Ինչպե՞ս մենք պետք է սիրենք մեր մուսուլման հարևանին
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper
About World Religions
Part of the series Taste & See
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Այս հարցին շատ պատասխաններ կան, քանի որ միջոցներ կան բարին անելու, այլ ոչ թե չարը գործելու: «Սէրն իր ընկերոջը չար բան չի անի» (Հռոմ. 13:10): «Սերը ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում» (1 Կորնթ. 13:7): Ահա որոշ բաներ, որոնք իմ կարծիքով պետք է ընդգծվեն մեր օրերում:
[Թարմացում. Մեր թշնամիներին սիրելը չի ենթադրում, որ բոլոր մուսուլմանները քրիստոնյաների նկատմամբ թշնամանք են զգում կամ թշնամաբար են վերաբերվում: Նրանք այդպիսին չեն: Նրանք հաճախ հյուրասեր, բարի և հոգատար են: Իմաստը նրանումն է, որ նույնիսկ եթե մեկը մեզ թշնամաբար է վերաբերվում(կրոնից կամ ոչ կրոնից ելնելով), մենք պետք է շարունակենք սիրել:
Մեր այսօրվա համատեքստում մեկ այլ պարզաբանման կարիք կա: Երբ ես ասում եմ, որ սերը մեզ կանչում է բարին գործելու, որը կհոգա ֆիզիկական կարիքները, սա չի նշանակում, որ այս օգնությունը կախված է նրանից, թե մուսուլմանը քրիստոնյա կդառնա, թե՝ ոչ: Գործնական սերը Քրիստոսի սիրո վկան է: Վկան ձեռնպահ չի մնում այնտեղ, որտեղ նրա օգնությունն ամենաշատն է անհրաժեշտ: Ուժի կամ ֆինանսների միջոցով դարձի բերելը հակասում է փրկող հավատքի բուն էությանը: Փրկող սերը Հիսուսին որպես մեր Փրկչի, Տիրոջ և ամենաթանկ Գանձի ձրի ընդունումն է: Նա հարստության միջոց չէ: Նա է Գանձը:.]
1. Աղոթիր, որ Քրիստոսի լիակատար օրհնությունը լինի նրանց վրա, անկախ այն բանից նրանք սիրում են քեզ, թե` չէ:
- Ղուկ 6:31. Օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք։
- Հռոմ 12:14. Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք.
- 1 Կորնթացիս 4:12. Նախատում էին մեզ՝ օրհնում էինք:
2. Ֆիզիկապես նրանց բարին արեք, որը կհոգա նրանց ֆիզիկական կարիքները:
- Ղուկաս 6:27. Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք:
- Ղուկաս 6:31. Ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց։
- 1 Թեսաղոնիկեցիս 5:15. Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք։
- Հռոմեացիս 12:20. Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին։
3. Վրեժխնդիր մի' եղիր, երբ անձնապես վիրավորել են:
- 1 Պետրոս 3:9. Չարի փոխարէն չար մի՛ հատուցէ՛ք, կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցէ՛ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը.
- Հռոմեացիս 12:17, 19. մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք..... Ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», - ասում է Տէրը:
4. Խաղաղության մեջ ապրենք նրանց հետ այնքանով, որքանով, որ դա կախված է ձեզանից:
- Հռոմեացիս 12:18. Ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք:
5. Հետամուտ եղեք մեղքից և դատապարտությունից նրանց երջանիկ ազատագրմանը` Քրիստոսի ճշմարտությունը նրանց պատմելով:
- Հովհանես 8:31-32. Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»։
6. Անկեղծորեն ցանկացեք, որ նրանք երկնքում Հոր հետ միանան ձեզ` նրանց ցույց տալով ճանապարհը` Հիսուս Քրիստոսին:
- Հռոմեացիս 10:1. Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը . . . նրանց համար այն է, որ նրանք փրկվեն:
- Հովհաննես 14:6. Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով»։
- Հովհաննես 3:16. Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը.
7. Փորձեք հասկանալ այն ամենի իմաստը, ինչ-որ նրանք ասում են, որպեսզի ձեր պնդումները և քննադատությունները հիմնված լինեն իրական փոխըմբռնման, այլ ոչ թե խեղաթյուրման կամ ծաղրանկարի վրա:
- 1 Կորնթացիս 13:6. Սէրը անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ:
8. Արցունքներով զգուշացրեք նրանց, որ ովքեր չեն ընդունում Հիսուս Քրիստոսին որպես խաչված և հարություն առած Փրկչի, որը վերցնում է աշխարհի մեղքերը, կկորչեն Աստծո բարկության պատճառով:
- Հովհաննես 1:12. Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։
- Հռովմեացիս 10:9. Քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար խոստովանում բերանով.
- Փիլիպեցիների 3:18. որովհետեւ շատերը, - որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, - ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի.
9. Մի՛ մոլորեցրեք նրանց կամ սխալ հույսեր մի՛ տվեք՝ ասելով, որ « Մուսուլմանները երկրպագում են ճշմարիտ Աստծուն»:
Այս հայտարարությունը գրեթե բոլորին դրական պատկեր է հաղորդում Մուսուլմանի սրտի մասին, որը ճանաչում, սիրում և պատվում է ճշմարիտ Աստծուն: Բայց Հիսուսը մարդու արձագանքը իր նկատմաբ դարձնում է Աստծո նկատմամբ մարդու արձագանքի իսկության լակմուսի թեստ: Եվ նա հստակեցնում է, որ եթե մարդը մերժում է նրան որպես Աստված, որն իր կյանքը տալիս է որպես մեղքերից փրկագնում և կրկին հարություն է առնում, ապա այդ մարդը չի ճանաչում, սիրում կամ պատվում ճշմարիտ Աստծուն:
- Հովհաննես 8:19. Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»։
- Հովհաննես 5:23. Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին։
- Հովհաննես 5:42-43. [Հիսուսն ասաց.] «Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ։ Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում»։
Սերը մուսուլմաններին, կամ նրանց, ովքեր մտածում են մուսուլմանների մասին չի՛ մոլորեցնի՝ ասելով, որ նրանք «ճանաչում» կամ «պատվում» կամ «սիրում» են ճշմարիտ Աստծուն, եթե նրանք Հիսուսին չեն ընդունում այնպիսին, ինչպիսին որ նա իրականում կա: Մենք չենք կարող տեսնել մարդկանց սրտերը: Ինչպե՞ս ենք մենք իմանում, որ նրանք ճանաչում, պատվում կամ սիրում են ճշմարիտ Աստծուն: Մենք մեր կյանքներն են դնում նրանց Հիսուսին առաջարկելու համար: Եթե նրանք ընդունում եմ նրան, նրանք ճանաչում, սիրում և պատվում են Աստծուն: Եթե չեն ընդունում, ուրեմն չեն ճանաչում: Հիսուսն է թեստը:
Սա է Հիսուսի խոսքի իմաստը Ղուկասի 10:16-ում. «ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում»։ Եվ Մաթևոս 10:40-ում. «Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն»։ Եվ Հովհաննես 5:46-ում. «Որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ»:
Ամենասիրառատ բանը, որ մենք կարող ենք անել մուսուլմանների կամ որևէ այլ մեկի համար, դա նրանց Հիսուս Քրիստոսի մասին ամբողջ ճշմարտությունը պատմելն է՝ նրանց նկատմամբ զոհաբերող հոգատարության և նրաց համար տառապելու պատրաստակամության համատեքստի մեջ, այլ ոչ թե նրանց լքելով և հետո աղաչելով, որպեսզի նրանք երես թեքեն «ի զուր երկրպագությունից» (Մարկոս 7:7) և ընդունեն Քրիստոսին որպես խաչված և հարություն առած Փրկչի նրանց մեղքերի թողության և հավիտենական կյանքի հույսի համար: Սա մեր մեծ ուրախությունը կլինի, եթե աշխարհի բոլոր մուսուլմանական ժողովուրդներից քույրեր և եղբայրներ ունենաք: