Ինչն է այն փոխում

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

08:28, 14 Փետրվարի 2012 տարբերակ, Arev (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By R.C. Sproul
Author Index
More About Predestination & Election
Topic Index
About this resource
English: What Difference Does It Make?

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By R.C. Sproul About Predestination & Election
Part of the series Right Now Counts Forever

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).


Քիչ թվով վարդապետություններ են, եթե այդպիսին կան, այդքան վեճեր և թշնամություն առաջացնում քրիստոնյանների մեջ, որքան ընտրության վարդապետությունը: Դա այն վարդապետություններից մեկն է, որը մարդկանց մեջ այնպիսի կտրուկ բաժանումներ է առաջացնում, որ ոմանք հավիտենական մորատորիում կհայտարարեին, որպեսզի այն չքննարկեն:

Ընտրությունը նաև վարդապետություն է, որի նկատմամբ քչերն են անտարբեր: Բաժանված երկու կողմերի կրքերն էլ բորբոքված են: Նրանք, որոնք դեմ են դրան, այն դիտում են որպես մարդկային ազատության նշանակությունը ստորացնող և Աստծո բարության վրա ստվեր գցող վարդապետություն: Նրանք, որոնք ընդունում են դա, սիրում են այն վստահությունը և հարմարավետությունը, որն այն ապահովում է, և աստվածային շնորհքի այն հաղթանակը, որն այն բացահայտում է:

Լավ, եթե այն այդքան պառակտող է, ինչու մենք պետք է անհանգստանանք դրա համար: Լինելով մեկը, որը խանդավառված է այս վարդապետության համար` ինձ հաճախ հարցնում են." Ինչ է այն փոխում": Ես համոզված եմ, որ Մարթին Լյութերին շարունակաբար նույն հարցն էին տալիս: Գուցե, դա էր պատճառը, որ նա հայտարարեց, որ ընտրության վարդապետությունը "Եկեղեցու սիրտն է”: Հետաքրքրականն այն է, որ մինչև Լյութերի մարմինը կհասցներ սառել գերեզմանում, նրա հետևորդները արմատապես փոխեցին և մեղմացրին նրա տեսակետը Լյութերականների ապագա սերնդի համար` այսպիսով ցից դնելով իրենց եկեղեցու սրտում:

Ընտրությունն առաջնային կարևորություն ունի, քանի որ այն վերաբերվում է Աստծո ճշմարտությանը: Եթե ավգուստինականների տեսակետն ընտրության վերաբերյալ աստվածաշնչյան տեսակետ է, և եթե Աստվածաշունչը ճշմարիտ է, ապա ընտրության վարդապետությունը Աստծո ճշմարտությունն է, և բոլոր նրանք, ովքեր "ճշմարտությունից" են պարտավոր են այն ընդունել և հռչակել: Մյուս կողմից, եթե ընտրության ավգուստինյան/բարեփոխված տեսակետը Աստվածաշնչյան/կամ ճշմարիտ չէ, ապա այն խեղաթյուրում է Աստծո ճշմարտությունը և պետք է հրաժարվել և թողնել այն:

Երկրորդը` ընտրության վարդապետոթյունը կապված է մեր փրկված լինելու մասին համոզմունքի և դրա միջոցով մեր սրբացման հետ: Երբ Պետրոսը նշեց այն առաքինությունները, որոնք ցույց են տալիս մեր սրբացման առաջնընթացը, որը շատ նման էր Պողոսի Հոգու պտուղներին, նա ավելացրեց. "Ուստի, եղբայրնե՛ր, առաւե՛լ ջանացէք, որպէսզի բարի գործերով ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահէք։ Այս բանն անելով՝ երբեք յանցանքի մէջ չէք ընկնի, քանի որ այսպիսով լայնօրէն մուտք պիտի շնորհուի ձեզ դէպի մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը: Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնելու ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին" (2 Պետրոս 1:10–12)

Սա պատշաճ ջանասիրություն ունենալու ուժեղ և սթափեցնող առաքելական կոչ է: Այդ ջանասիրությունը վերաբերվում է ընտրությանը: Երբ Քրստոնյան հասկանում և ընդունում է ընտրությունը և վստահություն է ունենում, որ նա ընտրվածների մեջ է, նա հաստատակամորեն հիմնվում է Աստծո ճշմարտության մեջ և այնքան է ամրանում այդ ճշմարտության մեջ, որ ազատվում է գայթակղության մոլորությունից: Աստվածապաշտության մեջ վստահությունը և հոգևոր աճը փոխկապակցված են:

Պետրոսը հետագայում ավելի է ուժեղացնում այս կոչը, երբ նա հայտարարում է, որ Աստված չի ուզում, որ որևէ մեկը կորչի (2 Պետրոս 3:9): "Որևէ մեկը" վերբերվում է "մեզ" բառին` որպես դրա նախորդ, և " մեզ" բառը իր հերթին վերաբերվում է նրանց, որոնց հասցեագրված էին Պետրոսի թղթերը` մասնավորապես ընտրյալներին: Այս խոսքը, որն այդնքան հեռու է ընտրության պառակտումից և հերքումից, ինչպես, որ պնդում են ընտրության թշնամինները, իրականում հաստատում է այն:

Երրորդը` ընտրության վարդապետությունը հաստատում է Աստծո լիակատար ինքնիշխանությունը և մի կողմ է դնում ցանկացած հեթանոսական կամ մարդասիրական գաղափար, ըստ որի Սստծո ինքնիշխանությունը սահմանափակվում է մարդկային ազատությամբ: Այսպիսի աստվածուրաց տեսակետը գլխիվայր է պտտում Աստվածաշունչը և Աստծո փոխարեն մարդուն է ինքնիշխան դարձնում: Աստվածաշնչյան տեսակետն այն է, որ մարդկային ազատությունն իրական է այնքանով, որքանով, որ դա հնարավոր է, բայց այն միշտ սահմանափակված է Աստծո ինքնիշխանությամբ:

Չորրորդը` ընտրության վարդապետությունը կտոր-կտոր է անում մարդկային հպարտության և արժանիքի ցանկացած հիմք: Այս վարդապետության մեջ շնորհի ողորմածությունը ամբողջովին դրսևորվում է , երբ ստեղծագործությունը գիտակցում է, որ նա պարծենալու ոչ մի բա չունի, քանի որ փրկությունը շնորհի նվերն է միայն` առանց մարդկային արժանիքի կամ որոշիչ գործողության խառնուրդի:

Եվ վերջապես, վերոնշյալ և այստեղ չբացահայտված այլ պատճառներով Աստծո վեհությունը և գերազանցությունն այնքան է բարձր, որ ստեղծագործությունը Սուրբ Հոգու միջոցով արթնանում, է ճշմարիտ երկրպագության համար: Այժմ մենք պատվում են Աստծուն որպես Աստված և հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը Նրան: