Մեղքի ճնշման պրակտիկան

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

14:45, 25 Ապրիլի 2012 տարբերակ, Mollymullery (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By Sinclair Ferguson
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: The Practice of Mortification

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Sinclair Ferguson About Sanctification & Growth
Part of the series Tabletalk

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).


Խոսակցության հետևանքները կարող են հանգեցնել նրան, որ մենք հետագայում դրա նշանակության մասին այլ ձև մտածենք:

Իմ ընկերը` մի ավելի երիտասարդ ծառայող, կոնֆերանսի վերրջում ինձ հետ նստեց իր եկեղեցում և ասաց."Նախքան այս երեկո մեր հեռանալը ուղղակի ինձ բացատրիր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են օգնելու ինչ-որ մեկին մեղքի համար մեռնելու համար": Մենք նստեցինք և մի քիչ ավելի երկար խոսեցինք այս մասին և հետո գնացինք քնելու. հուսով եմ` նա էլ ինձ պես օրհնված էր այս խոսակցությունից: Ինձ համար դեռևս հարց է, թե, արդյոք, նա այս հարցը տվեց որպես հովիվ, թե ուղղակի իր համար, թե և’ մեկը, և’ մյուսը:

Ինչպես դուք կպատասխանեիք այս հարցին լավագույն ձևով: Առաջին բանը, որ պետք է անել, դա սուրբ գրություններին դիմելն է: Այո, դիմեք Ջոն Օուենին(երբեք վատ գաղափար չէ), կամ մեկ ուրիշ ողջ կամ մահացած խորհրդատուի: Բայց հիշեք, որ բացի լավ մարդկային աղբյուրներից մենք նաև այլ աղբյուր ունենք այս ոլորտում: Մենք կարիք ունենք ուսուցանվելու "Աստծո բերանից", որպեսզի այն սկզբունքները, որոնք մենք սովորում ենք կիրառել իրենց մեջ ներառեն ինչպես Աստծո իշխանությունը, մեղքը ճնշլու պրակտիկան, այնպես էլ Աստծո խոստումը, որ այդ սկզբունքները կաշխատեն:

Մի քանի հատվածներ հիշեցի ուսումնասիրության համար. Հռոմեացիների 8:13, Հռոմեացիների 13:8-14 (Ավգուստինի տեքստը), 2 Կորնթացիների 6:14-7:1, Եփեսացիների 4:17-5:21, Կողոսացիների 3:1-17, 1Պետրոս 4:1-11, 1 Հովհաննես 2:28-3:11: Հատկանշականն այն է, որ այս հատվածներից միայն երկուսն են պարունակում "ճնշել" ("սպանել") բայը: Միևնույն ձևով հատկանշական է այն, որ այս հատվածներից յուրաքանչյուրի համատեքստն ավելի լայն է, քան մեղքը սպանելու հորդորանքը: Ինչպես մենք կտեսնենք սա մի դիտարկում է, որը պարզվում է` լուրջ կարևորություն ունի:Այս հատվածներից մեկը` Կողոսացիս 3:1-17-ը, հավանաբար ամենալավ տեղն է սկսելու համար:

Այստեղ համեմատաբար ջահել քրիստոնյաներ էին: Նրանք հեթանոսությունից Քրիստոսին դառնալու սքանչելի փորձառություն ունեին: Նրանք մտել էին շնորհքի փառահեղորեն նոր և ազատագրող աշխարհը: Հավանաբար, եթե մենք կարողանայինք կարդալ տողերի միջև, կտեսնեինք, որ նրանք որոշ պահի զգում էին, որ ազատագրվել են ոչ միայն մեղքի դատապարտությունից, այլ գրեթե նաև դրա ազդեցությունից, որովհետև նրանց նոր ազատությունը շատ սքանչելի էր: Բայց հետո, ի հարկե, մեղքը կրկին բարձրացրեց իր այլանդակ գլուխը: Ճաշակելով շնորքի "արդեն"-ը նրանք հիմա հայտնաբերում էին շարունակական զոհողության ցավալի "դեռևս ոչ"-ը: Ծանոթ է հնչում:

Բայց մեր ավետարանչական ենթամշակույթի երկար տևող պրոբլեմների արագ լուծումների նման նրանք հիմա վտանգի տակ էին, եթե հաստատակամորեն չկառչեին Ավետարանի սկզբունքներից: Որովհետև հենց այս շրջանում է, որ քրիստոնյաները համեմատաբար ավելի հեշտ կարող են ավելի բարձ հոգևոր կյանքի նոր խոստումներ տվող սխալ ուսուցիչների զոհը դառնալ: Ահա սրանից էր Պողոսը վախենում (Կող. 2:8, 16): Սրբություն առաջացնող մեթոդները մոդայիկ էին(Կող. 2:21–22), և դրանք խորը հոգևոր էին թվում. դա այն էր, ինչ պետք էր լուրջ երիտասարդ հավատացյալներին: Բայց, փաստորեն, "այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մէկ արժէք չեն ներկայացնում"(Կող. 2:23): Ոչ թե նոր մեթոդները, այլ միայն հասկանալը, թե ինչպես է Ավետարանը գործում, կարող է համապատասխան հիմք և օրինակ հանդիսանալ մեղքի հետ հաշվեհարդար տեսնելու համար: Սա Կողոսացիս 3:1-17-ի թեման է:

Պողոսը մեզ տալիս է այն օրինակը և ռիթմը, որի կարիքը մենք ունենք: Օլիմպիական երկարությամբ ցատկող մարզիկների նման մենք հաջողություն չենք ունենա մինչև գործողության կետից չդառնանք այն կետին, որտեղ մենք կարող ենք էներգիա ձեռք բերել մեղքի հետ հաշվեհարդար տեսնելու համար անհրաժեշտ մեծ ջանքերի համար: Ինչպես է այդ դեպքում Պողոսը մեզ սովորեցնում դա անել:

Նախ և առաջ Պողոսը ընդգծում է, թե ինչքան է մեզ համար կարևոր ճանաչել Քրիստոսով մեր նոր ինքնությունը (3:1–4): Ինչքան հաճախ է լինում, որ երբ մենք հոգեպես ընկնում ենք, մենք գանգատվում ենք և մոռանում ենք, թե ովքեր ենք մենք իրականում, և որ Քրիստոսինն ենք: Մենք նոր ինքնություն ունենք: Մենք այլևս "Ադամ"-ի մեջ չենք այլ "Քրիստոս"-ի, այլևս մարմնի մեջ չենք, այլ Հոգու, այլևս մեր հին էությունը չի իշխում մեզ վրա, այլ մենք նոր էությամբ ենք ապրում (Հռոմ. 5:12–21, 8:9, 2 Կոր 5:17): Պողոսը ժամանակ է տրամադրում այս պարզաբանելու համար: Մենք մահացանք Քրիստոսի հետ (Կող. 3:3, մենք թաղվեցինք Քրիստոսի հետ, 2:12), մենք Նրա հետ հարություն առանք (3:1), և մեր կյանքը պահված է Քրիստոսի հետ (3:3): Իրոք, այնքան միաբանված ենք Քրիստոսի հետ, որ Քրիստոսը փառքով չի հայտնվի առանց մեզ (3:4):

Մեղքի ներկայության հետ հաշվեհարդար չտեսնելու պատճառ կարող է հանդիսանալ հոգևոր ամնեզիան, նոր, ճշմարիտ, իրական ինքնության մոռացումը: Որպես հավատացյալ ես մեկն եմ, որը ազատագրվել է մեղքի իշխանությունից, և որը, հետևաբար, ազատ է և մոտիվացված իր սրտում գտնվող մեղքի բանակի մնացուկների դեմ պայքարելու համար:

Հետևաբար, առաջին սկզբունքն է. Ճանաչի’ր, մնա’, մտածի’ր և գործի’ր քո նոր ինքնության համեմատ, դու Քրիստոսի մեջ ես:

Երկրորդը` Պողոսը շարունակում է բացահայտել մեղքի պտուղները մեր կյանքի բոլոր ոլորտներում (Կող 3:5–11): Եթե մենք մեղքի հետ պետք է գործ ունենանք աստվածաշնչյան ձևով, ապա մենք չպետք է սխալվենք կարծելով, թե մենք կարող ենք սահմանափակվել հարձակվելով մեր կյանքի ձախողման միայն մեկ ոլորտի վրա: Պետք է հաշվեհարդար տեսնել բոլոր մեղքերի հետ: Այսպիսով Պողոսը մեղքի մի շարք դրսևորումներ է ցույց տալիս անձնական կյանքում (խոսք 5), ամենօրյա հասարակական կյանքում (խոսք 8), և եկեղեցական կյանքում (խոսք 9–11 " մեկը մյուսին", "այստեղ" ,այսինքն եկեղեցական ընկերակցության մեջ): Ճնշան մարտահրավերը նման է դիետայի մարտահրավերին (նույնպես ճնշման ձև է). երբ մենք սկսում ենք այն պահել, մենք հայտնաբերում ենք, որ մեր քաշի ավելացման ամենատարբեր պատճառներ կան: Մենք իսկապես գործ ենք ունենում մեզ հետ, այլ ոչ թե պարզապես կալորիայի վերահսկման հետ: Ես եմ պրոբլեմը, ոչ թե կարտոֆիլի չիփսերը: Մեղքը ճնշելը մի ամբողջ կյանքի փոոխություն է:

Երրորդը` Պողոսի բացատրությունը մեզ համար գործնական ուղեցույց է հանդիսանում մեղքի ճնշման համար: Երբեմն թվում է, թե Պողոսը հորդորում է (“Սպանեցեք…,” 3:5) առանց "գործնականապես" օգնելու պատասխանելու մեր "ինչպես..." հարցերին: Այսօր հաճախ քրիստոնյաները դիմում են Պողոսին, որպեսզի իմանան` ինչ անեն, և հետո գնում են տեղական քրիստոնեական գրախանութ, որպեսզի պարզեն, թե ինչպես պետք է դա անեն: Ինչու է այս երկատումը: Հավանաբար այն պատճառով, որ մենք բավականին երկար չենք մտորում այն ամենի մասին, ինչ Պողոսն է ասում: Մենք չենք խորասուզվում Սուրբ գրությունների մեջ: Հատականշականն այն է, որ երբ Պողոսը հորդորում է, նա հորդորների հետ մեկտեղ նաև ակնարկում է, թե ինչպես մենք կարող ենք այն իրականացնել:

Սա, անշուշտ, ճիշտ է այստեղ: Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է այս հատվածն օգնում մեզ պատասխանելու "ինչպես..." հարցին:

1. Սովորեք մեղքը ընդունել այնպես, ինչպես որ այն իրականում կա: Բահը բահ անվանեցեք, "սեռական անբարոյականություն" այն անվանեցեք, ոչ թե " ես մի քիչ գայթակղվում եմ, " պղծություն" այն անվանեցեք, ոչ թե "ես պայքարում եմ իմ մտավոր կյանքի հետ", "չար ցակություն, որը կռապաշտություն է" այն անվանեցեք, ոչ թե "ես կարծում եմ, որ կարիք ունեմ առաջնահերթություններս մի քիչ ավելի լավ դասավորելու": Այս օրինակն առկա է ամբողջ հատվածում: Որքա~ն զորավոր ձևով է սա դիմակազերծում ինքնախաբեությունը և մեզ օգնում մերկացնել մեր սրտի թաքուն անկյուններում պատսպարված մեղքը:

2. Տե’ս մեղքն այնպես, ինչպես որ իրականում քո մեղքը դիտվում է Աստծո ներկայության մեջ: "Դրա համար գալիս է Աստծու բարկութիւնը" (3:6): Հոգևոր կյանքի վարպետները խոսել են մեր ցանկությունները խաչի, բարկությունը իր վրա վերցնող Քրիստոսի առաջ նետելու մասին( աքացի տալով և ճչալով) Իմ մեղքը տանում է ոչ թե երկարատև գոհունակության, այլ սուրբ աստվածային դժգոհության: Քո մեղքի իրական բնույթը տե’ս դրա դատապարտման լույսի ներքո: Շատ հեշտությամբ ենք մենք ենթադրում, որ մեղքը քրիստոնյաների համար այնքան լուրջ չէ, որքան անհավատների համար."այն ներված է, այդպես չէ": Ո’չ, եթե մենք շարունակենք այն գործել(1 Հով. 3:9 ) Մեղքին նայեցեք երկնային տեսանկյունից և զգացեք դրա ամոթը, որ մեջ դուք էլ էիք մի ժամանակ ընթանում(Կող. 3:7, տես նաև Հռոմ. 6:21).

3. Գիտակցեք ձեր մեղքի անհետևողականությունը: Դուք հանել եք "հին մարդը" և հագել "նոր մարդը" (3:9–10): Դուք այլևս "հին մարդը" չեք: Այն ինքնությունը, որ դուք ունեիք "Ադամի մեջ" գնացել է: "Հին մարդը խաչուեց նրա[Քրիստոսի] հետ, որպէսզի քայքայուի մեղքի մարմինը[հավանաբար կյանքը մարմնի մեջ, որտեղ գերիշխում է մեղքը], եւ այլեւս մենք չծառայենք մեղքին" (Հռոմ 6:6): Նոր մարդիկ նոր կյանք են ապրում: Սրանից ավելի քիչը հակասում է "Քրիստոսի մեջ" իմ ով լինելուն:

4. Սպանեցե’ք մեղքը ( Կող. 3:5): Դա շատ "պարզ" է: Հրաժարվեցե’ք դրանից, սովամահ արե’ք և մերժե’ք այն: Դոք չեք կարող "ճնշել" մեղքը առանց զգալու սպանելու ցավը: Ուրիշ ձև չկա:

Բայց ուշադրություն դարձրեք նրան, որ Պողոսը սա շատ կարևոր և ավելի լայն համատեքստում է դնում: Մեղքը սպանելու բացասական առաջադրանքը չի կատարվի ավետարանի դրական` Տեր Հիսուս Քրիստոսին "հագնելու" կոչից մեկուսացված(Հռոմ. 13:14): Պողոսը պարզաբանում է սա Կողոսացիների 3:12-17-ում: Տունը պարզապես մաքրելը հնարավորություն է թողնում մեղքի հետագա ներխուժման համար: Բայց երբ մենք հասկանանք Ավետարանի շնորհքի "փառավոր փոխանակման" սկզբունքը, մենք կսկսենք սրբության մեջ որոշ իրական առաջընթաց ունենալ: Որովհետև մեղավոր ցանկությունները և սովորությունները ոչ միայն մերժվում են, բայց նաև փոխանակվում են Քրիստոսի շնորհքի (3:12) և գործողությունների հետ, որովհետև մենք հագնում ենք Քրիստոսի բնավորությունը, և Նրա սեր է, որ բերում է այդ շնորհքը (խոսք. 14), ոչ միայն մեր անձնական կյանքում այլև եկեղեցում (Խոսք 12–16), Քրիստոսի անունը և փառքը հռչակվում և բարձրացվում է մեր մեջ(3:17):

Սրանք որոշ բաներ են, ի’մ ընկեր, որոնց մասից ես խոսել եմ այդ հիշարժան երեկոյի ընթացքում: Մենք հնարավորություն չունեինք իրար հարցնելու " ինչպես ես", քանի որ այն մեր վերջին զրույցն էր: Մի քանի ամիս անց նա մահացավ: Ես միշտ զարմանում էի, թե ինչպես էր նրա կյանքը անցնում ամիսների միջով: Բայց լուրջ անձնական և հովվական մտահոգությունը նրա հարցման մեջ դեռևս արձագանքում է իմ մտքում: Դրանք նմանատիպ ազդեցություն ունեն, ինչ-որ Չառլզ Սիմոնն ասաց, որ զգացել է իր շատ սիրված դիմանակարի` մեծ Հենրի Մարտինի աչքերից:

Լուրջ վերաբերվե’ք սրան: