Մեռելներից Հիսուսի հարությանը հավատալու իմ ութ պատճառը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About The Resurrection of Christ
Topic Index
About this resource
English: Eight Reasons Why I Believe That Jesus Rose from the Dead

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About The Resurrection of Christ
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



1. Հիսուսն ինքն էր վկայում մեռելներից իր հարության մասին:

Հիսուսը բացեիբաց խոսում էր, թե ինչ կկատարվի իր հետ. խաչելություն, և հետո մեռելներից հարություն: ՙ Պետք է մարդի Որդին շատ չարչարուի, և անրագուի ծերերիցը և քահանայապետերիցը և դպիրներիցը, և սպանուի և երեք օրից յետոյ յարություն առնէ՚(Մարկոս 8:31, տես նաև՝ Մաթևոս 17:22, Ղուկաս 9:22): Նրանք, ովքեր մտածում են, որ Քրիստոսի հարությունն անհավատալի է, հավանաբար կասեն, որ Հիսուսը մոլորության մեջ էր կամ (ավելի հավանական է) որ վաղ եկեղեցին այս հայտարարությունները նրա բերանում է դրել, որպեսզի նա ստահոդ տեղեկություններ սովորեցնի, որը նրանք էին հորինել: Բայց նրանք, ովքեր կարդում են ավետարանները գալիս են այն համոզման, որ մեկը, ով այս վկանների միջոցով այդքան համոզիչ է խոսում՝ անմիտ երևակայության պտուղը չէ, և չի բավարավի այն արդարացմամբ, որ Հիսուսն ինքն էր վկայում մեռելներից իր հարության մասին:

Սա հատկապես ճիշտ է հաշվի առնելով այն փաստը, որ մեջբերված խոսքերը, որոնք կանխատեսում էին հարությունը, ոչ թե միայն հասարակ , ուղիղ խոսքեր են, այլև շատ թեք և անուղղակի խոսքեր, որոնք ավելի քիչ հավանական է, որ խաբված աշակերտների հասարակ երևակայությունն են: Օրինակ՝ երկու տարբեր վկաներ երկու տարբեր ձևով վկայում են կենդանության օրոք Հիսուսի կատարած հայտարարությունը, որ եթե թշմնամիները քանդեն տաճարը (իր մարմնի) , նա այն երեք օրում կկառուցի նորից (Հովհաննես 2:19, Մարկոս 14:58, տես՝ Մաթևոս 26:61): Նա այլաբանորեն խոսեց նաև է «Հովնանի նշանի՚ մասին՝ երեք օր երկրի սրտում (Մատթեոս 12:39, 16: 4): Եվ նա դրա մասին նորից ակնարկեց Մաթևոս 21:42-ում. ՙԱյն քարը, որ շինողներն անարգեցին անկյունաքար դարձավ՚: Գալիք հարության մասին իր վկայությունից բացի, նրան մեղադրողներն ասացին, որ դա Հիսուսի հայտարարության մասն է կազմում. ՙՏեր, հիշում ենք, որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի ասում էր,-Երեք օրից հոտո հարություն կառնեմ՚(Մաթևոս 27:63):

Հարության մասին մեր առաջին ապացույցն այն է, որ Հիսուսն ինքն է խոսել դրա մասին: Խոսքերի բնույթն ու լայությունը անհավանական են դարձնում այն, որ դա կարող էր անել մոլորված եկեղեցին: Եվ վկայությունների ժամանակ բացահայտված Հիսուսի կերպարը մարդկանց մեծամասնության կողմից որպես խելագար կամ խաբեբա չէր դիտվում:

2. Գերեզմանը դատարկ էր Զատիկին:

Հնագույն փաստաթղթերը պնդում են այս. ՙԵվ երբ որ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան՚ (Ղուկաս 24:3) Եվ Հիսուսի թշնամիները հաստատեցին դա՝ հայտարարելով, որ աշակերտները գողացել են մարմինը(Մաթևոս 28:13): Հիսուսի մահացած մարմինը չկարողացան գտնել: Չորս հնարավոր ձև կա դա բացատրելու համար:

2.1 Նրա թշնամիները գողացել են մարմինը: Եթե նրանք դա արել են (և նրանք երբեք չեն պնդել, որ արել են դա), նրանք անկասկած ցույց կտային մարմինը որպեսզի կանգնեցնեն քրիստոնեական հավատքի հաջող տարածումը այն նուն քաղաքում, որտեղ տեղի էր ունեցել խաչելությունը: Բայց նրանք չկարողացան ցույց տալ այն:
2.2 Նրա ընկերները գողացել են մարմինը: Սա վաղ ժամանակների բամբասանք էր (Մաթևոս 28:11-15): Հնարավո՞ր է դա: Կարո՞ղ էին նրանք հաղթել գերեզմանի պահակներին: Ամենակարևորը՝ կսկսեի՞ն նրանք քարոզել Հիսուսի հարության մասին այդպիսի իշխանությամբ՝ իմանալով, որ նա հարություն չի առել: Իրեց կյանքը վտանգի՞ կենթարկեին և կծեծվեի՞ն մի բանի համար, որը գիտեին՝ խաբեբայություն է:
2.3 Հիսուսը մահացած չէր, այլ միայն անգիտակից էր, երբ նրան գերեզմանում դրեցին: Նա արթնացավ, շարժեց քարը, հաղթահարեց զինվորներին և անհետացավ պատմությունից իր աշակերտների հետ մի քանի հանդիպումից հետո, որտեղ նա հավաստիացրեց, որ նա մեռելներից հարություն է առել: Նույնիսկ Հիսուսի թշնամիներն առաջ չքաշեցին այս վարկածը: Նա ակնհայտորեն մահացել էր: Հռոմեացիները մինչ այդ տեսել էին դա: Քարը չէր կարող տեղաշարժվեր ներսից մի մարդու կողմից, որի կողը նոր գեղարդով խոցել էին և որը վեց ժամ գամված էր մնացել խաչին:
2.4 Աստված Հիսուսին հարություն տվեց մեռելներից: Դա այն է ինչ նա ասաց կկատարվի: Դա այն է, ինչ աշակերտներն ասացին, որ կատարվել է: Բայց քանի դեռ հարությունը բնականոն ձևով բացատրելու չնչին հնարավորության կա, ժամանակակից մարդիկ ասում են, որ մենք չպետք է դիմենք գերբնական բացատրության: Սա տրամաբանակա՞ն է: Ես այդպես չեմ կարծում: Ի հարկե, մենք չենք ուզում դյուրահավատ լինել: Բայց մենք չենք ուզում նաև մերժել ճշմարտությունը միայն այն պատճառով, որ դա տարօրինակ է: Մենք պետք է տեղյակ լինենք, որ մեր պարտավորություններն այս կետում կախված են մեր նախապատվություններից. պարտավորություններ, որոնք կառաջանան հարության ճշմարտությունից, կամ պարտավորություններ, որոնք կառաջանան հարության կեղծիքից: Եթե Հիսուսի խոսքն օրինակ՝ քեզ բացել է Աստծո իրականությունը և ներման կարիքը, ապա հակագերբնական դոգման կարող է կորցնել իր իշխանությունը քո մտքի վրա: Հնարավո՞ր է, որ այս անկեղծությունը հարության նկատմամբ նախապաշարում չէ, այլ ազատություն՝ նախապաշարումից:

3. Աշակերտները խաչելությունից գրեթե անմիջապես հետո անհույս և վախկոտ մարդկանցից վերափոխվեցին (Ղուկաս 24:21, Հովհաննես 20:19) հարության վստահ և խիզախ վկաների (Գործք 2:24, 3:15, 4:2):

Այս փոփոխության վերաբերյալ նրանց բացատրությունն այն էր, որ նրանք տեսել են հարություն առած Քրիստոսին և նրանց իշխանություն է տրվել Նրա վկաները լինելու(Գործք 2:32): Ամենատարածված մրցակցող բացատրությունն այն է, որ նրանց վստահությունը հալյուցինացիաների արդյունք էր: Բազմաթիվ խնդրներ կան այսպիսի հասկացության հետ: Աշակերտները դյուրահավատ չէին, այլ հավասառակշռված սեկպտիկներ՝ ինչպես մինչև, այնպես էլ հարությունից հետո: (Մարկոս 9:32, Ղուկաս 24:11, Հովհաննես 20:8-9, 25): Բացի դրանից, կարո՞ղ է Քրիստոսի հարության վկաների խոր և ազնիվ ուսուցումը հալյուցինացիայի արդյունք լինել: Ի՞նչ կասեք Պողոսի հռոմեացիներին ուղղված մեծանուն նամակի մասին: Ինձ համար անձամբ դժվար է պատկերացնել, որ այս հսկա ինտելեկտի տեր և խորապես թափանցիկ հոգին կարող է մոլորված կամ խաբված լինել, և նա պնդում էր, որ տեսել է հարություն առած Քրիստոսին:

4. Պողոսը պնդում էր, որ ոչ միայն ինքն է տեսել հարությալ Քրիստոսին, այլև այն 500 հոգին էլ, և նրանից շատերը դեռևս ողջ էին երբ նա կատարեց այս հայտարարությունը:

ՙՀետո երևեցավ հինգ հարյուրից ավելի եղբայրներին մեկ անգամ, որոնցից շատերը մինչև հիրմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին՚(1 Կորնթացիս15:6):Ինչը դա այսքան տեղին է դարձնում, այն է որ այն գրվել է հունացիներին, երբ այդ վկաներից շատերը դեռևս ողջ էին, իսկ հունացիներն թերահավատորեն էին վերաբերվում այսպիսի հայտարարություններին: Այսպիսով դա ռիսկային հայտարարություն էր, եթե այն կարող էր հերքվել մի փոքրիկ հետազոտությամբ:

5. Ակնհայտորեն ծաղկում ապրող, կայսրությունը գրավող վաղ քրիստոնեական եկեղեցու գոյությունը պաշտպանում է հարության վերաբերյլալ պնդման ճշմարտացիությունը:

Եկեղեցին տարածվեց Հիսուսի մեռելներից հարության վկայության զորության շնորհիվ, և որ այսպիսով Աստված նրան Տեր և Օծյալ արավ (Գործք 2:36): Քրիստոսի Տիրությունը բոլոր ազգերի վրա հիմնված է մահվան նկատմաբ նրա հաղթանակի վրա: Այս է այն ուղերծը, որը տարածվել էամբողջ աշխարհով մեկ: Դրա զորությունը՝ անցնելու մշակույթները և ստեղծելու Աստծո նոր ժողովուրդ այդ ճշմարտության ուժեղ վկայությունն էր:

6. Պողոս առաքյլաի դարձը պաշտպանում է հարության ճշմարտացիությունը:

Նա Գաղատացիների 1:11-17-ում վիճում է մասամբ անկարեկից լսարանի հետ, որ իր ավետարանը հարություն առած Քրիստոսից է, ոչ թե մարդկանցից: Նա պնդում է, որ մինչև Դամասկոսի ճանապարհի փորձառություւնը, երբ նա տեսավ հարություն առած Հիսուսին, նա կտրականապես դեմ էր քրիստոնյաների հավատքին (Գործք 9:1): Բայց այժմ, ի զարմանս բոլորի, նա իր կյանքն է վտանգի ենթարկում հանուն ավետարանի (Գործք 9:24-25): Նրա բացատրությունը. հարությալ Քրիստոսը հայտնվել է նրան և նրան իշխանություն է տվել առաջնորդելու հեթանոսների առաքելությունը(Գործք 26:15-18): Կարո՞ղ ենք հավատալ այսպիսի վկայության: Սա տանում է հաջորդ պնդմանը:

7. Նոր կտակարանի վկաները չունեն խաբվածների կամ խաբեբաների կնիք:

Ինչպե՞ս եք հավատում վկայությանը: Ինչպե՞ս ենք որոշում հավատալ մարդու վկայությանը: Մարդու վկայությանը հավատալու որոշումը նույն բանը չէ, ինչ մաթեմատիկական հավասարում լուծելը: Համոզվածությունը մի ուրիշ ձև է, բայց կարող է նույնքան հաստատուն լինել (Ես հավատում եմ իմ կնոջ վկայությանը, որ նա հավատարիմ է): Երբ վկան մահացած է, մենք կարող ենք նրա մասին դատել միայն նրա գրածների բովանդակության կամ ուրիշների կողմից նրա մասին վկայության հիման վրա: Ինչպե՞ս են Պետրոսը և Հովհաննեսը, Մաթևոսը և Պողոսը վկայում:

Իմ դատողությամբ (և այս պահին մենք կարող ենք իրապես ապրել միայն հիմնվելով մեր սեփական դատողության վրա - Ղուկաս 12:57), այս մարդկանց գրածները չեն դիտվում որպես դյուրահավատ, հեշտությամբ խաբվող կամ խաբող մարդկանց աշխատանքներ: Նրանց գաղափարները մարդկային բնության մասին խորն են: Նրանց անձնական նվիրումը կատարված է սթափ և զգուշությամբ: Նրանց վարդապետությունները կապակցված են և չեն դիտվում որպես անկայուն մարդկանց հորինաբանություն: Բարոյական և հոգևոր չափանիշները բարձր են: Եվ այս մարդկանց կյանքը կատարելապես նվիրված է ճշմարտությանը և Աստծուն պատվելուն:

8. Ինչպես պատմում են աստվածաշնչյան վկաները՝ Քրիստոսի մահվան և հարության մեջ ինքնաբնորոշող փառք կա:

Նոր Կտակարանը սովորեցնում է, որ Աստված ուղարկել է Սուրբ Հոգուն փառավորելու Հիսուսին որպես Աստծո Որդու: Հիսուսն ասաց. ՙԵրբ որ նա՝ ճշմարտության Հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ...... Նա ինձ կփառավորի՚ (Հովհաննես 16:13): Սուրբ Հոգին դա չի անում մեձ պատմելով, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից: Նա դա անում է մեր աչքերը բացելով՝ տեսնելու Քրսիտոսի ինքնաբնորոշող փառքը իր կյանքի, մահվան և հարության պատմության մեջ: Նա մեզ հնարավորություն է տալիս տեսնելու Հիսուսին, այնպիսին ինչպիսին որ նա կար, որ նա անդիմադրելիորեն ճշմարիտ և գեղեցիկ է: Առաքյալը մեր կուրության խնդիրը և լուծումը սահմանել է այսպես. ՙՈրոնցում այս աշխարհի աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա. որ աներևույթ Աստծո պատկերն է... ՚ Որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից՚(2 Կորնթացիս 4:4, 6):

Խաչված և հարություն առած Քրիստոսի մասին փրկող գիտությունը միյան պատմական փաստերի ճիշտ հիմնավորման արդյունքը չէ: Դա հոգևոր լուսավորության արդյունք է՝ տեսնելու փաստերի իրական նպատակը. ճշմարտության և Աստծո փառքի բացահայտում Քրսիտոսի միջոցով, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

Հովիվ Ջոն