Ինչ-որ նոր բան արևի տակ

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

15:42, 22 Դեկտեմբերի 2011 տարբերակ, Pcain (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By R.C. Sproul Jr.
Author Index
More About Culture
Topic Index
About this resource
English: Something New Under the Sun

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By R.C. Sproul Jr. About Culture
Part of the series Tabletalk

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Պատկերացրու, որ դու աշխարհի ամենազորավոր մարդն ես: Այժմ պատկերացրու, որ դու նաև աշխարհի ամենահարուստ մարդն ես: Արդյոք, քո կյանքը հիմնովին տարբեր կլիներ: Այն, ինչ որ հիմա սովորական է քո կյանքի համար, արդյոք, արտասովոր կդարնար: Աշխարհի ամենաիմաստուն մարդու համար` ոչ: Սողոմոնը Իսրայելի թագավորն էր նրա զորության գագաթնակետին: Իսրայելն այդ ժամանակ աշխարհի ամենազորավոր երկիրն էր, և նրա սահմանները մեծանում էին: Սողոմոնը նաև վայելեց Կրեսոսի(չափազանց հարուստ հունական թագավոր) հարստությունը: Երկրի վրա ոչ ոք այնքան հարուստ չէր, որքան Սողոմոնը: Բայց այս ամենից առավել նա երկրի և երկնքի Աստծո կողմից օժտված էր իմաստությամբ: Այդ իմաստությամբ և աշխարհի ամեն հաճույք ու ամեն զվարճություն ճաշակելուց հետո նա ասաց այս ծանր խոսքերը. “Արևի տակ ոչ մի բան նոր չէ” (ժող. 1:9):

Այս նոր խիզախ աշխարհը` առկայծող լույսերով և զնգզնգող զանգերով, այն նույն աշխարհն է, որը միշտ եղել է: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չպետք զգոն լինենք մշակութային փոփոխությունների ջրապտույտի մեջ: Մենք, վերջ ի վերջո, կանչված ենք տարբերելու ժամանակները: Այս է մեր խնդիրը: Մենք կարող ենք տարբերել փոփոխության քամիները, միայն այն դեպքում երբ մենք ամրացված լինենք մշտական բաների կայմին: Բարձրացող ավազի միջով հաստատուն քայլելու համար մենք կարիք չունենք նրան լավ հասկանալու: Փոխարենը մենք ձգտում ենք մեր ոտքերը Ժայռին դնել: Այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ մենք կարող ենք նոր երգ երգել:

Խիզախ նոր աշխարհը նույն հին ամաչկոտ աշխարհն է, հետևաբար մենք պետք է կառչենք հին ճշմարտություններից: Կարևոր չէ, թե ինչպիսի արագությամբ կարող են փոխվել տեխնոլոգիաները, դրանք չեն կարող փոխել այն իրականությունը, որ մենք մեղավորներ ենք և պատերազմի մեջ ենք Աստծո հետ: Կարևոր չէ, թե ինչքան սայթաքուն է մշակույթի կողմից ճշմարտության ըմբռնումը, ճշմարտությունն այն է, որ Նա ուղարկել է Իր միածին Որդուն, և ով որ Նրան հավատա չի կորսվի այլ հավիտենական կյանք կունենա: Կարևոր չէ, թե ինչքան շշմեցնող է աշխարհը դառնում, Նա դեռևս պահում է աշխարհը իր ձեռքերի մեջ: Եվ կարևոր չէ, թե ինչքան բացահայտ է մշակույթը ապստամբում արդար թագավորի դեմ, մենք պետք է ուրախանանք հիշելով, որ Նա արդեն հաղթել է աշխարհին:

Նրա հաղթանակը, սակայն, ոչ միայն մեր ուրախության պատճառն է, այն նաև հայտնում է մեր ճիշտ ռազմավարությունը: Եթե աշխարհի անիվներն իսկապես դուրս գային իրենց հունից, եթե այս գլխապտույտ փոփոխություններն իսկապես արևի տակ ինչ-որ նոր բան լինեին, այդ դեպքում մենք կկարողանայինք հասկանալ մեր ուղղությունը փոխելու, հարմարվելու, համահունչ լինելու և հոսքի հետ գնալու գայթակղությունը: Եթե, սակայն, Հիսուսը թագավորում է հիմա, եթե Նա ուղարկում է Իր զորության Հոգին աշխարհ, եթե նա իր ձեռքում ունի Իր խոսքը որպես երկսայրի սուր, ապա մենք կարող ենք մնալ այդ ծրագրի մեջ: Մենք կարող ենք շարունակել, որովհետև երկնքի և երկրի վրա ամեն իշխանություն տրվել է Նրան: Այս իշխանությամբ Նա մեզ պատվիրել է գնալ և ազգերի միջից աշակերտներ պատրաստել` նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցնելով նրանց հետևել Իր պատվիրաններին: Մենք կարող ենք ապրել հավատքով` հիշելով, որ Նա մեզ հետ է նույնիսկ երբ մենք քայլում ենք փառասիրության տոնավաճառով, Նա մեզ հետ է նույնիսկ մինչև աշխարհի վերջը:

Ս.Ս. Լևիսը ոչ միայն աշխարհական աստվածաբան էր, այլև անգլիական գրականության գիտնական: Երկրորդ համաշխարհային պատերազմի գագաթնակետի ժամանակ նա մի էսսե գրեց, որտեղ նա հարցնում է, թե ինչու բարու ու չարի այդպիսի տիտանական պայքարի ժամանակ ինչ-որ մեկը պետք է “վատնի” իր ժամանակը գրականություն ուսումնասիրելով: Հետո նա բացատրում է, որ նրանք, ովքեր մերժում են մտածել մշակույթին վերաբերվող հարցերի շուրջը, վերջում ոչ թե մշակույթ չեն ունենա, այլ կունենան վատ մշակույթ: Մշակույթը անխուսափելի է ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ: Ոչ ոք չի կարող այն մի կողմ դնել կարևոր բաներով զբաղվելու համար: Նույն ձև, եթե մենք մտածում ենք, որ ավելի լայն մշակույթն ավելի շատ ֆոնային աղմուկ է առաջացնում` մենք չենք ձգտի այդ ֆոնը մաքրել, այլ կմտենք դրա մեջ: Նրանք ովքեր անտեսում են մշակույթին վերաբերվող խնդիրները միշտ կհանդիպեն այդ խնդիրներին:

Եթե մենք ավետարանի համար չենք համակերպվում այդ մշակույթին, և եթե ավետարանի համար մենք անտեսում ենք մշակույթը, ապա ինչ ենք մենք անում: Մենք նախ և առաջ փնտրում ենք Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը: Մենք մշակույթ ենք կառուցում Քրիստոսի արքայության շուրջը: Մենք մեր կյանքը ապրում ենք ինչքան հնարավոր է բոլոր մարդկանց հետ խաղաղության և համերաշխության մեջ, որը միևնույն ժամանակ դժոխքի դարպասների վրա նրա հարձակման զորությունն է: Երբ մենք հրաժարվում ենք դառնալ խելահեղ և ընդունել լայն մշակույթի տեմպերը, բայց փոխարենը ապրում ենք պարզ ու ավետարանով ներշնչված կյանքով, երբ մենք դաստիարակում ենք մեր երեխաներին Տիրոջ խրատներով, երբ մենք ծարավ ենք լինում արդարության, երբ մենք օր ու գիշեր խորհում ենք Նրա օրենքների շուրջը և օր ու գիշեր ուրախանում Նրա շնորհքով, աշխարհը հանկարծ կանգնում է: Մեր սրտերը խաղաղվում են: Մենք հանգիստ ենք և գիտենք որ Նա է Աստվածը:

Արևի տակ ոչ մի նոր բան չկա: Բայց ամեն օր ավելի շատ նոր բաներ են բերվում Որդու մոտ: Մանանեխի հատիկը աճում է: Խմորը թթխմորվում է: Այն Ժայռը, որը չի տաշվել մարդկային ձեռքերի կողմից, տարածվում է երկրագնդով մեկ, և Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը ծածկում է երկիրը` ինչպես ջուրը` ծովը: