Չորս կարևոր կետեր լավ ավարտելու համար
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By Jerry Bridges
About Perseverance of the Saints
Part of the series 2007 National Conference
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
2007թ. Ազգային համաժողով
Հետևյալ գրառումները կատարվել են պատգամի ժամանակ
Չորս կարևոր կետեր լավ ավարտելու համար
Պողոսը համբերեց մինչև վերջ, իսկ Դեմասը որքան մեզ հայտնի է՝ ոչ (2 Տիմոթեոս 4:7,10), թեև նա մի ժամանակ ծառայակից էր(Փիլիմոն 1:24): Սա սթափեցնող խոսք է, քանի որ մեզանից շատերը դեռ շատ երիտասարդ են: Մեզանից ոչ ոք առանց Աստծո շնորհքի երաշխավորված չէ, որ լավ ավարտ կունենա: Ինչպե՞ս մենք կարող ենք Աստծո շնորհքով համբերել Պողոսի նման:
1) Աստծո հետ կենտրոնացված անձնական հարաբերությունների ամենօրյա ժամանակ. Դա պետք է ամեն օր լինի, հակառակ դեպքում մենք մեզ կգտնենք սխալ ուղղությամբ շարժվելիս: Դեմասը սիրահարված էր այս ներկա աշխարհին: Աստծո հետ մեր ժամանակը պետք է մեր մեջ համակրանք առաջացնի, որը կհաղթի այս աշխարհը սիրելու գայթակղությանը: Օգտակար է պլան ունենալը, բայց պլանը պետք է մեզ Աստծուն ուղղորդի:
2) Ավետարանի ամենօրյա յուրացում: Ավետարանը մեղավորների համար է: Նախքան Աստծո հետ ժամանակ անցկացնելը մենք պետք է Նրա մոտ գանք մաքսավորի մոտեցմանբ, որն աղոթում էր. «Ողորմիր մեղավորի», և հավատանք, որ միայն Աստված կարող է մեզ արդարացնել: Միայն սա մեզ վստահություն կտա մոտենալու Աստծուն և հաղորդակցվելու նրա հետ:
Եթե մենք ամեն օր չյուրացնենք ավետարանը, մենք կսկսենք մեր հոգևորությունը կապել մեր գործերի հետ, որն ի վերջո մեզ կտանի կամ հպարտության կամ հուսահատության: Բայց ամեն օր ինքներս մեզ հիշեցնելը, որ մենք մեղավորներ ենք, և որ Աստծո շնորհքով մենք հագել են Քրիստոսի արդարությունը, մեզ կզինի իրական և մաքուր շարժառիթով՝ շարունակելու հետևել Հիսուսին և հրաժարվել աշխարհը սիրելու ցանկությունից: Մենք պետք է ջանադրաբար աշխատենք ոչ թե Աստծո հավանությունը ստանալու համար, այլ որովհետև մենք արդեն այն ունենք:
3) Ամենօր Ձեր մարմինները ներկայացրեք Աստծուն որպես կենդանի պատարագ: Հռոմեացիս 12:1: Հին կտակարանի զոհաբերությունը, որն ակնարկում է Պողոսը, մատուցվում էր ամեն օր: Դա այդ նույն նշանակությունն ունի նոր ուղտի սուրբերի համար: Մեր մարմինները փոխառված են Աստծուց, և մենք պետք է ամեն օր մեզ կրկին նվիրաբերենք Նրան: Ճիշտ այնպես, ինչպես Պողոսն է դիմել Փիլիմոնին (Փիլիմոն 1:8-10), չնայած նա իրավունք ուներ հրամայելու նրան, նույն ձևով էլ մեզ է դիմում, որ մենք մեր անձերը տանք Աստծուն: Հենց Աստծո որղորմության հրաշքը պետք է մեզ ստիպի ինքնաբուխ տալ այն, և սա մենք կանենք, եթե ամեն օր ջերմանանք Նրա սիրով:
4) Աստծո սիրո և ինքնիշխանության նկատմամբ ամուր հավատք: Ողբ Երեմիայի 3: 37-38: Կյանքը լի է ցավերով՝ բնական հանգամանքների և ուրիշների չար կամքի պատճառով: Բայց Աստված իշխանություն ունի այս բոլոր չար բաներ վրա և հավատքով մենք կարող ենք շնորհակալ լինել դրանց համար: Աստված դրանք օգտագործում է, որպեսզի մեզ Քրիստոսի նման դարձնի և երբեք չի թողնի կամ չի լքի մեզ: Ավետարանը և Աստծո խոստումները երբեք չեն ձախողվի, և երբեք նա մեզանից դրանք չի վերցնի: