Ինչպե՞ս եմ ես «իմ կյանքը տալիս Աստծուն»:

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

(Խմբագրումների միջև եղած տարբերությունները)
Pcain (Քննարկում | ներդրում)
(Նոր էջ. {{info|How Do I “Give My Life to God”?}}<br> '''Աուդիո գրառում ''' ''Ամենալավ հարցերից որոշները, որոնք մենք ստանում ենք մ...)

Ընթացիկ տարբերակը 20:59, 27 Դեկտեմբերի 2019-ի դրությամբ

Related resources
More By John Piper
Author Index
More About Salvation
Topic Index
About this resource
English: How Do I “Give My Life to God”?

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Salvation
Part of the series Ask Pastor John

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Աուդիո գրառում

Ամենալավ հարցերից որոշները, որոնք մենք ստանում ենք մեր էլելտրոնային փոստին, իրականում կարճ և ուղիղ հարցեր են, ինչպիսինն է Արիզոնայի Տեմպե քաղաքից Էլիզաբեթի հարցը: «Հովիվ Ջոն, ի՞նչ է նշանակում «կյանքդ տալ Աստծուն» : Ես դա լսում եմ ամբողջ ժամանակ: Որո՞նք են այն աստվածաշնչյան հատվածները, որոնք դուք կօգտագործեիք այս արտահայտությունը բացատրելու համար»:

Ես չեմ կարող հաստատ ասել, թե ինչ են նկատի ունենում ուրիշները, երբ ասում են, որ նրանք իրենց կյանքը տվել են Աստծուն, կամ ուզում են իրենց կյանքը տալ Աստծուն, բայց ես կարող եմ ձեզ ասել, թե ինչ ես նկատի ունեմ դրանով, իսկ հետո ցույց տամ Աստվածաշնչից տեղեր ու բացատրեմ, թե ինչու եմ ես հավատաում, որ սա աստվածաշնչյան խոսելու եղանակ է, և թե ինչու է Աստվածաշունչն օգտագործում այսպիսի լեզու և փորձառություն: Ահա, թե ինչ եմ ես պատրաստվում անել:

Եթե ես Աստծուն աղոթելուց ասում եմ. «Տե՛ր, ես ինձ քեզ եմ տալիս», ինչ նկատի ունեմ, սա է. ես ասում եմ շատ լուրջ, սրտանց «Այո» Աստծո՝ իր Որդու մահվամբ իմ գնամնը, որպեսզի ես նրան պատկանեմ: Նա ինձ գնեց, որպեսզի ես պատկանեմ նրան, ոչ միայն իմ համար գին վճարելու շնորհիվ, այլև նրան պատրաստակամորեն հանձնվելու շնորհիվ: Ահա, թե ինչ եմ ես անում, երբ ասում եմ. «Ես ինձ քեզ եմ տալիս»: Ես ասում եմ. «Ես այլևս իմ սեփականատերը, իմ տերը, իմ հովիվը չեմ: Դու ես իմ Սեփականատերը, Տերը, Հովիվը, Հայրը, իմ գանձը, իմ իմաստությունը, իմ հույսը, իմ լիակատար և հարատև հաճույքի աղբյուրը: Ես հրաժարվում եմ այդ ամենն իմ մեջ գտնելուց: Ես հիմա դա փնտրում եմ քո մեջ, որովհետև ես լիովին քոնն եմ»:

Այստեղ գլխավորն այն է, թե արդյո՞ք, Աստված տվեց իր Որդուն, որ նա ինձ գնի իր համար: Եթե դա այդպես է, ապա «Ես ինձ քեզ եմ տալիս»-ը նշանակում է «Ես ուրախությամբ համաձայնվում եմ դրա հետ: Ես շատ ու շատ երջանիկ եմ դրա համար»: Ահա, թե ինչ մենք ի նկատի ունենք: «Ես ուզում եմ, որ սա իրական լինի ինձ համար: Ես ուզում եմ ընդունել և ապրել այս գնման իրականության մեջ: Ես ուզում եմ հրաժարվել իմ սեփական կյանքի հանդեպ ունեցած բոլոր պահանջներից: Ես ուզում եմ ամբողջությամբ հանձնվել նրա պաշտպանությանը և ապահովմանը, առաջնորդությանն ու բավարարմանը և այն վերջնական գրկախառնությանը, որի կարիքը ես հուսահատորեն կունենամ, երբ մեռնեմ: Դա այն է, ինչ ես ուզում եմ»: Դա այն է ինչ ես ի նկատի ունեմ, երբ ասում եմ. «Ես ինձ քեզ եմ տալիս»: Այժմ, ահա աստվածաշնչյան հիմքն այդ մտածելակերպի համար:

Աստվածային գնում

Աստվածային գնման մեջ մեծ իրադարձություն կա: Առաջին Կորնթացիս 6:19. «Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք, քանզի մե՛ծ գնով գնուեցիք: Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ»: Այժմ դա փաստ է: Աստված կատարեց դա: Աստված Իր համար ժողովուրդ գնեց: Նրանք իրենց սեփականությունը չեն: Նրանք պատկանում են Աստծուն: Դա նշանակում է, որ նրանք գոյություն ունեն Աստծուն հավիտյան փառավորելու և Աստծով ուրախանալու համար: Նրանց մեղքերը ներված են: Նրանց մեղքը վերցված է: Նրանց ապստամբությունը հաղթահարված է: Ինչ նրանք ասում են, հետևյալն է.«Ես երջանիկ եմ դրա համար: Ես համաձայն եմ դրա հետ: Ես ինձ ազատորեն և ուրախությամբ եմ տալիս Նրան, ով ինձ գնել է»: Դուք պարզապես համապատասխանեցնում եք Ձեզ այն բանի հետ, ինչին Աստված արդեն հասել է իր ժողովրդի համար, երբ ասում եք. «Ես Քոնն եմ»: Նա ասաց.«Գրազ գանք՝ դու իմն ես. Ես գնել եմ քեզ»:

Դա արտահայտելու եղանակներից մեկը գտնվում է Հռոմեացիների մեջ, երբ Պողոսն ասում է, օրինակ, 12 -րդ գլխի 1 խոսքում. «Ուստի, եղբայրներ, Աստծո ողորմածությամբ, ես դիմում եմ ձեզ ՝ ձեր մարմինները ներկայացնել որպես կենդանի զոհաբերություն, սուրբ և ընդունելի Աստծո համար: որը ձեր հոգևոր [պաշտամունքի] ծառայությունն է»: «Ես ինձ քեզ եմ տալիս»-ը նշանակում է. «Ես կատարում եմ հետևյալը. Ես կատարում եմ Հռոմեացիների 12:1-ը. Ես ստանում եմ ողորմությունները, ես իմ մարմինը ներկայացնում եմ որպես կենդանի զոհ: Ես նկատի ունեմ դա որպես պաշտամունքի գործողություն: Ես փափագում եմ, որ Աստված լիովին տիրապետի ինձ, ղեկավարի ինձ, գոհացնի ինձ, օգտագործի ինձ իր նպատակների համար »:

Մարդկային պատասխանը

Այնուհետև, եթե վերադառնանք Հռոմեացիներ 6։13-ին, նա դա ասում է այսպես. «Եւ ձեր մարմնի անդամները»,- ձեր ձեռքեր, ոտքերը, լեզուն և այլն,-«որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծու»: Երբ մենք ընթերցում ենք դա և ցանկանում ենք հնազանդվել, մենք ասում ենք. «Ես իմ անձը, իմ հիշողությունը, իմ բազուկները, ոտքերը, ձեռքերը, աչքերը, լեզուն, քեզ եմ տալիս, ով Աստված, որպեսզի դու տիրես դրանց որպես քո սեփականություն, և կատարես քո բարի և սուրբ նպատակները՝ օգտագործելով իմ անձը, մարմինը, հոգին որպես արդարության գործիք: Ես ինձ քեզ եմ տալիս»:

2 Կորնթացիների մեջ կա մի գեղեցիկ պատմություն, թե ինչպես են դա արել մակեդոնացիները: Այն ասում է, որ նրանք «բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է: Եւ ոչ միայն այնչափ, որչափ ակնկալում էինք, այլ իրենք իրենց եւս նուիրեցին՝ նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծու կամքով»(2 Կորնթացիների 8:4–5): Պողոսը պարզապես ապշած էր այս երիտասարդ քրիստոնյաների հնազանդության գեղեցկությունից: Նրանք իրենց տվեցին Տիրոջը: Այնուհետև, վստահ լինելով, որ իրենք Աստծուն են պատկանում, նրանք իրենց տվեցին Պողոսին և Երուսաղեմում գտնվող աղքատների համար ողորմության նրա նպատակներին:

Այնուհետև մենք ունենք Հիսուսի հիանալի օրինակը: «Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց.«Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց»(Ղուկաս 23:46): «Քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»մի ուրիշ ձև է՝ ասելու.«Ես ինձ քեզ եմ տալիս: Ես մահանում եմ: Եթե ես կրկին ապրեմ,դա այն պատճառով կլինի, որ դու ես ինձ տիրում, պահում, պահպանում: Ես ինձ քո խնամքին եմ հանձնում»:

Զարմանալի չէ ուրմեն, երբ վաղ քրիստոնյաները նկարագրեցին իրենց իսկ տառապանքներն ու սեփական մահն այդ ձևով: Առաջին Պետրոս 4:19. «Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծու կամքի, բարեգործութիւն անելով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողինն»: Ձեր հոգին հավատարիմ Ստեղծողին վստահելը նշանակում է. «Ես ինձ քեզ եմ տալիս: Ես ինձ քեզ եմ տալիս: Աստված, դու հավատարիմ ես: Դու զորեղ ես: Դու իմ Արարիչն ես: Ես քեզ եմ պատկանում: Դու ստեղծել ես ինձ: Հոգ տար իմ մասին: Ես մահանում եմ»:

Կարծում եմ, որ Էլիզաբեթի համար կարևորն այն ժամանակ, երբ նա հարցրեց այս մասին, որը բոլորիս համար կարևորն է, այն է, որ մենք մեր մտքում և սրտերում որոշում ենք՝ արդյո՞ք, մենք հավատում ենք, որ Աստծո կողմից գնված ենք Քրիստոսի միջոցով, թե՝ ոչ: Մենք հավատո՞ւմ ենք դրան, և որ մենք, հետևաբար, մեր սեփականությունը չենք, որ մենք լիովին կախված ենք Աստծուց մեր կյանքի, մեր ընտրությունների, մեր ապահովվածության, մեր պաշտպանության, մեր բավարարվածության, մեր իմաստի, հավերժական ուրախության մեր հույսի համար: Եթե իրականում Աստված մեզ գնել է սրա համար, ապա «Ես ինձ քեզ եմ տալիս, ո՛վ Աստված» բառերը նշանակում են. «Այո, այո, այո: Այո, ինձ գնելու համար: Ես ոգևորված եմ, որ ամբողջությամբ քոնն եմ՝ գնված Քո Որդու գնով այս ձևով: Հետևաբար, ես հրաժարվում եմ ամեն ինքնավստահությունից, ամեն ինքնամեծարումից: Ես ինձ լիովին քեզ տալիս եմ՝ քո հավերժ օգտագործման համար»: