Ինչպես ունենալ հոգևոր մտածելակերպ

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

14:48, 2 Օգոստոսի 2012 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By John Piper
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: How to Be Spiritually Minded

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Sanctification & Growth
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Այս հոդվածն առաջացավ կիրակի օրը Apple համակարգչի տեսագովազդները դիտելու ժամանակ իմ գլխում ծագաց գաղափարից: Դրանք ծիծաղելի են: Բայց մինչ ես հակադրում էի Մաք-ը և անհատական համակարգիչը, ես սկեցի ինձ քննել , որպեսզի պարզեմ, թե, արդյոք, շեղվել եմ հոգևոր մտածելակերպից: Ես հավատում եմ, որ հնարավոր է համակարգիչների մասին հոգևորապես մտածել: Բայց, արդյոք, ես դա անում էի: Կամ, արդյոք, ես խորասուզվում էի այն հիացմունքի և ցանկության մեջ, որը Աստծուն հեռացնում է և Աստվածաշունչը անհմայիչ է դարձնում, երկինքը` անտեղի և դժոխքը` անըմբռնելի: Դա մի կարևոր պահ էր: Աստված ինձ կանգնեցրեց:

Հոգևոր մտածելակերպ ունենալը կապ ունի կյանքի և մահվան հետ: Պողոսը Հռոմեացիս 8:6-ում ասել է."Քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն": "Հոգևոր խորհուրդ" բառակապակցությունը թարգմանվել է phronēma tou pneumatos գոյականական բառակապակցությունից` " հոգու մտածելակերպ": Անգլերենում phronēma-ին համարժեք բառ չկա: Այն ուղղակի " միտք" չէ, այլ նաև "վերաբերմունք": Եվ ոչ միայն "մտածելակերպ", այլ նաև "վերաբերմունքի կերպ": Այն մեր մտքի շրջանակն է և դիրքորոշումը: Ասելը, որ մենք "Հոգու phronēma" ունենք, նշանակում է, որ Հոգին մեր մտածելա-վերաբերմունքա-կերպը ձևավորում է ինքնուրույն: Այն բարձրացնում է Քրիստոսին և արժեվորում է Աստծուն, հոգ է տանում Աստծո խոսքի մասին և մարդկանց և իրերին անդադար նայում է աստվածային բանականությամբ:

Իմ ցանկությունն է ամեն ժամանակ հոգևոր մտածելակերպ ունենալ: Ես ուզում եմ աշխարհին` համակարգիչներին և ամեն ինչին նայել հոգևոր աչքերով: Այսպիսով` ես դադարեցի կենտրոնանալ համակարգչի վրա և գրեցի հոգևոր մտածելակերպ ունենալու և հոգևոր մտածելակերպով մնալու հետևյալ ռազմավարությունները: Դրանք հատուկ հերթականությամբ չեն: Դրանք, պարզապես, այն հերթականությամբ են, ինչպես որ ստեղծվել են իմ կողմից:

Հասկացեք, որ ձեր արտաքին բնույթը մարում է, և ներքին բնույթը պետք է նորացվի` ձեր միտքը կարգավորելով այն բաների վրա, որոնք բարձր են:

Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէպէտեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ. որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ. քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական։ (2 Կորնթացիների 4:16-18)

Կտրուկ քայլերի դիմեցեք ձեր միտքը մաքուր պահելու համար:

Լսել էք, թէ ինչ ասուեց. "Մի՛ շնանար". իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում։ Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ (Մաթևոս 5:27-29)

Աստծուն ձեր բոլոր ուրախությունների ուրախությունը դարձրեք:

Ես կը մօտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդութիւնը։ Գոհութիւն կը մատուցեմ քեզ օրհներգերով, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ: (Սաղմոս 42:4)

Բառացիորեն " երջանկացնում է իմ երիտասարդությունը" արտահայտությունը նշանակում է իմ ուրախության ուրախութունը: Իմ կարծիքով սա նշանակում է, որ մեր բոլոր ուրախությունների մեջ Աստված պետք է մեր ուրախության ուրախությունը լինի: Յուրաքանչյուր ուրախություն ուրախություն է դառնում Աստծո մեջ: Եթե ուրախությունը չի կարողանում ճաշակել, թե ով է Աստված, և ավելի ուրախանալ դրանով, ուրեմն դա ոչ հոգևոր ուրախություն է:

Յուրաքանչյուր մարդու, որին դուք հանդիպում եք, այնպես նայեք, ինչպես կնայեիք հարյուր տարի հետո:

Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց։ Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած։ .(Ղուկաս 16:22-23)

Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. (2 Կորնթացիների 5:16)

Մտածեք, որ յուրաքանչյուր վայրկյան , նույնիսկ ձեր ամենաերջանիկ պահին, 10,000 վայրում կա տառապանք և լաց, և դրանցից շատերը շատ մոտ են ձեզնից գտնվում:

Արդյոք, դա չի սպանի ձեր ուրախությունը: Ավելի լավ է լինել իրական և տխուր, քան երջանկ և շինծու: Բայց չեմ կարծում, որ մենք պետք է ընտրենք: Եվ իրական, և երջանիկ, և վշտալից լինելը հնարավոր է: Ահա, թե ինչու Պողոսն ասում է որ նրաք. " իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք"(2 Կորնթացիս 6:11): Լսեք այս սրտաճմլիկ պատմությունը, որը պատմում է Դայվիդ Բրիքերը(“Հրեաները` Հիսուսի համար”-ի երեցը):

Մի քանի ամիս առաջ ես մի հանդիպումից տուն էի թռչում, երբ մի մարդ, որը իմ հետևում էր նստած սկսեց շնչահեղձ լինել: Ինքնաթիռի ներքին կապի միջոցով հայտարարեցին, որ բժշկի կարիք կա: Շուտով մի բժիշկ և մի քանի բուժքույրեր հիվանդին օգնության եկան, բայց` ապարդյուն: Ես սկսեցի աղոթել այդ մարդու և նրա կնոջ համար, որը նստած էր նրա կողքին: Օդաչուն հայտարարեց, որ անհետաձգելի բժշկական օգնության պատճառով ինքնաթիռը վայրէջք կկատարի Էդմոնտոնում: Ես լսում էի, թե ինչպես էին իմ հետևում բժիշկն ու բուժքույրերը հերթով արհեստական շնչառություն տալիս այսդ մարդուն: Եթե դուք երբևէ չեք եղել մարդու կողքին, որը մահանում է ` չնայած այս ջանքերին, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ դա ավելի ահավոր է, քան այն, ինչ մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ: Մարդու թոքերից հարկադրաբար դուրս եկող օդի ձայնը, մահվան խրխռոցի հոտն ու ձայնը սարսափելի էին: Ես լսեցի, թե ինչպես բժիշկն արտասանեց." մահման ժամը` առավոտյան 10:25":

Եվ հետո կապիտանը հայտարարեց, որ ուղևորի վիճակը "կայունացել է" և այդ պատճառով մենք կշարունակենք մեր թռիչքը դեպի Սան Ֆրանցիսկո: Ես չգիտեմ, թե քանի մարդ գիտակցեց, որ այն ինչ-որ հայտարարվեց, չնայաց նշանակում էր արտակարգ իրավիճակից դուրս գալ, իրականում այս մարդու` կյանքին հրաժեշտ տալու մասին քողարկված հայտարարությունն էր: Անշուշտ, մեզանից ոմանք, որոնք մոտ էին, գիտեին այդ մասին: Ստյուարդուհիները վերմակով ծածկեցին նրա գլուխը: Նրա կինը, դեռևս նստած նրա կողքին, հեկեկում և հառաչում էր: Եվ հետո ստյուարդուհիները սկսեցին անցնել միջանցքով... սպասարկելով ճաշը: Ճաշը? Ինչպես կարող էր ինչ-որ մեկը ուտել այդ ամնեից հետո: Բայց նրանք կարող էին: (Հրեաները Հիսուսի համար, լրագիր նոյեմբեր 2006, էջ. 1)

Դա յուրաքանչյուր ժամանակի աշխարհի մասին առակն է: Որոշները ճաշ են ուտում և հազարավորները ողբում են: Դա մեզ օգնում է հիշել սա, երբ մենք մի քանի համակարգչային գովազնդների հետ շեղվում ենք իրականությունից:

Հիշեք, որ Հիսուսը զգուշացնում էր այն բաների մասին, որոնք խեղդում են հոգևոր կյանքը. հոգսերը, հարստությունը և այս աշխարհի հաճույքները:

Այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում։ (Ղուկաս 8:14)

Սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում։ (Մարկոս 4:19)

Խորհեք, թե ինչն է լավ Աստծո համար, և ինչն է Նրան հիացնում:

Եւ ընթացէ՛ք սիրով, ինչպէս որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար որպէս անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն։ (Եփեսացիների 5:2)

Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ: (2 Կորնթացիների 2:15)

Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է, ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում, այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ։ (Սաղմոս 146:10-11)

Ընկերություն արեք հոգևոր միտք ունեցող մարդկանց հետ:

Իմաստուններին ընկերացողը իմաստուն կը լինի, բայց անզգամներին ընկերացողը թաքուն պիտի չմնայ։ (Առակներ13:20)

Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը։ (1 Կորնթացիս 15:33)

Կարդացեք Աստծով ներշնչված, հոգևոր մտածելակերպ ունեցող գրողների:

Օրինակ` կարդացել Ջոնաթան Էդվարդսի և Ջոն Օվենի քարոզները. վերջինիս Հոգևոր մտածելակերպի վերաբերյալ աշխատանքների յոթերորդ հատորը: Ստորև բերված են Յեյլի հրատարակչության Էդվարդի աշխատանքների 25-երորդ հատորի քարոզներից մի քանիսի վերնագրեր` պարզապես ձեզ ցույց տալու, թե ինչպես էր ամեն բան տարբեր այդ ժամանակներում.

"Հոգիների Պահապանի մեծագույն մտահոգությունը"
"Բարեպաշտության գեղեցկությունը երիտասարդների մեջ"
"Եկեղեցու ամուսնությունը իր որդիների և իր Աստծո հետ"
"Հնազանդվեք Աստծո Խոսքին, կամ կոտրվեք Նրա Ձեռքով"
"Փրկող հավատքը և քրիստոնեական հնազանդությունը ծագում են աստվածային սիրուց"
"Խաղաղությունը, որը Քրիստոսն է տալիս իր ճշմարիտ հետևորդներին"
"Մարդկանց անգթությունը Աստծո նկատմամբ"
"Քրիստոսը սրտի համար նման է իր կողմից տնկված ծառը ջրող գետի"
"Աստված անչափ ուժեղ է"

Խորհեք Ձեր կյանքի մասին, որը շատ շուտով առանց մարմնի է լինելու:

Եւ վստահութիւն ունենք ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ։ (2 Կորնթացիների 5:8)

Ինչքանով են ձեր բոլոր ուրախությունները կապված ձեր մարմնի հետ?

Մտածեք, թե ինչքան կարճ է կյանքը:

Ամբողջ մարմինը նման է խոտի և ամբողջ նրա փառքը նման է խոտի ծաղկին: Խոտը թառամում է, և ծաղիկը թոշնում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան": Քանզի՝ այսինքն՝ այն խօսքը, որ աւետարանուեց ձեզ։ (1 Պետրոս 1:24-25)

Խնդրեք հոգևոր մտածելակերպ:

Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին։ (Սաղմոս 90:14)

Սաղմոսերգուն հաճախ աղոթում է այն հոգու և մտքի համար, որը նրանք ուզում են ունենալ:

Հիշեք, որ դուք մահացել եք Քրիստոսի հետ և խաչել եք Ձեր մարմինը:

Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով եւ ցանկութիւններով հանդերձ։ ( Գաղատացիների 5:24)

Հոգևոր մտածելակերպի ամենատարրական սկզբունքը այն է, որ դուք խորապես համոզվեք, որ իսկապես մահացել և հարություն եք առել Քրիստոսի հետ, և որ դուք ներված և արդարացված եք Նրա մեջ:

Աստծո կողմից տրված տառապանքը ընդունեք որպես կարգապահություն, որը կառաջացնի ավելի մեծ հոգևոր մտածելակերպ:

Որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին: (2 Կորնթացիների 1:8-9)

Կարգապահության համար է, որ դուք պետք է դիմանաք: Աստված ձեզ վերաբերվում է, որպես որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի. յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդուենք հոգիների Հօրը, որ ապրենք. քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում,իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը: Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին։ (Եբրայեցիս 12:7-11)

Գնացեք հիվնադանոց` աղոթելու մահացող մարդու հետ:

Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետեւ դա է ամէն մարդու վախճանը, եւ դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս։ (Ժողովող 7:3)

Ես դա արեցի անցյալ շաբաթ, և ինչպես միշտ այն ունեցավ արթնացնող ազդեցություն և իմ մտքից ցրեց շատ աշխարհիկ բաներ:

Խիզախեք հիմար և տարօրինակ թվալ:

Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման, եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը։ (Մաթևոս 10:25)

Հասկացեք, որ աշխարհի այլ կրոնների միլիոնավոր մարդիկ չեն փնտրում մարդկանց, որոնք ավելի շատ ամերիկյան մշակութային սառնություն կամ տեխնո ըմբռնողություն ունեն: Նրանք փնտրում են "սուրբ մարդու", “Աստծո մարդու":

Հարցը չի լինի."Արդյոք, նա խելամիտ է, արագախոս և խելացի?" Հարցը կլինի."Նա շատ է աղոթում? Նա գիտի իր սուրբ գիրքը, և դրա մեծ մասը անգիր? Արդյոք, նա ինքնուրաց է և աստվածակենտրոն? Արդյոք, նա զորավոր է իր տկարության մեջ?"

Ձեզ հետ միասին ձգտելով ունենալ հոգևոր մտածելակերպ `

Հովիվ Ջոն