Ինչպես պատրաստվել կյանքի փոթորիկներին

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

20:26, 24 Հոկտեմբերի 2016 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By Christina Fox
Author Index
More About Suffering
Topic Index
About this resource
English: Preparing for the Storms of Life

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Christina Fox About Suffering

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Որտեղ, որ ես ապրում եմ փոթորիկների շրջան է: Եվ նրանք, ովքեր ծանոթ են Ատլանտյան և Կարիբյան կղզիներին, գիտեն, որ կարևոր է պատրաստվել փոթորիկին: Ամեն ամառ մենք համալրում ենք մեր պահոցը մարտկոցներով, ջրով, պահածոներով և այլ անհրաժեշտ բաներով: Մենք միշտ խուզում ենք մեր ծառի ճյուղերը: Մենք պլանավորում են, թե որտեղ ենք գնալու տարահանման դեպքում:

Սակայն ափին մոտ ապրող շատերի համար մենք կարող է ծուլանում ենք մեր պատրաստությունների մեջ: Փոթորիկի վտանգից մի քանի տարի անց մենք մեր պաշարներն օգտագործում ենք: Չնայած օդերևույթաբանները մեզ ամեն տարի զգուշացնում են պատրաստ լինել, շատ հաճախ մենք նախընտրում ենք սպասել մինչև հորիզոնում փաստացի փոթորիկի նշաններ երևան:

Դա այն է, ինչ տեղի ունեցավ այն տարին, երբ ես 9 ամսական հղի էի և երկու կատեգորիաների երեք փոթորիկ հարվածեց մեր ափամերձ քաղաքին: Խանութները լեփ-լեցուն էին սնունդ և ջուր գնող մարդկանցով: Ես վեր ցատկեցի՝ պարզելու՝ ուր գնամ և ինչ վերցնեմ ինձ հետ: Գազալցակայաններում երկար հերթեր էին: Եվ փոթորիկից հետո, երբ բոլորը շաբաթներով առանց հոսանքի էին, փոթորիկին պատրաստ լինելու անհրաժեշտությունն ակնհայտ էր:

Կյանքի փոթորիկները

Թվում է, թե առողջ միտք է փոթորիկին, տորնադոյին կամ մրրիկին նախօրոք պատրաստվելը: Իսկ ին՞չ կասեք կյանքի փոթորիկներին պատրաստվելու մասին: Պե՞տք է նախօրոք պատրաստվել փորձության և տառապանքի ժամանակաշրջաններին:

Ես կարծում եմ, որ կարևոր է մեր մտքերն ու սրտերն պատրաստել կյանքի անխուսափելի փորձություններին: Առանց աստվածաբանական հիմքի այդպիսի փոթորիկներին առերեսվելիս մենք ավելի մեծ ռիսկի տակ ենք՝ քշվելու տառապանքի սաստիկ քամիներից:

Ի՞նչ է նշանակում աստվածաշնչյան հիմքեր ունենալը: Դա նշանակում է ունենալ տառապանքի մասին աստվածաբանություն. իմանալ, թե Աստծո մասին ինչին ենք հավատում և ինչու, Նրա գերիշխանությանը, և դժվարություններին, որոնց մենք առերեսվում ենք այս աշխարհում:

Տառապանքի մասին աստվածաբանություն զարգացնելը

Այսպիսիով, ինչպե՞ս ենք մենք զարգացնում տառապանքի մասին աստվածաբանություն: Որո՞նք են այն գործնական միջոցները, որոնք մենք կարող ենք նախապատրաստել կյանքի փոթորիկների համար: Ահա չորս հասարակ միջոց (փոթորիկի դեպքում պաշարների հավաքման նման), որոնց մենք կարող ենք դիմել՝ պատրաստելու ապագա փոթորիկներին:

1. Խոսքն ուսումնասիրելը: Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում փորձությունների և տառապանքի մասին: Ինչու՞ դրանք գոյություն ունեն: Ինչպե՞ս մենք պետք է պատասխանենք: Ինչպե՞ս է Աստված օգտագործում տառապանքը մեր կյանքում: Մենք նաև պետք է ուսումնասիրենք, թե ինչ է մեզ Սուրբ Գիրքն սովորեցնում Աստծո մասին, ով է Նա և ինչպիսինն էՆրա բնավորությունը: Մեծ տարբերություն կա,՝ արդյոք, մենք հավատում ենք, որ Աստված այնտեղ է մեզ ձեռք բերելու համար, թե հավատում ենք, որ Նա սուրբ է, արդար և բարի Իր ամեն գործերում:
2. Հաստատեք Աստծո գերիշխանությունը: Ինչին մենք հավատում ենք Աստծո գերիշխանության վերաբերյալ կարևոր դեր է խաղում այն բանում, թե ինչպես ենք մենք առերեսվում տառապանքներին: Արդյո՞ք մենք հավատում ենք, որ Նա բացառձակ վերահսկողություն ունի ամեն կատարվող բանի վրա: Արդյո՞ք մենք վստահում ենք, որ Նա ամեն բան՝ նույնիսկ մեր տառապանքները, բարիին և Իր փառքին գործակից կդարձնի: Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել և հույս գտնել իր գերիշխանության մեջ:
3. Անգիր սովորեք Սուրբ գիրքը: Մենք պետք է սովորենք խոսքեր, որոնք մատնանշում են կյանքի փորձությունների և տառապանքի մասին ճշմարտությունը: Մենք կարող ենք սովորել հատվածներ Աստծո կողմից մեզ տրված խոստումների մասին, Աստծո հանդեպ ունեցած մեր հույսի մասին, և թե ինչպես է Աստված տառապանքն օգտագործում մեր վերափոխման և Իր փառքի համար: Հռոմեացիս 8-րդ գլխում մի քանի կարևոր խոսքեր կան, ինչպիսիք են՝ Հռոմեացիս 8:18, 28-30, 35-39-ը:
4. Աղոթեք: Մենք պետք է զարգացնենք ակտիվ աղոթքի կյանք: Կյանքի հանդարտ շրջաններում մենք պետք է աճենք աղոթքի մեջ և սովորենք ամեն բանի համար դիմել Աստծուն: Ինչքան շատ վստահենք և հույսներս դնենք Աստծո վրա աղոթքի մեջ, այնքան ավելի կօգտագործենք աղոթքը կյանքի փորձությունների ժամանակ: Ճգնաժամի ժամանակ մենք հակված ենք բնազդաբար բաներ անել: Աղոթքը պետք է բնազդաբար լինի՝ ինչպես շնչելը:

Տաս տարի առաջ էր, երբ ես ծննդաբերեցի իմ առաջնեկին, այն բանից հետո, երբ փոթորիկը հարվածեց մեր քաղաքին: Դա սարսափելի ժամանակ էր, որը դժվար է մոռանալ: Կյանքի փոթորիկներին անպատրաստ առերեսվելը նույնպես սարսափելի է: Խաղաղության և հանդարտության ժամանակ է, որ մենք պետք է զարգացնենք տառապանքի աստվածաբանությունը՝ մեզ դժվար հարցերի միջոցով ընկղմելով Սուրբ Գրքի և աղոթքի մեջ: Եվ մենք պետք է աղոթենք հավատքի համար, որն առերեսվում է կյանքի փոթորիկների կողմից թողած ավերվածությանը, հավատքի համար, որը կարող է ասել.ՙԹող օրնված լինի ՏԻՐՈՋ անունը՚: