Ին՞չ է Աստծո փառքը:
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
By John Piper
About Sanctification & Growth
Part of the series Ask Pastor John
Աուդիո գրառում
Աստծո փառքը մեծ նշանակություն ունի Սուրբ Գրքում և այն մեզ համար այստեղ մեծ նշանակություն ունի Աստծուն փափագելու համար: Ահա մի քանի ձև, որոնց միջոցով Հովիվ Ջոնը տարիների ընթացքում նկարագրել է Աստծու փառքի կարևորությունը:
Նա ասաց այսպիսի բաներ. «Աստծո փառքի հաստատումը մեր փրկության հիմքն է, և Աստծո փառքի վեհացումը մեր փրկության նպատակն է»: Մի ուրիշ տեղ. «Աստծո փառքն ամեն ինչի նպատակն է»: Մի ուրիշ տեղ. «Աստծո փառքը պատմության միավորող նպատակն է»: Մի ուրիշ տեղ նա ասաց. «Աստծո փառքը լիակատար և տևական ուրախության աղբյուրն ու գումարն է»: Եվ այսպես շարունակ:
Սրանք ուժեղ խոսքեր են: Բայց ի՞նչն է Աստծո փառքը, ի՞նչ ենք մենք հասկանում դրա տակ: Դա հարց է, որի պատասխանը Հովիվ Ջոնը փորձել է տալ իր «Նրան լինի փառք հավիտյանս հավիտենից» քարոզում, որը քարոզել է 2006 թ. դեկտեմբերի 17-ին: Ահա մի տեսահոլովակ այն մասին, թե ինչ է նա ասել.
Անել անհնարինը
Ես ասում եմ, որ Աստծո փառքը սահմանելը հնարավոր չէ, որովհետև այն ավելի շատ նման է «գեղեցկություն» բառին, քան «բասկետբոլ» բառին: Այնպես որ, եթե որևէ մեկն ասում է, որ երբեք չի լսել բասկետբոլի մասին, նա չգիտի, թե ինչ է բասկետբոլը և ասում է. «Սահմանիր բասկետբոլը», ձեզ համար դժվար չի լինի դա անել:
«Աստված միակն է իր կարգի մեջ: Նա ունի անսահման կատարյալություն, անսահման մեծություն և անսահման արժանիքներ»: Թվիթով Ֆեյսբուքում կիսվելու համար դուք կօգտագործեիք ձեր ձեռքերն ու կասեիք. «Դե, դա նման է կաշվից կամ ռետինից պատրաստված մի կլոր բանի և մոտ տասը կամ ինը դյույմ տրամագիծ ունի, և այն փչում են: Այն փչում եք այնքան, որ բավականին պինդ դառնա: Եւ հետո կարող եք հարվածել դրանով այ այսպես, կարող եք նետել մարդկանց, կարող եք վազել մինչ հարվածում եք: Եւ հետո վերջում օղակ կա: Այն զամբյուղ էր նախկինում: Եվ դուք փորձում եք գնդակը նետել օղակի միջով և այդ պատճառով այն կոչվում է բասկետբոլ»: Նրանք լավ պատկերացում կկազմեին, դրա մասին: Նրանք կկարողանային գտնել այն, և տարբերել ամերիկյան կամ սովորական ֆուտբոլային գնդակից:
Դուք չեք կարող նույնը անել «գեղեցկություն» բառի հետ: Մեր բառապաշարում կան բառեր, որոնք մենք կարող ենք բացատրել, ոչ թե այն պատճառով, որ կարող ենք շփվել դրա հետ, այլ այն պատճառով, որ կարող ենք տեսնել դրանք: Մենք կաող ենք մատնանշել: Եթե մենք միասին մատնացույց անենք բավականին բաներ և տեսնենք բավականին բաներ և ասենք.«Ահա այն, ահա այն, ահա այն»,- մենք կկարողանանք ունենալ գեղեցկության ընդհանուր զգացողություն: Բայց եթե փորձեք գեղեցկությունը դնել բառերի մեջ , դա շատ ու շատ դժվար կլինի:
Փառքը մատնացույց անելը
Նույնը վերաբերում է փառք բառին: Այսպիսիով, ինչպե՞ս պետք է դա անեմ: Դուք պետք է փորձեք, որովհետև մենք չենք կարող թողնել,որ մարդիկ պարզապես ինքնուրույն լցնեն դա: Այսպիսով ահա այն միջոցը, որով ես կփորձեմ անել դա: Ես պատրաստվում եմ վերցնել այն և հակադրել աստվածաշնչային սուրբ բառով և հարցնել. «Ո՞րն է Աստծո սրբության և Աստծո փառքի միջև տարբերությունը»: Դրանով ես կարծում եմ, որ մենք մի փոքր պատկերացում կունենանք այս տերմինի՝ Աստծո փառքի մասին: Այսպիսով, ահա թե ինչպես եմ ես փորձելու դա անել:
Աստծո սրբությունը, կարծում եմ, Իր հետ միևույն դասի մեջ է՝ իր կատարյալությամբ, մեծությամբ և արժեքով: Նրա կատարյալությունը, մեծությունն ու արժեքն այդպիսի հստակ և առանձնացված կատեգորիա է. մեզ սովորեցրել են, որ «սուրբ» նշանակում է առանձնացված լինել, և Ինքն միակն է Իր դասի մեջ: Նա ունի անսահման կատարյալություն, անսահման մեծություն և անսահման արժեք:
Նրա սրբությունը այն է, ինչ Նա կա որպես Աստված, և ոչ ոք չկա Նրանից բացի: Նրա կատարելության որակը չի կարող բարելավվել, այն հնարավոր չէ նմանակել, այն անհամեմատելի է, այն որոշում է այն ամենը, ինչ Նա կա և ոչինչ դրսից չի որոշվում այն: Դա նշանակում է Իր անսահման արժեքը, Իր ներքին, անսահման արժեքը, Իր ներքին, անսահման նշանակությունը:
Այժմ, երբ Եսայի 6:3-ն ասում է, որ հրեշտակներն գոչում էին . «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը»,- հաջորդ բանը, որ նրանք ասում են, այս է. «Ամբողջ երկիրը լի է նրա փառքով», և հավանաբար սպասում էիք, որ նա ասի սրբություն։ Եվ նա չի ասում սրբություն: Նա ասում է փառք:
Ներքնապես սուրբ, ներքնապես սուրբ, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով, որից ես հետևություն եմ անում և ասում, որ Աստծո փառքը է Իր սրբության ակնհայտ գեղեցկության դրսևորումն է: Դա նրա սրբության հրապարակումն է: Նա մարդկանց այսպես ցուցադրում է Իր սրբությունը, որպեսզի նրանք հասկանան այն: Այսպիսով Աստծո փառքը Աստծո սրբության դրսևորումն է:
Լսեք Ղևտացիս 10:3-ի այս խոսքը: Աստված ասում է, որ Նա ցույց կտա Իր սրբությունն այն մարդկանց շրջանում, ովքեր մոտ են Իրեն և բոլոր մարդկանց առաջ Նա կփառավորվի: «Պիտի ցոյց տամ իմ սրբութիւնը»,-ասում է Տէրը: «Եվ բոլոր ժողովրդի մեջ»,-ասում է մի ուրիշ ձևով,-«Ես կփառավորվեմ»: Այսպիսով՝ տեսնել, հասկանալ և ճանաչել Իր սրբությունը և ինչ -որ իմաստով այն ընկալելը, նրա փառքը տեսնելը և հետևաբար նրան փառավորելն է:
Անհնարինը սահմանելը
Այսպիսով, սա սահանման մի փորձ է: Աստծո փառքը Աստծո բազմազան կատարելությունների անսահման գեղեցկությունն ու մեծությունն է: Անսահման գեղեցկությունը. Ես կենտրոնանում եմ Նրա բնավորության, Նրա արժեքի և Նրա հատկությունների դրսևորման վրա. Նրա բոլոր կատարելությունները և մեծությունը գեղեցիկ են, ինչպես երևում են, և դրանք շատ են: Այդ է պատճառը. որ ես օգտագործում եմ «բազմազան» բառը:
Այսպիսով, ահա այն մեկ այլ նախադասության մեջ: Աստծո փառքը նրա բազմազան կատարելությունների անսահման գեղեցկությունն ու մեծությունն է:
Միևնույն քարոզի մեջ Հովիվ Ջոնը շարունակում է՝ ավարտելով.
Երկինքը Աստծո փառքը կպատմե(Սաղմոս19:1): Ի՞նչ է սա նշանակում: Դա նշանակում է, որ Նա գոռում է մեզ վրա: Նա գոռում է ամպերի միջոցով: Նա ոսկով գոռում է հորիզոնում: Նա գոռում է համաստեղությունների և աստղերի միջոցով: Նա գոռում է: Ես փառահեղ եմ: Բացի՛ր աչքերդ: Դա այդպես է, միայն ավելի լավ է, եթե ինձ ճանաչես:
Եվ Աստվածաշունչն ասում է. «Սուրբ, սուրբ, սուրբ է Զորաց Տերը. ամբողջ երկիրը լցված է նրա փառքով »: (Եսայի 6:3): Եթե դու աչքեր ունենաիր՝ տեսնելու այս սենյակում, դու կտեսնեիր Աստծո փառքն ամենուր: Մենք աչքերի կարիք ունենք: Մենք ավելի շատ աչքերի կարիք ուենք, քան մեկ այլ բանի: Այս աշխարհի աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագե նրանց վրա (2 Կորնթացիս 4:4–6):
Ուստի ես հարցնում եմ. «Տեսնու՞մ եք դա: Դուք սիրու՞մ եք դա»: Դուք սրա համար եք ստեղծվել: Եթե դու սրտի խորքում բոլորովին հետաքրքրված չես սրանով, և նստած այնտեղ պարզապես սպասում ես ծառայության ավարտին, կգա մի օր, այս երեկո հուսով եմ, որ երբ բավականին վերքեր բուժվեն, դու կասես. «Ես ստեղծվել եմ սրա համար: Ահա, թե ինչու ես կամ, որ տեսնեմ դա: Ամեն ինչ դա է մատնանշում: Այն ամբողջ փառքը, որը ես գրավիչ էի համարում, գնում է այնտեղ: Այս ամենը պատիճ ու մոխիր է: Նա ճիշտ էր: Աստվածաշունչը ճիշտ էր: Հիսուսը ճիշտ էր»:
Հուսով եմ, որ շատ ուշ չի լինի, երբ դա կատարվի քեզ հետ: