Մի՜ վատնեք Ձեր ուսանողական տարիները
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper About Sanctification & Growth
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Ինձ թիվը չէ, որ գրավում է, չնայած Ամերկայի համալսարաններում և քոլեջներում մոտավորապես 21 միլիոն ուսանող կա: Ինձ գրավում է ժամանակի կարևորության բնույթը: Կյանքի մեջ ինտեգրվելու մտքերը, կյանքն ուղղորդող նպատակները և կյանքն էներգիայով լցնող ուժերը հաճախ գտնվում և արմատավորվում են կյանքի այս կարևոր փուլում:
«Պատանեկությունը» և «չափահասությունը» միշտ չէ, որ գոյություն են ունեցել: Դրանք ժամանակակից աշխարհի ստեղծագործությունն են:
- «Պատանեկությունը» ևՙչափահասությունը» որպես կյանքի առանձին փուլեր ավելի շատ 20-րդ դարի մտահղացումն են, որոնք առաջ բերեցին փոփոխություններ ընդհանուր կրթության, երեխանների աշխատանքային օրենքների, ուրբանիզացիայի, ենթաուրբանիզացիայի, զանգվածային սպարողականության և ԶԼՄների մեջ: Նույն ձևով վերջին տասնամյակներում պատանեկության և լիարժեք չափահասության միջև ընկած տարիների հետ կապված մեր մշակույթում առաջացավ կյանքի մի նոր, առանձին և կարևոր փուլ, որը վերափոխեց երիտասարդների ինքնության, երիտասարդության, հարաբերությունների և կենսական պարտավորությունների, ինչպես նաև տարբեր վարքագծերի և դիրքորոշումների իմաստը: Այն ինչ առաջացավ այս նոր իրավիճակից տարբեր ձևերով կոչվեց՝ «երկարաձգված պատանեկություն», «երիտասարդություն», «չափահասություն», «երիտասարդ չափահասություն», «քսան և ինչ-որ բաներ» և «ձևավորվող չափահասություն»: (Քրիստիան Սմիթ, Ստանալով կյանք»):
Կյանքի նոր փուլի ի հայտ գալուն հետ , որը չի սահմանվում պարզապես տարիքով, այլ մշակութային սպասումներով, հասակակիցների ճնշումներով, կրթական պահանջներով, տնտեսական սրումներով և լրատվամիջոցների կողմից սահմանված ինքնաճանաչմամբ, մեծ է հավանականությունը՝ վատնելու այդ ժամանակաշրջանը:
Ըմբռնում, նպատակ և էներգիա գտնելը
Երբ ես ասում եմ «վատնել» ես ի նկատի չունեմ այն պարզապես չափազանց շատ զվարճանքների վրա ծախսել: Ես նկատի ունեմ ըմբռնում, որն իրապես ինտեգրում է կյանքը, նպատակ, որը մշտապես ուղղությունը է տալիս առանց ափսոսանքի և էներգիա, որը մեկն արդյունավետորեն կրում է կյանքի ողջ ընթացքում մինչև վերջ - և առավել քան դա:
Ձախողումը բոլոր վատնումներից ամենամեծ վատնում է կյանքի համալասարանական ժամանակահատվածում:
Կյանքն ինտեգրող ըմբռնում: Կյանքին ուղղություն տվող նպատակ: Կյանքին ուժ տվող էներգիա: Միլիոնավոր ուսանողների համար այս ցուցիչները դրվում են կյանքի այդ ժամանակահատվածում: Եվ եթե դրանք սխալ են դրվում և մշտապես թռիչքի վրա են, Մարսում վայրէջք չի լինի՝ չխոսելով արդեն վերադարձի մասին: Կյանքի փոքրիկ տիեզերական նավը կթափառի դրսում՝ սկզբում շրջապատված բազմաթիվ խթանող տեսարաններով և հետո՝ անվերջ գիշերով:
Ի՞նչ է այդ ըմբռնումը, նպատակը և էներգիան:
- Կյանքն ինտեգրող ընբռնումը հայտնաբերելն է, որ Աստծո խոսքը, Աստվծաշունչը միակ իրական և միանգամայն վտահելի իմաստությունն է մեր կյնաքի ձևավորման համար:
- Կյանքին ուղղություն տվող նպատակը հայտնաբերելն է, որ Հիսուս Քրիստոսի վեհությունը փառավորելը և մեծարելը ամեն բանի նպատակն է:
- Կյանքին ուժ տվող էներգիան հայտնաբերելն է, որ Սուրբ Հոգու շնորհալի զորությանն ամեն օր ապավինելը կյանքի հարատև պտղաբերության բանալին է:
Այո, Աստված ողորմած է, և շատ մարդիկ այս բացահայտումներն ավելի ուշ են անում կյանքում: Ես Նրան փառք եմ տալիս դրա համար: Բայց զարմանալի է, թե ինչքան շատերն են այս ցուցիչները ընդմիշտ քոլեջում և բարձրագույն դպրոցում դնում : Դա լավ է, կամ վատ:
Մեծ արթնության համար աղոթելը:
Ես վերջերս կարդացի Դու ունես Լիբիան. Կյանք՝ ծառայելով մահմեդական աշխարհին: Դա Գրեգ Լիվինգստոնի՝ Սահմանների հիմնադրի ինքնակենսագրությունն է: Այն լի է կյանքի դասերով: Այն հավատ է առաջացնում: Այն հույս է տալիս: Եվ այն պատմում է քոլեջում մի ճակատագրական պահի մասին, երբ երիտասարդ, տեսանող Ջորջ Վերմերն ազգերի համար աղոթքաժողովի ժամանակ ասել է երիտասարդ, աննպատակ Գրեգ Լիվինգստոնին, «Դու ունես Լիբիան»:
Աշխարհը երբեք նույնը չի լինի: Աստված վերցրեց այս երկու ուսանողներին և օգտագործեց երկու զանգվածային միսիոներական ուժ ստեղծելու համար: Օպերատիվ մոբիլիզացիան և Սահմանները վկայում են, թե ինչքան կարևոր էին այս ուսանողական օրերը:
Ես շնորհակալ եմ Աստծուց, որ նա գրավել է իմ միտքը և սիրտը այդ տարիների ընթացքում: Ցուցիչները դրվել են 18-ից 25 տարեկանում: Ինչպիսի՜ պարգև: Բոլոր համապարփակ ընբռնումների մի աղբյուր, ամենուր ուղղորդող, երբեք ափսոսանքով չլցված նպատակներ, անսպառ էներգիա, որն իմը չէ: Եվ ինչպիսի առավելություն է տեսնել, թե Աստված ինչպես է օրհնում ուսանողներին բազմաթիվ ծառայություններով՝ Cru, Inter-Varsity, Navigators, Campus Outreach, կոնֆերանսներով՝ Passion, Urbana, Cross և բազմաթիվ քրիստոնեական դպրոցներով: Եվ հիմա desiringGod.org-ի միջոցով հազարավոր ուսանողների հասնելու ուրախությունը և Բեթղեհեմի քոլեջի և Սեմինարիայի կանցլեր լինելու ուրախությունը կյանքի ավարտի համար անսպասելի նվեր է:
2025 թ.-ին ըստ մի հաշվարկի, ամբողջ աշխարհում բարձրագույն կրթություն ստացող ուսանողների թիվը կլինի 262 մլն. : Ինձ հետ աղոթեք, որ Աստված մեծ արթնություն բերի այն ըմբռնումներիի մեջ, որոնք իսկապես ինտեգրում են կյանքը, այն նպատակի մեջ, որn ուղղորդում են առանց ափսոսանքի, և տա անսպառ էներգիա ամբողջ կյանքի համար և առավել քան դա: Թող Աստվածաշունչը, Աստծո փառքը և Սուրբ Հոգու զորությունը դառնան միլիոնավոր ուսանողների գերիշխող իրականությունը: