Աղոթք, որպեսզի ամեն բան անենք` որպես թե Աստծո համար

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

(Խմբագրումների միջև եղած տարբերությունները)
Pcain (Քննարկում | ներդրում)
(Նոր էջ. {{info|A Prayer for Doing Everything As Unto the Lord}}<br> :''Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկան...)

Ընթացիկ տարբերակը 19:33, 21 Ապրիլի 2016-ի դրությամբ

Related resources
More By Scotty Smith
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: A Prayer for Doing Everything As Unto the Lord

© The Gospel Coalition

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Scotty Smith About Sanctification & Growth

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց. Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։ Կող. 3:23-24

Թանկագին Տեր Հիսուս, ես սկսում եմ այս օրը՝ խորապես երախտապարտ լինելով քո արդեն ավարտած գործի և իմ սրտում քո անընդհատ փրկագնող և երբեք չդադարող աշխատանքի համար: Դու երբեք չես ննջում. Դու երբեք չես քնուն: Եվ Դու մեզ ոչ միայն քուն ես տալիս,այլ նաև տալիս ես քնի մեջ: Դու ես միակ պատճառը, որ մի Օր ես ազատ կլինեմ ամեն մեղքից և այնքան սքանչելի ու սիրող կլինեմ, որքան Դու (1 Հով. 3:1-3): Բե՜ր այդ Օրը:

Օ՜, սա ինձ հսկայական հույս է տալիս՝ կենսատու, ազատագրող, օծող հույս, որն առաջանում է, երբ ես սկսում եմ իմ օրը: Դա է պատճառը, որ Պողոսի հանդիմանությունն այս Թղթում ավելի շատ համբույրի է նման, քան՝ քացու: Ես ուզու եմ ամեն ինչում ավելի սրտանց աշխատել խաչի վրա Քո ավարտած գործի, աշխարհում քո ներկա աշխատանքի և նոր երկնքում և երկրում քո ապագա աշխատանքի պատճառով: Նույնիսկ հավիտենության մեջ Դու կհովվես և կառաջնորդես մեզ դեպի կենդանի ջրի աղբյուրները (Հայտ. 7:17): Ոչ ոք երբեք չի զրկվի Քեզ ծառայելուց, Տե՜ր Հիսուս:

Հետևաբար, ահա իմ ճիչը: Շարունակիր ազատել ինձ բաներից, որոնք անում եմ մարդկանց հավանության, մարդկանց հանդեպ վախից, կամ մարդկանց վրա իշխանություն ձեռք բերելու համար: Ես աշխատում եմ Քեզ համար, Տե՝ր Հիսուս, ոչ թե զուտ մարդկանց համար: Ազատիր ինձ, որպեսզի ամեն բան քեզ համար անեմ. եթե նշեմ մի քանիսը, ապա՝ սիրեմ կնոջս առանց մանիպուլյացիայի, անեմ իմ աշխատանքը առանց ինքնագովման և ծառայեմ քո ժողովրդին առանց անիրատեսական սպասումների:

Ինչպես եմ ես Քեզ փառաբանում, Տե՝ր Հիսուս, որ ավետարանն ամեն տեսակի վաստակի, արժանիքների, Աստծո հետ շահ փնտրող հարաբերություների վերջն է: Ես աշխատում եմ Քեզ համար, որովհետև սկզբում Դու աշխատեցիր ինձ համար: Ինչպիսի խոնարհեցնող, ապշեցուցիչ և զարմանալի ճշմարտություն: Ես ծառայում եմ Քեզ, որովհետև Դու երբևէ ապրել ես ինձ ծառայելու համար՝ որպես իմ փաստաբան և բարեխոս: Իսկապես, ես սիրում եմ Քեզ, որովհետև Դու սկզբում սիրեցիր ինձ և Քո անձը տվեցիր որպես իմ մեղքերի փրկագին: Դու ես միշտ առաջինը և վերջինը՝ Ալֆան և Օմեգան:

Ես ժառանգություն կստանամ միայն քո՝ ոչ թե իմ ավարտած գործի համար: Եվ եթե որևէ պարգև կամ թագ ստանամ, դրանք կնետվեն Քո ոտքերի մոտ՝ տալով պատիվը Նրան, Ով արժանի է դրան: (Հայտ. 4:10): Այնպես որ ամեն Ամենը, որ ես աղոթում եմ, Քո կատարյալ , փառավոր անունով է: