Ավետարանել մեր երեխաներին

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By E. Calvin Beisner
Author Index
More About Parenting
Topic Index
About this resource
English: Evangelizing Our Children

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By E. Calvin Beisner About Parenting
Part of the series Tabletalk

Translation by Susanna Akopyan


Վերափոխված քրիստոնյաները մխիթարություն են գտնում Գործք Առաքելոց 2:39-ում. «Որովհետեւ ձեզ և ձեր որդկանց համար է այս խոստմունքը»: Աստծո խոստմունքները բազմաթիվ սերունդների համար են: Պողոսի համոզմունքը,որ եթե ծնողներից որևէ մեկը հավատացյալ է, երեխաներն էլ ինքնաբերաբար սուրբ են(Կորնթացիս 7:14),մեզ վստահություն է ներշնչում.«Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին,եւ կ’փրկուիս դու եւ քո տունը» (Գործք Առաքելոց 16:31)

Մենք այս մխիթարության արմատը գտնում ենք Աբրահամի հետ Աստծո ուխտի մեջ. «Եւ կ’հաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը,եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար,որ յաւվիտենական ուխտ լինի, որ Աստուած լինեմ քեզ համար եւ քեզանից յետոյ քո սերունդի համար» (Ծննդոց 17:7):

Սակայն, պարզապես հավատացյալներից ծնված լինելը փրկություն չի երաշխավորում(Հռովմեյացիս 2:12-29): Երեխան պետք է դաստիարակվի հավատարին ուխտին(Ծննդոց 18:19, Երկրորդ Օրինաց 6:6-9,Սաղմոս 78:1-7) և նա պետք է հավատա (Յովհաննու 3:18): Միայն նրանք «որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից,եւ ոչ մարդի կամքից,այլ Աստուածանից ծնուեցան» Աստծո երեխաներն են (Յովհաննու 1:10-13):

Բայց եթե չկա հավատացյալների երեխաների փրկության խոստմունքի ծածկոց,այս դեպքում կա, արդյո՞ք, քրիստոնյաներից ծնված լինելու ինչ-որ առավելություն:

Այո',մեծ առավելություն կա: Հրեաների նման, նրանք էլ հանձնված են Աստծո նախախնամությանը (Հռովմեյացիս 3:2): Սա հսկայական առավելություն է «վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից,ապրելով եւ հնազանդվելով Աստծո խոսքին» (Ա Պետրոս 2:23-25):

Ո՞ր ուրիշ երեխաներ են տանը Խոսք լսում, մեծանում եկեղեցում, որտեղ նրանք անընդհատ լսում են Խոսքի քարոզումը և ուսուցանումը, և որտեղ նրանց ընկերները և ուսուցիչները քաջալերում են հավատալ և հնազանդվել: Որտե՞ղ են նրանք սովորում հավատքի հիասքանչ օրհներգեր և հիշում դրանք:

Սակայն, փրկության խոստմունքը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են, և միայն նրանց համար:Անկախ նրանց փրկությունը անվերապահորեն երաշխավորելուց, Սուրբ Գրքի խոստմունքները հավատացյալներին իրենց երեխաների վերաբերյալ հաստատում են քրիստոնյա ծնողների պատասխանատվությունը` ավետարանելու մեր երեխաներին:

Աստված ասում է մեզ պահել մեր երեխաներին Աստծո ուղու վրա (Ծննդոց 18:19), որը իր մեջ ներառում է նաև հավատք Հիսուս Քրիստոսին: Մենք պետք է հրամայենք մեր երեխաներին վստահել Հիսուսին իրենց փրկության համար: Մենք պետք է սովորեցնենք նրանց հինգ պատվիրանները, «Պատվիր քո հորն ու մորը», և դրա նշանակությունը «Որդիք,հնազանդ եղէք ձեր ծնողներին Տերով»(Եփեսացիս 6:1): «Որդյակ, Աստված ասում է ձեզ հնազանդ եղեք ինձ: Ես ասում եմ ձեզ, ապաշխարհեք մեղքերից և վստահեք Քրիստոսին»:

Հակիրճ, մենք պետք է ավետարանենք մեր երեախաներին: Մենք պետք է նրանց ամեն հնարավորության դեպքում ավետարանենք, ամեն անգամ երբ նրանք խոսում են հավատքի մասին:

Դա նշանակում է ուսուցանել նրանց,որ օրենքի միջոցով գալիս է մեղքի գիտակցությունը և հետևաբար ոչ մի մարմին չի կարող արդարանալ օրենքի գործով,եթե ոչ հավատքով (Հռովմեյացիս 3:19-28): Դա նշանակում է նորից ու նորից կրկնել այս ամենը նրանց համար, մինչ հաղորդությունը և նույնիսկ հաղորդությունից հետո; «Հավատա Հիսուս Քրիստոսին և դու կփրկվես»:

Ոչ միայն մենք պետք է ավետարանենք մեր երեխաներին,այլ մենք կարող ենք դա անել,և մեր աշխատանքը իզուր չի լինի: Ծնողի կողմից օրենքի և ավետարանի հավատարմորեն ուսուցանման և երեխայի ու երեխայի հավատքի միջև նորմալ կապը ենթադրվում է ծերերի որակավորումներից մեկում` նա պետք է ունենա «երեխաներ, որոնք հավատում են»(Տիտոս 1:6):

Բայց ինչպես կարող ենք ավետարանել մեր երեխաներին: Ահա 3 հիմնական, պրակտիկ գործողություն, որ դուք կարող եք անել վստահ լինելով,որ երեխաները անընդմեջ շփում ունեն Ավետարանի հետ,որը նրանց կքաջալերի հավատալ:

Առաջին և ամենակարևորը երիտասարդ տարիքից նրանց հաճախ,ցանկալի է ամեն օր ընդգրկել ընտանեկան փառաբանության մեջ: Մի վախեցեք: Թող այդ ամենը լինի հասարակ` կարդացեք մի հատված Աստվածաշնչից,աղոթեք և երգեք եկեղեցական կամ մանկական Աստվածաշնչից երգ:

Երկրորդ քայլը,անձնական նվիրվածության սովորությունն է: Եվս մի անգամ, թող ամեն ինչ լինի հասարակ:Պարզապես մի հատված կարդացեք Աստվածաշնչից և աղոթեք, ահա թե ինչ է անհրաժեշտ անել: Եթե նրանք ցանկանում են հետևել նոթատետրին,աղոթացանկին, կամ նշումներ կատարել, շատ լավ,բայց եթե դա նրանց վախեցնում է պետք չէ պնդել:

Երրորդ, ձեր երեխաներին ամեն Աստծո օր,սովորեցրեք փառաբանել Աստծուն, քարոզելով Խոսքը, սրբերի հետ շփումով,անընդմեջ մասնակցելով հաղորդությանը,որպեսզի նրանք կարողանան վաղ հասակից խոստովանեն իրենց հավատքը մեծերին: Անձնական և ընտանեկան բարեպաշտությունը կարևոր է, մինչդեռ Աստվածաշունչը մատնանշում է հատկապես համատեղ փառաբանությանը:

Բայց հիմքը հետևյալն է. Ինչքան նրանք տեսնում են,«որ մենք /չնայած մենք գիտակցում ենք,որ մենք մեղավորներ ենք/ հավատում ենք խոսքի հայտնության ճշմարտությանը,քանի որ Աստված է խոսում խոսքի միջոցով և /գործում ենք/ խոսքին հակառակ և հիմնականում նրանք տեսնում են, որ մենք /ընդունում,ստանում և մնում ենք/ միայն Քրիստոսի մեջ արդարացման, սրբացման և հավիտենական կյանքի համար» այնպես ինչպես Վեսթմինսթրի հավատքի Դավանանքը նկարագրում է փրկող հավատքի գործողությունը (14.2), ավելի հավանական է,որ մեր երեխաները կհետևեն մեր օրինակին (Հովհաննու 5:19):

Դուք կարող եք ձեր երեխաներին ավետարանել ընտանեկան փառաբանության շնորհիվ, սովորեցնելով նրանց անձնական բարեպաշտության և հավատքով համատեղ փառաբանության: Քաջալերվեք: Այս խոստմունքը մեզ համար է ` հավատա և կփրկվես: