Յոթ պարզ ամենօրյա աղոթք
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By Marshall Segal About Prayer
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Չաղոթելն իրական երջանկության մեծ թշնամին է: Եթե մենք դադարում ենք աղոթել, կամ մերժում ենք աղոթել, մենք մեզ անջատում ենք ամենաբարձր և լիակատար ուրախության աղբյուրից: Դուք չունեք, որորվհետև չեք խնդրում (Հակոբոս 4:2):
Բայց նույնիսկ մեզանից նրանք, ովքեր աղոթում են, կարող են հայտնվել աղոթի լիությունը կորցնելու վտանգի առաջ, քանի որ մենք ընկնում ենք ծանոթ բառերի և կրկնվող խնդրանքների հնացած փոսի մեջ: Մենք ամեն օր արթնանում ենք, ասում նույն աղոթքները և զարմանում, թե ինչու չէ այն ավելի իրական և կյանք փոխող:
Մինչ մենք քայլում ենք սովորության ստվերի հովտով, մեզանից շատերը խոնարհում են իրենց գլուխները և հույսով սպասում ավելի լավ օրերի: Բայց Աստվածաշունչը շատ հաճախ և շատ բարձր է խոսում աղոթքի մասին, որպեսզի այստեղ մենք երկար մնանք: Այո, մենք կարող ենք անգիր իմանալ տերունական աղոթքը, բայց այս հինգ տողերը մեր միակ ուղեցույցը չեն աղոթելու համար: Աստված մեզ մեր աղոթքի ամենօրյա սովորություններից դուրս գալու բազմաթիվ ուղիներ է տվել: Վերցնենք, օրինակ, Սաղմոս 86-ը. Ահա յոթ պարզ ամենաօրյա աղոթքներ՝ վերցրված Դավթի աղոթքից:
1. Լսիր իմ աղոթքը:
- Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. Եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։ (Սաղմոս 86:6)
Դավիթը աստվածային ներշնչմամբ Աստծուն ուղղված երգ-աղոթքների մի ամբողջ գիրք է գրել, այսպիով դուք կմտածեք, որ թերևս նա իմանում էր, որ Աստված լսում էիր աղոթքները: Բայց նորից ու նորից նա շարունակում է աղաչել Աստծուն, որ Նա լսի (Սաղմոս 4:1, 17:6, 27:7, 28:2, 30:10, և ավելի): Դուք երբևէ խնդրե՞լ եք Աստծուն լսել Ձեր աղոթքը, թե՞ մտածում եք, որ նա կլսի:
Աստծո մշտական օգնությունը կարող է մեզ հակել մտածելու, որ դա այդպես էլ պետք է լինի: Մենք լսում ենք. «Խնդրեցեք ինձ այն ամենը, ինչ ցանկանում եք, եւ ես պիտի տամ ձեզ» և հանգիստ, նույնիսկ ենթագիտակցորեն, մենք սկսում ենք ենթադրել, որ Աստված գոյություն ունի, որպեսզի հոգա մեր կարիքները: Այսպիսի արտոնությունը, սակայան, թալանում է Աստծո խոստումն իր իշխանությունից և դատարկում մեր աղոթքի կյանքն իր հրաշքից:
Ամենակարող Աստվածը, երկնքի և երկրի գերիշխան և հավիտենական Արարիչը լսում է քո աղոթքը: Երբեք ու երբեք թեթևամտորեն մի’ վերաբերվիր Աստծո լսելուն: Բավականին լավ ճանաչիր քո մեղքը և նրա սրբությունը, որպեսզի հասկանաս, որ նա լսում է միայն Հիսուսի համար: Խնդրիր նրան լսել ևս մեկ աղոթք:
2. Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ.
- Փրկիր, ով իմ Աստուած, * քո ծառային, որ քեզ է յուսացած։ Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր։ (Սաղմոս 86:2–3)
Առերեսվելով իր բոլոր թշնամիներին՝ Դավիթը նայեց Աստծուն պաշտպանության և փրկության համար: Նա հաճախ էր շրջապատված բոլոր կողմերից, և նրան սպառնում էին բոլոր պատկերացրած ձևերով: Բայց նա հույս և վստահություն գտավ իր գերիշխան, անփոփոխ երկնային Հոր մեջ (Սաղմոս 18:2):
Մեր թշնամին ավելի մեծ և ավելի սարսափելի է, քան Դավթի բոլոր թշնամիները միասին վերցրած (1 Պետրոս 5:8): Նա ամեն քայլափոխի իր վարձկաններին է դրել (Եփեսացիս 6:12): Եվ մենք անօգնական ենք նրա ծրագրերի դեմ առանց մարտիկի, որը կկռվի մեզ համար (Եփեսացիս 6:11):
Դուք փրկված եք և ամեն օր փրկվում եք (1 Կորնթացիս 15:2): Դուք պահպանվում եք (1 Պետրոս 1:5): Բայց ոչ առանց աղոթքի (Եփեսացիս 6:18): Յուրաքնաչյուր օրը մի ուրիշ նոր վստահ պաշտպանության և պահպանման խնդրանք է:
Եւ նորան որ կարող է անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով. Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն: (Հուդա 1:24–25)
3. Ուրախացրու իմ սիրտը քո մեջ:
- Ուրախ արա քո ծառայի անձը. որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր։ (Սաղմոս 86:4)
Մարդիկ չեն ստեղծվել միայն մեղքից փրկվելու համար, այլ Փրկչի մեջ ուրախությամբ հեղեղվելու համար: Մեղքը խաթարեց Աստծո գերագույն ծրագիրը քեզ համար. դա այն չի ստեղծել: Հիսուսը մենակ բանտից ազատվելու քարտ չէ, այլ հավերժական ուրախության Փրկիչ և Գանձ: Աստված ստեղծեց քեզ, որպեսզի ցույց տա իր արժեքը՝ քեզ երջանիկ դարձնելով իր մեջ, ոչ միայն քեզ պարզապես երկինքում դնելով, այլ իրեն քեզ տալով:
Աստված մեզ պատվիրում է այդպիսի ուրախություն ունենալ իր մեջ (Սաղմոս 32:11, Ղուկաս 10:20, Փիլիպեցիս 4:4): Բայց մեզանից յուրաքանչյուրը, ով փորձել է, գիտի, որ մենք չենք կարող ուրախությունը հագնել այնպես, ինչպես վարտիք ենք հագնում: Ինչ-որ գերբնական բան պետք է կատարվի մեր սրտերում, և գերբնականը միայն մի ձևով է կատարվում՝ Աստծո օգնությամբ:
Անկախ նրանից, թե ինչի միջով եք անցնում, կամ թե ինչքան հեռու է երջանկությունը թվում, երբեք ուրախությունից քիչ ոչ մի բանի հետ մի համաձայնվիր քրիստոնեական կյանքում, և երբեք մի կարծիր, որ դու կգտնես այն առանց Աստծուն խնդրելու դրա համար:
4. Սովորեցրու ինձ քո ուղիները:
- Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. (Սաղմոս 86:11)
Աստծո ճշմարտությունն իմանալը Աստծո մասին ամեն ինչ իմանալու ծրագրերի վերջը չէ: Նա ցանկանում է, որ ճշմարտությունը կենդանանա քո մեջ, քո առաջնահերթությունների, քո հարաբերությունների և քո սրտի մեջ: Քրիստոնյան փրկվում է իր գործերից անկախ (Եփեսացիս 2:8), բայց մենք տրվում ենք բարի գործեր կատարելու հնարավորություններով լցված այս կյանքին, գործեր, որոնք նախատեսված էին հատուկ մեզ համար, նույնիսկ նախքան մեր ծնվելը (Գաղատացիս 2:16, Եփեսացիս 2:10):
«Երբեք ուրախությունից փոքր բանի հետ մի համաձայնվիր, և երբեք մի մտածիր, որ այն կարող ես գտնել առանց Աստծուն խնդրելու»: Ֆեյսբուքի հղում. Բայց մեր իմացածի և մեր առօրյա կյանքում դրա նշանակության միջև կետերը միշտ չէ, որ պարզ են: Կետերն այն Մեկի, որին մենք սիրում ենք և այն ձևի միջև, ինչպես մենք պետք է ապրենք, կարող են հաճախ լավագույն դեպքում մշշոտ լինեն:
Որպես ամերիկացի մեզ կարող է հակառակը թվալ, բայց Աստված չի ակնկալում, որ մենք պետք է դա ինքներս բացահայտենք: Նա ցանկանաում է, որ մենք նրանից իմաստություն և առաջնորդություն խնդրենք. «Աստվա՛ծ, սովորեցրու ինձ քո ճամփան»: Եվ նա ուզում է ինքն այդ աշխատանքն անել իր Հոգու միջոցով, մեր աշխատանքի միջոցով: Պողոսն ասում է. «Ահով եւ դողալով գործեցէք ձեր անձերի փրկութիւնը, Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ իր հաճութեան պէս (Փիլիպեցիս 2:12–13) ։
5. Տուր ինձ քո զորությունը:
- Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Քո զօրութիւնը տուր քո ծառային: (Սաղմոս 86:16)
Մեզանից ոմանց համոզել պետք չէ, որ աշխատեն: Մենք պատրաստ արթնանում ենք, որպեսզի կատարենք մեր անելիքների ցանկը և հաջողություն ունենանք աշխարհում: Մենք պարզապես մոռանում ենք օգնություն խնդրել կամ մեր սեփականից բացի օգտագործել ինչ-որ մեկի զորությունը: Նման ջանքերը կարող են աշխատել որոշ ժամանակ, սակայն, ի վերջո, մեր վառելիքը կվերջանա և մենք կմնանք փոքր և կարճատև հատույցներում: «Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում» (Սաղմոս 127:2):
Մեր աղոթքների առաջնորդության և ուղղության հետ միասին մենք ֆիզիկական և հոգևոր ռեսուրսների կարիք ունենք, որպեսզի կարողանանք քայլել և լավ աշխատել: Իրական, հոգևոր, տևական արժեքներից ոչ մեկը չի տրվում մեր զորության շնորհիվ: «Եթէ Տէրը չշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չպահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127:1)։
Ջանասիրաբար աշխատիր, բայց ոչ երբեք քո սեփական ուժով: Աշխատիր այն զորությամբ, որ Աստված է շնորհում(1 Պետրոս 4:11), և թող , որ Նա ունենա այն ամեն փառքը, որին արժանի է: Աստված չի տրամադրի սեփական զորությունը եսասեր կամ նյութապաշտական երազանքների համար, բայց նա գերբնականաորեն կզորացնի քեզ ծառայելու համար: Նա քեզ քաջություն և վճռականություն կտա քո կյանքը դնելու ուրիշների համար՝ Հիսուսի անունով:
6. Միացրու իմ սիրտը, որ քո անունիցը վախենայ։
- Միացրու իմ սիրտը, որ քո անունիցը վախենայ։ (Սաղմոս 86:11)
Մեր մեղավոր սրտերը ոչ թե միասնության, այլ պառակտման միտում ունեն: Մեր ներքին անձը ավելի ու ավելի է Աստծո սրտի հետ համահունչ դառնում, բայց ապստամբ ցանկություններն ու ազդակները դեռևս մնում են, քանի դեռ մենք ապրում ենք: Քրսիստոնյա լինել նշանակում է սպանել մեղքը (Հռովմեացիս 8:13, որը նշանակում է, որ մեղքը պետք է մնա, որպեսզի սպանվի (1 Հովհաննես 1:8):
Ես հակված եմ թափառելու, ես դա զգում եմ:
Ես հակված եմ թողնելու այն Աստծուն, Ում սիրում եմ:
Ահա իմ սիրտը , օ՜, վերցրու և կնքիր այն: Կնքիր այն քո երկնային դատաստանի համար:
Եթե մենք մեր հոգիները դնենք մշտական արագության սարքի վրա՝ նրանք չեն շարժվի Քրիստոսի ուղղությամբ, այլ հազարավոր տարբեր ուղղություններով: Մնացող մեղքը կիսում է մեր ուշադրությունն ու կապվածությունը: Մեր հաճախակի աղոթքը պետք է լինի այն, որ Աստված ազատի մեզ, նման հոգևոր բաժանումներից և միավորի մեր սրտերը նրա հետ:
7. Հայտնիր քեզ իմ միջոցով:
- Նշան արա ինձ վերայ բարութեան համար, որ ինձ ատողները տեսնեն եւ ամաչեն. Նորա համար դու, Տէր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ։ (Սաղմոս 86:17)
Մեր հանդեպ Աստծո բարության և ամեն պատասխանված աղոթքի նպատակը ոչ միայն մեր հույսը, ուրախությունն ու զորությունն է, այլև հայտարարություն է ամբողջ աշխարհին: Այն ինչ կատարվում է մեր աղոթքի պահարանում սկսվում է մեզանից և կարող է սևեռվել մեր շատ իրավիճակների և հանգամանքների վրա, բայց մենք պետք է Աստծուն միշտ խնդրենք, որ նա աշխարհին ցույց տա այն, ինչ մենք տեսել և ստացել ենք նրա մեջ:
Հիսուսն ասում է. «Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (Մաթևոս 5:16)։ Պետրոսը նույն բանն է կրկնում. «Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը» (1 Պետրոս 2:12) ։
Մենք ուզում ենք, որ մեր հավատքը և մեր ամբողջ կյանքն ինչ-որ բան նշանակեն մեզ նայող աշխարհի համար: Մենք ուզում ենք, որ անհավատներն իմանան, որ մեր Աստվածը միակ Աստվածն է: Դրանից առավել մենք ուզում ենք, որ նրանք ճանաչեն նրան և փրկվեն:
Մեր աղոթքների միջոցով մենք խնդրում ենք Աստծուն, որ նա վերցնի այն, ինչ անում է մեզ համար և մեր մեջ, և մեր միջոցով ինչ-որ կարևոր բան անի ուրիշների սրտերում և մտքերի մեջ: