակները հնազանդորեն հետապնդելու մեջ, Աստված ունի Իր նպատակը ամեն մի արգելքի և հիասթափության և ամեն մի ցավի ու ամեն տառապանքի համար, և այդ նպատակը նույնքան կարևոր է, որքան հենց այդ նպատակները` ձեր համբերատարությունը, ձեր փորձվածությունը և Աստծո փառքի համար ձեր հույսը:

Ուրիշ ինչ էլ որ Աստված անում է` ծրագրելով մեր կյանքը, նա դա միշտ անում է մեր հոգու հարթության վրա: Այսպիսով, եկեք Պողոսի հետ ցնծանք փառքի հույսով, ինչպես նաև մեզ հանդիպող նեղություններով: