Մարդկանց ավանդույթները

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

12:47, 27 Փետրվարի 2014 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By Jerry Bridges
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: The Traditions of Men

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Jerry Bridges About Sanctification & Growth
Part of the series Tabletalk

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).


Յուրաքանչյուր հասարակական կառույց ունի կանոններ, որոնք որոշում են իր անդամների համար

ընդունելի և անընդունելի վարքը: Բիզնեսը կամ դպրոցը կարող է ունենալ դրես կոդ: Մարմնամարզական

մրցույթները կառավարվում են կանոններով: Բոլոր պետական կառույցներն ունեն կանոնակարգեր:

Լավ կառավարվող ընտանիքներն ունեն տնային տնտեսության կանոններ, որոնք բանավոր ծնողներից

երեխաներին են փոխանցվում: Նախ և առաջ Աստված ունի կանոններ իր ժողովրդի համար, որոնք մեզ են

փոխանցվում Աստվածաշնչի միջոցով: Սաղմոս 118-ում այս կանոնները տարբեր անուններով են կոչվում՝

<<օրենքներ>>, <<կարգեր>>, <<ցուցումներ>> և <<պատվիրաններ>>:


Եթե կանոններն այդքան սովորական են և ընդգրկում են հասարակության բոլոր կառույցները, ապա ինչու՞

է օրենքի խնդիրը քրիստոնյաների կողմից այդքան հաճախ զգացմույնքայնորեն ընդունվում և պառակտում

առաջացնում: Ինչու՞ ենք մենք այդքան մտահոգվում Աստծո ընտանիքի կենցաղային կանոններով: Մեկ

պատճառն այն է, որ մենք մեր կանոններն ենք ավելացնում Աստծո կանոններին: Հիսուսի ժամանակաների

փարիսեցիների նմամ մենք փորձում ենք օգնել Աստծուն՝ Նրա պատվիրաններին ավելանցնելով մարդկանց

կողմից ստեղծված <<կարելիներ և չի կարելիներ>>:


Բայց Հիսուսը խստորեն հանդիմանեց փարիսեցիներին մարդկանց պատվիրաններն որպես

վարդապետություն (այսինքն, որպես Աստծո հեղինակավոր օրենք) ուսուցանելու համար (Մարկոս 7:5–

8): Նրա հանդիմանությունը ուժի մեջ է մնում մեզ համար, որովհետև մենք հաճախ գայթակղություն ենք

ունենում մարդկանց կողմից ստեղծված կանոնները Սուրբ գրային մակարդակի բարձրացնելու: Երբ մենք

այսպես ենք անում, մենք մեղավոր ենք դառնում խղճմտանքի առաջ, որտեղ Աստված չի խոսել: Մենք այս

կարող ենք անվանել գործնական օրինապաշտություն:


Որտեղի՞ց են մարդու կողմից ստեղծված այս կանոնները: Շատերը սկսվում են այսպես կոչված

<<ցանկապատից>>: Ցանակապատը լավ իմաստ ունեցող սահմանափակում է, որն օգնում է մեզ խուսափել

մեղքից: Մի գիշեր մենակ հյուրանոցում ես հեռուստաալիքներն էի փոխում, որպեսզի ինչ-որ անմեղ

ժամանացային հաղորդում գտնեմ: Ակնհայտ է, որ սա մեղք չէր: Սակայն ես կանգ առա մի ֆիլմի վրա,

որը պարզվեց սեռական առումով խթանող էր: Այդ հաղորդումը խթանեց իմ մեղավոր բնույթը: Այդ դեպքի

արդյունքում ես անձնական <<ցանկապատ>> կառուցեցի: Ես պարտավորվածություն վերցրի ինձ վրա , որ երբ

մենակ եմ հեռուստացույց չեմ միացնի, եթե հատուկ հաղորդում չկա դիտելու:


Ես մտածում եմ, որ քրիստոնյաներից շատերը կյանքի տարբեր ոլորտների համար իրենց սեփական

ցանկապատներն են ստեղծել : Անհատական ցանկապատներն իրենք իրենց վատ բան չեն: Նրանք կարող

են մեզ օգնել խուսափել իրական մեղքից: Բայց դրանք կարող են մեզ տանել օրինապաշտության, եթե

մենք դրանք բարձրացնեք Աստծո օրենքի մակարդակին: Դա այ ժամանակ է տեղի ունենում, երբ մենք մեր

սեփական սահմանափակումները փորձում ենք տարածել բոլորի վրա:


Ես, օրինակ, հավատում եմ, որ ոգելից խմիչքների առումով Աստվածաշունչը սովորեցնում է

ժուժկալություն, այլ ոչ թե հրաժարում դրանցից: Սակայն, մեր հասարակության մեջ ոգելիչ խմիչքների

չարաշահման պատճառով մեզանից շատերը որոշել են ձեռնպահ մնալ դրանք օգտագործելուց: Դա

ցանկապատ է, որը մենք կառուցել ենք և դա շատ օրինական է այնքան ժամանակ, որքան մենք այն

կիրառում ենք միայն մեզ համար: Բայց երբ մենք դատում ենք այլ քրիստոնյաների, որոնք ժուժկալություն

են ցուցաբերում այլ ոչ թե հրաժարում, մենք մեր անձնական համոզմունքները բարձրացնում ենք Աստծո

օրնեքի մակարդակին: Մենք զբաղվում ենք օրինապաշտությամբ:


Պողոս առաքյալը իր օրերում առերեսվել է օրինապաշտության մի ուրիշ խնդրի հետ, որը նա անվանել

է <<վեճեր կասկածելի բաների վերաբերյալ>> (Հռոմ. 14:1): Ըստ երևույթին այնտեղ երկու խնդիր կար՝

միս ուտելու և որոշ հատուկ օրերի հետևելու խնդիրը (Հռոմ. 14:2, 5): Պողոսի պատասխանը երկակի

էր: Առաջինը՝ մենք պետք է գիտակցենք, որ Աստված մեզ Սուրբ Գրքում չանդրադարձված խնդիրների

վերաբերյալ տարբեր կարծիքներ ունենալու ազատություն է տվել: Երկրորդ՝ մենք չպետք է դատենք կամ

արհամարհենք նրանց, ովքեր տարբեր կարծիք ունեն:


Մեր գործելակերպից տարբեր գործելակերպ ունեցողներին դատելուց զերծ մնալն առավել դժվար բաներից

է, որը մենք պետք է անենք: Մեզ համար դժվար է հավատալ, որ գործելակերպը, որը մենք մեղք ենք

համարում, մյուսների համար մեղք չէ: Եվ այնուամենայնիվ՝ Պողոսը գրել է.<<Իւրաքանչիւր ոք թող շարժուի,

ինչպէս ինքն է դատում>> (Հռոմ. 14:5):


Այսօր մարդկանց համար սովորական է եկեղեցում առորյա հագուստ հագնելը: Բայց ես մեծացել եմ մի

դարում, որտեղ մարդիկ իրենց կիրակնօրյա լավագույն շորերն էին հագնում երկրպագության համար:

Արդյունքում ես երկար ժամանակ քննադատությամբ էի վերաբերվում նրանց, ովքեր եկեղեցի էին

գալիս առօրյա հագուսով: Ես դա Աստծո նկատմամբ ակնածանքի պակաս էի համարում: Վերջապես ես

ստիպված էի եզրակացնել, որ այդ հարցը չի շոշափվել Աստվածաշնչում և ես պետք է մյուսներին պետք

է թույլ տամ այն ազատությունը, ինչը Աստված է նրանց թույլ տալիս: Հակառակ դեպքում ես սահում եմ

օրինապաշտության մեջ:


Որոշ տարակարծություններ, ինչպիսին է օրինակ՝ հագուստի մասին կարծիքը, հակված են միջսերնդային

լինել: Մյուսները աշխարհագրական են: Ես մեծացել եմ մի եկեղեցում, որտեղ դեռահաս աղջիկներին

ու պատանիներին չէին թույատրում միասին լողալ: Սակայն ընդունելի էր, որ կանայք կոսմետիկա էին

օգտագործում: Ավելի ուշ՝ որպես երիտասարդ չափահաս ես հաճախում էի արևմտյան ապին գտնվող

մի եկեղեցի, որը նույնքան պահպանողական էր, որքան եկեղեցին, որտեղ ես եմ մեծացել: Այստեղ

երիտասարդները որպես իրենց երիտասարդական գործունեության մի մաս պարբերաբար միասին գնում

էին ծովափ: Բայց կանայք, որոնք կոսմետիկա էին օգտագործում <<աշխարհիկ>> էին համարվում: Ես

համոզված եմ, որ այնցյալում ինչ-որ տեղ, երբ այս երկու եկեղեցիների առաջնորդները դրել են այս

սահմանափակումները, նրանք զգացել են , որ դա անելու պատճառ ունեն: Բայց արդյունքում նրանք իրենց

կանոնները հավասարեցրել են Աստծո պատվիրաններին:


Ես ենթադրում եմ, որ եկեղեցու առաջնորդները, որոնք որոշել են, որ դեռահաս տղաների ու աղջիկների

միասին լողանալը մեղք է, մտահոգված էին, հեշտասիրական նայվածքների վտանգով: Սա անշուշտ

մեղք է, որի մասին Հիսուսը հատուկ զգուշացրել է Մաթևոս 5:27-28-ում: Այնունամենայնիվ միասին

լողալու կանոնը չէր անդրադառնում դեռահասների համար ավելի վտանգավոր՝ կայանված մեքենայի մեջ

համբուրվելու և իրար գուրգուրելու պրակտիկան:


Սա մատնանշում է մարդկանց կողմից ստեղծված կանոնների մի ուրիշ պրոբլեմ: Ի լրումն մեր խիղճը

կուրացնելուն այն տեղերում, որտեղ Աստված չի խոսել, նրանց հաճախ չի հաջողվում անդրադառնալ

իրական խնդրին: Կանոնները պարզապես չեն կարող լուսաբանել ամեն մի իրավիճակ: Լողավազանից

բացի երիտասարդ մարդիկ կարող են գտնել մի քանի տասնյակ այլ վայրեր, տարվելու իրենց հեշտասեր

նայվածքներով, էլ չեմ խոսում կայանված մեքենաների պրոբլեմից: Այսպիսով՝ հակառակ սեռի հետ

լողալու վերաբերյալ կանոններ հաստատելու փոխարեն մենք պետք է երիտասարդներին օգնենք սեռական

մաքրության մասին Աստվածաշնչից համոզմունքներ զարգացնել: Մենք կարող ենք Սուրբ Գրքից նրանց

համարներ ցույց տալ, ինչպիսին է օրինակ՝ 2 Տիմոթեոս 2:20-ը՝<<Երիտասարդական ցանկութիւններից

փախի՛ր>>, և օգնենք նրանց ճաանաչել այն իրավիճակները, որոնցից պետք է փախչեն: Երբ մենք դա անում

ենք, մենք օգնում ենք նրանց ճանաչել և զերծ մնալ ցանկացած իրավիճակից, որտեղ նրանց սեռական

ցանկությունները կարող են խթանվել:


Բոլոր մարդկանց կողմից ստեղծված կանոնների գործնական օրինապաշտության լուծումը Աստվածաշնչի

վրա հիմնված համոզմունքների զարգացումն ու ուսուցանումն է: Եթե Աստվածաշունչը չի արգելում

պրակտիկան, մենք էլ պետք է չարգելենք: Միևնույն ժամանակ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա,

ինչն Աստվածաշունչն է սովորեցնում: Օրինակ՝ Աստվածաշունչը շեշտում է ինքնակառավարման

կարևորությունը: Այն մեզ սովորեցնում է, որ ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու

փառքի համար (1 Կորնթ. 10:31): Մարդը, որն իր գինու բաժակն է խմում, պետք է Աստծո փառքի համար

խմի, և մարդը, որն ուտում է իր բիֆշտեքսը, պետք է Աստծո փառքի համար ուտի:


Այսպիսով՝ թե՛ հեռուստացույց նայելիս, հակառակ սեռի հետ լողանալիս, թե՛ դիմահարդարում անելիս,

մենք պետք է կիրառենք Աստվածաշնչյան այս կանոնը. Կարո՞ղ եմ ես սա անել Աստծո փառքի համար:

Այնուհետև մենք պետք է ընդունենք այն փաստը, որ ինչպես Պողոսն է ասել Հռոմեացիս 14-ում, այս

հարցի պատասխանը կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց համար: Դա է ճանապարհը, որով մենք

կարող ենք խուսափել մարդկանց կողմից ստեղծված կանոնների գործնական օրինապաշտությունից: