Մի՛ վատնեք Ձեր քաղցկեղը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Suffering
Topic Index
About this resource
English: Don't Waste Your Cancer

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Suffering
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



[Խմբագրի նշում. Մեր ընկեր Դեյվիդ Փոուլիսոնը Քրիստոնեական խորհրդատվության և կրթական հիմնադրամից, որին նույնպես վերջերս ախտորոշել էին շագանակագեղծի քաղցկեղ, Ջոն Փիփերի տասը կետերին կատարել է որոշ օգտակար լրացումներ: Պարբերությունները, որոնք սկսվում են «ԴՓ»-ով, գրվել են Դայվիդ Փոուլիսոնի կողմից]

Ես այս գրում եմ շագանակագեղծի վիրահատության նախօրեին: Ես հավատում եմ հրաշքի և դեղորայքի միջոցով Աստծո բժշկարար զորությանը: Ես կարծում եմ, որ ճիշտ և լավ է երկու ձևի բժշկության համար էլ աղոթելը: Քաղցկեղը չի վատնվում, երբ այն բժշկվում է Աստծո կողմից: Նա փառավորվում է, և դա է պատճառը , որ քաղցկեղը գոյություն ունի: Այսպիսով՝ բժշկության համար չաղոթելը կարող է վատնել ձեր քաղցկեղը: Բայց բժշկությունն ամեն մեկի համար չէ Աստծո ծրագիրը: Եվ քանղցկեղը վատնելու շատ այլ ձևեր կան: Ես աղոթում եմ ինձ և ձեզ համար, որ չվատնենք այս ցավը:

ԴՓ. Ես (Դեյվիդ Փոուլիսոն) ավելացնում եմ իմ մտքերը Ջոն Փիփերի խոսքերին առավոտյան շագանակագեղծի քաղցկեղի ախտորոշման լուրը լսելուց հետո (Մարտի 3, 2006): 10 հիմնական կետերի առաջին պարբերությունները նրանն են, երկրորդ պարբերությունները՝ իմը:

1. Դուք կվատնեք ձեր քաղցկեղը, եթե չհավատաք, որ այն Աստված է ձեզ համար նախատեսել:

Ճիշտ չէր լինի ասել, որ Աստված միայն օգտագործում է, բայց չի նախատեսում այն: Ինչը, որ Աստված թույլ է տալիս, թույլ է տալիս ինչ-որ պատճառի համար: Եվ պատճառը Նրա նախագիծն է: Եթե Աստված կանխատեսում է, որ մոլեկուլային զարգացումները կվերածվեն քաղցկեղի, Նա կարող է դա կամ կանգնեցնել, կամ ոչ: Եթե նա չի կանգնեցնում, ապա նա նպատակ ունի: Քանի որ նա անսահմանափակ իմաստուն է, ապա ճիշտ կլինի այս նպատակը նախագիծ համարել: Սատանան իրական է և շատ հաճույքների ու ցավերի պատճառ է հանդիսանում: Բայց նա ամենակարող չէ: Այսպիսով, երբ նա Հոբին պատում է չարորակ վերքերով (Հոբ 2:7), Հոբն այն ամբողջությամբ վերագրում է Աստծուն(2:10), և ոգեշնչված գրողը համաձայնվում է. «Նրանք... սփոփեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրայ, որ նրա գլխին բերել էր Տէրը» (Հոբ 42:11): Եթե չհավատաք, որ Ձեր քաղցկեղն Աստված է ձեզ համար նախատեսել Դուք կկորցնեք այն:

ԴՓ. Նրա նախագծող ձեռքը ճանաչելը Ձեզ ստոիկ կամ անազնիվ, կամ արհեստականորեն ուրախ չի դարձնում: Փոխարենը Աստծո նախագծման իրականությունը ձեր ազնիվ աղաղակը բարձրացնում և ուղորդում է Ձեր միակ ճշմարիտ Փրկչին: Աստծո նախագիծը հրավիրում է մեզ ազնվությամբ խոսելու , այլ ոչ թե մեզ մղում է լռակյաց հրաժարական տալու: Դիտարկենք սաղմոսների, Եզեկիա թագավորի (Եսայի 38), Ամբակում 3-ի ազնվությունը: Այս մարդիկ անկեղծորեն ազնիվ են, որովհետև գիտեն, որ Աստված Աստված է ,և իրենց հույսը դնում են նրա վրա: Սաղմոս 27-ը սովորեցնում է կրքոտ և ուղիղ աղոթք առ Աստված: Նա պետք է լսի քեզ: Նա կլսի քեզ: Նա կշարունակի իր գործը քո և քո իրավիճակի մեջ: Աղաղակը գալիս է քո օգնության կարիքի զգացումից (27:1-2): Հետո նշեք Ձեր որոշակի դժվարությունները Աստծուն(27:3-5): Դուք ազատ եք անհատականացնելու ձեր սեփական առանձնահատկությունները: Հաճախ կյանքի «տարբեր փորձությունները» (Հակոբոս 1:2), որոնք մենք առերեսում ենք ճշգրտորեն չեն արտացոլում այն առանձնահատկությունները, որոնք Դավիթը կամ Հիսուսը առերեսել են, բայց հավատքի դինամիկան նույնն է: Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին (27:6-7), և ցնծացեք, որովհետև Աստված տալիս է խաղաղություն, որ հասկացողությունից վեր է: Վերջապես, որովհետև հավատքը գործում է սիրո միջոցով , Ձեր անձնական կարիքը և ուրախությունը կճյուղավորվեն ուրիշների նկատամաբ սիրով լի մտահոգությամբ ( 27:8-9) Հիվանդությունը կարող է ուժեղացնել Ձեր գիտակցությունը այն մասին, թե ինչքան մանրակրկտորեն է Աստված արդեն և միշտ աշխատել Ձեր կյանքի ամեն մի մանրուքի վրա:

2. Դուք կվատնեք Ձեր քաղցկեղը եթե հավատաք, որ դա անեծք է և ոչ թե պարգև:

«Այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, որոնք Քրիստոս Յիսուսի մէջ են. (Հռոմեացիս 8:1): Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (Գաղատացիս 3:13): «Յակոբի յետնորդների մէջ կախարդութիւն անող չկայ, ոչ էլ Իսրայէլի յետնորդների մէջ՝ մոգութիւն» (Թվոց 23:23)։ «Տերը Աստված է արեւը եւ վահան, իսկ Տերը շնորհում է ողորմություն և պատիվը: Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում» (Սաղմոս 83:11):

ԴՓ. Օրհնությունը գալիս է նրա մեջ, ինչ Աստված է անում մեզ համար,մեզ հետ, մեր միջոցով: Նա իր մեծ և ողորմած փրկությունը բերում է անեծքի մակարդակի վրա: Ձեր քաղցկեղնը 10,000 «մահվան ստվերներից» (Սաղմոս 24:4) մեկն է, որը գալիս է մեզանից յուրաքանչյուրիս վրա. բոլոր սպառնալիքները, կորուստները, ցավերը, թերությունները, հիասթափությունները, դժբախտությունները: Բայց իր սիրելի զավակների մեջ մեր Հայրը լավագույնս աշխատում է մեր ամենածանր կորուստների միջոցով. երբեմն մարմինը բուժելով և վերականգնելով (ժամանակավորապես՝ մինչև մահվան հարությունից դեպի հավիտենական կյանք), միշտ պահպանելով և ուսուցանելով մեզ, որ մենք պետք է նրան ճանաչենք և սիրենք ավելի պարզ ձևով: Չարիքների փորձության հողի վրա Ձեր հավատքը դառնում է ավելի խոր և իրական, իսկ Ձեր սերը՝ ավելի նպատակային և իմաստուն. Հակոբոս 1:2-5, 1 Պետրոս 1:3-9, Հռոմեացիս 5:1-5, Հռոմեացիս 8:18-39.

3. Դուք կվատնեք Ձեր քաղցկեղը, եթե մխիթարություն եք փնտրում Ձեր հնարավորությունների, քան Աստծո մեջ:

Ձեր քաղցկեղի հետ կապված Աստծո նախագիծը Ձեզ հնարավորությունների ռացիոնալիստական, մարդկային հաշվարկների մեջ մարզելը չէ: Աշխարհը մխիթարվում է իր հնարավորություններով, ոչ թե քրիստոնյաներով: Որոշները հաշվում են իրենց կառքերը (գոյատևման տոկոսները) և որոշները ՝ իրենց ձիերը (բուժման կողմնակի հետևանքները), բայց մենք վստահում ենք մեր Տեր Աստծո անվանը (Սաղմոս 20:7): Աստծո նախագիծը պարզ է դառնում 2 Կորնթացիս 1:9-ից. «Եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին»: Ձեր քաղցկեղի հետ կապված Աստծո նպատակը (ի թիվս հազար այլ լավ բաների) մեր սրտից հենարաններն հանելն է, որպեսզի մենք ամբողջությամբ մեր հույսը դնենք նրա վրա:

ԴՓ. Աստված է քո մխիթարությունը: Նա տալիս է իրեն: «Խաղաղվիր հոգիս» օրհներգը (Կատերինա ֆոն Շիգել) հնարավորությունները ճիշտ ձևով է հաշվում. մենք 100%-ով համոզված ենք, որ պիտի տառապենք, և Քրիստոսը 100%-ով համոզված է, որ մեզ կհանդիպի, կգա մեզ համար, կմխիթարի մեզ և կվերականգնի մեր ամենաանկեղծ ուրախությունը: «Որքան ամուր է Հիմքը» օրհներգը հաշվում է հնարավորությունները նույն ձևով. Դուք 100% համոզված եք, որ անցնելու եք լուրջ տագնապների միջով, և Ձեր Փրկիչը 100%-ով համոզված է, որ « Ձեզ հետ է լինելու՝ օրհնելու Ձեր խնդիրները և սրբացնելու Ձեզ Ձեր ամենախոր դժբախտության ժամանակ»: Աստծո հետ Դուք տոկոսներ չեք խաղում, բայց ապրում եք հավաստի փաստերով:

4. Դուք կվատնեք Ձեր քաղցկեղը, եթե չմտածեք մահվան մասին:

Մենք բոլորս կմեռնենք, եթե Հիսուսը հետաձգի իր վերադարձը: Չմտածելը, թե ինչպես կլինի այս կյանքից հեռանալը ու Աստծուն հանդիպելը, հիմարության է: Ժողովող 7:3-ում ասվում է. «Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետեւ դա է ամէն մարդու վախճանը, եւ դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս»։ Ինչպե՞ս այն կարող է սրտին բարություն տալ, եթե Դուք չմտածեք դրա մասին: Սաղմող 89:12-ում ասվում է. «Սովորեցրու մեզ հաշվել մեր օրերը, որպեսզի մենք ունենաք իմաստությամբ լի սիրտ»: Հաշվել քո օրերը նշանակում է մտածել, թե ինչքան քիչ են դրանք և որ կարող են վերջանալ: Ինչպե՞ս Դուք կարող եք իմաստուն սիրտ ունենալ , եթե չմտածեք այդ մասին: Ինչպիսի վատնում է, եթե մենք չմտածենք մահվան մասին:

ԴՓ. Պողոսը նկարագրում է, որ Սուրբ Հոգին անտեսանելի, ներքին «կանխավճար>> է կյանքի նկատմամբ վստահության վերաբերյալ: Հավատքով Տերը մեզ տալիս է հավիտենական կյանքի իրականության քաղցր համը Մեր Աստծո և Քրիստոսի ներկայության մեջ: Մենք կարող ենք նաև ասել, որ քաղցկեղը անխուսափելի մահվան «կանխավճարներից» մեկն է, որը մեր մահկանացու կյանքի իրականության վատ համն է: Քաղցկեղը ցուցանշան է, որը մատնանշում է ավելի մեծ բան՝ վերջին թշնամուն, որի հետ Դուք պետք է առերեսվեք: Բայց Քրիստոսը հաղթեց վերջին թշնամուն. 1 Կորնթացիս 15. Մահը կուլ գնաց հաղթությանը: Քաղցկեղը պարզապես թշնամու պարեկային հետախուզող կողմերից մեկն է: Այն ոչ մի վերջնական իշխանություն չունի, եթե Դուք հարության որդի եք. Այսպիսով Դուք կարող եք նայել նրա աչքերին:

5. Դուք կարող եք վատնել Ձեր քաղցկեղը, եթե կարծում եք, որ Քրիստոսին գոհացնելու փոխարեն քաղցկեղի դեմ պայքարելն է նշանակում մնալու կենդանի:

Սատանայի և Աստծո պլանները Ձեր քաղցկեղի վերաբերյալ նույնը չեն: Սատանան պլանավորում է կործանել Ձեր սերը Քրիստոսի նկատմամբ: Աստված պլանավորում է խորացնել Ձեր սերը Քրիստոսի նկատմամբ: Քաղցկեղը չի հաղթի, եթե Դուք մահանաք: Այն հաղթում է, երբ Դուք ձախողվում եք, երբ Դուք չեք գնահատում Քրիստոսին: Աստծո ծրագիրը Ձեզ աշխարհի կրծքրց խլելն է, և Քրիստոսի լիության մեջ խնջույքի տանելը: Այն նախատեսված է Ձեզ օգնելու տեսնել և զգալ. « Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար»: Եվ այդ պատճառով իմանալը, որ «ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպեցիների 3:8, 1:21):

ԴՓ. Քրիստոսին գնահատելը արտահայտում է հավատքի երկու կարևոր գործունեություն. ծանր կարիք և կատարյալ ուրախություն: Շատ սաղմոսներ աղաղակում են մի«փոքրիկ առանցքային բանի» համար. մենք գնահատում ենք մեր Փրկչին, երբ ունենում ենք Նրա՝ իրական խնդիրներից, իրական մեղքերից, իրական տառապանքներից, իրական ցավից մեզ փրկելու կարիքը: Շատ սաղմոսներ երգում են ամենակարևոր բանալու մասին. մենք գնահատում ենք մեր փրկչին նրա մեջ ուրախություն ապրելով, նրան սիրելով, մեր կյանքի բոլոր բարիքների համար նրան շնորհակալություն հայտնելով, ուրախանալով, որ նրա փրկությունը ամենաշատ կշիռ ունեցող բանն է աշխարհում, և որ վերջին խոսքը նրանն է: Եվ շատ սաղմոսներ սկսվում են մեկ բանալիով և վերջանում մի ուրիշով: Քրիստոսին գնահատելը միատոն չէ, Դուք նրա հետ ապրում եք մարդկային փորձառության ամբողջ սպեկտրը: Քաղցկեղի դեմ պայքարելը նշանակում է ապրել, գիտակցելով, թե ինչքան կարեկցանք ունի Ձեր Հայրը իր սիրելի զավակի վերաբերյալ, որովհետև նա գիտի Ձեր շրջանակը, որ Դուք ոչ այլ ինչ եք՝ քան փոշի: Հիսուս Քրիստոսը ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը: Ապրել, նշանակում է ճանաչել Նրան, ճանաչել Նրան, նշանակում է սիրել Նրան:

6. Դուք կվատնեք Ձեր քաղցկեղը, եթե չափազանց շատ ժամանակ անցկացնեք քաղցկեղի մասին կարդալով և քիչ ժամանակ՝ Աստծո մասին կարդալով:

Սխալ բան չկա քաղցկեղի մասին իմանալու մեջ: Անգիտությունն առաքինություն չէ: Բայց գայթակղությունը ավելի ու ավելի իմանալու և Աստծուն ճանաչելու եռանդի բացակայությունը անհավատության ախտանիշն է: Քաղցկեղի նպատակը մեզ Ատծո իրականության մեջ արթնացնելն է: Դա նախատեսված է զգացմունքն ու ուժը այս պատգամի հետևում դնելու համար. «Կը ճանաչենք Տիրոջը եւ հետամուտ կը լինենք ճանաչելու նրան» (Օսէէ 6:3): Դա նշանակում է մեզ արթնացնել Դաիել 11:32-ի ճշմարտությնա համար. «Բայց ժողովուրդը, որ ճանաչում է իր Աստծուն, պիտի զօրանայ եւ ուխտը կատարի»: Դա նշանակում է մեզանից անսասան, անխորտակելի կաղնի սարքել. «Այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի: ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան» (Սաղմոս 1:2): Քաղցկեղի ինչպիսի ՜վատնում է, եթե մենք օր ու գիշեր կարդանք քաղցկեղի, այլ ոչ թե Աստծո մասին:

ԴՓ. Ինչ վերաբերվում է քո ընթերցանությանը, նույնը վերաբերվում է նաև ուրիշների հետ քո զրույցներին: Ուրիշները հաճախ կարտահայտեն իրենց մտահոգությունը՝ տեղեկանալով Ձեր առողջության մասին: Դա լավ է, բայց խոսակցությունը հեշտությամբ՝ է այստեղ խրված մնում: Այսպիսով բացահայտորեն պատմեք նրանց ձեր հիվնադության մասին, փնտրելով նրաց խորհուրդը և աղոթքները, բայց հետո փոխեք խոսակցության թեման՝ պատմելով , թե ինչ է Ձեր Աստվածը անում Ձեզ հավատարմորեն 10,000 ողորմության մեջ պահելու համար: Ռոբերտ Մյուրեյ ՄքՔեյնը իմաստորեն ասել է, «Յուրաքանչյուր անգամ ձեր մեղքերին նայելուց հետո տաս անգամ նայեք Քրիստոսին»: Նա դեմ էր մեր այն միտումին, որ 10:1 հարաբերականությամբ մեր սխալների վրա կենտրոնանալով՝ մոռանում էին Տիրոջ ողորմությունը: Այն ինչ ՄքՔեյնը ասում է մեր մեղքերի մասին՝ մենք կարող ենք կիրառել մեր տառապանքների առումով: Քաղցկեղի մասին ամեն մի նախադասության համար, որը Դուք ասում ենք ուրիշներին, ասեք տաս նախադասություն Ձեր Աստծո և Ձեր հույսի մասին, և այն մասին, թե ինչ է նա սովորեցնում Ձեզ և ամենօրյա փոքրիկ օրհնությունների մասին: Քաղցկեղի վերաբերյալ ուսումնասիրությունների և քննարկումների վրա ծախսված ամեն մի ժամի համար 10 ժամ անցկացրեք՝ ուսումնասիրելով, քննարկելով և ծառայելով Ձեր Տիրոջը: Այն ամենը, ինչ Դուք իմանում եք քաղցկեղի մասին կապեք Նրա և Նրա նպատակներ հետ, և Դուք կապված չեք լինի:

7. Դուք կվատնեք Ձեր քաղցկեղ, եթե թույլ տաք, որ այն ձեզ տանի մեկուսացման ջերմություն դրսևորելու միջոցով Ձեր հարաբերությունները խորացնելու փոխարեն:

Երբ Եպաֆրոդիտոսը Պողոսին բերեց փիլիպեցիների եկեղեցուց ուղարկված նվերները հիվանդացավ և մահամերձ էր: Պողոսը Փիլիպեցիներին պատմում է. «քանի որ ինքն էլ շատ կարօտել է ձեզ եւ ցանկանում է ձեզ բոլորիդ տեսնել. նա մտահոգուած էր, որ դուք լսել էիք, թէ ինքը հիւանդացել է» (Փիլիպեցիների 2:26-27)։ Ինչպիսի՜ հիանալի պատասխան: Չի ասվում, որ նրանք մտահոգված էին, որ նա հիվանդ է, բայց որ նա էր մտահոգված, որ նրանք լսել էին նրա հիվանդ լինելու մասին: Սա այն սիրտն է, որն Աստված ուզում է ստեղծել քաղցկեղի հետ. մեծ սիրով լի, հոգացող սիրտ մարդկանց համար: Մի՛ վատնեք Ձեր քաղցկեղը՝ դառնալով ինքնամփոփ:

ԴՓ. Մեր մշակույթը սարսափում է մահվան հետ առերեսվելուց: Մենք կապված ենք բժշկությանը: Այն աստվածացնում է երիտասարդությունը, առողջությունը և էներգիան: Այն փորձում է թաքցնել թուլության կամ անկատարության ցանկացած նշան: Դուք մեծ օրհնություն կբերեք ուրիշներին, եթե Ձեր թուլության մեջ ապրեք բաց, հավատքով և սիրով լեցուն կյանք: Տարօրինակ է, բայց երբ Դուք Ձեր ցավի և թուլության մեջ հարաբերություններ ստեղծեք, այն իրականում կզորացնի ուրիշներին: «Մեկը մյուսին փոխանցելը» առատաձեռնորեն տալու և երախտագիտությամբ ընդունելու երկկողմանի փողոց է: Ձեր կարիքը ուրիշներին սիրելու հնարավորություն է տալիս: Եվ քանի որ սերը միշտ Աստծո գերագույն նպատակն է Ձեզ համար, Դուք կսովորեք Նրա ամենալավ և ամենաուրախ դասերը, մինչ Դուք գտնեք ձեր մտահոգությունը ուրիշների նկատմմաբ արտահայտելու փոքր ուղիներ՝ նույնիսկ եթե Դուք ամենաթույլն եք: Մեծ, կյանքին սպառնացող թուլությունը կարող է դառնալ զարմանալիորեն ազատագրող: Ձեզ ոչինչ չի մնում անել, քան սիրվել Աստծո և ուրիշների կողմից և սիրել Աստծուն և ուրիշներին:

8. Դուք կվատնեք Ձեր քաղցկեղը, եթե տրտմենք, ինչպես նրանք, որոնք ոչ մի հույս չունեն:

Պողոսն այս արտահայտությունն օգտագործել է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին. «Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն» (1 Թեսաղոնիկեցիների 4:12): Մահվան մեջ տրտմություն կա: Նույնիսկ հավատացիալների համար, որոնք մահանում են, կա ժամանակավոր կորուստ. Մարմնի կորուստ, սիրելիների կորուստ այստեղ, և երկնային ծառայության կորուստ: Բայց տրտմությունը տարբեր է. այն ներծծված է հույսով: «Առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ» (2 Կորնթացիս 5:8): Մի՛ վատնեք Ձեր քաղցկեղը՝ տրտմելով այնպես, ինչպես նրանք, ովքեր հույս չունեն:

ԴՓ. Ցույց տվեք աշխարհին տրտմության այս ուրիշ ձևը: Պողոսն ասաց, որ նա «տրտմության վրա տրտմություն » կունենար, եթե նրա ընկեր Եպափրոդիտոսը մահանար: Նա տրտմում էր՝ զգալով ընկերոջ հիվանդության ցավի ծանրությունը: Նա կրկնակի կտրտմեր, եթե իր ընկերը մահանար: Բայց այս սիրող, ազնիվ, աստվածային ուղղվածությամբ վիշտը գոյակցում էր «միշտ ուրախացիր»-ի, «Աստծո խաղաղությունը վեր է հասկանալուց» -ի եւ «է ձեր բարօրության համար իրական մտահոգություն ցույց տալուց»-ի հետ: Ինչպե՞ս կարող է կսկիծը երկրի վրա գոյակցել սիրո, ուրախության, խաղաղության, եւ կյանքի նպատակի անխորտակելի իմաստի հետ: Հավատի ներքին տրամաբանության մեջ սա կատարյալ իմաստ ունի: Փաստորեն, քանի որ Դուք հույս ունեք, Դուք այս կյանքի տառապանքները՝ տառապանքը տառապանքի վրան, կարող ոք ավելի սուր ձևով զգալ: Ի հակադրություն դրա, տրտմությունը, որը հույս չունի, հաճախ ընտրում է ժխտումը կամ փախչելը, կամ զբաղվածությունը, քանի որ այն չի կարող առանց հուսահատվելու դիմակայել իրականությանը: Քրիստոսով Դուք գիտեք, թե ինչ է վտանգված, եւ ավելի ուժեղ եք զգում այս կորսված աշխարհի սխալը: Դուք հենց այնպես չեք ընդունում ցավը և մահը: Դուք սիրում եք այն, ինչ բարի է, և ատում եք այն, ինչ չար է: Ի վերջո, դուք հետեւում եք «վշտերով ,վշտի հետ ծանոթ մարդու» պատկերին: Բայց այս Հիսուսն իր խաչը կամավոր է ընտրել «Իր առջև դրված ուրախության համար»: Նա ապրեց և մահացավ այն հույսով, որ ամեն բան կիրականանա: Նրա ցավը չի խլացվել դեղորայքի կամ մերժման միջոցով, ոչ էլ վարակվել է հուսահատությամբ, վախով կամ հույսի որևէ նշույլի վերացմամբ , որոնք կարող էին փոխել իր վիճակը: Վշտերի մեջ Աստծո վերջին խոստումները լի են ամուր հույսի ուրախությամբ. « Իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։ Ձեր տրտմությունը ուրախության կփոխվի: Ձեր ուրախությունը Ձեզնից ոչ ոք չի վերցնի: Խնդրեք և Ձեզ կտրվի, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի: Այս բաները աշխարհին խոսեցի, որպեսզի նրանք իմ ուրախությունը ունենան և այն կատարյա լինի նրանց մեջ» (ընտրված խոսքեր Հովհանես 15-17-ից).

9. Դուք կվատնեք ձեր քաղցկեղը, եթե մեղքին վերաբերվեք այնքան սովորական՝ ինչպես առաջ:

Արդյո՞ք, Ձեզ հետևող մեղքերը այնքան գրավիչ են , ինչքան մինչ քաղցկեղը: Եթե այդպես է, ուրեմն Դուք վատնում եք Ձեր քաղցկեղը: Քաղցկեղը նախատեսված է մեղքի նկատմաբ ախորժակի քայքայման համար: Հպարտությունը, ագահությունը, անժուժկալությունը, ատելություն, աններողամտությունը, անհամբերությունը, ծուլությունը, հետաձգումը, այս բոլորը հակառակորդներ են, որոնց վրա քաղցկեղ պետք է հարձակվի: Մի՛ մտածեք պարզապես քաղցկեղի դեմ պայքարի մասին: Նաև մտածեք քաղցկեղի հետ պայքարի մասին: Այս բոլոր բաները ավելի վատ թշնամիներ են, քան քաղցկեղը: Մի՛ վատնեք այս թշնամիներին կործանելու քաղցկեղի զորությունը: Թող հավերժության ներկայությունը պահի մեղքերը դարձնի այնքան ունայն, որքան դրանք են իրականում: «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի» (Ղուկաս 9:25):

ԴՓ. Տառապանքն իսկապես կոչված է ձեզ մեղքից կտրելու եւ ձեր հավատքը ամրապնդելու համար: Եթե Դուք անաստված եք, ապա տառապանքը փառավորում է մեղքը: Դուք ավելի դառը, հուսահատված , կապված, վախկոտ, մոլեգնած, խուսափող, զգայուն, անաստված կդառնա՞ք այն ամենի պատճառով, ինչ կատարվում է Ձեր կյանքում: Կարող եք ձեւացնել, որ դա սովորական բան է՝ ինչպես միշտ: Դուք հաշտվե՞լ եք մահվան հետ: Բայց, եթե դուք Աստծունն եք, ապա Քրիստոսի ձեռքերի մեջ տառապելը կամաց-կամաց միշտ կփոխի ձեզ, երբեմն՝ արագ: Դուք հաշտվում եք կյանքի եւ մահվան պայմանների հետ: Նա կմեղմացնի Ձեզ, կմաքրի, և կսրբի ունայնությունից: Նա այնպես կանի, որ Դուք նրա կարիքը ունենաք և սիրեք նրան: Նա կարգավորում է Ձեր առաջնահերթությունները, որպեսզի առաջնային բաները ավելի հաճախ առաջինը լինեն: Նա կքայլի Ձեզ հետ: Ի հարկե, Դուք երբեմն կձախողվեք, թերևս դյուրագրգիռ կամ մտազբաղ դառնաք, եսկապիզմով կամ վախերով բռնվեք: Բայց նա միշտ Ձեզ կբարձրացնի, երբ Դուք սայթաքեք: Ձեր ներքին թշնամին՝ բարոյական քաղցկեղը, որը 10,000 անգամ ավելի մահացու է, քան Ձեր ֆիզիկական քաղցկեղը, կմահանա, երբ Դուք շարունակեք փնտրել և գտնել Ձեր Փրկչին: « Քո անվան փառքի համար, Օվ Տեր ներիր իմ անօրինությունը, քանի որ այն շատ մեծ է: Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից: Նա նրան կտանի այն ճանապարհով, որն ինքն է ընտրել » (Սաղմոս 25):

10. Դուք կվատնեք Ձեր քաղցկեղը, եթե Ձեզ չհաջողվի այն օգտագործել որպես ճշմարտությունը և Քրիստոսի փառքը վկայելու միջոց:

Քրիստոնյաները երբեք ոչ մի տեղ աստվածային պատահականությամբ չեն լինում: Պատճառներ կան, թե ինչու ենք մենք ավարտում ինչ-որ մի տեղ: Մտածեք այն մասին, թե ինչ է Հիսուսը ասել ցավալի, չնախատեսված համգամանքների վերաբերյալ. «Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան» (Ղուկաս 21:12 -13): Դա վերաբերվում է նաև քաղցկեղին: Ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: Քրիստոսն անվերջ արժանի է: Ահա մի ոսկե հնարավորություն ցույց տալու, որ նա կյանքից ավելի է արժանի: Մի՛ վատնեք այն:

ԴՓ. Հիսուսը քո կյանքն է: Նա այն մարդն է, ում առջև ամեն ծունկ կծռի: Նա մեկ անգամ հաղթել է մահին բոլորի համար: Նա կավարտի այն, ինչ սկսել է: Ուրեմն թող Ձեր լույսը փայլի, մինչ Դուք ապրում եք Նրա մեջ, Նրանով, Նրա միջոցով, Նրա համար: Եկեղեցու հին օրհներգերից մեկը դա այս ձևով է արտահայտում.
Թող Քրիստոսը լինի ինձ հետ,
Քրիստոսը լինի իմ մեջ,
Քրիստոսը լինի իմ հետևում,
Քրիստոսը լինի իմ առջևում,
Քրիստոսը լինի իմ կողքին,
Քրիստոսը ինձ հաղթի,
Քրիստոսը ինձ մխիթարի և վերականգնի,
Քրիստոսը լինի իմ ներքևում,
Քրիստոսը լինի իմ վերևում,
Քրիստոսը լինի հանգստության ժամանակ,
Քրիստոսը լինի վտանգի ժամանակ,
Քրիստոսը լինի բոլորի սրտերում, ովքեր սիրում են ինձ,
Քրիստոսը լինի ընկերների և օտարների բերանում
(«Ես ինձ հետ կապում եմ անունը»-ից):

Ձեր քաղցկեղի ժամական Դուք կարիք կունենաք, որ Ձեր եղբայրները և քույրերը վկայեն Քրիստոսի ճշմարտությունը և փառքը, քայլեն Ձեզ հետ, իրենց հավատով ապրեն Ձեր կողքին, սիրեն Ձեզ: Եվ Դուք կարող եք նույնն անել, նրանց և բոլոր մյուսների համար, դառնալով սիրտ, որը սիրում է Քրիստոսի սիրով, բերան՝ լցված հույսով ընկերների եւ օտարների համար:

Հիշե՛ք, որ Ձեզ մենակ չեն թողել: Դուք կունենաք այն օգնությունը, որի կարիքն ունեք: «Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով» (Փիլիպեցիների 4:19):

Հովիվ Ջոն