Աստծո փառքը և մարդկային հոգիների խոր ուրախությունը միևնույն բանն են

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

12:54, 25 Սեպտեմբերի 2012 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By John Piper
Author Index
More About The Glory of God
Topic Index
About this resource
English: God's Glory and the Deepest Joy of Human Souls Are One Thing

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About The Glory of God

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Տասնհինգ հետևություն

Ջոնաթան Էդվարդսը գրում է.

Աստված իր փառքը փնտրելով` իր արարածների համար բարին է փնտրում, որովհետև իր փառքի ճառագումը... ենթադրում է... իր արարածների երջանկությունը: Եվ երբ իր լիությունը իր արարածներին է հայտնում, նա դա իր համար է անում, որովհետև նրանց համար բարին, որը նա փնտրում է, ավելի շատ իր հետ միաբանության և հաղորդակցության մեջ է: Աստված է նրանց բարին: Նրանց գերազանցությունը և երջանկությունը ոչ այլ ինչ է, քան Աստծո փառքի ճառագումը և արտահայտումը: Աստված, նրանց համար փառք և երջանկություն փնտրելով` փնտրում է ինքն իրեն, և ինքն իրեն փնտրելով` այսինքն ինքն իրեն սփռած... նա փնտրում է նրանց համար փառք և երջանկություն:

Այսպիսով, հեշտ է հասկանալ, թե ինչպես պետք է Աստված իր արարածների համար բարին փնտրի... նույնիսկ փնտրի իր երջանկությունը` իրեն նայելով վերևից, քանի որ նրա երջանկությունը գալիս է... իր արարածների գերագույն ուշադրությունից առ Աստված... Աստծո փառքին նայելուց, այն գնահատելուց և սիրելուց և դրանով ուրախանալուց:

Աստծո վերաբերմունքը արարածների բարու նկատմամբ և նրա վերաբերմունքը իր նկատամամբ տարբեր վերաբերմունքներ չեն, այլ երկուսն էլ միավորված են մեկի մեջ, քանի որ արարածների երջանկությունը նպատակաուղղված է նրա մետ միաբանության մեջ երջանկությանը:

Իր` <<Աստծո կիրքը Իր փառքի նկատամամբ. ապրելով Ջոնաթան Էդվարդսի տեսլականը>> գրքում (<<Վերջը, որի համար Աստված ստեղծեց աշխարհը>> -ի լրիվ տեքստով ( Wheaton, Ill.: Crossway Books, 1998) Ջոն Փիփերը վերոնշյալ ճշմարտությունների համար առաջարկում է 15 հետևություններ:

1. Աստծո կիրքը իր սեփական փառքի համար և նրա կիրքը իմ ուրախության համար իրար չեն հակասում:

2. Հետևաբար, Աստված այնքանով է հավատարիմ է իմ հարատև և աճող ուրախությանը իր մեջ, որքանով որ նա հավատարիմ է իր սեփական փառքին:

3. Աստծո սերը մեղավորների նկատամաբ չի նշանակում, որ նա ուզում է, որ մեղավորները շատ լինեն, այլ որ նրանք շնորհքով ազատագրվեն և հնարարավորություն ունենան իրեն ավելի շատ ճանաչելու:

4. Մարդկային էակաների բոլոր ճշմարիտ առաքինությունները պետք է նպատակաուղղված լինեն մարդկանց բերելու Աստծո փառքի մեջ ցնծության:

5. Դա նաև նշանակում է, որ մեղքը Աստծո փառքի ինքնակործան փոխանակումն է ստեղծված բաների կոտրված ամբարների հետ:

6. Երկինքը կլինի ավելի ու ավելի Աստծո փառքի երբեք չավարտվող, միշտ աճող բացահայտումն` նրա մեջ ավելի մեծ և միշտ աճող ուրախությամբ:

7. Դժոխքն անբացատրելիորեն իրական է, գիտակված, սարսափելի և հավերժական, դա փորձառություն է, որի միջոցով Աստված հաստատում է իր փառքի արժեքը սուրբ բարկության միջոցով նրանց վրա, ովքեր չեն գոհանում նրանով, որն անսահման փառահեղ է:

8. Ավետարանչությունը նշանակում է Քրիստոսի գեղեցկությունը և նրա փրկարար աշխատանքը նկարագրելը սրտառուչ սիրուց բխող հրատապությամբ, որի նպատակն է օգնել մարդկանց նրա մեջ իրենց գոհունակությունը գտնել:

9. Նույն ձևով Քրիստոնեական քարոզչությունը որպես Քրիստոնեական եկեղեցու կորպորատիվ երկրպագության մի մաս բացահայտ ցնծություն է Աստծո խոսքի փառքի համար, որի նպատակն է Աստծո ժողովրդին ետ պահել մեղքի ակնթարթային հաճույքից և դնել նրա մեջ հնազանդ գոհունակության զոհաբերության ուղու վրա:

10. Ճշմարիտ, կորպորատիվ պաշտանմունքի էությունը Աստծո փառքի մեջ սրտառուչ գոհունակության հավաքական փորձառությունն է, կամ վախը, որ մենք չունենենք դա, և այն ունենալու մեծ ցանկությունը:

11. Աշխարհի առաքելությունը Աստծո փառքի հռչակումն է բոլոր չքարոզված մարդկանց մեջ երկրպագուներ հավաքելու ակնկալիքնով, ովքեր կմեծարեն Աստծուն արմատականորեն հնազանդ կյանքերի միջոցով:

12. Աղոթքը օգնության համար Աստծուն դիմելն է, և դրանով իսկ պարզ է, որ նա հաճելիորեն հնարամիտ է, իսկ մենք խոնարհությամբ և ուրախությամբ շնորհքի կարիք ունենք:

13. Քիստոնեական գիտության խնդիրն է ուսումնասիրել իրականությունը որպես Աստծո փառքի հռչակում, դրա մասին խոսել ճշգրտությամբ և դրա մեջ տեսնել Աստծո գեղեցկությունը:

14. Մահվան մեջ Աստծուն մեծարելու ձևը մահը որպես շահ ընդունելն է:

15. << Ինչպես դուք գիտեք, բոլորի համար քրրստոնեական պարտականություն է ինչքան հնարավոր է երջանիկ լինելը>>: (Կ. Ս. Լյուիս)