Ինչպես են Քրիստոնյաները պատրաստվում տառապանքին
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By Jonathan Parnell About Suffering
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Պողոս առաքյալը տառապել է: Նա, իրոք, տառապել է:
Նա բանտարկվել է: Նա ծեծվել է հաճախ՝ մինչ ի մահ: Հինգ անգամ նա ընդհանուր 195 մտրակի հարված է ստացել իր հրեա եղբայրների կողմից: Նա երեք անգամ ծեծվել է ձողերով: Նրան մեկ անգամ քարկոծել են, և հետո նաև երեք անգամ նավաբեկության է ենթարկվել: Այնուհետև, առաջին դարում ճանապարհորդության անվերջ վտանգներ կային, բացի դրանից՝ Նոր կտակարանում կան նշված և չնշված այլ անհամար փորձառություններ (2 Կորնթացիս 11:21–33)
Երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի մենք զարմանանք, թե ինչպես է նա դա արել այս աշխարհում: Ինչպե՞ս է նա այդքան ցավ կրել, այդքան կորուստ: Ինչպե՞ս է նա պատարստվել տառապանքին:
Պատասխանը Փիլիպեցիս 3:7-8-ում է:
Բովանդակություն |
Ամեն բան վնաս համարելը
1992թ. «Կանչված տառապանքի և ուրախության համար.որպեսզի կարողանանք շահել Քրիստոսին» քարոզում Ջոն Փիփերը բացում է Պողոսի՝ իր շահը վնաս համարելու կարևորությունը: Իրականում առաքյալը երկար ուսումնասիրել է Քրիստոսից հեռու իր կյանքը: Այն ամենն ինչ նա արժևորել է՝ իր հրեական ծննունդը, կրոնական հասարակության վերին շերտում իր տեղը, իր օրինապաշտությունը, ուսումնասիրել է և հսկայական տառերով գրել «ՎՆԱՍ» դրանց վրա:
Եվ հետո նա մի քայլ ևս առաջ է գնացել:
Դրանք պարզապես նրա անձնական կյանքի արժեքները չէին: Դա պարզապես «իր ունեցած որևէ շահը» չէր: Պողոսը նայում է ապագային և ամեն բան կորուստ է հայտարարում: Ամեն բան, որ կարող է դրական համարվել այնտեղ: Ամեն բարի բան, որ նա դեռևս կարող է ճաշակել, և ամեն բան, որը նա երբեք չի ճաշակի: Հիսուսի հետ համեմատության մեջ ամեն ինչ վնաս է:
Սա է նորմալ քրիստոնեությունը
Եվ որպեսզի մենք չմտածենք, որ սա Պողոսին դնում է բարեպաշտության պատվանդանին, որ նա այնպիսի հոգևոր մակարդակի վրա է, որին մենք երբեք չենք հասնի, Փիփերը հիշեցնում է մեզ, որ այսպես համարելն է նորմալ քրիստոնեությունը(Մաթևոս 13:44, Ղուկաս 14:33): Այս աշխարհում Քրիստոսին ամեն ինչից վեր դասելը քրիստոնեության սիրտն է համարվում:
Կարող է արժե այս վերջին նախադասությունը այնքան ընթերցել, մինչև այն անհարմար դառնա կարդալ: Մեզանից շատերն այնքան արագ են սփոփում մեր սրտերը, երբ չնչին անկանոն քամիներ են փչում: Բայց ի՞նչ կասեք համոզմունքների մասին: Լավ է, որ չեք հարմարվում Աստվածաշնչին օտար՝ շեղված քրիստոնեությանը: Գործերով արդարանալով չէ, որ կարող ենք ասել, որ Հիսուսի մեջ հավատքով քայլելը նշանակում է, որ մենք իսկապես պետք է սիրենք նրան: Գործերով արդարանալով է, որ կարող ենք ասել, որ նրան իսկապես սիրելու արդյունքը նրա մեջ քայլելն է: Պողոսն ասաց, որ ամեն ինչ վնաս է՝ ի համեմատ Հիսուսի ճանաչման գերազանց արժեքի: Պողոսն այդպես ասաց և մենք էլ պետք է այդպես ասենք:
Հիսուսն ավելի լավն է
Եվ ահա այդպես է Պողոսը պատրաստվել տառապանքներին: Նա Հիսուսին ամեն ինչից վեր է դասել: Փիփերը դա այս ձևով է մեկնաբանում.
Տառապանքը ոչ այլ ինչ է, քան աշխարհի կողմից մեր հաճույքի համար մեզ առաջարկվող լավ կամ վատ բաները հեռացնելը (հեղինակություն, հարգանք հասակակիցների մեջ, աշխատանք, փող, ամուսին, սեռական կյանք, երեխաներ, ընկերներ, առողջություն, ուժ, տեսողություն, լսողություն, հաջողություն և այլն): Երբ այդ բաները հեռացվում են (ուժով կամ հանգամանքների բերումով, կամ ընտրությամբ), մենք տառապում ենք: Բայց եթե մենք հետևել ենք Պողոսին և Հիսուսի ուսմունքին և արդեն դրանք վնաս ենք համարել Քրիստոսին ձեռք բերելու գերազանց արժեքի համար, ապա մենք պատրաստ ենք տառապել:
Սա նշանակում է, որ եթե մենք գնահատում ենք Հիսուսին, ապա մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտի տառապանք կորուստ է մի բանի, որը մենք արդեն կորուստ ենք հայտարարել:
Եթե Քրիստոնյա դառնալով դուք մեծ կարմիր տառերով «ՎՆԱՍ» եք գրում աշխարհի ամեն բանի վրա՝ բացի Քրիստոսից, ապա երբ Քրիստոսը ձեզ կոչ է անում հրաժարվել դրանցից որոշներից, դա տարօրինակ կամ անսպասելի չպետք է թվա: Ցավն ու վիշտը կարող են մեծ լինել: Արցյունքները կարող են շատ լինել, որովհետև շատ էին դրանք Հիսուսի համար Գեթսեմանում: Բայց մենք պատրաստված կլինենք: Մենք կիմանանք, որ Քրիստոսի արժեքը գերազանցում է այն ամենը, ինչ աշխարհը կարող է առաջարկել, և որ դրանք կորցնելով՝ մենք ավելի շատ ենք շահում Քրիստոսին:
Այսօր նրան սիրելը
Մեզանից ոչ մեկը չգիտի այն վշտերը, որոնք կարող են մեզ հանդիպել վաղը և վստահաբար կհանդիպեն, եթե Հիսուսն ուշանա: Մենք չգիտենք, թե ինչ դժվարությունների միջով Աստված մեզ կկանչնի անցնել: Բայց եթե նույնիսկ մենք չգիտենք դրանք, մենք կարող ենք պատրաստվել դրանց: Եվ վշտերին պատրաստվելու ձևը Հիսուսին հիմա շահելն է:
Դա չի նվազեցնի ցավը: Ամենևին էլ ոչ: Բայց մենք կիմանանք, որ նույնիսկ ամենախավար գիշերը Հիսուսը մեր Աստվածն ու ամեն ինչն է, նա մեր Ժայռն է և գանձը, որ նա բավարար է:
Որպեսզի վաղը հարմարվենք մեր տառապանքներին, մենք պետք է այսօր աճեցնենք մեր սերը Հիսուսի հանդեպ: