Երեք նվեր, որոնց կարիքը մենք ունենք, բայց ատում ենք ստանալ

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By Christina Fox
Author Index
More About Suffering
Topic Index
About this resource
English: Three Gifts We Need, But Hate to Receive

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Christina Fox About Suffering

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Նախքան որևէ ծննդյան տոն կամ Սուրբ ծննդյան առավոտի խառնաշփոթ, ես միշտ իմ երեխաներին նախապատրաստում եմ ինչ ասել, երբ նրանք բացում են նվերները: Ես նրանց ասում եմ, որ անկախ նրանից, թե ինչ են բացում, այն նրանց դուր է գալիս, թե՝ չէ, նրանք պետք է ժպտան և նվիրողին «Շնորհակալություն» ասեն:

Անկախ նրանից՝ քանի տարեկան ենք մենք, միշտ զվարճալի է նվեր ստանալը: Ինչևէ, մենք՝ չափահասներս, գիտենք, որ չնայած ինչ-որ բան դրսից շատ սիրուն է փաթեթավորված, ներսից կարող է այդպիսին չլինել: Մինչդեռ մյուս նվերները, օրինակ՝ նրանք, որ մեր երեխաները կարող են փաթեթավորել մեզ համար, ճմռթված, ծռված և մաշված տեսք ունեն, բայց պարունակում են ամենաքաղցր և ամենաթանկագին ձեռագործ ստեղծագործություններ:

Աստված մեզ շատ նվերներ է տալիս որպես Իր որդեգրած երեխաների: Մեր փրկությունը Աստծո շնորհքի պարգևն է, որը մենք փայփայում և տոնում ենք ամեն օր: Այն երբեք դառը չի լինում: Բայց փրկությունը միակ նվերը չէ, որ Աստված մեզ է տալիս: Նա նաև մեզ զարդարում մեր սրբությամբ: Դա նվեր է, որը հաճախ սիրուն քողով փաթաթված չի լինում: Երբեմն այս նվերն այն է, որին մենք վերաբերվում ենք ինչպես անցանկալի Սուրբ Ծննդյան սվիտերի, կամ լավ միտումներով տրված մրգային տորթի: Մենք կարող է նույնիսկ ընդհանրապես չգիտակցել, որ դա նվեր է:

Մինչև ավելի մոտիկից դրան չնայենք:

Ահա այդ նվերներից մի քանիսը, որոնք մենք կարող է հակված ենք անտեսել, բայց պետք է փայփայենք այնքան, որքան ցանկացած այլ նվեր.

1. Խոչընդոտների նվերը

Դորա համար ահա ես * փուշերով ցանգ պիտի քաշեմ * նորա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չգտնէ։ Եւ նա կգնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կորոնէ, բայց չի գտնիլ. Այն ժամանակ կասէ. * Ետ դառնամ գնամ իմ * առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։ (Ովսե 2:6–7)

Աստված այստեղ խոսում է իր կամակոր հարսի՝ Իսրայելի մասին, ով թողել է իր Ամուսնուն՝ փնտրելով կեղծ սիրեցյալներ և կեղծ աստվածների: Ինչպես մենք գիտենք՝ Աստված նրան գերության ուղարկեց: Դա շնորհքի դրսևորում էր, որպեսզի նա ապաշխարի և վերադառնա իր իրական սիրուն:

Իսրայելացիների նման մենք էլ կամակոր սրտեր ունենք: Մենք էլ ենք վազում կուռքերի և կեղծ սիրեցյալների ետևից: Մենք էլ ենք գնում փորձի և ժամանակավոր հաճույքների հետևից, որոնք կարծում ենք՝ կբավարարեն մեր ցանկությունները: Մենք մեր իմաստը , հույսը և ուրախությունը փնտրում ենք արարված բաների, քան՝ Արարչի մեջ: Չնայած մենք չենք պաշտում փայտե կամ քարե կուռքերի, բայց մենք պաշտում ենք փողը, ընտանիքը, աշխատանքը, հաջողությունը, հարմարավետությունը և հսկողությունը: Շնորհքով Աստված հաճախ մեր ճամփին խոչընդոտներ է դնում, որպեսզի մեր ուղին դժվար լինի: Դրանք պատժամիջոց չեն, այլ՝ սիրող Հոր կարգապահություն: Այս խոչընդոտների նպատակը մեզ կանգնեցնելն է՝ սիրով, որպեսզի մենք ապաշխարհենք և վերադառնանք տուն Նրա մոտ:

Այսպիսի խոչընդոտներ կարող են լինել որոշ բաների հեռացումը, որոնք մենք պաշտում ենք: Դրանք կարող են մեր ծրագրերի արգելքները լինել: Դրանք կարող են կոնֆլիկտներ և հանգամանքներ լինել, որոնք կանգնեցնում են մեզ: Հաճախ մենք այդ խոչընդոտները չենք ընդունում որպես Աստծո սիրո դրսևորում և փոխարենն արձագանքում ենք վրդովմունքով և զայրույթով: Մենք նույնիսկ կարող է հարցականի տակ ենք դնում Աստծո բարությունը: Մենք կարող է ավելի շատ ենք հետևում մեր կուռքերին: Բայց Աստված չի ուզում մեզ թողնել նույնը: Նա հետևում է նրանց ում սիրում է և կանի ամեն ինչ, կտա անհրաժեշտ խոչընդոտը, որպեսզի մեզ հետ բերի այնտեղ, որտեղ մեր տեղն է:

2. Տառապանքի նվերը

Պողոսն ասում է.ՙԵւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, * ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ՚(Փիլիպեցիս 1:29):

«Շնորհքը եղավ» բառակապակցությունն այս հատվածում նշանակում է «պարգևվեց»: Ոչ միայն մեր փրկությունն է պարգև, բայց նաև մեր տառապանքը Աստծո շնորհքի դրևորումն է մեր նկատմամբ: Մենք շատ հաճախ բաց ենք թողնում այս պարգևը: Մենք պարզապես ուզում ենք «ծրարը վերադարձնել ուղարկողին» ՝առանց բացելու այն: Բայց Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված շնորհում է մեզ Իր փորձություններն ու տառապանքն Իր փառքի և մեր վերջնական շահի համար: Մեր փորձությունների մեջ է, որ մենք նմանվում ենք Քրիստոսին:

Աստծո մտադրությունը մեզ ամբողջությամբ փոխելն է: Նրա նպատակը ոչ թե մեր հարմարավետությունն ու հեշտ ապրելն է այս կյանքում, այլ մեզ հավիտենությանը պատրաստելը: Այս է պատճառը, որ Հակոբոսը կարող էր գրել. «Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, * երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. 3*Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։ Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք» (Հակոբոս 1:2–4):

3. Ամենօրյա բարկության նվերը

Աստծո շնորհքի մյուս նվերը, որը մենք հաճախ ենք բաց թողնում, կյանքի ամենօրյա գրգռվածությունն է: Երբ լույսը կարմիր է դառնում, հենց որ մոտենում ենք դրան, երբ խանութում դրամարկղի հերթը երկար է, երբ ինչ-որ մեկն անտեսում է մեր շրջանցման ազդանշանը և զբաղեցնում մեր կայանատեղին, երբ երեխաները ցատկոտում են և չեն գնում քնելու, և երբ մենք շաբաթվա ընթացքում երրորդ անգամ ենք մեր բանալիները կորցնում, Աստված գործում է իր շնորհքով՝ մեզ հնարավորություններ տալով վստահելու, սիրելու և հնազանդվելու Իրեն:

Այս մասնավոր նվերն այն է, որը մենք հաճախ ընդհանրապես չենք նկատում: Մենք այս գրգռվածություններն ընդունում ենք որպես մի բան, որը պետք է անցնի: Մենք այս նյարդային պահերի համար ուրիշներին ենք մեղադրում: Մենք մտածում ենք, որ մեր օրն ավելի լավ կլիներ, եթե միայն [լրացրեք բաց թողնված տեղը] չկատարվեր:

Բայց ինչես Ողբ Երեմիայի 3:37-38-ը մեզ հիշեցնու է, Աստված իշխում է և կառավարում է ամեն բան՝ ներառյալ մեր կյանքի ամենչնչին բաները:

Ո՞վ է նա որ ասէ, եւ կատարուի, որ Տէրը չէ հրամայել։ Բարձրելոյն բերանիցը չե՞ն դուրս գալիս * չարիքն ու բարիքը։

Քո կյանքի ոչ մի վայրկյանը իզուր չէ. Աստված օգտագործում է ամեն բան քեզ փոխելու համար, նույնիսկ կյանքի ամենօրյա գրգռվածությունները: Յուրաքանչյուր գրգռվածություն մեր առօրյա կյանքի այն պահերից մեկն է, որտեղ մեզ հնարավորություն է տրվում փնտրելու Նրան, վստահելու Նրան, հնազանդվելու Նրան. պահեր, երբ մենք սովորում ենք ավելի ու ավելի ուրախանալ և մեր հույսը դնել Նրա շնորհքի վրա:

Մենք բոլորս սիրում ենք նվերներ ստանալ: Բայց մենք պետք է հիշենք, որ Աստված մեզ պես չէ նվերներ տալիս: Նա մեզ տալիս է այն նվերները, որոնց կարիքը մենք ամենաշատն ունենք: Նա մեզ տալիս է ամենամեծ նվերը՝ Իրեն: Այդ ողորմության և շնորհքի լույսի ներքո ամեն բան, որ Նա տալիս է, պետք է ընդունվի որպես նվեր Հորից, ով մեզ սիրում է կատարյալ և հարափոփոխ սիրով: