Սիրել Աստծուն այն բանի համար, որ Նա կա

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

(Խմբագրումների միջև եղած տարբերությունները)
Pcain (Քննարկում | ներդրում)
(Նոր էջ. {{info|Loving God for Who He Is: A Pastor's Perspective}}<br> Ամենակարևոր բացահայտումներից մեկը, որ ես երբևէ արել եմ դա հետևյալ ...)
Հաջորդ խմբագրում →

15:50, 4 Հուլիսի 2012-ի տարբերակ

Related resources
More By John Piper
Author Index
More About Pastoral Ministry
Topic Index
About this resource
English: Loving God for Who He Is: A Pastor's Perspective

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Pastoral Ministry

Translation by Susanna Akopyan


Ամենակարևոր բացահայտումներից մեկը, որ ես երբևէ արել եմ դա հետևյալ ճշմարտությունն է. Աստված ամենից շատ փառավորվում է իմ միջոցով, երբ ես ամենից շատ գոհանում եմ նրանից: Սա է այն շարժիչը, որով ես առաջնորդվում եմ իմ ծառայությունում ինչպես հոգևոր հովիվ:

Անկախ նրանից ես ուտում կամ խմում կամ քարոզում կամ քննարկում կամ որևէ այլ բան եմ անում, իմ միակ նպատակը Աստծուն փառավորելն է այն ձևով որով ես դա անում եմ(1 Կորնթացիս 10:31): Ինչը նշանակում է, որ իմ նպատակն է անել այնպես, որ այն ցույց տա, թե ինչպես է Աստծո փառքը գոհացնում իմ սիրտը: Եթե իմ քարոզները արտահայտեն այն միտքը,որ Աստված իմ կարիքների վրա ուշադրություն չի դարցնում, դա շատ մեծ դավաճանություն կլիներ Նրա նկատմամբ:Եթե Քրիստոսը չգոհացնի իմ սիրտը, արդյոք մարդիկ իրոք կհավատան ինձ, երբ ես ավետեմ նրա խոսքերը, «Ես եմ կեանքի հացը. Ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք ծարավիլ» (Հովհաննէս 6:35)

Հացի փառքը այն է,որ այն բավարարում է: Ջրի փառքը այն է,որ այն հագեցնում է ծարավը: Մենք հարգանքի տուրք չենք մատուցում թարմացմանը, ինքնահամալրմանը,գարնանը սարերից բխող մաքուր ջրին,որի շնորհիվ մենք ստիպված չենք դույլով ջուր տանել համալրելու լճակները: Մենք պատվում ենք աղբյուրները ծարավի զգացումից,ծնկի ենք գալիս և հաճույքով խմում:Հետո բացականչում ենք «Ահհհ» (որը փառաբանում է նշանակում); և մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը ուժով լի (ծառայությունը): Սարերի աղբյուրները ավելի շատ են մեծարվում, երբ մենք ամենից շատ բավարարված ենք լինում նրա ջրով:

Դժբախտաբար մեզանից շատերին սովորեցրել են, որ Աստծուն մեծարելը պարտականություն է, ոչ թե հաճույք: Մեզ չեն սովորեցրել,որ Աստծո մեջ մեր ուրախությունը մեր պարտականությունն է: Աստծո մեջ բավարարված լինել քրիստոնյայի կյանքի լրացուցիչ պարտականությունը չէ: Դա հիմնական պահանջն է:«Ուրախացեք Տերումը» (Սաղմոս 37:4) ոչ թե առաջարկ է, այլ պատվիրան: Եվ «Ծառայեք Աստծուն ուրախությամբ»(Սաղմոս 100:2) և «Միշտ ուրախ եղեք Տերումը» (Փիլիպպեցիս 4:4):

Իմ ծառայության նպատակը այն է, որ բացահայտեմ բոլորին, որ «հաստատուն սերը (Աստծո) ավելի լավ է քան կյանքը» (Սաղմոս 63:3): Եվ եթե դա ավելի լավ է քան կյանքը, ապա դա ավելի լավ է քան այն ինչ այս աշխարհիկ կյանքն է առաջարկում:

Դա նշանակում, որ այն ինչ բավարարվածություն է պատճառում Աստծո պարգևը չէ, այլ Աստծո մեծարումը, նրա սիրո փառաբանումը,նրա իշխանության մեծարումը, նրա իմաստության, սրբության,արդարության, բարության և ճշմարտության փառքը:

Ահա ինչու է Սաղմոսաերգ` Ասաֆը,աղաղակում, «ՈՒմ ունեմ ես երկնքում,բացի քեզանից: Եվ ոչինչ չկա երկրի վրա, որ ես ցանկանամ, բացի քեզանից: Իմ մարմինը և իմ սիրտը կարող են չաշխատել,բայց Աստված իմ սրտի ուժն է և իմ մասնիկը հավիտեան» (Սաղմոս 73:25-26): Երկրի վրա ոչ մի բան,ոչ մի Աստծո կողմից շնորհած պարգև չի կարող բավարարել Ասաֆին: Միայն Աստված կարող է: Ահա ինչ նկատի ուներ Դավիթը, երբ ասում էր Աստծուն «Դու ես իմ Տերը,քեզանից լավ ոչինչ գոյություն չունի այս աշխարհում ինձ համար»(Սաղմոս 16:2):

Դավիթը և Ասաֆը սովորեցնում են մեզ, որ Աստծո կողմից շնորհված պարգևները` առողջությունը, հարստությունը և բարգավաճումը չեն բավարարում:Միայն Աստված:

Մեծամտություն կլինի շնորհակալություն չհայտնել նրան պարգևների համար(«Մի մոռացեք նրա բարությունը»,( Սաղմոս 103:2), բայց մեր կողմից կռապաշտություն կլիներ ուրախությունը, որ մենք ստանում ենք նրանից անվանել` սեր Աստծո նկատմամբ: Երբ Դավիթը ասեց Տիրոջը. – «Քո ներկայության մեջ լիակատար ուրախություն կա, քո աջ ձեռքում հաճույք հավիտեան» (Սաղմոս 16:11), նա նկատի ուներ,որ այս աշխարհում միայն Աստծո ներկայությունը կարող է բավարարվածություն պատճառել:

Աստծո պարգևներին չէ, որ Դավիթը տենչում է ինչպես վհատված սիրահար: «Ինչպես եղջերուն է տենչում հոսող հոսանքին, այնպես էլ իմ հոգին Տիրոջ, կենդանի Տիրոջը» (Սաղմոս 42:1-2): Դավիթը ցանկանում է զգալ Աստծո ուժի և փառքի հայտնությունը. –«Օ Տեր, դու իմ Աստվածն ես,ես փնտրում եմ քեզ, իմ հոգին տենչում է քեզ, իմ մարմինը թուլանում է, ինչպես չոր և հոգնեցուցիչ ցամաքում, որտեղ ջուր չկա: Այնպես, որ ես նայեցի քեզ այդ սրբավայրից, տեսնելով քո ուժն ու փառքը» (Սաղմոս 63:1-2): Միայն Աստված կարող է բավարարել սիրտը, ինչպիսին Դավիթինն է: Եվ Դավիթը Աստծո սրտին հաճելի մարդ էր: Մենք ստեղծվել ենք, որպեսզի լինենք այդպիսին:

Սա է Աստծոն սիրելու էությունը, բավարարված լինել նրանում: Այո, նրանում: Սիրել Աստծոն նշանակում է հնազանդվել նրա բոլոր պատվիրաներին,հավատալ նրա խոսքին, շնորհակալ լինել նրանից բոլոր պարգևների համար,բայց Աստծուն սիրելու էությունը կայանում է նրանում,որ սիրենք հենց նրան: Եվ սա է, որ լիովին փառավորում է Աստծուն:

Բայց այս ամենը մենք կռահում ենք Աստվածաշնչից: Արդյոք մենք զգում ենք մեզ ավելի հարգված այն մարդկանց կողմից, ովքեր ծառայում են մեզ հարկադրված, կամ ընկերությունից դրդված:Իմ կինը իրեն ավելի լավ է զգում, երբ ես ասում եմ նրան, - «Ես երջանիկ եմ, երբ քեզ հետ եմ»: Իմ երջանկությունը նրա բավարարվածության մեջ է: Նույն է նաև Աստծո դեպքում: Նա փառավորվում է մեր կողմից,երբ մենք բավարարված ենք նրանից:

Մեզանից ոչ մեկը չի հասել կատարյալ բավարարվածության Աստծո մեջ: Ես շատ հաճախ տխրում եմ, այն բանի համար,որ բողոքում եմ աշխարհիկ հարամարավետության կորստի համար: Բայց ես նաև գիտեմ, որ Տերը բարի է: Աստծո շնորհքով ես հիմա գիտեմ հավիտենական ուրախության աղբյուրը: Ինձ դուր է գալիս անցկացնել իմ օրը մարդկանց հետ, տանելով նրանց դեպի ուրախություն, մինչև ոչ նրանք կասեն, «Միակ բանը, որ ես Աստծուց խնդրում, փնտրում եմ, դա այն է, որ ես կարողանամ իմ կյանքի ամեն մի օրը ապրեմ Տիրոջ տան մեջ, տեսնեմ Տիրոջ գեղեցկությունը,նրա տաճարում» (Սաղմոս 27:4):