Աղոթքը, ծոմապահությունը և պատմության ուղին
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper
About Fasting
Part of the series A Hunger for God
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Գործք 13:1-4
Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը։ Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»: Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին։ Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա ու այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս։
Ես այս առավոտ կսկսեմ աստվածաշնչյան ծամապահության վերաբերյալ քարոզների շարքը: Սա Բեթլեհեմում` մեզ համար նոր բան չէ: Մենք նախկինում այդ մասին ուսուցանել ենք և տարիներ առաջ կոչ ենք արել ծոմ պահել, հատկապես, Աղոթքի շաբաթի ժամանակ: Բայց երբ մի քանի շաբաթ առաջ առավոտյան ծառայության ժամանակ մենք հարցում արեցինք, մենք տեսանք, որ այդ առավոտ ներկաների 40%-ը երեք տարի կամ ավելի քիչ է, որ Բեթլեհեմում են: Որը կարող է նշանակել, որ ծոմապահությունը աստվածաշնչյան մի սկզբունք է, որի մասին դուք քիչ եք մտածել և ավելի քիչ կիրառել, քանի որ այն ավետարանական շարժման ոչ տարածված կորպորատիվ գործելակերպ է:
Ես ակնկալում եմ այս շատ անտեսված աստվածաշնչյան և հոգևոր սկզբունքը կիրառել առնվազն հունվար ամսվա ընթացքում և գուցե ավելի շատ, եթե Տերը առաջնորդի: Եթե դուք կարդացել եք "Բեթլեհեմի աստղը", դուք գիտեք, որ ես կոչ եմ անում 1995 թ. Շեմին` այս ամսվա ընթացքում շաբաթական 24 ժամ ծոմ պահել` մասնավորապես երեքշաբթի ընթիքից հետո մինչև չորեքշաբթի ճաշը: Չորեքշաբթի օրը մենք բոլորոս չենք ունենա նախաճաշ և ճաշ և այս երկու ճաշի ժամերը հնարավորինս կնվիրենք ծոմապահության աղոթքին, որպեսզի 1995 թ.-ն լինի Քրիստոսի մարմնի մեծ արթնության տարի, սրբության և երջանկության, աղոթքի, հավատարմության և պտղաբերության տարի ` մեկս մյուսին ծառայելով և կորսվածներին հասնելով: Իմ աղոթքն է, որ այս ուղերձների միջոցով դուք ծոմապահության իմ կոչի մեջ լսեք Աստծո կոչը:
Բովանդակություն |
Անտիոքում Աստծո առաջնորդության ծարավը
Դուք երևի ավելի լավ կհասկանանք, թե ինչու եմ ես կարծում, որ սա է Աստծո կամքը մեզ համար հիմա, եթե մենք դառնանք մեր տեքստին: Իրավիճակը այն էր, որ Սողոսը (Պողոսը) և Բառնաբասը և Անտիոքի եկեղեցու մի քանի ուրիշ առաջնորդներ երկրպագում, ծառայում էին Տիրոջը և ծոմ էին պահում (խ. 2): Տեղի ունեցածը դատելով` ես կարծում եմ, որ մենք կարող ենք ենթադրել, որ այն բեռը, որը նրանց ստիպել էր ծոմ պահել հետևյալն էր." Որպես եկեղեցի որտեղ մենք պետք է գնանք այստեղից": Նրանք ծոմ էին պահում իրենց առաքելության ուղղվածության մեջ Սուրբ Հոգու առաջնորդությունը փնտրելու համար: Դուք այն կարող եք անվանել պլանավորում, եթե ցանկանում եք: Արդյունքն ավելի հրաշալի էր, քան եկեղեցու կողմից երբևէ ստանձնած որևէ պալանավորում:
Նրանք այնքան ծարավ էին Աստծո առաջնորդությանը, որ ուզում էին դա արտահայտել ոչ միայն իրենց սրտի այլև իրենց մարմնի ծարավով: Մենք ուզում ենք քո առաջնորդությունը, ո'վ Աստված: Ով Սու’րբ Հոգի, ինչ է քո կամքը մեր եկեղեցու առաքելության համար:
Գիտեք` ինչն է ինձ զարմացնում Բեթլեհեմի պլանավորման մեջ; Շատ հարցերի պատասխաններ, որոնք մենք ուզում ենք իմանալ, Աստվածաշունչը հստակորեն չի տալիս: Աստվածաշնչյան հստակ պատասխաններով հարցերը չեն պահաջում պլանավորման թիմի քննարկում: Հարցերը, որոնք ճնշում են մեզ, այնպիսի հարցեր են, որոնք ունեցել են Անտիոքի առաջնորդները."Տե'ր, արդյոք, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաշխարհային առաքելությունը կատարելուն? Այն պետք է հիմա լինի? Մենք պետք է մեր ուսուցիչներից որոշներին ուղղարկենք? Դա պետք է լինի Սողոսը, թե Սիմոնը, թե Նիգերը կամ Լուսիուսը, կամ Բառնաբասը? Մենք պետք է ուղղարկենք երկու թե երեք, թե չորս հոգի? Ինչպես պետք է նրանց ուղղարկենք` ցամաքով, թե ծովով? Մենք պետք է նրանց ամբողջությամբ ֆինանսավորենք, թե ակնկալենք, որ նրանք կաշխատեն, որպեսզի իրենց պահեն, թե հուսանք, որ այն քաղաքներում, որտեղ նրանք կգնան խաղաղության որդիներ կլինեն, որոնք նրանց կկերակրեն? Մյուս եկեղեցիները մեզ պետք է միանան?" և այլն:
Հարցերի մեծամասնություը, որոնց պլանավորման թիմը պետք է պատասխանի` նման են սրանց: Որտեղ մենք կգտնենք պատասխանները? Մենք սովորելու ինչ-որ բան ունենք այն փաստից, որ այս վաղ շրջանի խոր հոգևոր քրիստոնյաները երկրպագել են, ծոմ են պահել, աղոթել են մինչ փնտրում էին Տիրոջ առաջնորդությունը?
Չորս դիտարկում
Դիտարկենք Գործք 13:1-4-ը:
1. Քրիստոսի գալուց հետո
Այս ծոմապահությունը Քրիստսի գալուց հետո էր:
Ես պարզապես սա մատնանշմում եմ, որ միգուցե մեկը ասի, որ ծոմապահությունը Հին Կտակարանի հոգևորության մասն էր կազմում`ոչ թե Նոր Կտակարանի հոգևորության: Մենք այս հարցը կլուծենք հաջորդ շաբաթ և կհարցնենք." Արդյոք, ծոմապահությունը հին տիկի մասն է, որը պետք է անտեսել, որպեսզի արքայության նոր գինին չպատռի տիկը և չկորչի": Ակնհայտ պատասխանն այն է, որ Սողոսը և Բառնամասը և մյուսները Անտիոքում չէին մտածում, որ ծոմապահությունը հին տիկ էր:
2. Միասին` մխմբով
Ծոմապահությունը կատարվել է խմբով միասին:
Ծոմապահության մյուս մտահոգությունն այն է, որ Հիսուսը զգուշացրել է մարդկանց առաջ ծոմ չպահել(Մաթևոս 6:17–18): Նա ասաց."Քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ": Բայց Սողոսն ու Բառնաբասը պարզ է, որ Հիսուսի ասածից չեն հասկացել, որ խմբային ծոմապահությունը չար է, չնայած, որ մարդիկ հաճախ իմանում են, որ դու ծոմ ես պահում, երբ դու դա անում ես որպես խմբի մի մաս, երբ եկեղեցում ծոմապահություն է հայտարարվում այնպես, ինչպես ես ձեզ կոչ արեցի ծոմ պահել հունվար ամսվա չորեքշաբթի օրերին:
Ակնհայտ է, որ Անտիոքի եկեղեցու առաջնորդները Հիսուսի ասածից հասկացել են, որ մենք ոչ թե մեղք ենք գործում, երբ մեկը իմանում է, որ մենք ծոմապահության մեջ ենք, այլ որ մենք մեղք ենք գործում, երբ մեր ծոմապահության շարժառիթն այն է, որ մարդիկ իմանան դրա մասին և մեզ ծափահարեն: Խմբային ծոմապահությունը Աստծո ժողովրդին նշանավորեց բիբլիական և հետբիբլիական պատմության մեջ:
3. Հոգու հատուկ առաջնորդության դեպք
Ծոմապահությունը Հոգու հատուկ առաջնորդության դեպք էր:
Երկրոդ խոսքն ասում է.
Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»: Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին։
Շրադրելով այս ձև` Ղուկասը պարզ է, որ ուզում է, որ մենք տեսնենք երկրպագության, աղոթքի և ծոմապահության կապը մի կողմից, և Սուրբ Հոգու որոշիչ առաջնորդությունը մյուս կողմից:
Առանց հակառակը պնդելու ապացույցների` ես կասեի, որ այս ուսուցիչները մեզ սովորեցնում են երկրպագության, ծոմապահության և աղոթքի արժեքը մեր կյանքերում և եկեղեցու կյանքում Աստծո կամքին լուրջ հետևելու համար:
4. Փոխված պատմության ուղի
Ծոմապահությունը փոխեց պատմության ուղին:
Գրեթե անհնար է չափազանցնել Անտիոքի այս պահի պատմական նշանակությունը համաշխարհային պատմության մեջ: Նախքան Սուրբ Հոգուց այս խոսքը ստանալը, թվում է` միջերկրածովային արևելյան ափերից այն կողմ եկեղեցու կազմակերպված առաքելություն չկար: Մինչ այդ Պողոսը միսիոներական ճանապարհորդություններ չեր կատարել դեպի արևմուտք` Փոքր Ասիա, Հունաստան, կամ Հռոմ, կամ Իսպանիա: Մինչ այդ Պողոսն իր թղթերից ոչ մեկը չէր գրել, որոնք այստեղ սկսված իր միսիոներական ճամփորդությունների արդյունքն էին:
Այս պահի աղոթքի և ծոմապահության արդյունքում միսիոներական շարժում է առաջանում, որը քրիստոնեությունը երկուս ու կես դար Հռոմեական կայսրության իշխող կրոնը կդարձնի և կտա Քրիստոնեական կրոնի 1.3 մլդ. հետևորդներ. այսօր աշխարհի գրեթե ամեն երկրում քրիստոնեկան վկայություն կա: Եվ Նոր Կտակարանի 29 գրքերից 13-ը այն ծառայության արդյունքն են, որը մեկնարկել էր աղոթքի և ծոմապահության այս պահին:
Այսպիսով` ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ասել, որ Աստծո համար ցանկալի էր, որ երկրպագությունը, աղոթքը և ծոմապահությունը տրամպլին հանդիսանան մի առաքելության համար, որը կփոխեր համաշխարհային պատմության ուղին: Արդյոք, մեզ համար դաս չկա այստեղ?
Դա տեղի է ունեցել նախկինում և այն նորից ու նորից տեղի կունենա պատմության մեջ:
Դա տեղի է ունեցել 2 Մնացորդաց 20-ում:
Օրինակ` 2 Մնացորդաց 20-ում ամոնացիներն ու մովաբացիները և մինեցիները եկան Հուդայի թագավոր Հոսափատի դէմ պատերազմելու: Դա վայրագ մարդկանց մի սարսափելի ամբոխ էր: Ինչ կարող էին մարդիկ անել? Որ կողմը պետք է թեքվեին? Խոսք 3-ում ասվում է.
Յոսափատը վախեցաւ, երեսն ուղղելով դէպի Տէրը՝ աղօթեց եւ յայտարարեց, որ ծոմ պահեն ամբողջ Յուդայի երկրում: Յուդայի երկրի բնակիչները հաւաքուեցին, որ դիմեն Տիրոջը. Յուդայի երկրի բոլոր քաղաքներից եկան դիմելու Տիրոջը:
Այսպիսով համաժողովրդական ծոմապահություն էր այնտեղ աստվածային առաջնոդրության և փրկության համար: Ծոմապահության հավաքի ժամանակ 14-15 խոսքերը ասվում է, որ.
Օզիէլի վրայ իջաւ Տիրոջ հոգին... և նա ասաց."Լսեցէ՛ք, Յուդայի մարդի՛կ, Երուսաղէմի բնակիչնե՛ր եւ Յոսափա՛տ արքայ, Տէրը ձեզ այսպէս է ասում. “Մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք այս մեծ բազմութիւնից, քանզի պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը":
Հաջորդ օրը, երբ Հուդայի ժողովուրդը դուրս եկավ, նրանք տեսան, որ մովաբացիները և ամոնացիները կոտորել են իրար, և երեք օր պահանջվեց, որպեսզի հավաքեն ավարը, այնքան շատ էր այն: Այն ինչ պարտություն և փորձանք էր թվում` մի գիշերում վերածվեց ցնցող հաղթանակի:
Նորից պատմության ուղին փոխվեց Աստծո ժողովրդի ծոմապահության միջոցով:
Դա տեղի ունեցավ Բրիտանիայում 1756 թ.-ին:
Ջոն Վեսլին իր ամսագրում մեզ պատմում է 1756 թ.-ին նմանատիպ փրկության մասին: Բրիտանիայի թագավորը ֆրանսիացիների ներխուժման սպառնալիքի պատճարով աղոթքի և ծոմապահության հանդիսավոր օրվա կոչ արեց: Վեսլին գրել է.
Ծոմապահության օրը փառավոր օր էր, այնպիսի մի օր, որը Լոնդոնում հազվագյուտ է լինում վերականգնումից հետո: Քաղաքի ամեն մի եկեղեցի ավելի քան լցված էր, և յուրաքանչուրի դեմքին հադիսավոր լրջություն կար: Անշուշտ Աստված լսում է աղոթքները և մեր խաղաղությունը դեռ երկար կտևի:
Հետո ծանոթագրությունում նա ավելի ուշ ավելացրեց." Խոնարհությունը վերափոխվեց ազգային ուրախության, քանի որ ֆրանսիացիների ներխուժման սպառնալիքը կասեցվեց": Դժվար չէր լինի Աստվածաշնչից և Աստվածաշնչից հետո պատմությունը պատմության հետևից ավելացնել ` ցույց տալու, որ ծոմապահությունը և աղոթքը փոխել են պատմության ուղին: Մենք առաջիկա շաբաթներում կտեսնենք, որ սա հատկապես ճիշտ է, երբ ծոմապահությունը առաջ է գալիս մեծ արթնության ժամանակներում:
Բայց թույլ տվեք ինձ մեր ուշադրությունը սևեռել ծոմապահության և ծամապահության կոչի վրա այսօր Աստծո անելիքի ավելի լայն համատեսքստում և հետո այն բանի վրա, թե ինչ Նա կարող է անել Բեթլեհեմում:
Ինչ է Աստված անում այսօր աշխարհում.
Նոյեմբերին ձեզանից մեկը եկավ ինձ մոտ և ասաց, որ կարծում է`Աստված մեզ կոչ է անում շաբաթական մեկ օր ծոմ պահել որպես եկեղեցի: Արդյոք, ես պետք է աղոթեի և փորձեի անտեսել այս, եթե այս պահին դա Տիրոջիս էր ասված մեզ համար? Ինձ վերջերս Բիլ Բրայթը`ուսանողական քաղաքի արշավի ղեկավարը, հրավիրեց միանալու Օռլանդոյի 600 մարդկանց` մասնակցելու դեկտեմբերի 5-7-ը երկօրյա աղոթին և ծոմապահությանը, որպեսզի մեր երկիրն արթնություն ապրի և որպեսզի Աստծո արքայությունը տարարծվի աշխարհում:
Ես որոշեցի գնալ` փափագելով Աստծո առաջնորդությունը իմանալու, թե ինչպես ծոմապահությունը կազդի Եկեղցու պատմության ուղու վրա այս պահին: Բիլլ Բրայթն ասաց, որ անցած ամռանը նա 40 օր ծոմ պահեց և առաջնոդություն զգաց այս անգամ ծոմապահության և աղոթքի կոչ անելու` հույս ունենալով վերականգնել ծոմապահոթյամբ աղոթքի սովորությունը Ամերիկայի ողջ եկեղեցում:
Երկրպագության և աղոթքի, բայց ոչ ծոմապահության վերածնունդը
Մի բան, որը ես հասկացա Օռլանդոյում, այն էր որ Գործք 13:1-3-ում երեք տարր կա` երկրպագություն, աղոթք և ծոմապահություն: Մեր օրերում երկրպագության և աղոթքի նշանակալի վերածնունդ կա: Աշխարհի տասնյակ հազարավոր միաբանություններ վերջին 20 տարիների ընթացքում ունենուն են ավելի կեսնունակ, ավելի ազատ և ներգրավող երկրպագություն: Եվ աղոթքի շարժումները ողջ աշխարհում թվով և չափով չունեն իրենց նախադեպը: Մեր նահանգում Միննիսոտայի աղոթքի կոալիցիան իր նախադեպը չունի Քրիստոսի մարմինը միաբանելու և Աստծո եկեղեցու արթնության և արքայության տարածման համար աղոթելու մեջ:
Բայց դեռևս երկրպագությանը և աղոթքին համարժեք ծոմապահության վերածնունդ չկա: Բիլլ Բրայթը առաջարկեց, որ թերևս է Աստծո կամքն է, որ երեքն էլ միասին տեղի ունենան և որ եկեղեցին խոնարհվի և անոթի լինի ծոմապահությամբ մինչև նա մեզ օրհնի լիությամբ այնպես, ինչես ինքն է կամենում: Ուշագրավ է, թե ինչքան է այս հոգևոր փորձը անտեսված:
Ծոմապահության աճող ծարավը
Առաջին բանը, որ նրանք արեցին Օռլանդոյում` խոսափողներ տրամադրեցին որոշ մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե ինչու են եկել: Ես լսում էի իմ ուշադրությունը սևեռած մեր իրավիճակի և այն հարցի վրա, թե, արդյոք, մենք պետք է շաբաթական մեկ օր ծոմապահության կոչ անենք: Երկրորդ մարդը, որը կանգնեց խոսելու, ասաց, որ ինքը Խոստում պահողներից է, և որ այնտեղ է, որովհետև հավատում է, որ ծոմապահությունը վճռորոշ է, և որ Խոստում պահողները լուրջ մտածում են շաբաթը մեկ օր`մասնավորապես չորեքշաբթի օրերին մարդկաց կոչ անել ծոմապահության: Ավելի ուշ` ժողովի ժամանակ Ազատ եկեղեցուց Պոլ Սեդարը ասաց, որ պատմականորեն եկեղեցին հաճախ էր շաբաթական ծոմապահությունը իր կյանքի մի մասը դարձնում: Նա հարցնում էր, թե, արդյոք, մենք դա նորից պետք է անենք:
Երբ ես հետ վերադարձա, Բոբ Համլետտը ինձ ցույց տվեց, որ Խոստումեր պահողները իրականում ծնվել են ծոմապահության մթնոլորտում: "Men of Action"(Գործի մարդիկ)-ի աշնանային հրատարակությունում ասվում է.
1990 թ-ին մարզիչ Մքկարտնին 72 տղամարդկանց խնդրեց ամեն չորեքշաբթի ճաշի ժամանակը նվիրվել ծոմապահությանը և աղոթքին [այն ինչ ես կոչ եմ անում, որ դուք անեք] և հատկապես աղոթեն, որ Ամենակարող Աստվածը հպվի մարդկանց սրտերին, որպեսզի նրանք հետևեն Հիսուս Քրիստոսին: Խորհուրդը, առաջնորդական թիմը և աշխատակազմից շատերը վերադարձել են այս նպատակին և մենք, ձեզ հրավիրում ենք միանալ մեզ:
Լավ, ես ուրախ եմ Խոստոմներ պահողներին, Բիլլ Բրայթին և հավատում եմ, որ նաև աշխարհի հազարավոր այլ հավատացյալների, հատկապես Հարավային Կորեայի պես տեղերի հավատացյալներին ասել, որ ես մեծ ցանկություն ունեմ միանալ ձեզ: Եվ ես մեր եկեղեցուն կոչ եմ անում նույնպես ձեզ միանալ:
Սրանք հիանալի, հույսով լեցուն օրեր են Բեթլեհեմում: Հաջորդ շաբաթ Մաթևոս 9:14-17-ից ես կբացատրել, թե ինչու հույսով լեցուն մարդիկ կցանկանան ծոմ պահել: Մինչ այդ ես ձեզ հրավիրում եմ որոշ բաներ անել: Գնեք և կարդացեք Արթուր Վալիսի "Աստծո ընտրած ծոմը" (հրատարակված` Քրսիտոնեական գրականության արշավի կողմից), աղոթեք, նրա համար, որպեսզի իմանաք Տիրոջ կամքը, թե ինչպես պետք է միանաք այս շաբաթվա հատուկ աղոթի ժամերին, այդ թվում` այս ուրբաթ օրվա գիշերային աղոթքին և փնտրեք Տիրոջը ձեր կյանքում ծոմապահության վերաբերյալ Նրա կոչի համար: