Աստված ավելի մեծ է քան քո խնդիրները

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By Scott Hubbard
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: God Is Bigger Than Your Problems

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Scott Hubbard About Sanctification & Growth

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Աստծո խոստումները հաճախ կորցնում են իրենց զորությունը մեր կյանքում, որովհետև Աստված ինքն է փոքրանում մեր աչքերում:

Մենք կարող ենք տասնյակներով արտասանել Աստծո խոստումները: Բայց մեր սրտերում Աստված այլևս այն Արքան չէ, ով բանակներ է գրավում և ծովի մեջ ձոր է կտրում: Նա այլևս այն Հովիվը չէ. ով փնտրում է իր ոչխարներին և նրանց պաշտպանում: Նա այլևս այն տերը չէ. ով քայլում է ալիքների վրայով և մեռելներին հետ է կանչում գերեզմանից: Դանդաղ, նրբանկատորեն մենք մոռացել ենք Աստծո զորությունը, Աստծո իմաստությունը, Աստծո քնքշությունը:

Երբ Աստծո խոստումներն անզոր են թվում՝ հանդարտեցնելու մեր վախերը, սփոփելու մեր վիշտը, վերցնելու մեր մտահոգությունները, կամ նպաստելու մեր հնազանդությանը, մենք պետք է ավելին անենք, քան պարզապես նորից լսենք նրա խոստումները: Մենք պետք է տեսենք Աստծուն, ով տալիս է դրանք:

Թաղված խոստումներ

Եսայի 40-ում մարգարեն խոսում է մի խումբ կոտրված իսրայելացիների հետ: Ազգը, որն մի ժամանակ փայլում էր երկնքի աստղեր պես, սևացել էր աքսորից:

Երբ Իսրայելը հետ նայեց Բաբելոնից, Աստծո խոստումները թաղված էին թվում: Ինչպե՞ս Աստված Իսրայելին հավիտենական թագավորություն կտար, երբ նրանք օտար երկրում ստրուկ էին (Բ Թագավորաց 7.13): Ինչպե՞ս Աստված Իսրայելին աշխարհի համար օրհնություն կդարձներ, երբ նրանք անեծքի տակ էին (Ծննդոց 12.3): Ինչպե՞ս Աստված Իսրայելից օձ ջախջախող թագավոր կբարձրացներ, երբ նրանք գտնվում էին Բաբելոնի գարշապարի տակ (Ծննդոց 3.15):

Մենք կարող ենք նման հարցեր տալ, երբ հիշում ենք Աստծո խոստումները մեր հանգամանքների փլատակներից: Մենք կարող ենք նայել ապագայի անցանկալի ամուրի կյանքին և հարցնել.«Ինչպե՞ս Աստված կարող է բավարարել ինձ»: Մենք կարող ենք ետ նայել ավերիչ ձախողմանը և հարցնել. «Ինչպե՞ս կարող է Աստված ներել ինձ»: Մենք կարող ենք որևէ կորստի խորքից վերև նայել և հարցնել. «Ինչպե՞ս կարող է Աստված մխիթարել ինձ»:

Այդ պահերին մենք կարիք ունենք, որ Աստված մեզ համար անի այն, ինչ արել է Իսրայելի համար: Մենք կարիք ունենք, որ նա մեզ մոտ գա և մեզ հիշեցնի իր խոստումները, ապա ասի. «Ահա ձեր Աստվածը» (Եսայիա 40. 9):

Ահա ձեր Աստվածը

Ո՞վ է Աստվածը, ով տալիս է իր խոստումները մեզ: Նա զորության Աստված է, ով ստեղծեց աշխարհն իր խոսքով: Նա իմաստության Աստված է, ով ճանապարհ է բացում անապատում: Նա քնքշության Աստված է, ով իր երեխաներին տուն է տանում: Եվ նա ավելի մեծ է, քան մեր բոլոր խնդիրները:

Զորության Աստված

«Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ.ահաւասիկ իր վարձն իր հետ է,ու գործերն էլ իր աչքի առաջ են: (Եսայի 40.10)

Ահա զորության Աստվածը. ով ստեղծեց աշխարհն իր խոսքով:

Աստված, ով տալիս է մեզ իր խոստումները, նույն Աստվածն է, ով ասել է. «Թող լույս լինի» և խավարը փախել է (Ծննդոց 1.3): Երբ նա խոսում է, աստղերն այրվում են և մոլորակները կողպվում իրենց ուղեծրի մեջ, գետերը վազում են և օվկիանոսները լցնում երկրի հատակը, ձորերը սուզվում են և սարերը սլանում են դեպի երկինք: Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան (Եսայի 40.8):

Ձեր խնդիրներն օվկիանոսի պես անսա՞նձ են: Աստված պահում է դրանք իր ափի մեջ (Եսայի 40.12): Ձեր վշտերը երկնքի չափ մե՞ծ են: Աստված չափում է դրանք, ինչպես ատաղձագործն՝ իր դազգահի առաջ (Եսայի 40.12): Ձեր բեռները բլուրների պես ծա՞նր են: Աստված վերցնում է դրանք և դնում է իր կշեռքի նժարին (Եսայի 40.12):

Ձեր խնդիրները կարող են զանգվածային լինել, բայց ձեր Աստվածը հզոր է: Արևն ավելի շուտ չի փայլի, քան նրա խոսքը կընկնի գետնին՝ անկախ նրանից, թե ինչքան մեծ են մեր խնդիրները:

Իմաստության Աստված

Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան: (Եսայի 40:13)

Ահա իմաստութեան Աստուածը, ով անապատում ճամփա է բացում:

Իսրայելացիները կարծում էին, որ իրենց ապագան որպես ազգ, փլվել է Երուսաղեմի պատերի հետ, և որ նույնիսկ Աստված չի կարող նրանց նորից վեր բարձրացնել: «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց»,- ասացին նրանք: «Իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքները» (Եսայի 40.27):

Բայց Իսրայելի վտարումը չզարմացրեց Աստծուն, ոչ էլ նրանց հեռացրեց նրա աչքից: «Արդ, չիմացա՞ր»: Հարցնում է Եսային: «Չլսեցի՞ր, որ յաւիտենական է Աստուած: Նրա իմաստութիւնն անքննելի է»(Եսայի 40.28): Երբ Իսրայելը կորավ անապատում և տեսավ, որ տուն վերադառնալու ոչ մի ճանապարհ չկա, Աստված անապատի միջով ճանապարհ հարթեց (Եսայիա 40.3):

Աստծո համար այնքան բարդ խնդիր չկա, որ նա չկարողանա լուծել: Նրա համար այնքան ոլորուն ճանապարհ չկա, որ նա չկարողանա ուղղել: Ոչ մի սիրտ այնքան կոտրված չէ, որ նա չկարողանա հավաքել այն:

Ձեր խնդիրները կարող են շփոթեցնող լինել, բայց ձեր Աստվածն իմաստուն է: Նա տեսնում է ձեզ: Նա գիտի ձեր խնդրի բոլոր մանրամասները: Եվ նա գիտի ինչպես գալ ձեր մոտ, երբ դուք սպասում եք նրան, և բարձրացնել ձեզ արծվի թևերով (Եսայի 40.31):

Քնքշության Աստված

Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին: (Եսայի 40.11)

Ահա քնքշության Աստվածը, ով իր զավակներին տուն է տանում:

Նախքան Աստված իր վեհությամբ կորոտար Եսայի 40-ում, նա խոսում է Իսրայելի հետ մոր սրտի նրբությամբ: «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստուած» (Եսայի 40.1): Աստված չի ցանկանում, որ իր ժողովուրդը տառապի և փոթորկից տապալվի: Նա ցանկանում է, որ մենք ճանաչենք նրան որպես ամեն մխիթարության Աստված (2 Կորնթացիս 1.3):

Եթե Աստծո զորությունը ցույց է տալիս, որ նա ի զորու է կատարել իր խոստումները,և եթե նրա իմաստությունը համոզում է մեզ, որ մեր հանգամանքները բացառություն չեն, ապա նրա քնքշանքը հավաստիացնում է մեզ, որ նա սիրում է իր ողջ զորությունն ու իմաստությունն օգտագործել մեզ նման թույլ մարդկանց համար: Նա Հովիվն է, ով թողնում է իր 99-ին, որպեսզի գտնի մոլորված մեկին: Եվ երբ գտնում է նրան, նա իջնում է, վերցնում է նրան իր գիրկը, և գրկած տանում է նրան տունը (Եսայի 40.11):

Ձեր խնդիրները կարող են ցավոտ լինել, բայց ձեր Աստվածը նրբանկատ է: Նրա առջև բերեք ձեր բոլոր վախերն ու թուլությունները և խնդրեք նրան հանգստացնել ձեր իր սիրով:

Ամեն ձոր պիտի լցվի

Երբ Եսայիան ասաց Իսրայելին նայել իր Աստծուն, դրանից յոթ հարյուր տարի անց Հովհաննես Մկրտիչը վերցրեց մարգարեի խոսքերը և քարոզեց նրանց Հրեաստանի անապատում: «Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը» (Ղուկաս 3:5–6; Եսայի 40:4–5):

Այնուհետև Հովհաննեսը մի կողմ քաշեց, երբ մի մարդ քայլեց այդ ձորերով և լեռներով և իր ճանապարհը անցավ այդ անապատով: Նա մի հզոր մարդ էր, ով կապեց դժոխքի բանակները և բերեց երկնային արքայությունը: Նա իմաստության մարդ էր, ով լռեցրեց դպիրներին և խոսեց հենց Աստծո խոսքերը: Նա նրբության մարդ էր, ով բուժեց հիվանդներին և Աստծո բարեհաճությունը հայտնեց:

Եվ հետո նա մեր խնդիրներից ամենամեծի տակ պառկեց և թույլ տվեց ծեծել իրեն, խարազանել իրեն, թաղել իրեն: Բայց միայն այդպես նա կարող էր մեր անեծքը տանել գերեզման, թաղել այն հողի մեջ և հետո վեր բարձրանալ անկոտրում կյանքով: Աստծո յուրաքանչյուր խոստում այժմ մեզ է հասնում Հիսուս Քրիստոսի՝ (2 Կորնթացիս 1:20) սպիոտ ձեռքերով Աստծո միջոցով:

Ձեր խնդիրները կարող են մեծ լինել, գուցե ավելի մեծ, քան դուք գիտեք: Բայց ձեր Աստվածն ավելի մեծ է, և նրա խոստումները ավելի ուժեղ և ամուր են: Այսպիսով, շեղեք ձեր հայացքը ձեր խնդիրներից: Լսեք կրկին Աստծո հզոր, իմաստուն և նուրբ ձայնը: Եվ հետո խնդրեք Աստծուն, որ օգնի տեսնել իրեն: