Հինգ հեշտ քայլ

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

17:19, 1 Մարտի 2012 տարբերակ, Mollymullery (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Related resources
More By Sinclair Ferguson
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: Five Easy Steps

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Sinclair Ferguson About Sanctification & Growth

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).


Այս շաբաթ ավելի վաղ ես խոսում էի մի մտերիմ ընկերոջ հետ, որն այս վերջերս ապրում էր անձնական հիասթափության, անարդար վերաբերմունքի և նույնիսկ իր բնավորության և քրիստոնեական ծառայության վերաբերյալ կեղծ բամբասանքների ժամանակաշրջան: Ինձ վրա մեծ տպավորություն և ազդեցություն թողեց նրա պատասխանը: "Իմ մեծագույն մխիթարությունը պարզապես այս է",- ասաց նա,- "Աստուածապաշտութիւնը շահի մեծ աղբիւր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից(1 Տիմ. 6:6).”

Ձախորդության նկատամաբ այսպիսի արձագանքը (որը կոնտեքստ է, որի մեջ փորձվում, ինչպես նաև հռչակվում է քրիստոնյայի գոհունակությունը) երբեք կամքի վայրկյանական որոշման արդյունք չի հանդիսանում, ոչ էլ այն առաջանում է լավ կազմակերպված, մանրակրկիտ մտածված ժամանակի և կյանքի կառավարման պլանի միջոցով, որը նախատեսված է մեզ պաշտպանելու աստվածային նախախնամության շրջադարձերից: Դա նշանակում է գոհանալ Տիրոջ կամքի համար Նրա նախախնամության բոլոր ոլորտներում: Այն, հետևաբար, կապ ունի մեր ով լինելու, մեր էության հետ, և այն չի կարող ի կատար ածվել պարզապես ավելի շատ արարքների միջոցով:

Անելը և գոհ լինելը

Գոհունակությունը թերագնահատված շնորհ է: Ինչպես տասնյոթերորդ դարում, երբ Երեմիա Բուռռաֆսը գրեց իր մեծ աշխատությունն այս թեմայի շուրջ, այսօր էլ, այն հանդիսանում է "Հազվադեպ գոհար": Եթե այն հնարավոր լիներ ձեռք բերել ինչ-որ ծրագրի միջոցով (“Հինգ քայլ դեպի գոհունակություն մեկ ամսում"), այն սովորական կդառնար: Փոխարենը Քրստոնյաները պետք է գոհունակություն գտնեն հին ձևով. մենք պետք է սովորենք դա:

Այսպիսով, մենք չենք կարող "իրականացնել" գոհունակություն: Այն ուսուցանվում է Աստծո կողմից. մենք դա սովորում ենք: Դա մտքի նորոգման միջոցով վերափոխման պրոցեսի մի մասն է (Հռոմ. 12:1–2): Այն պատվիրվել է մեզ, բայց, պարադոքսայնորեն, այն արվում է մեզ համար և ոչ թե մեր միջոցով: Այն ոչ թե մի շարք գործողությունների, այլ նորացված և վերափոխված բնավորության արդյունք է: Միայն բարի ծառերն են բարի պտուղներ տալիս:

Քիչ սկզբունքներ են ժամանակակից քրիստոնյաների համար ավելի դժվար թվում ընկալման համար: Քրիստոնեական կյանքի համար պարզ ուղեցույցները կարևոր են մեզ համար: Բայց, ցավոք սրտի , ներկայիս ավետարանչության մեջ երկնային պրոգմատիկ վարդապետության մեծ մասը այդպիսի առաջայնությունը տալիս է արտաքին գործողություններին, իսկ այդպիսի բնավորության ձեռքբերումը երկրորդական տեղ է զբաղեցնում: Միացյալ Նահանգների քրիստոնյաները մասնավորապես պետք է գիտակցեն, որ նրանք ապրում են երկրագնդի ամենապրագմատիկ հասարակության մեջ (եթե ինչ-որ մեկը կարող է "դա անել", մենք ևս կարող են ): Հպարտության համար ցավալի է հայտնաբերել, որ քրիստոնեական կյանքը հիմնված չէ այն բանի վրա, թե ինչ կարող ենք մենք անել, այլ այն բանի վրա թե ինչ պետք է անենք:

Մի քանի տարի առաջ ես, այսպես ասած, ցավալի բախում ունեցա "ասա մեզ և մենք կանենք դա" մտածելակերպի հետ: Քրիստոնյա ուսանողների համաժողովի ժամանակ համաժողովի կեսից ես հանդիպեցի անձնակազմի անդամների պատգամավորությանը, որոնք իրենց պարտքը համարեցին ինձ հակասել իմ` Սուրբ Գրքից մեջ բերված երկու մեկնաբանություների համար: Ներկայացված թեման Քրիստոսին ճանաչելն էր: " Դուք երկու ժամ մեզ եք դիմում,-բողոքեցին նրանք,- բայց դուք դեռևս ոչ մի բան չեք ասել, որ մենք կարող ենք անել": Անելու անհամբերությունը թաքցնում էր առաքելական սկզբունքների նկատմաբ անհամբերությունը, ըստ որի միայն քրիստոսին ճանաչելու միջոցով մենք կարող ենք անել ամեն բան(համեմատեք Փիլ. 3:10; 4:13):

Ինչպես է այն տարածվում գոհունակության` մեր այս ամսվա քննարկման առանցքային թեմայի վրա:

Քրիստոնեական գոհունակությունը նշանակում է, որ իմ բավարարվածությունը կապ չունի իմ հանգամանքների հետ: Երբ Պողոսը Փիլիպեցիս 4:11-ում խոսում է իր անձնական գոհունակության մասին, նա օգտագործում է մի տերմին, որը սովորական էր անտիկ հունական ստոիկ և ցինիկ փիլիսոփայության դպրոցների համար: Նրանց բառապաշարում գոհունակությունը նշանակում է ինքնաբավություն` անկախ փոփոխվող հանգամանքներից:

Բայց Պողոսի համար գոհունակությունը հիմնված է ոչ թե ինքնաբավության, այլ Քրիստոսի լիության մեջ(Փիլ. 4:13): Պողոսը ասաց, որ նա կարող է անել ամեն բան ինչպես նեղության, այնպես էլ առատության մեջ Քրիստոսով: Մի անտեսք այս վերջին արտահայտությունը: Դա հենց այս միաբանությունն է Քրիստոսի հետ, և Նրա բավարարության հայտնաբերումը, որը մենք չենք կարող գործածել վայրկյանական որոշմամբ: Դա Նրա հետ մշտական, մտերմիկ և խորապես զարգացած հարաբերությունների արդյունք է:

Ըստ Պողոսի գոհունակությունը մի բան է, որը մենք պետք է սովորենք: Եվ այստեղ է հարցի դժվար կողմը. ինչպես ենք մենք սովորում գոհ լինել: Մենք պետք է անդամագրվենք աստվածային դպրոցում, որտեղ մենք կսովորենք աստվածաշնչյան վարդապետությունները և ձեռք կբերենք նախասահմանված փորձառություն:Այս դպրոցի դասերի լավագույն օրինակը կարող ենք գտնել Սաղմոս 131-ում:

Աստվածաշնչյան օրինակ

Սաղմոս 130-ում Դավիթ թագավորը վառ գույներով նկարագրում է, թե ինչ է իր համար նշանակում գոհունակությունը: Նա նկարագրում է իր փորձառությունը երեխայի կաթից կտրվելու և կարծր սննդի անցելու միջոցով,"այլ խոնարհ եղայ մօր կրծքից կտրուած մանկան նման, որի փափագը նոյն բանին դառնալն է"(Սաղմող 131:2):

Պատկերացրեք այս տեսարանը և լսեք ամեն ձայն: Դա ավելի վառ կլինի, եթե դուք հիշեք, որ Հին Կտակարանի ժամանակներում կաթից չէին կտրում մինչև երեխան չդառնար երեք կամ նույինսկ չորս ամսական: Մոր համար բավականին դժվար է հաղթահարել մանկան դժգոհ լացը, պինդ սննդից հրաժարվելը և կաթից կտրելու ժամանակահատվածում նրա կամքի դեմ պայքարելը: Պատկերացրեք չորս տարեկան երեխայի հետ կռվելը: Դա պայքարելու այն ձևն էր, որի միջով Դավիթն անցավ, որպեսզի սովորի գոհունակ լինել:

Երկու կարևոր խնդիր

Բայց ինչի համար էր պայքարը: Կրկին մեզ օգնության է գալիս Դավիթը և առաջարկում երկու կարևոր խնդիրներ, որոնք պետք է հարթվեին իր կյանքում:

"Տէ՛ր, սիրտս չի գոռոզանում, եւ աչքերս անբարտավան չեն" (Սաղմոս 131:1 NIV): Նա չի ասում, որ ինչ-որ բանի ձգտելը ինքնին պարտադիր սխալ է: Ի վերջո, Նա ինքն էր ընտրված գահի համար (1 Թագ. 16:12–13): Բայց նա ավելի մեծ ձգտում ուներ. վստահել Աստծո իմաստուն ապահովմանը, տեղին և ժամանակին:

Հիշում եք այն դեպքեր, որտեղ նա կարող էր վերցնել այդ դիրքը և իշխանությունն այնպիսի միջոցներով, որոնք կարատավորեին իր հավատարմությունը Տիրոջը: Սկզբում Սավուղը մտավ այն քարայրը, որտեղ Դավիթն ու իր մարդիկ էին թաքնված (1 Թագ. 24:6): Հետո Դավիթն ու Աբեսսայը սղոսկեցին Սավուղի վրանը, որտեղ նա քնած էր (1 Թագ 26:9–11): Բայց միևնույն ժամանակ նա ուրախ էր, որ ապրում էր Աստծո խոսքի դիրեկտիվների համապատասխան և համբերությամբ սպասում էր Աստծո ժամանակին:

Քրիստոնեական գոհունակությունը, այսպիսով, ուղիղ արդյունքն է Տիրոջը պատկանելու և լիովին Նրա տրամադրության տակ գտնվելու, Նրա նշանակած տեղում, Նրա ընտրած ժամանակի մեջ լինելու ձգտման` Նրա կողմից ամեն ինչի ապահովման միջոցով, որը Նա ուրախությամբ է կատարում:

Հասուն իմաստությամբ էր, որ երիտասարդ Ռոբերտ Մուրայ Մ'քեյնը գրեց." Իմ ձգտումն էր իմ վերաբերյալ երբեք ոչ մի պլան չունենալը": "Ինչքա~ն անսովոր է",-ասում ենք մենք: Այո, բայց ինչ մարդիկ նկատեցին Մ'քեյնի մեջ այն էր, որ անսովոր էր ոչ թէ այն, ինչ նա անում էր կամ ասում էր, այլ այն ինչ-որ ինքը կար և նրա լինելու ձևը: Դա, իր հերթին, ձգտման և գոհ լինելու արդյունքն է: "Ես ուզում եմ ճանաչել Քրիստոսին" (Փիլիպ. 3:10): Պատահական չէ, որ երբ մենք Քրիստոսին մեր ձգտումն ենք դարձնում, մենք հայտնաբերում ենք, որ Նա դառնում է մեր բավարարվածությունը և մենք սովորում ենք գոհունակ լինել ցանկացած և բոլոր իրավիճակներում:

"Ինձ չեն հետաքրքրում բաներ... որոնք չափազանց լավ են ինձ համար "(Սաղմոս 130:1 NIV): Գոհունակությունը մտածելակերպի արդյունք է, որը հասկանում է իր սահմանափակումները:

Դավիթը թույլ չէր տալիս իրեն մտահոգվել բաներով, որոնք Աստված չէր ուզում նրան տալ, ոչ էլ թույլ էր տալիս, որ իր միտքը կենտրոնանա բաների վրա, որոնք Աստված չէր ուզում նրան բացատրել:

Այսպիսի մտահոգությունները խեղդում են գոհունակությունը: Եթե ես պնդեմ, որ ուզում եմ իմանալ, թե Աստված ինչ է անում իմ հանգամանքներում, և ինչ է Նա պլանավորում անելի իմ ապագայի հետ, եթե ես պահանջեմ, որ ուզում են հասկանալ իմ անցյալում նրա ուղիները` ես երբեք գոհ չեմ լինի, մինչև վերջին հաշվով, հավասար չդառնամ Աստծոն: Ինչքան ուշ ենք մենք այս նուրբ հոգեկան գայթակղությունների մեջ ճանաչում Եդեմի օձի ֆշշոցի արձագանքը. "Արտահայտիր քո դժգոհությունը Աստծո ուղիների , Աստծո խոսքի, Աստծո դրույթների վերաբերյալ":

Մեր ավգուստինյան ավանդության մեջ հաճախ է ասվում, որ առաջին մեղքը գոռոզությունը(սուպերբիա), հպարտությունն էր: Բայց այն ավելի բարդ է, քան դա. այն ներառում է դժգոհությունը: Երբ մենք ամեն բան տեսնում ենք այդ լույսի ներքո, մենք հասկանում ենք, թե ինչպիսի անաստվածային բան է դժգոհ հոգին:

Միշտ ուշադրություն դարձրեք այս երկու սկզբունքներին և դուք դժվարությամբ կհայտնվեք այս աշխարհիկ դժգոհության հորձանուտում: Վերադարձեք այն դպրոցը, որտեղ դուք առաջընթաց կունենաք որպես քրիստոնյա: Սովորեք ձեր դասերը, կարգավորեք ձեր ձգտումի խնդիրը, Քրիստոսին ձեր մտահոգությունը դարձրեք, և դուք կսովորեք բավականություն ստանալ իսկապես գոհ լինելու առավելությունից: