Մարդկանց հետ, քան նրանց մասին խոսել

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Loving Others
Topic Index
About this resource
English: Talking to People Rather Than About Them

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Loving Others
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Այն, ինչ ես չեմ ասել օգոստոսի 6-ի քարոզի ժամանակ:

5 ամիս բացակայելուց հետո իմ առաջին քարոզում ես ինչ-որ բան եմ բաց թողել: Այն նշումների մեջ էր, բայց հիմնական թեմային կարծես թե չէր համապատասխանում, երբ հերթը դրան հասավ: Այսպիսով՝ ես այն բաց թողեցի: Բայց իրականում ես ուզում էի դա ասել: Այսպիսով՝ ահա այն, ինչ ուզում էի ասել:

Հիշում եք, որ Ղուկաս 18:9-ում Ղուկասը ներկայացնում է փարիսեցու և մաքսանենգի առակը. <<Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին>>։ Սկզբում դա կարող է չնչին բան թվալ, բայց նկատենք, որ Հիսուսն է պատմել այս առակը ՈՄԱՆՑ, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են: Այն չի ասում, որ նա առակը պատմեց նրանց ՄԱՍԻՆ: Հիսուսը նայում էր փարիսեցիների աչքերին և նրանց պատմում էր առակ, որը ենթադրում է, որ նրանք ինքնագոհ էին: Նա չէր պատմում նրանց մասին, այլ նրանց էր պատում:

Չնայած դա չնչին բան կարող է թվալ, բայց այն դաս է ներառում, որը շատ կարևոր է եկեղեցու առողջության համար: Եկե՛ք այդպիսին լինենք: Եկե՛ք ուրիշների հետ չխոսենք մարդկանց սխալների մասին: Եկե՛ք նրանց հետ խոսենք իրենց սխալների մասին: Հեշտ և մեր մեղավոր հոգու լեզվի համար հաճելի է խոսել մարդկանց մասին: Բայց դժվար և հաճախ դառն է խոսել նրանց հետ: Երբ դուք խոսում եք նրանց մասին նրանք չեն կարող ուղղել ձեզ կամ սեղանները շուռ տալ և ձեզ անախորժություն պատճառել: Բայց եթե դուք նրանց հետ խոսեք պրոբլեմի մասին, դա կաող է ցավոտ լինել: Այսպիսով՝ ավելի ապահով է մարդկանց մասին խոսելը քան նրանց հետ խոսելը:

Բայց Հիսուսը մեզ չի կանչում ապահով ընտրություններ կատարել: Նա մեզ կանչում է սիրով լի ընտրություններ կատարել: Կարճաժամկետ հեռանկարում սերը հաճախ ավելի ցավալի է, քան ինքնապաշտպանիչ խուսափումը կոնֆլիկտից: Բայց երկարաժամկետ հեռանկարում մեր խիղճը դատապարտում է մեզ այս հեշտ ուղու և այն բանի համար, որ մենք քիչ լավ բան ենք անում ուրիշների համար: Այսպիսով՝ եկեք այս դեպքում ավելի շատ Հիսուսին նմանվենք և խոսենք ոչ թե մարդկանց մասին, այլ նրանց հետ և՛ քաջալերական խոսքերով, այն շնորհքի պատճառով, որը մենք տեսնում ենք նրանց կյանքում, և՛ զգուշացնող կամ նախազգուշացնող, կամ ուղղող կամ նույնիսկ հանդիմանության խոսքերով: Պողոսը հորդորել է մեզ օգտագործել բառերի ամբողջական սպեկտորը կարիքների ամբողջական սպեկտորի համար: <<Խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ>>(1 Թեսաղոնիկեցիների 5:14)։

Ես չեմ ասում, որ դուք չեք կարող քննադատել նախագահ Բուշին՝ առանց սկզբում նրան զանգելու: Եվ ես չեմ ասում, որ դուք չեք կարող առանց իմ մոտ գալու քննարկել իմ քարոզն ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմից: Հասարակական գործիչները ռիսկի են գնում և հասկանում են, որ յուրաքանչյուրը կարծիք ունի այն ամենի մասին, ինչ նրանք ասում են: Դա նորմալ է: Ինչ ես ի նկատի ունեմ, այն է, որ երբ դուք գիտեք որ մի եղբայր կամ քույր գտնվում է մեղավոր վարքագծի կամ վերաբերմունքի ճիրաններում, հանեք գերանը ձեր աչքից և հետո գնացեք նրանց մոտ և փորձեք օգնել նրանց խոնարհ աստվածային խորհրդով:

Գուցե նրանց առակ պատմեք: Դա այն է ինչ Հիսուսն արեց Ղուկաս 18:9-14-ում: Եվ դա այն է ինչ Նաթանայելն արեց Դավիթի համար Բերսաբեյի հետ նրա մեղքից և Ուրիայի հանդեպ նրա մեղքից հետո (2 Թագ. 12:1-4): Բայց կարիք չկա, որ դուք այդքան կրեատիվ լինեք: Հոգ տանելը այն մարդու մասին, ում հետ դուք բախումներ ունեք, ավելի կարևոր է, քան կրեատիվությունը:

Իմ ցանկությունը մեր եկեղեցու համար, այն է, որ մենք ազատ լինենք բամբասանքից: Եկե՛ք անկեղծ, ազնիվ, խիզախ եւ խոնարհ լինենք: Հիսուսը ժամանակ առ ժամանակ զարմանալիորեն կոպիտ էր: Սերը երբեմն այդպես է հնչում: Նրան կարող էին հեշտությամբ մեղադրել կոպտության կամ չսիրելու մեջ: Բայց մենք գիտենք, որ նա աշխարհի ամենասիրող անձն էր: Այսպիսով եկեք հետևենք նրան այս հարցում: Նա մահացավ մեզ համար, որպեսզի մեր աչքերի բոլոր գերանները և շյուղերը ներվեն: Դա մեզ պետք է և քաջություն և հոգատարություն տա ուրիշների հետ վարվելիս: Հատկապես երբ մենք գիտակցում ենք, որ մեր եղբայրների և քույրերի սխալները նույնպես ներվել են Հիսուսի կողմից:

Ին՜չ զարմանալի մշտական տեղ ունենք մենք հարաբերությունների համար: Ներված, արդարացված, հոգով բնակված մարդկանց համայնք, որոնք սիրում են աճել շնորհքի մեջ: Շնորհակալություն վստահել սիրելու և Հիսուսին հետևելու համար՝ մեկը մյուսի հետ խոսելու և ոչ թե մեկը մյուսի մասին խոսելու առումով:

Ուրախ եմ վերադառնալու համար:

Հովիվ Ջոն