Ճշմարտությունն ասա ինքդ քեզ

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

20:00, 11 Օգոստոսի 2014 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By Christina Fox
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: Speak the Truth to Yourself

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Christina Fox About Sanctification & Growth

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Ես այդ օրը հիվանդ արթնացա: «Ես մինչև օրվա վերջ չեմ դիմանա»,- փնթփնթացի ինքս ինձ:

Ամուսինս պատրաստվում էր աշխատանքի գնալ: «Ինչպե՟ս եմ երեխաների մասին հոգ տանելու իմ այս վիճակում»: Այս մտքերն ինձ չէին թողնում ամբողջ օրվա ընթացքում ` ծնելով նորերը: «Սա չափազանց է, ես պարզապես չեմ կարողանում դա անել»: «Չե՟ն կարող տեսնել, որ ես հիվանդ եմ: Ինչու՟ չեն կարող ինձ լսել միանգամից»: Մինչ ուշքի կգայի ես արդեն ճշված, ջղագրգիր, ցնցված, ստրեսային վիճակում էի:

Ինքներս մեզ հետ խոսելը:

Ես հիշում եմ, որ երբ մայրս խոսում էր ինքն իրեն, ես ծաղրում էի նրան: Այժմ, ես ինձ բռնացնում եմ նույն բանն անելիս: Չնայած մեզանից շատերը կարող է ինքներն իրենց հետ բարձրաձայն խոսելու սովորություն չունեն, բայց մենք բոլորս էլ որոշակի ներքին երկխոսություն ենք ունենում: Խնդիրը նրանումն է, որ մեզ շատ հաճախ չի հաջողվում խոսել ինքներս մեզ հետ:

Սաղմոսերգուն սաղմոս 41-ում խոր վիշտ էր ապրում. «Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնուեցի» (խոսք 4): Բայց նա խոսեց ինքն իրեն. «Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան,իմ անձը փրկողն Աստուած է» (Սաղմոս 41:6) Այս սաղմոսում գրողը մարտահրավեր է նետում և ճշմարտությամբ դեմ է կանգնում ինքն իրեն:

Ողբ Երեմիայի գրքում պոետը նույն բանն է անում: Նա նույնպես ուժեղ փորձության մեջ էր, հոգնած ու հալումաշ եղած էր և զգացվում էր, որ հույսը կորցրել է: Ողջ գրքում նա ողբում է և’ մարդկանց մեղքի, և’ Աստծո հետագա դատաստանի համար: Նրա ձայնը հուսահատ է. «Ես մոռացայ բարութիւնը. կորաւ իմ արիութիւնը, եւ իմ յոյսը՝ առ Տէր» (Ողբ Երեմիայի 3:17–18):

Բայց նա չմնաց այնտեղ: Նա ասաց իր ողբը: Նա բարձ արտահայտվեց իր վշտի և ցավի մասին և հետո ինքն իրեն հիշեցրեց այն, ինչ գիտեր, որ ճիշտ է: Չնայաց զգում էր, որ հույս չունի, բայց նա իրեն հիշեցրեց, որ իրականում հույս ունի: «Այդ եմ մտաբերում եւ դրա համար էլ համբերում եմ։Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։ Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է, ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ» (Ողբ Երեմիայի 3:21–24):

Պողոսը 2 Կորնթացիս 10:5-ում խոսում է բոլոր մտքերը Քրիստոսին հնազանդեցնելու մասին: Երբ մենք ճնշված, ստրեսի տակ, մտահոգված, վախով լցված կամ հուսահատված ենք, մենք կարիք ունենք ինքներս մեզ հետ խոսելու: Մենք կարիք ունեք ավետարանի ճշմարտություն ասելու մեզ: Սաղմոս 41-ում սաղմսերգուի և Ողբ Երեմիայի գրողի նման մենք պետք է մեզ ցույց տանք այն հույսը, որն ունեք Քրիստոսի մեջ:

Իր «Հոգևոր դեպրեսիա » գրքում Մարտին Լլոյդ-Ջոնսը գրել է.

Դու պետք է հավաքես քեզ, պետք է դիմես քեզ, քարոզես քեզ, հարցնես քեզ: Դու պետք է ասես քո հոգուն. «Ինչու՟ ես տրտում: Ի՟նչն է քեզ անհանգստացնում »: Դու պետք է արթնացնեք քեզ, Կշտամբես, դատապարտես, հորդորես և ասես. «Տիրոջը հուսա» ընկճված և դժգոհությամբ փնթփնթալու փոխարեն: Եվ հետո դու պետք է շարունակես քեզ հիշեցնել Աստծո մասին` ով է Աստված, ինչ է Աստված և ինչ է Նա արել, և թե ինչ է Աստված խոստացել անել:

Չորս ճշմարտություն, որ արժե հիշել

Այսպիսով, ո՟րն է այն ճշմարտությունը, որը պետք է ասենք ինքներս մեզ: Ի՟նչ կարող ենք մենք ասել ինքներս մեզ, երբ կյանքից հոգնաց ենք զգում, կամ երբ վախեր ունեք անհայտ ապագայի վերաբերյալ, կամ հուսահատվում ենք փորձության ժամանակ:

1. Հիշիր, որ Աստված սուվերեն է:

Մենք պետք է մեզ հիշեցնենք, որ Աստված վերահսկում է ամեն բան (Եսայի 40, Առակած 21:1) Նա աշխարհը պահում է իր ձեռքերում: Ոչ մի բան առանց նրա կամքի չի կատարվում: Իրականում նրան չեն զարմացնում մեր հանգամանքները(Հոբ 28:24, Ողբ Երեմիայի 3:37–38, Ծննդոց 50:20): Այ ինչ կատարվում է մեզ հետ` պատահական չէ: Ավելի շուտ, դա Աստծո ձեռքի գործն է մեր բարու համար:

2. Հիշիր, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ:

Մենք պետք է մեզ հիշեցնեք, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ: Որովհետև Քրիստոսը մեզ ազատեց մեղքից, և մենք այլևս մեղքի գերի չենք (2 Կորնթացիս 5:17): Մենք Բարձրյալի որդիներն ու դստրերն ենք (Հռոմեացիս 8:15): Աստված մեզ սիրում է այնպես, ինչպես իր Որդուն(Հովհաննես 17:23): Աստված նայում է մեզ և տեսնում Քրիստոսի արդարաությունը (2 Կորնթացիս 5:21): Քրիստոսով մենք նրա արքայության ժառանգակիցներն ենք (1 Պետրոս 1:4):

3. Հիշիր Աստծո բնավորությունը:

Մենք պետք է մեզ հիշեցնենք, թե ով է Աստված, և ինչ ձևով է նա մեզ բացահայտել իրեն: Նա բարի է, նա սուրբ է, նա արդար է (Դանիել 4:37): Նա ամենազոր է, ամենագետ, հավիտյան հավատարիմ(Եբրայեցիս 10:23): Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ (Սաղմոս 102:8): Եվ նրա ամբողջ բնավորությունը, ի հարկե, երևում է Հիսուսի մեջ, քանի որ Հիսուսն ասել է. «Ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը» (Հովհաննես 14:9):

4. Հիշի'ր Աստծո խոստումները:

Մենք պետք է մեզ հիշեցնենք Աստծո խոստումների մասին: Նա փրկություն է խոստացել ամեն մեկին, ով կկանչի իր անունը (Գործք 2:21, Հովհաննես 6:37): Նա միշտ մեզ հետ է (Հեսու 1:9, Մաթևոս 28:20): Նա խոստացել է, որ մեզ երբեք չի թողնի և չի լքի (Հռովմ. 8:35–39): Նա լսում է մեզ, երբ մենք կանչում ենք նրան (Սաղմոս 34:15, 86:5–8): Նա կհոգա մեր բոլոր կարիքները (Փիլիպեցիս 4:19; Հռովմ. 8:32): Նա մեզ խոստացել է հավիտենություն իր հետ երկնքում (Հովհաննես 14:2–3, 1 Հովհաննես 2:25):

Հաջորդ անգամ, երբ փորձության ենթարկվես և գտնես, որ մտածում ես նման ձևով. «Ես երբեք սա չեմ հաղթահարի»` խոսիր ճշմարտությունը: Առաջ գնա: Նորմալ է քեզ հետ խոսելը: Քեզ քարոզիր ավետարանը: Քեզ հիշեցրու այն հույսը, որն ունես Հիսուս Քրիստոսի պատճառով: