Քրիստոնեական քաջություն

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

12:52, 15 Մարտի 2013 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By John Piper
Author Index
More About Boldness
Topic Index
About this resource
English: Christian Courage

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Boldness
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Քրիստոնեական քաջությունը` անկախ երկրային գնից ճիշտ բաներ ասելու և անելու պատրաստակամությունն է, որովհետև Աստված խոստացել է օգնել Ձեզ և Քրիստոսի միջոցով փրկել Ձեզ: Գործողությունը քաջություն է պահանջում, եթե այն ցավոտ է թվում: Ցավը կարող է ֆիզիկական լինել` ինչպես պատերազմի և փրկարար գործողությունների ժամանակ: Կամ ցավը կարող է հոգեկան լինել` ինչպես առճակատման կամ տարաձայնությունների ժամանակ:

Քաջությունն անփոխարինելի է ինչպես Քրիստոսի ճշմարտությունը տարածելու, այնպես էլ այն պահպանելու համար: Հիսուսը խոստացել է, որ ավետարանի տարածումը հակառակության կհանդիպի. «Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք» (Մաթևոս 24:9): Եվ Պողոսը զգուշացրեց, որ նույնիսկ եկեղեցում կպայքարեն ճշմարտության նկատմամբ հավատարմության համար. «Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։ Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար» (Գործք 20:29-30, տես նաև 2 Տիմոթեոս 4:3-4)։

Այսպիսով, ճշմարիտ ավետարանչությունը և ճշմարիտ վարդապետությունը քաջություն կպահանջի: Ավետարանչության կամ ուսուցման ժամանակ դիմադրությունից փախչելը անպատվում է Քրիստոսին: Կա վախկոտության մի ձև, որը պատմում է այն ճշմարտությունները, որոնք վտագավոր չէ պատմելը: Մարթին Լյութերը դա այսպես է բացատրում.

Եթե ես ամենաբարձր ձայնով և ամենապարզ ձևով դավանեմ Աստծո ճշմարտության յուրաքանչյուր մասը` բացառությամբ այն փոքրիկ կետի, որի վրա աշխարհը և սատանան այդ պահին հարձակում են կատարում` ես Քրիստոսին չեմ դավանում, չնայած, որ ես կարող է խիզախությամբ եմ դավանում Քրիստոսի մասին: Որտեղ ճակատամարտը թեժ է, այնտեղ ապացուցվում է զինվորի հավատարմությունը:Բացի դրանից բոլոր ռազմի դաշտերում հաստատուն լինելը պարզապես թռիչք է և անկում, եթե դու խուսափում ես այդ կետից: (Մեջբերված է Փարկեր Թ. Վիլլյամսոնի «հաստատուն կանգնած. Վերականգնելով քրիստոնեական հավատքը տարաձայնությունների ժամանակ » [Springfield, PA: PLC հրատարակչություններ, 1996], Էջ 5)

Այդ դեպքում որտե՞ղից ենք մենք ստանում այս քաջությունը: Մտածեք այս կետերի շուրջը.

ՆԵՐՎԱԾ ԵՎ ԱՐԴԱՐ ԼԻՆԵԼՈՒՑ- «Ամբարիշտը փախչում է առանց որեւէ մէկից հալածուած լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում, ինչպէս առիւծ» (Առակած 28:1)։ «Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»» (Մաթևոս 9:2):

ԱՍՏԾՈՒՆ ՎՍՏԱՀԵԼՈՒՑ ԵՎ ՀՈՒՅՍԸ ՆՐԱ ՎՐԱ ԴՆԵԼՈՒՑ-«Քաջալերուեցէ՛ք ամէքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ, եւ ձեր սրտերը թող զօրանան» (Սաղմոս 30:25; տես` նաև 2 Կորնթացիս 3:12):

ՀՈԳՈՎ ԼՑՎԵԼՈՒՑ- «Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում» (Գործք 4:31)։

ՔԵԶ ՀԵՏ ԼԻՆԵԼՈՒ ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄԻՑ-«Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս»(Հեսու 1:9)։

ԱՅՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԻՑ, ՈՐ ՔԵԶ ՀԵՏ ԵՂՈՂԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է ՔԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ -«Զօրացէ՛ք ու քա՛ջ եղէք... որովհետեւ մեզ հետ եղածներն աւելի շատ են, քան նրանց հետ եղածները։ Նրանք ունեն մարմնաւոր բազուկներ, իսկ մեզ հետ է մեր Տէր Աստուածը, որ մեզ կը փրկի ու մեր պատերազմը ինքը կը մղի»(2 Մնացորդաց 32:7-8)։

ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼՈՒՑ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԻՇԽՈՒՄ Է ՄԱՐՏԵՐԻ ՎՐԱ- «Կորովի՛ եղիր, զօրավիգ լինենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների բնակիչներին, եւ Տէրը կ՚անի իր աչքին հաճելի եղածը» (2 Թագավորաց 10:12)։

ԱՂՈԹՔԻ ՄԻՋՈՑՈՎ- «Որ օրը որ քեզ ձայն տամ,իսկոյն լսի՛ր ինձ, եւ բազմապատկի՛ր զօրութիւններն հոգուս մէջ» (Սաղմոս 137:3, տես նաև Եփեսացիների 6:19-20)։

ՄՅՈՒՍՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՑ- «Ինչպէս նաեւ Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերուած իմ կապանքներով, առաւել եւս համարձակ գտնուեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը» (Փիլիպեցիների 1:14)։

Փափագելով ամուր կանգնել Ձեզ հետ`

Հովիվ Ջոն