ՈՒրա´խ եղեք Տիրոջմով

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Evangelism
Topic Index
About this resource
English: Quest for Joy

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Evangelism

Translation by Sona Petrosyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Գիտե՞ք , որ Աստած մեզ կարգադրում է ուրախ լինել.

“Ցնծացի´ր Տերով, եւ Նա կտայ քեզ քո սրտի ուզածները:” (Սաղմոս 37:4)

1) Աստված մեզ ստեղծել է իր փառքի համար.

“Հիւսիսին կ՚ասեմ՝ բե՛ր, եւ հարաւին, թէ՝ մի՛ արգելիր. բերէ՛ք իմ որդիներին հեռաւոր երկրից եւ իմ դուստրերին՝ երկրի ծագերից, բոլորի՛ն, որոնք երբեւէ կոչուել են իմ անունով. որովհետեւ իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի եւ արարեցի նրան։” (Եսայի 43:6-7).

Աստված մեզ ստեղծել է, որպեսզի մենք, Իր մեծությունը փառաբանելով, մարդկանց օգնենք հասկանալ, թե ինչ փառավոր ու հզոր է Նա, այնպես, ինչպես հեռադիտակը, խոշորացնելով աստղերը, թույլ է տալիս զննել դրանց գեղեցկությունը: Նա մեզ ստեղծել է` Իր բարությունը, ճշմարտությունը, գեղեցկությունը, իմաստությունը և արդարությունը մեզանով աշխարհին հայտնելու համար: Աստծո փառքի առավել մեծ արտահայտումը մեր մեջ լինում է այն ժամանակ, երբ մենք լիակատար բերկրանքը գտնում ենք մեր ամենակատարյալ Աստծո մեջ: Դա նշանակում է, որ Աստված փառավորվում է, իսկ մենք լցվում ենք ուրախությամբ: Աստված մեզ ստեղծել է այնպես, որ Նա առավել փառավորվում է մեզանում, երբ մենք առավել բավարարվածություն ենք գտնում Նրանում:

2) Յուրաքանչյուր մարդ արարած պետք է ապրի Աստծո փառքի համար.

“Արդ, ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար.” (1 Թուղթ առ Կորնթացիս 10:31)

Եթե Աստված մեզ ստեղծել է Իր փառքի համար, հասկանալի է, որ մենք պետք է ապրենք Իր փառքի համար: Մեր պարտականությունը բխում է Նրա արարման մտադրությունից: Այդպիսով, մեր առաջին պարտականությունն է ցույց տալ Աստծո փառքը` գտնելով մեր լիակատար ուրախությունը այն ամենում, ինչ Ինքն է մեզ համար: Սրանում է կայանում Աստծուն սիրելու (Մատթեոսի 22:37) , Նրան վստահելու (1 Հովհաննու 5:3-4) ու Նրան շնորհակալ լինելու (Սաղմոս 100:3-4) էությունը: Մեր ամբողջ հնազանդությունը, հատկապես` մերձավորին սիրելը, բխում է դրանից: (Թուղթ առ Կողոսացիս 1:4-5)

3) Մենք բոլորս Աստծուն Աստծո պես չենք փառավորել.

“Որովհետև ամենքը մեղանչեցին և Աստուծոյ փառքիցը պակասուած են:” (Թուղթ առ Հռովմայեցիս 3:23)

Ի՞նչ է նշանակում “Աստուծոյ փառքիցը պակասուած են”: Դա նշանակում է, որ մեզանից ոչ ոք չի վստահել և գնահատել Աստծուն այնպես, ինչպես հարկն է: Մենք մեր ուրախությունը Նրա մեծությունը փառաբանելու մեջ չենք փնտրել և Իր ճանապարհներով չենք քայլել: Մենք ձգտել ենք գտնել մեր բավականությունը այլ բաների մեջ, և դրանք ավելի արժեքավոր ենք համարել, քան Աստծուն, ինչը և կռապաշտություն է:(Թուղթ առ Հռովմայեցիս 1:21-23): Այն ժամանակվանից ի վեր, ինչ մեղքը եկավ աշխարհ, մենք բոլորս ամբողջ սրտով հակառակվում ենք Աստծուն ունենալ` որպես մեր ամեն ինչը բավարարող հարստության (Թուղթ առ եփեսացիս 2:3): Սա Աստծո սրբության ու մեծափառության դեմ մի սոսկալի հանցանք է: (Երեմիա 2:12-13):

4) Մենք բոլորս արժանի ենք Աստծո արդար դատապարտությանը

“Որովհետև մեղքի վարձքը մահն է…” (Թուղթ առ Հռովմայեցիս 6:23)

Մենք բոորս Աստծո փառքը նսեմացրել ենք մեր մեջ: Ինչպե՞ս. Նրանից վեր դասելով այլ բաներ: Մեր ապերախտությամբ, Աստծուն չվստահելով, անհնազանդությամբ: Այսպիսով, Աստված արդար կլինի, պարզապես փակվելով մեր առջև, մեզ հավիտյան հեռացնելով Իր փառքի վայելքից: “Նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից,” (2 Թեսաղոնիկեցիս 1:9)

Դժոխք բառը Նոր Կտակարանում օգտագործվում է 12 անգամ. 11 անգամ Հիսուսի կողմից: Այն առասպել չէ` մռայլ և ջղային քարոզիչների կողմից ստեղծված: Այն լուրջ նախազգուշացում է` Աստծո Որդու բերանից դուրս եկած, Ով մեռավ` մեղավորներին անեծքից, հավիտենական տանջանքից ազատելու համար: Այս նախազգուշացմանը անփույթ վերաբերվելով, մենք մեծ վտանգի ենք ենթարկում ինքներս մեզ:

Եթե Աստվածաշունչը այստեղ, մարդու վիճակի մասին նկարագրությամբ, ավարտվեր, ապա մենք անհույս ապագայի դատապարտությունը կունենայինք: Սակայն սրանով չէ, որ Այն ավարտվում է…

5) Աստված ուղարկեց Իր Որդի Հիսուսին հավիտենական կյանք և ուրախություն պարգևելու համար.

“Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ։”(1Տիմոթեոսի 1:15)

Ավետիսն այն է, որ Քրիստոսը մեռավ մեր նման մեղավորների համար: Եւ նա հարություն առավ մեռելներից մարդկային մարմնով` հաստատելու Իր փրկչական զորությունը և բացելու հավիտենական կյանքի և ուրախության դռները… (1 Թուղթ առ Կորնթացիս 15:20): Սա նշանակում է, որ Աստված կարող է արդարացնել մեղավորներին` լինելով արդար (Թուղթ առ Հռովմայեցիս 3:25-26): “Արդարեւ, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն.…” (1Պետրոսի 3;18):

Գալով տուն` Աստծո մոտ, կգտնեք մեծ և տևական բավարարվածությունը:

6)Քրիստոսի մահով գնված պարգևը պատկանում է նրանց, ովքեր զղջում են և վստահում են Նրան.

“Ուրեմն զղջացէք և ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին.” (Գործք առաքելոց 3:19)

“Եւ նրանք ասացին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը»։(Գործք առաքելոց 16:31)

“Ապաշխարել, զղջալ” նշանակում է հրաժարվել մեղքի խաբեբա խոստումներից: “Հավատալ” նշանակում է լիություն գտնել այն ամենում, ինչ Աստված խոստանում է լինել մեզ համար Հիսուսով: “Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի։” (Ավետարան ըստ Հովհաննու 6:35): Մենք չենք վաստակում մեր փրկությունը: Մենք չենք կարող այն չափել (Թուղթ առ Հռովմայեցիս 4:4-5): Այն շնորհք է` հավատքի միջոցով (Թուղթ առ Եփեսացիս 2:8-9): Այն ձրի շնորհ է (Թուղթ առ Հռովմայեցիս, 3:24): Մենք այն կունենանք, եթե մենք այն ամեն բանից վեր դասենք (Ավետարան ըստ Մատթեոսի 13:44): Երբ մենք դա անում ենք, իրագործվում է Աստծո արարման նպատակը: Նա փառավորվում է մեր մեջ, և մեր ուրախությունը կատարյալ է դառնում Նրա մեջ, հավիտենապես:

Այս ճշմարտությունները Ձեզ համար իմաստավորվու՞մ են արդյոք

Դուք ցանկանու՞մ եք ունենալ այն ուրախությունը, որ Աստված տալիս է Հիսուս Քրիստոսով նրանց, ովքեր Նրա ներկայության մեջ են փնտրում բավարարվածություն: Եթե այո, ապա Աստված Ձեր կյանքում գործ ունի կատարելու…

Ի՞նչ պետք է անեք դուք

Մերժեք այն ամենը, ինչ խոստանում է ձեզ մեղքը: Դիմեք Հիսուսին, որ Նա ազատի ձեզ մեղավորությունից, պատժից և մեղքի գերությունից: “Որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի” (Թուղթ առ Հռովմայեցիս 10:13):

Ձեր հույսը թող լինի Աստված, որ Հիսուս Քրիստոսով փրկություն շնորհեց Ձեզ: Մերժեք մեղքի խաբեությունը` Աստծո հավատի ուժով, ով Ձեզ մեծ և թանկագին շատ խոստումներ է տվել: Սկսեք կարդալ Ավետարանը` գտնելու այդ հրաշալի խոստումները, որոնք կարող են ձեզ ազատ արձակել և օգնել սուրբ կյանքով ապրելու: (2 Պետրոսի 1:3-4): Գտեք այնպիսի եկեղեցի, որ հավատում է Աստծո խոսքին, այնտեղ Աստծուն պաշտելու և աճելու այն մարդկանց հետ միասին, ովքեր Քրիստոսի սերը ամեն բանից վեր են դասում (Թուղթ առ Փիլիպեցիս 3:7):

Մեզ համար ամենաուրախալի լուրն այն է, որ մարդու երջանկությունը և Աստծո սրբությունը իրարամերժ իրականություններ չեն:

“Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախությունների լիություն կայ, եւ Քո աջ կողմը` քաղցրութիւններ` յավիտեան։” (Սաղմոս 16:11)