Եթե հիվանդությունը Աստծո կամքն է, ինչու՞ մենք պետք է փորձենք այն արմատախիլ անել

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

(Խմբագրումների միջև եղած տարբերությունները)
Pcain (Քննարկում | ներդրում)
(Նոր էջ. {{info|If God Wills Disease Why Should We Try to Eradicate It?}}<br> Այս հարցը ծագում է աստվածաշնչյան ուսուցումից, ըստ որի ամեն բան...)

Ընթացիկ տարբերակը 19:34, 29 Մայիսի 2014-ի դրությամբ

Related resources
More By John Piper
Author Index
More About The Sovereignty of God
Topic Index
About this resource
English: If God Wills Disease Why Should We Try to Eradicate It?

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About The Sovereignty of God
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Այս հարցը ծագում է աստվածաշնչյան ուսուցումից, ըստ որի ամեն բան ի վերջո Աստծո հսկողության տակ է: «Իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ» (Եսայի 46:10)։ «Տէրն ինչ որ ցանկացաւ, կատարեց երկնքում ու երկրի վրայ, ծովում եւ բոլոր անդունդներում» (Սաղմոս 134:6): «Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են համարվում։ Նա ըստ իր կամքի է գործում երկնքի ուժերի եւ երկրի բնակիչների նկատմամբ, եւ չկայ մէկը, որ ընդդիմանայ նրա ձեռքին եւ ասի՝ «Ի՞նչ արեցիր» (Դանիել 5:35)։ «Նա ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն» (Եփեսացիների 1:11):

Սա նշանակում է, որ Աստված կառավարում է բոլոր աղետներն ու հիվանդությունները: Սատանան իրական է, և նրա մատը խառն է դրա մեջ, բայց նա եզրափակող օղակը չէ, և չի կարող ոչինչ անել, եթե Աստված թույլ չտա (Հոբ 1:12-2:10): Եվ Աստված հենց այնպես բաներ թույլ չի տալիս: Նա բաներ է թույլատրում մի պատճառով: Անսահման իմաստություն կա այն ամենի մեջ, ինչ նա թույլ է տալիս: Այսպիսով՝ այն, ինչ նա թույլ է տալիս, իր ծրագրի մի մասն է կազմում այնքանով, որքանով այն, ինչ նա անում է ավելի ուղղակիորեն:

Հետևաբար դա հարց է առաջացնում. եթե հիվանդությունը Աստծո կամքն է, ինչու՞ մենք պետք է փորձենք այն արմատախիլ անել: Սա կարևոր հարց է ինձ համար, որովհետև ես լսել եմ, որ քրիստոնյաները վերջերս ասում են, որ Աստծո սուվերենությանը հավատալը խոչընդոտում է ջանք գործադրել մալարիայի, թոքախտի, քաղցկեղի և ՁԻԱՀ-ի նման հիվանդություններն արմատախիլ անելուն: Նրանք մտածում են, որ դրա տրամաբանությունը հետևյալն է. Եթե Աստված սուվերենորեն կամենում է ամեն բան՝ ներառյալ մալարիան, ապա մենք Աստծուն դեմ կգնանք, եթե միլիոնավոր դոլլարներ ներդնենք, որպեսզի ճանապարհ գտնենք այն վերացնելու համար:

Դա այն տրամաբանությունը չէ, որն Աստվածաշունչն է սովորեցնում: Եվ դա այն չէ, ինչին կալվինիստները պատմականորեն հավատացել են: Ի դեպ Աստծո գերիշխանության սիրահարները այն ամենաագրեսիվ գիտնականներից էին, ովքեր օգնել են ենթարկեցնել արարաչագործությունը և այն բերել մարդկանց իշխանության ներքո վերջիններիս օգուտի համար, ճիշտ այնպես, ինչպես Սաղմոս 8:7-8-ում է ասում. «Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։ Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ»:

Աստվածաշնչի տրամաբանությունն ասում է. «Գործիր Աստծո «պատվիրանի» և ոչ թե նրա «վճռի» համեմատ»: Աստծո «վճիռը» գալիս ու անցնում է: «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»(Հակոբոս 4:15): Աստծո «վճիռը» որոշեց, որ իր Որդուն կդավաճանեն (Ղուկաս 22:22), կարհամարհեն(Եսայի 53:3), կծաղրեն (Ղուկաս 18:32), կմտրակեն (Մաթևոս 20:19), կլքեն(Մատևոս 26:31), կխոցեն (Հովհաննես 19:37) և կսպանեն (Մարկոս 9:31): Բայց Աստվածաշունչը մեզ պարզ սովորեցնում է, որ մենք չպետք է դավաճանենք, արհամարհենք, ծաղրենք, մտրակենք, լքենք, խոցենք կամ սպանենք անմեղ մարդկանց: Դա Աստծո «պատվիրանն» է: Մենք Հիսուսի մահվանը չենք նայում որպես Աստծո հստակ կամք, և եզրակացնում, որ Հիսուսին սպանելը լավ է, և մենք պետք է միանանք ծաղրողներին:

Նույն ձևով մենք չենք նայում ոչնչացնող մալարիային կամ ՁԻԱՀ-ին և ենթադրում, որ մենք պետք է միանանք անտարբեր եղողների շարքին: Ոչ: « Սիրիր քո դրացում» Աստծո պատվիրանն է (Մաթևոս 22:39): «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց» -ը Աստծո պատվիրանն է (Մաթևոս 7:12): «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան» -ը Աստծո պատվիրանն է (Հռոմեացիս 12:20): Աղետները, որ Աստված նախասահմանում է, նպատակ չունեն կաթվածահար անել իր ժողովրդին անտարբերությամբ, այլ համախմբել նրանց կարեկցանքով:

Երբ Պողոսը սովորեցնում էր , որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (Հռով. 8:20), նա նաև սովորեցրեց, որ այս հնազանդությունն այն հույսով էր, որ «ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծո որդիների փառքի ազատութեանը հասնելու համար» (խ. 21): Ոչ մի պատճառ չկա, որ քրիստոնյաները չպետք է ընդունեն այս ապականությունից հանող կոչը: Աստված կավարտի այն եկող դարում: Բայց լավ է Քրիստոսի անունով ինչքան հնարավոր է շատ հիվանդությունների և տառապանքների վերջ դնել:

Ի դեպ, ես հենց հիմա դրոշ կծածանեի և կոչ կանեի ձեզանից ոմանց հետազոտություններ կատարել, որոնք կարող են աշխարհի խոշոր հիվանդությունների բուժման միջոց հանդիսանալ: Սա Աստծո դեմ մարտնչել չէ: Աստված նույնքան պատասխանատվություն է կրում հետազոտություների համար, որքան հիվանդությունների: Դու կարող ես Նրա ձեռքում գործիք դառնալ: Սա կարող է հաղթանակի համար նախատեսված ժամանակը լինել, որը Նա կամենում է տալ իր կողմից նշանակված հիվանդության համար: Մի' փորձեք կարդալ Աստծո միտքը` ելնելով աղետի վերաբերյալ իր խորհրդավոր որոշումներից: Արեք այն, ինչ Նա է ասում: Եվ այն, ինչ նա ասում է. «Եկեք բարին անենք բոլորի հանդեպ»-ն է (Գաղատացիս 6:10):

Ձեզ հետ ձգտելով թեթևացնել տառապանքները`

Հովիվ Ջոն