Հոգու խավար գիշերը
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By R.C. Sproul
About Suffering
Part of the series Right Now Counts Forever
Translation by Susanna Akopyan
Հոգու մութ կողմը:Այս երևույթը նկարագրում է այն հիվանդությունը,որով շատ քրիստոնյաներ ժամանակ առ ժամանակ տառապում են: Դա այն հիվանդությունն էր,որը Դավիթին ստիպեց արցունքներով ողողել իր բարձը: Դա այն հիվանդությունն էր,որով Երեմիան արժանացավ իր մականվանը` «Լացող մարգարե»: Դա այն հիվանդությունն էր,որը անհանգստացնում էր Մարտին Լուտերին այն աստիճան, որ այն կարող էր ոչնչացնել նրան: Սա սովորական դեպրեսիա չէ, դա այն դեպրեսիան է,որը կապված է հավատքի ճգնաժամի հետ, ճգնաժամ, որը գալիս է Աստծո բացակայության կամ նրա կողմից լքված լինելու զգացողությունից:
Հոգեկան դեպրեսիան իրական է և կարող է լինել շատ ուժեղ:Հարց է առաջանում, թե ինչպես կարող է հավատքի տեր մարդը այդպիսի հոգեկան անկում ապրել,այն ինչի արդյունք է դա,չի հերքում դրա իրականությունը:Մեր հավատքը անփոփոխ գործողություն չէ: Դա փոփոխական է, տատանվող: Մենք հավատքից դեպի հավատք ենք գնում, և այդ ընթացքում պահեր են լինում, երբ մենք կասկածանքներով լի գոչում ենք. «Տեր, ես հավատում եմ,օգնիր իմ թերահավատությանը»:
Մենք կարող ենք նույնիսկ մտածել,որ հոգու խավար գիշերը այնպիսի մի բան է,որը բոլորովին անհամատեղելի է Սուրբ Հոգու պտուղների հետ` ոչ միայն հավատքի տեսանկյունից այլ նաև ուրախության: Երբ Սուրբ Հոգին լցնում է մեր սրտերը անբացատրելի ուրախությամբ, ինչպե՞ս կարող է այնտեղ տեղ գտնվել այդպիսի խավարի համար: Մեզ համար կարևոր է տարբերություն դնել ուրախության հոգևոր պտղի և երջանկության մշակութային հասկացության միջև: Քրիստոնյան կարող է ուրախություն զգալ իր սրտում, երբ նրա գլխում դեպրեսիա է տիրում: Այն ուրախությունը, որը մենք ունենք, սփոփում է մեզ այդ խավարում և չի մարում հոգևոր դեպրեսիայից: Քրիստոնյայի ուրախությունը այն ուրախությունն է,որը օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:
Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում Պողոսը իր ընթերցողներին հաղորում է քարոզելու և ավետարանը մարդկանց հասցնելու կարևորության մաիսն: Չնայած այս ամենին, նա հիշեցնում է եկեղեցուն, որ գանձը, որը մենք ունենք Աստծուց, գանձ է, որը ոսկու և արծաթի անոթների մեջ չի պահվում, այլ ինչպես առաքյալն է անվանում «կավե անոթներում»: Այդ պատճառով նա ասում է.«որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից»:Եվ անմիջապես ավելացնում է, որ «Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած, կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց ոչ’կորած: Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնում կրում ենք` որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի»(Կորնթ. 4:7-10):
Այս հատվածը ցույց է տալիս մեր ապրած դեպրեսիայի սահմանները:Դեպրեսիան կարող է լինել ուժեղ, բայց ոչ երկարատև, և այն ճակատագրական չէ: Նկատեք, որ Պողոսը մեր վիճակը նկարագրում է տարբեր ձևերով:Նա ասում է, որ մենք «նեղված,մտահոգ,լքված և ընկած ենք»: Սրանք այն զորավոր պատկերներն են,որ նկարագրում են այն հակամարտությունը,որի միջով քրիստոնյաները պետք է անցնեն,բայց ամեն տեղ այս ամենը նկարագրելով նա միևնույն ժամանակ մատնանշում է այս երևույթի սահամանները:Նեղուած ենք, բայց չենք ճնշուած, կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց ոչ’կորած:
Այսպիսով մենք ունենք այս ճնշումը, բայց այդ ճնշումը չի ոչնչացնում մեզ: Մենք կարող ենք լինել տարակուսած և մտահոգ, բայց այդ վիճակը մեզ չի կարող ոչնչացնել: Նույնիսկ լուրջ հալածանքների ժամանակ,մենք կորած չենք, կարող է ճնշված և ընկած ենք ինչպես Երեմյան է ասում, բայց մենք դեռ ուրախության պատճառ ունենք: Հիշենք Ամբակում մարգարեին,ով անսասան է մնացել բոլոր փոձությունների ժամանակ,վստահ լինելով, որ Աստված կտա նրան հետին ոտքեր, որոնք կօգնեն նրան բարձրանալ դեպի բարձրունքները:
Մի ուրիշ տեղ Պողոս առաքյալը փիլիպպեցիներին ուղղված նամակում նախազգուշացնում է չմտահոգվել ոչ մի բանի համար, ասելով, որ անհանգստության բուժումը ծնկաչոք աղոթքի մեջ , որ դա Աստծո խաղաղությունն է, որը հանգստացնում է մեր հոգին և անհետացանում մտահոգությունը: Իհարկե, մենք կարող ենք մտահոգվել և հուզվել և վախենալ, բայց առանց վերջնականապես հուսահատվելու:
Հավատքի և հոգևոր դեպրեսիայի գոյակցության միջև զուգահեռներ են տարվում աստվածաշնչային այլ հայտարարություններում: Մեզ ասում են, որ շատ ճիշտ է հավատացյալների համար վիշտ ապրելը: Հենց Ինքը` Տերը գիտեր և ծանոթ էր վշտին: Չնայած , որ վիշտը կարող է հասնել մինչև մեր հոգու խորքը, բայց այն չպետք է վերածվի դառնության: Վիշտը օրինական զգացմունք է, երբեմն նաև արժանիք, բայց հոգում դառնության համար տեղ չպիտի լինի: Նույն ձևով, մենք կարող ենք հասկանալ, որ լավ է գնալ սգո տուն, բայց նույնիսկ սգո մեջ այդ ցածր զգացմունքը չպետք է տեղիք տա ատելությանը: Հավատքի գոյությունը հոգևոր դեպրեսիայի բացակայության երաշխիքը չէ, սակայն, հոգու խավար գիշերը միշտ ճանապարհ է տալիս Աստծո ներկայության լույսի կեսօրվա պայծառությանը: