Աստծո սիրո նպատակը կարող է այն չլինել, ինչ մենք կարծում ենք
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper About The Love of God
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Արդյո ՞ ք, մարդիկ Գրանդ Կանյոն են գնում` բարձրացնելու իրենց ինքնագնահատականը: Հավանաբար` ոչ: Սա առնվազն ակնարկ է այն մասին, որ կյանքի ամենամեծ ուրախությունները գալիս են ոչ թե ինքդ քեզանով զմայլվելուց, այլ շքեղություն տեսնելով: Եվ, ի վերջո, նույնիսկ Գրանդ Կանյոնը դա չի անի: Մենք ստեղծվել ենք Աստծուն բավականություն պատճառելու համար:
Մենք բոլորս հակված ենք մտածել, որ տիեզերքում կենտրոնական տեղ ենք գրավում: Ինչպե ՞ ս մենք պետք է բժշկվենք այդ ուրախությունը կործանող հիվանդությունից: Թերևս նորից լսելով, թե որքան արմատապես աստվածակենտրոն է իրականությունն ըստ Աստվածաշնչի:
Եվ հին և նոր կտակարանները մեզ պատմում են, որ Աստծո սերը մեր հանդեպ միջոց է Նրան փառաբանելու: «Յիսուս Քրիստոսը ... սպասաւոր եղաւ ... որպեսզի հեթանոսները ողորմութեան համար փառաւորեն Աստուծուն» (Հռոմ. 15:8-9) Աստված ողորմած է մեր նկատմամբ, որպեսզի մենք մեծարենք Նրան: Մենք դա նորից տեսնում ենք «[Աստված] սիրով նախասահմանեց մեզ որդեգրութեան... որպեսզի գովենք Նրան փառքի համար» խոսքի մեջ (Եփեսացիս 1:5-6): Այլ կերպ ասած, Աստծո մեզ սիրելու նպատակը, այն է, որ մենք Նրան փառաբանենք: Եվս մեկ լուսաբանում Սաղմոս 85: 12-13-ից. «Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը։ Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ»: Աստծո սերը հիմքն է: Նրա փառքը նպատակն է:
Սա ցնցող է: Աստծո սերը մեզ շատ կարևորելը չի , այլ Աստված մեզ փրկում է եսակենտրոն լինելուց, որպեսզի մենք կարողանանք ուրախանալ` նրան հավիտյան կարևորելով: Եվ մեր սերը ուրիշների հանդեպ նրանց կարևորելը չէ, այլ օգնելը, որպեսզի նրանք բավականություն ստանան Աստծուն կարևորելուց: Ճշմարիտ սիրո նպատակը Աստծո փառքի մեջ մարդկանց բավականություն ստանալն է: Ցանկացած սեր, որ վերջանում է մարդկանց վրա, ի վերջո, կործանարար է: Այն մարդկանց չի առաջնորդում դեպի միակ տևական ուրախությունը` մասնավորապես դեպի Աստված: Սերը պետք է աստվածակենտրոն լինի, կամ այն ճշմարիտ սեր չէ. այն մարդկանց թողնում է առանց իրենց վերջնական ուրախության հույսի:
Օրինակի համար վերցնենք Քրիստոսի խաչը: Հիսուս Քրիստոսի մահը աստվածային սիրո վերջնական արտահայտությունն է: «Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ» (Հռովմեացիս 5:8)։ Բայց Աստվածաշունչը նաև ասում է, որ Քրիստոսի մահվան նպատակն էր «ցույց տալ, [Աստծո] արդարությունը, քանի որ Աստծո համբերատարությամբ նա անցավ նախկինում կատարված մեղքերի կողքով» (Հռովմայեցիս 3.25). Մեղքերի կողքով անցնելը Աստծո արդարության համար մեծ պրոբլեմ է առաջացնում: Այն Նրան նմանեցնում է մի դատավորի, որը հանցագործներին ազատ է արձակում առանց պատժի: Այլ կերպ ասած` Աստծո ողորմությունը վտանգի տակ է դնում Աստծո արդարությունը:
Այսպիսով, Իր արդարաությունը արդարացնելու համար Նա Իր Որդուն մահվան է մատնում որպես մեր մեղքերի համար տուգանք: Խաչը բոլորի համար պարզ է դարձնում, որ Աստված չի ավլում տիեզերքի կարպետի տակ գտնվող չարը: Նա այն պատժում է Հիսուսի միջոցով նրանց համար, ովքեր հավատում են:
Բայց նկատեք, որ այս սիրո արարքի կենտրոնական մասը Աստծո արդարության արդարացումն է: Ավագ ուրբաթի սերն Աստծուն փառաբանող սեր է: Աստված վեհացնում է Աստծուն խաչի վրա: Եթե Նա դա չաներ, Նա չէր կարող արդար լինել և մեզ ազատել մեղքից: Բայց սխալ է ասել,- «Լավ, եթե նպատակը մեզ փրկելն էր, ապա մենք էինք խաչի վերջնական նպատակը»: Ոչ, մենք փրկվել ենք մեղքից, որպեսզի մենք կարողանանք տեսնել և ըմբոշխնել Աստծո փառքը: Սա է Քրիստոսի սիրո վերջնական նպատակը: Նա չմահացավ մեզ կարևորելու` այլ ազատելու համար, որպեսզի մենք բավականություն ստանաք նարն հավիտյան կարևորելուց:
Խորապես սխալ է խաչն ընդունել որպես ապացույց, որ ինքնագնահատումը հոգեկան առողջության արմատն է: Եթե ես կանգնեմ Աստծո սիրո առաջ և չզգամ առողջ, բավարարող, ազատող ուրախությունը, մինչև ես այդ սերը չվերափոխեմ իմ ինքնագնահատման արձագանքին` ես նման կլինեմ մի մարդու, որը կանգնում է Գրանդ Կանյոնի առաջ և չի զգում ոչ մի բավարարող հրաշք մինչև կանյոնը չի դիտարկում որպես իր սեփական կարևորության դեպք: Դա ոչ թե հոգեկան առողջության առկայություն է, այլ ինքնակապվածության:
Այս կապվածությունից բժշկվելու համար պետք է Աստծուն տեսնել որպես մեկը տիեզերքում, ում համար ինքնավեհացումը սիրո ամենամեծ դրսևորումն է: Ի մեծարումն իրեն( Գրանդ Կանյոնի նման) Նա ստանում է փառքը, իսկ մենք ստանում ենք ուրախությունը: Ամենամեծ նորությունն ամբողջ աշխարհում այն է, որ չկա վերջնական կոնֆլիկտ իմ ուրախության տենչանքի և Աստծո փառքի տենչանքի միջև: Այս հարաբերությունները կապող հանգույցը ճշմարտությունն է այն մասին, որ Աստված ամենից շատը փառավորվում է մեր մեջ այն ժամանակ, երբ մենք ամենից շատն ենք բավականություն ստանում Նրա մեջ: Հիսուս Քրիստոսը մահացավ և հարություն առավ ` ներելու մեր հոգիների դավաճանությունը, որոնք Աստծուն վայելելու փոխարեն, իրենք իրենց էին վայելում: Քրիստոսի խաչին Աստված մեզ ազատում է հայելիների տնից և առաջնորդում իր վեհության կիրճերն ու լեռները: Ոչինչ մեզ ավելի շատ բավականություն չի պատճառում կամ չի վեհացնում Նրան: