Կատարելությունից առավել` բարոյական ամբողջականություն

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

20:03, 24 Մայիսի 2012 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By John MacArthur
Author Index
More About Truth
Topic Index
About this resource
English: Above Reproach: Ethical Integrity

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John MacArthur About Truth
Part of the series Tabletalk

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Մի փոքրիկ նյութ, որը ես կարդացել եմ քսան տարի առաջ, այդ օրվանից գամված է մնացել իմ մտքում: Ջորջիայի նահանգի Ռոքդեյլի կոմսության Կոնյերսի ավագ դպրոցի “Գամփռեր” բասկետբոլի թիմը, տապալելով իր բոլոր հակառակորդներին, 1987թ. մարտին առաջին և միակ անգամ հաղթեց նահանգի առաջնությունում: 18 տարի թիմը առանց որևէ հաղթանակի մարզելուց հետո մարզիչ Կլևելանդ Ստրաուդը խանդավառությամբ լցված էր:

Բայց առաջնությունից մի քանի շաբաթ անց, երբ մարզիչ Ստրաուդը կատարում էր իր խաղացողների գնահատականների ընթացիք վերանայում, նա հայտնաբերեց, որ իր երրորդ շարքի խաղացողներից մեկը ձախողվել է որոշ դասընթացների մեջ և խաղացողին տեսականորեն ոչ պիտանի դարձրել բասկետբոլի թիմի համար:

Պայքարող ուսանողը ոչ մի դեպքում թիմի հաղթանակի գործոնը չէր: Նա ցածր կուրսի ուսանող էր, որը պիտանի էր խաղերի համար, բայց փաստորեն ամբողջ սեզոնի ընթացքում ոչ մի խաղ չխաղաց: Սակայն կիսաեզրափակիչ խաղերից մեկի ժամանակ ավելի քան 20 միավորով առաջատար թիմի մարզիչը` Ստրաուդը, ցանակացավ բոլոր խաղացողներին մասնակցելու հնարավություն տալ: Նա այդ խաղացողին խաղի մեջ դրեց 45 վայրկյանից քիչ ժամանակով: Անիրավասու մարդը ձեռք չբերեց ոչ մի միավոր: Նրա մասնակցությունը ոչ մի կերպ չազդեց խաղի արդյունքի վրա: Բայց տեխնիկապես դա նահանգների իրավասության չափանիշների խախտում էր: Մարզիչ Ստրաուդը տհաճ դրության մեջ էր: Եթե նա բացահայտեր խախտումը, իր թիմը կորակազրկվեր և կզրկվեր հաղթանակից: Եթե նա լռեր, դժվար թե, դրսից ինչ-որ մեկը հայտնաբերեր այդ իրավախախտումը:

Այնուամենայնիվ մարզիչը գիտակցում էր, որ նվազագույն դեպքում, այդ խաղացողը տեղյակ էր կանոնների խախտման մասին: Նաև հնարավոր էր, որ թիմի մյուս ուսանողներն էլ գիտեին և մտածում էին, որ իրենց մարզիչը միտումնավոր է անտեսել իրավասության ցուցումները: Բայց, այնուամենայնիվ, ամենակարևորն այն էր, որ մարզիչ Ստրաուտն ինքը գիտեր այդ մասին, և եթե նա գիտակցաբար փորձեր փաստերը թաքցնել նրա որպես մարզիչ ունեցած ամենամեծ հաղթանակը ընդմիշտ արատավորված կլիներ տգեղ գաղտնիքով:

Մարզիչ Ստրաուդը ասաց, որ այն պահից երբ նա հայտնաբերեց խախտումը, նա գիտեր իր անելիքը: Նա երբեք չի էլ մտածել որևէ այլընտրանքի մասին: Նրա առաջնահերթությունները շատ վաղուց էին սահմանված: Նա գիտակցում էր, որ իր թիմի հաղթանակը այնքան կարևոր չէ, որքան նրանց բնավորությունը: "Մարդիկ մոռանում են բասկետբոլի խաղերի միավորները",-ասաց նա: "Նրանք երբեք չեն մոռանում, թե ինչպիսինն ես դու":

Այն գրանցվեց որպես օրինազանցություն և չեղյալ համարեց նահանգի միակ առաջնությունը, որում իր թիմը եզակի անգամ հաղթեց:

Բայց և' մարզիչը, և' թիմը հողինակության ավելի շատ կարևոր հաղթանակ նվաճեցին, քան նրանց պարտությունն էր: Նրանք պահեցին իրենց ամբողջականությունը և անսահման վստահություն ու հարգանք ձեռք բերեցին: Մարզիչը արժանացավ տարվա ուսուցիչ, տարվա մարզիչ, տարվա քաղաքացի պարգևներին, ինչպես նաև Ջորջիայի նահանգի օրենսդրական մարմնի կողմից պաշտոնական գովասանքի: Մի քանի տարի անց նա ընտրվեց Կոնյերս քաղաքի ավագանու անդամ, որտեղ մինչև օրս ծառայում է: Նա իրավացի էր: Մարդիկ, որոնք շատ վաղուց կմոռանային նահանգի առաջնությունում Գամփռների հաղթանակը, երեբեք չմոռացան այս մարզիչի ազնվությունը:

Բարոյական ազնվությունը քրիստոսանման բնավորության պարտադիր հատկանիշներից մեկն է: Ինչքան էլ կարևոր լինի վարդապետության մեջ ողջամիտ և սուրբ գրային ճշմարտությունների ուսուցման մեջ հավատարիմ լինելը, դա ոչ մի դեքում այնքան կարևոր չէ քրիստոնյաների համար, որքան ուղիղ սիրտ ունենալը և Աստծո օրենքի բարոյական ու էթիկական սկզբունքներին հնազանդվելը:

Ի դեպ դա հեշտ պարտականություն չէ: Բարոյական չափանիշները, ըստ որոնց պետք է ապրի Աստծո ժողովուրդը, շատ անգամ գերազանցում են նորմալ մարդկային էթիկայի բարձրագույն սկզբունքները:

Սա Հիսուսի լեռան քարոզի կարևոր կետերից մեկն էր." Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի": (Մաթ. 5:20): Ամբողջ քարոզը Օրենքի բարոյական նշանակության բացատրությունն էր: Հիսուսի նյութի սիրտը ընդլայնված քննարկումն էր ընդեմ այն հասկացության, ըստ որի օրենքի բարոյական սկզբունքները վերաբերվում են միայն այն վարքագծին, որը կարող են ուրիշները տեսնել:

Հիսուսը, օրինակ, սովորեցնում էր, որ վեցերորդ պատվիրանը արգելում է ոչ միայն սպանության ակտը այլև մարդասպան սիրտը (խոսք 21–22): Յոթերորդ պատվիրանը, որը արգելում է շնությունը, նաև անուղղակիորեն դատապարտում է շնացող ցանկությունները (խոսք 27–28): Եվ մեր դրացիներին սիրելու պատվիրանը վերաբերվում է նույնիսկ նրանց, ովքեր մեր թշնամիներն են (խոսք 43–44):

Որքա~ն բարձր է Աստծո կողմից դրված բարոյական և էթիկական չափանիշը: Աներևակայելիորեն բարձր է: Հիսուսն այն հավասարեցնում է Աստծո սեփական կատարելության հետ. " Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ": (Խոսք 48):

Դա, իհարկե, անհասանելի չափանիշ է սահմանում: Բայց մեր պարտքն է ,այնուամենայնիվ, անդադար հետևել ամբողջականությանը: Կատարյալ բարոյական հետևողականությունն այդ կատարյալ նպատակի` բացառձակ քրիստոսանմանության կարևոր մասն է, որին պետք է ձգտի ամեն քրիստոնյա(Փիլ. 3:12–14): Ոչ մի հավատացյալ, հետևաբար, չպետք է գիտակցաբար զոհի իր բարոյական ամբողջականությունը:

Ահա երեք զորավոր պատճառներ, թե ինչու.

Նախ` հանուն մեր հեղինակության: Ի հարկե, քրիստոնյաները չպետք է մտահոգվեն այննպիսի խնդիրներով, ինչպիսինն են կարգավիճակը, խավը, կաստան կամ տնտեսական հեղինակությունը: Այդ առումով մենք պետք է Քրիստոսի նման լինենք, որն իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով (Փիլ. 2:7):

Այնուամենայնիվ, ճիշտ իմաստ կա նրա մեջ, որ մենք պետք է մտածենք լավ հեղինակություն ունենալու մասին, և որը հատկապես ճիշտ է բարոյական ամբողջականության խնդրի համար: Տարրական պահանջներից մեկը ծերերի համար այս է. " նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ Սատանայի որոգայթների մէջ" (1 Տիմ. 3:7):

Ոչ մի բան ավելի արագ կամ մշտապես չի կործանի լավ համբավը, քան բարոյական ամբողջականության միտումնավոր խախտումը: Մարդիկ գործնականում կներեն ցանկացած այլ սխալ, անփութություն կամ ձախողում, բայց բարոյական սնանկացումը խայտառակության դրոշմ է կրում, որից գրեթե անհնարին է վեր բարձրանալ:

Մի քանի տարի առաջ մի ծխի անդամ ինձ մի բան պատմեց, ինչը ոչ մի հովիվ երբևէ չի ցանկանա լսել: Նա մեր եկեղեցի մի գործածար ծանոթի հրավիրեց: Մարդը պատասխանեց. " Դու այդ եկեղեցին ես գնու±մ: Ես չէի գնա այդ եկեղեցին: Քաղաքի ամենակաշառակեր իրավաբանը գնում է այդ եկեղեցին":

Ես չգիտեի, և մինչև հիմա չգիտեմ, թե ում մասին էր նա ասում: Մեր եկեղեցում տասնյակ փաստաբաններ կան: Ես հուսով եմ, որ դա սխալ ինքնության դեպք էր, և որ այն մարդը, որին նա մտքում ուներ մեր եկեղեցու անդամ չէր: Բայց հաջորդ կիրակի ես այս դեպքը պատմեցի ամբիոնից և ասացի. " Եթե իրավաբանը, որին նկարագրել է այն մարդը այստեղ է այս առավոտ, խնդրում եմ դաս սովորեք Զաքեոսից. ապաշխարհեցեք և արեք այն ամենը ինչ կարող եք, որպեսզի վերականգնեք ձեր հեղինակությունը համայնքում: Միևնույն ժամանակ դարդարեք Ձեզ ներկայացնել որպես քրիստոնյա: Դուք կործանում եք ամբողջ եկեղեցու հեղինակությունը":

Համաձայն Առակաց 22:1-ի " Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց"։ Դու լավ անուն չես ունենա մինչև քո բարոյական ամբողջականությունն անեղծ է և անթերի չլինի:

Երկրորդը` հանուն մեր բնավորության: Դեռևս ավելի կարևոր է անձնական բնավորության գծերի խնդիրը: Լավ պատճառ կա այն բանի համար, թե ինչու բարոյական օրենքի բացահայտումը Հիսուսի կողմից Մաթևոս 5-ում այդքան կենտրոնացված էր սրտի շիտակության վրա` ի հակադրություն արտաքին վարքագծի: Որովհետև մեր ով լինելու իսկական բարոմետրն արտացոլում է, թէ ինչ ենք մենք անում, երբ ուրիշ ոչ ոք մեզ չի նայում, թե ինչ ենք մենք մտածում մեր սեփական մտքերի գաղտնիության մեջ, և ինչպես ենք մենք պատասխանում մեր սեփական խղճի հուշումներին: Այս բաները ձեր բարոյական և էթիկական մանրաթելի չափն են:

Որքան կարևոր է պահել մեր լավ համբավը հանրության մեջ, այնքան հազար անգամ ավելի կարևոր է պահպանել մեր անձնական բնավորության գծերը: Այդ է պատճառը, որ Հիսուսը բարոյական և էթիկական խնդիրներով զբաղվեց` սկսելով մեր սրտի ամենախորքում գտնվող մտքերից: "Քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ"(Մաթ. 15:19):

Թերևս ամենայնիվ էլ չափազանցեցում չի լինի ասել, որ միակ ամենակարևոր ճակատամարտը ձեր սեփական մտքի ամբողջականության համար պայքարելն է: Ահա, թե որտեղ կարելի է ամեն բան շահել կամ կորցնել: Եվ եթե դուք պարտվեք այդտեղ, ուրեմն դուք արդեն կործանել եք ձեր բնավորության գծերը: Կաշառակեր բնավորությունը անխուսափելոիորեն փչացնում է նաև հեղինակությունը, քանի որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ (Մաթ. 7:18):

Դա միտքդ է բերում երրորդ պատճառը, թե ինչու է այդքան կարևոր պահպանել մեր բարոյական և էթիկական ամբողջականությունը` հանուն մեր վկայության: Ձեր հեղինակությունը արտացոլում է այն ինչ ասում են մարդիկ ձեր մասին: Ձեր վկայությունն այն է ինչ ձեր բնավորությունը, ձեր վարքագիծը և ձեր բառերը ասում են Աստծո մասին:

Դիտարկենք, թե ինչ է կատարվում, երբ քրիստոնյան բարոյական ամբողջականություն չի ունենում: Այդ մարդը ասում է, որ ինքը իսկապես չի հավատում նրան, որ ինչ Սուրբ գիրքն ասում է` ճշմարիտ է Աստծո համար, որ " Արդարութիւն գործելը եւ ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արիւնը" (Առ. 21:3): Որ "Ամբարիշտների զոհագործութիւնները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ուղղամիտների ուխտը հաճելի է նրան"(15:8): Եվ որ Աստված " ճշմարտութիւնը սիրեց[իր] եւ [քո] իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեց[իր] (Սաղմ. 50:8):

Այլ խոսքերով մարդը, որն անտեսում է բարոյական ամբողջականությունը, իր կյանքով և իր վերաբերմունքով ստում է Աստծո մասին: Եթե նա իրեն Քրիստոնյա է կոչում և դավանում է, որ նա Աստծո որդին է, նա, փաստորեն, Աստծո անունը ամենահիմնարար մակարդակում իզուր է առնում: Դա բարոյական ամբողջականության հարցը քննարման է դնում, այդպե±ս չէ:

Դա այն է, ինչ մենք պետք է հիշենք ամեն անգամ, երբ հարմարության համար փորձենք փոփոխել մեր բարոյական սկզբունքները: Այն չարժե մեր հեղինակության, մեր բնավորության և մեր վկայության բարձր գնին: