Ինչու՞ մտապահել Սուրբ Գիրքը
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper
About The Bible
Part of the series Taste & See
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Սկզբում՝ մի քանի վկայութուն. Ես երրորդ կողմից լսել եմ, որ Դալլասի ճեմարանի դր. Հովարդ Հենրիքսը մի անգամ հայտարարություն է արել (և ես վերապատմում են դա), որ եթե որոշում կայացնողը ինքը լիներ, ապա Դալլասի աստվածաբանական ճեմարանն ավարտող ամեն ուսանողից կպահանջեր նախքան ավարտելը անգիր հազար խոսք սովորեր Սուրբ Գրքից:
Դալլաս Ուիլլարդը՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսորը, գրել է. ¦Աստվածաշունչը անգիր անելը շատ հիմնարար է հոգևոր ձևավորման համար: Եթե ես ընտրեի հոգևոր կյանքի սովորույթներից, ապա ես կընտրեի Աստվածաշունչն անգիր անելը, որովհետև այն հիմանարար միջոց է մեր մտքերը լցնելու նրանով, ինչի կարիքը որ այն ունի: Թող այս օրենքի գիրքը չհեռանա ձեր բերանից: Ահա թե որտեղ դուք դրա կարիքը ունեք: Ինչպե՞ս է այն ձեր բերանը մտնում: Անգիր անելով§ (¦Հոգևոր ձևավորումը Քրիստոսի մեջ ամբողջ կյանքի և ամբողջական մարդու համար§ Կոչում, հատոր. 12, թիվ 2-ում, գարուն, 2001, էջ. 7):
Չակ Սվինդոլը գրել է. ¦Ես քրիստոնեական կյանքի պրակտիկայում գործնականում ոչ մի ավելի օգտակար բան չեմ տեսել, քան Աստվածաշունչը տապահելը... Ոչ մի ուրիշ վարժություն չի տալիս ավել շատ արդյունք: Ձեր աղոթքի կյանքը կուժեղանա: Ձեր վկայությունն ավելի ուժեղ և ավելի ազդեցիկ կդառնա: Ձեր վերաբերմունքը և հեռանկարը կսկսվեն փոխվել: Ձեր միտքը զգոն և ուշադիր կդառնա: Ձեր վստահությունը և համոզվածությունը կմեծանա: Ձեր հավատքը կամրապնդվի§ ( Կյանքի եղանակների ժամանակ զորանալը [Գրանդ Ռապիդս. Զոնդերվան, 1994], էջ. 61):
Պատճառներից մեկը, որ Մարտին Լյութերը կատարեց իր մեծ¦միայն հավատքով արդարանալ§ բացահայտումը Աստվածաշնչի մեջ՝,այն էր, որ իր երիտասարդ տարիներին Ավգուստինյան վանքում Յոհան Ստոփիցը իր ազդեցությունն էր ունեցել, որպեսզի նա սիրի Սուրբ Գիրքը: Լյութերը ուտում էր Աստվածաշունչը, այն ժամանակ, երբ մարդիկ դոկտորական կոչում էին ստանում աստվածաբանության մեջ առանց նույնիսկ կարդալու այն: Լյութերը ասել է, որ իր պրոֆեսորը՝ Անդրեաս Քարիսթադտը, նույնիսկ իր սեփական Աստվածաշունչը չուներ, երբ նա ստացավ աստվածաբանության իր դոկտորի կոչումը, և Աստվածաշունչ չուներ դրան հաջորդող շատ տարիների ընթացքում (Բաչեր, Ռիչարդ¦Մարտին Լյութերի սերը Աստվածաշնչի նկատմամբ§): Լյութերն այնքան շատ բան անգիր գիտեր Աստվածաշնչից, որ երբ Տերը բացեց նրա աչքերը, տեսնելու արդարացման վերաբերյալ ճշմարտությունը Հռոմեացից 1:17-ում, նա ասաց. ¦Այնուհետև ես հիշողությանս մեջ թերթեցի Սուրբ Գիրքը§, որպեսզի հաստատի այն ինչ գտել էր:
Այսպիսով, ահա մի քանի պատճառներ, թե ինչու են այդքան շատ մարդիկ քրիստոնեական կյանքի համար կարևորել Սուրգ Գիրքը մտապահելը:
1. Քրիստոսին համապատասխանելը
Պողոսը գրել է, որ. ¦Եւ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպէս հայելու մէջ, նոյն պատկերով ենք նորոգւում փառքից փառք, որպէս թէ Տիրոջ Հոգով§ (2 Կորնթացիս 3:18)։ Որպեսզի մենք Քրիստոսի նման դառնանք, մենք պետք է նրան պարզ տեսնենք: Սա տեղի է ունենում խոսքի միջոցով: ¦Տէրը կրկին երեւաց Սելովում։ Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի§ (1 Թագավորաց 3:21): Աստվածաշունչը հիշելը մեր հայացքը ավելի հաստատուև ավելի հստակ Հիսուսին սևեռելու ազդեցությունը ունի:
2. Մեղքի նկատմամբ ամենօրյա հաղթանակը
¦Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ քո խօսքերը պահելով... Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ§ (Սաղմոս 118:9, 11): Պողոսն ասաց, որ մենք պետք է ¦Հոգով մարմնի գործերը սպանենք (Հռոմ. 8:13): Սպառազինության մի մասը, որը նախատեսված է սպանելու համար ¦Հոգու սուրն§ է, որը Աստծո խոսքն է (Եփեսացիների 6:17): Մինչ մեղքը մարմինը տանում է մեղավոր գործերի, մենք հիշում ենք Սուրբ Գրքի քրիստոսակենտրոն խոսքերը և սպանում գայթակղութունը Քրիստոսի գեղեցկությամբ և վեհ արժանիքներով:
3. Սատանայի նկատմամբ ամենօրյա հաղթանակը
Երբ Հիսուսը փորձվեց Սատանայի կողմից անապատի մեջ, նա Սուրբ Գրքից խոսքեր հիշեց և Սատանային փախուստի մատնեց (Մաթևոս 4:1-11):
4. Մխիթարություն և խորհրդատվություն մարդկանց համար, որոնց Դուք սիրում եք
Ժամանակները, երբ մարդիկ Ձեր մխիթարության և խորհրդատվության կարիքն են ունենում միշտ չեն համընկնում այն ժամանակների հետ, երբ Դուք Աստվածաշունչ եք ունենում Ձեր ձեռքի տակ: Եվ ոչ միայն այդ՝ ինքնաբուխ խոսած Աստծո խոսքը անսովոր զորություն ունի: Առակներ 25:11-ում ասվում է. ¦Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի§: Դա գեղեցիկ ձև է ասելու, որ երբ Աստծո սիրով լի սիրտը կարող է անել այն ինչ կա Աստծո խոսքով լցված մտքում, ճիշտ ժամանակին օրհնությունները հոսում են բերանից:
5. Անհավատներին Ավետարանը պատմելը
Ավետարանը բաժնեկցելու հնարարավորություններն այն ժամանակ են գալիս, երբ մենք Աստվածաշունչ չենք ունենում մեր ձեռքի տակ: Աստվածաշնչի արդիական խոսքերը իրենց սեփական թափանցող զորությունն ունեն: Եվ երբ որ նրանք մեր սրտից և Գրքից են բխում, վկայում են, որ արժեքավոր են սովորելու համար: Մենք բոլորս պետք է կարողանանք ավետարանն ամփոփել չորս հիմնական խորագրերի ներքո (1) Աստծո սրբության/օրենքի/փառքի, 2) մարդու մեղքի/ապստամբության/անհնազանդության, 3) Մեղավորներ համար Քրիստոսի մահվան 4) հավատքի միջոցով կյանքի պարգևի: Մեկ կամ երկու խոսք սովորեք սրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ և պատրաս եղեք դրանք բաժնեկցել ժամանակին և ժամանակից դուրս:
6. Աստծո հետ ուրախությամբ հաղորդակցվելը Նրա անձի և ճանապարհների շրջանակներում:
Ճանապարհը, որի միջոցով մենք հաղորդակցվում ենք (դա է՝ շփվելը) Աստծո հետ նրա հատկանիշների մասին խորհրդածելու և նրա նկատամամբ շնորհակալություն, հիացմունք և սեր արտահայտելու, նրա օգնությունը փնտրելու միջոցով է՝ ապրելու մի կյանք, որն արտահայտում է այս հատկանիշների արժեքները: Այդ պատճառով Աստծո մասին տեքստեր մտապահելը մեզ օգնում է նրա հետ վերաբերվել այնպես,ինչպես ինքն իրականում կա: Օրինակ՝ պատկերացրեք, որ հնարավոր է սա մտքում հիշել ամբողջ օրվա ընթացքում.
- Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ: Տէրն իսպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում։ Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ։ Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից։ Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին։ Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք։ (Սաղմոս 102:8-14)
Ես ի սկզբանե օգտագործեցի ¦ուրախություն§ բառը, երբ ասացի. ¦Աստծո հետ ուրախությամբ հաղորդակցվելը իր անձի և ճանապարհների շրջանակներում§: Մեզանից շատերը հոգեպես հաշմանդամ են. իրականում մենք բոլորս այդպիսինն ենք: Մենք չենք զգում Աստծուն մեր հուզական ամբողջ ներուժով: Ինչպե՞ս դա կփոխվի: Դրան տանող մեկ ճանապարհն այն է, որպեսզի մենք անգիր սովորենք աստվածաշնչյան հուզական արտահայտությունները և դրանք ասենք Տիրոջը և մեկս մյուսին, մինչև այն դառնա մեր մի մասնիկը: Օրինակ՝ Սաղմոս 102:1-ում մենք ասում ենք. ¦Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա§: Սա շատ մարդկանց համար բնական արտահայտություն չէ: Բայց երբ մենք մտապահենք սա և աստվածաշնչյան այլ հուզական արտահայտություններ և դրանք հաճախ ասենք՝ Տիրոջը խնդրելով, որ այդ զգացմունքը մեր սրտերում իրական դարձնի, մենք ըստ էության կարող ենք ձեռք բերել այս զգացմունքը և արտահայտությունը: Այն մեր էության մի մասնիկը կդառնա: Մենք հուզականորեն ավելի կիչ անդամալույծ կլինենք և ավելի շատ կկարողանանք հավուր պատշաճի փառաբանել և գոհանալ Աստծուց:
Կան այլ պատճառներ Սուրբ Գրությունը մտապահելու: Ես հուսով եմ, որ Դուք դրանք կգտնենք բուն պրակտիկայի ընթացքում: