Սիրել Աստծուն այն բանի համար, որ Նա կա
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper About Pastoral Ministry
Translation by Susanna Akopyan
Ամենակարևոր բացահայտումներից մեկը, որ ես երբևէ արել եմ` հետևյալ ճշմարտությունն է. Աստված այն ժամանակ է ավելի շատ փառավորվում իմ միջոցով, երբ ես ավելի շատ եմ գոհանում նրանից: Սա է այն շարժիչը, որն ինձ որպես հոգևոր հովիվ առաջնորդում է իմ ծառայության մեջ:
Անկախ նրանից ես ուտում կամ խմում, կամ քարոզում, կամ քննարկում, կամ որևէ այլ բան եմ անում, իմ միակ նպատակը Աստծուն փառավորելն է այն ձևով, որով ես դա անում եմ(1 Կորնթացիս 10:31): Ինչը նշանակում է, որ իմ նպատակն է անել դա այնպես, որ այն ցույց տա, թե ինչպես է Աստծո փառքը բավարարել իմ սրտի փափագները: Եթե իմ քարոզները մատնեին,որ Աստված իմ կարիքները չի բավարարել, դա խաբեբայություն կլիներ:Եթե Քրիստոսը Իմ սրտի գոհությունը չլիներ, արդյոք, մարդիկ իսկապես կհավատային ինձ, երբ ես ավետեի նրա խոսքերը, «Ես եմ կեանքի հացը. Ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք ծարավիլ» (Հովհաննէս 6:35)
Հացի փառքն այն է, որ այն գոհացնում է: Կենաց ջրի փառքը այն է, որ այն հագեցնում է ծարավը: Մենք հարգանքի տուրք չենք մատուցում թարմացնող, ինքնուրույն համալրվող,լեռնային աղբյուրից բխող մաքուր ջրին` դույլերով ջուր բարձրացնելով , որպեսզի մեր ներդրումը ունենանք ավելի ներքև գտնվող լճակների համար: Մենք պատվում ենք աղբյուրները ծարավի զգացում ունենալով, ծնկի գալով և ուրախությամբ խմելով:Հետո բացականչում ենք «Ահհհ» (դա փառաբանություն է); և մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը` լի ցայտաղբյուրի զորությամբ(դա ծառայություն է): Լեռնային աղբյուրը ամենաշատն է փառավորվում, երբ մենք ամենից շատն ենք բավարարվում նրա ջրով:
Դժբախտաբար մեզանից շատերին սովորեցրել են, որ Աստծուն պառաբանելու ձևը պարտականությունն է, ոչ թե բերկրանքը: Բայց մեզ չեն սովորեցրել,որ Աստծո մեջ մեր բերկրանքը մեր պարտականությունն է: Աստծո մեջ բավարարված լինելը քրիստոնյայի իրական պարտականություններին լրացուցիչ հավելում չէ: Դա ամենահիմնական պահանջն է բոլորից:«Ուրախացեք Տերումը» (Սաղմոս 37:4) ոչ թե առաջարկ է, այլ պատվիրան: Եվ «Ծառայեք Աստծուն ուրախությամբ»(Սաղմոս 100:2) և «Միշտ ուրախ եղեք Տերումը» (Փիլիպպեցիս 4:4):
Իմ ծառայության նպատակն այն է, որ բացահայտեմ բոլորին, որ «հաստատուն սերը (Աստծո) ավելի լավ է քան կյանքը» (Սաղմոս 63:3): Եվ եթե դա ավելի լավ է քան կյանքը, ապա դա ավելի լավ է քան այն, ինչ այս աշխարհիկ կյանքն է առաջարկում:Դա նշանակում, որ այն ինչ բավարարվածություն է պատճառում Աստծո պարգևը չէ, այլ Աստծո փառքը, նրա սիրո փառքը,նրա զորության փառքը, նրա իմաստության, սրբության,արդարության, բարության և ճշմարտության փառքը:
Ահա ինչու է Սաղմոսաերգու` Ասաֆը,աղաղակում, «Ում ունեմ ես երկնքում,բացի քեզանից: Եվ ոչինչ չկա երկրի վրա, որ ես ցանկանամ, բացի քեզանից: Իմ մարմինը և իմ սիրտը կարող են չաշխատել,բայց Աստված իմ սրտի ուժն է և իմ մասնիկը հավիտեան» (Սաղմոս 73:25-26): Երկրի վրա ոչ մի բան,Աստծո արարչագործության բարի պարգևներց ոչ մեկը չէր կարող բավարարել Ասաֆին: Միայն Աստված կարող էր: Ահա ինչ նկատի ուներ Դավիթը, երբ ասում էր Աստծուն «Դու ես իմ Տերը,քեզանից լավ ոչինչ գոյություն չունի այս աշխարհում ինձ համար»(Սաղմոս 16:2):
Դավիթը և Ասաֆը իրենց աստվածակենտրոն ցանկություններով սովորեցնում են մեզ, որ Աստծո կողմից շնորհված առողջության, հարստության և բարգավաճման պարգևները չեն գոհացնում: Միայն Աստված է գոհացնում: Հանդգնություն կլիներ շնորհակալություն չհայտնել նրա պարգևների համար(«Մի մոռացեք նրա բարությունը»,( Սաղմոս 103:2), բայց մեր կողմից կռապաշտություն կլիներ ուրախությունը, որ մենք ստանում ենք դրանից անվանել Աստծո հանդեպ սեր: Երբ Դավիթը ասաց Տիրոջը. – «Քո ներկայության մեջ լիակատար ուրախություն կա, քո աջ ձեռքում հաճույք հավիտեան» (Սաղմոս 16:11), նա նկատի ուներ,որ Աստծո հետ մերձեցումը միայն կարող է բավարարվածություն պատճառել այս աշխարհում :
Աստծո պարգևներին չէ, որ Դավիթը տենչում է ինչպես վհատված սիրահար: «Ինչպես եղջերուն է տենչում հոսող հոսանքին, այնպես էլ իմ հոգին Տիրոջ, կենդանի Տիրոջը» (Սաղմոս 42:1-2): Դավիթը ցանկանում է զգալ Աստծո ուժի և փառքի հայտնությունը. –«Օ Տեր, դու իմ Աստվածն ես,ես փնտրում եմ քեզ, իմ հոգին տենչում է քեզ, իմ մարմինը թուլանում է, ինչպես չոր և հոգնեցուցիչ ցամաքում, որտեղ ջուր չկա: Այնպես, որ ես նայեցի քեզ այդ սրբավայրից, տեսնելով քո ուժն ու փառքը» (Սաղմոս 63:1-2): Միայն Աստված կարող է բավարարել սիրտը, ինչպիսին Դավիթինն է: Եվ Դավիթը Աստծո սրտին հաճելի մարդ էր: Մենք ստեղծվել ենք, որպեսզի լինենք այդպիսին:
Սա է Աստծոն սիրելու էությունը, բավարարված լինել նրանում: Այո, նրանում: Սիրել Աստծոն նշանակում է հնազանդվել նրա բոլոր պատվիրաներին,հավատալ նրա խոսքին, շնորհակալ լինել նրանից բոլոր պարգևների համար,բայց Աստծուն սիրելու էությունը կայանում է նրանում,որ սիրենք հենց նրան: Եվ սա է, որ լիովին փառավորում է Աստծուն:
Բայց այս ամենը մենք կռահում ենք Աստվածաշնչից: Արդյոք մենք զգում ենք մեզ ավելի հարգված այն մարդկանց կողմից, ովքեր ծառայում են մեզ հարկադրված, կամ ընկերությունից դրդված:Իմ կինը իրեն ավելի լավ է զգում, երբ ես ասում եմ նրան, - «Ես երջանիկ եմ, երբ քեզ հետ եմ»: Իմ երջանկությունը նրա բավարարվածության մեջ է: Նույն է նաև Աստծո դեպքում: Նա փառավորվում է մեր կողմից,երբ մենք բավարարված ենք նրանից:
Մեզանից ոչ մեկը չի հասել կատարյալ բավարարվածության Աստծո մեջ: Ես շատ հաճախ տխրում եմ, այն բանի համար,որ բողոքում եմ աշխարհիկ հարամարավետության կորստի համար: Բայց ես նաև գիտեմ, որ Տերը բարի է: Աստծո շնորհքով ես հիմա գիտեմ հավիտենական ուրախության աղբյուրը: Ինձ դուր է գալիս անցկացնել իմ օրը մարդկանց հետ, տանելով նրանց դեպի ուրախություն, մինչև ոչ նրանք կասեն, «Միակ բանը, որ ես Աստծուց խնդրում, փնտրում եմ, դա այն է, որ ես կարողանամ իմ կյանքի ամեն մի օրը ապրեմ Տիրոջ տան մեջ, տեսնեմ Տիրոջ գեղեցկությունը,նրա տաճարում» (Սաղմոս 27:4):