Որպեսզի չցրվենք

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By R.C. Sproul
Author Index
More About Pride
Topic Index
About this resource
English: Lest We Be Scattered

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By R.C. Sproul About Pride
Part of the series Right Now Counts Forever

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Աստվածաշնչից հաճախակի սխալ մեջբերվող խոսքերից մեկը Առակների 16:18-ն է.<<Կործանմանը նախորդում է հպարտությունը, անկմանը` չար բարքը>>: Մեջբերումն այնպես է փոխում խոսքը, որ այն պարզապես ասում է. <<Հպարտությունը նախորդում է անկմանը>>: Չնայած այս մեջբերումը բառացիորեն ճշգրիտ չէ, բայց այն տալիս է առածի իրական իմաստը: Իրոք, հպարտությունն անկման նախորդն է, և կործանման նախագուշակը:

Մենք սա վառ ձևով տեսնում ենք Բաբելոնի աշտարակի պատմության մեջ:

<<Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում։ Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ։ Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. <<Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով>>: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ։ Նրանք ասացին. <<Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք։Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ>>: Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։ Տէրն ասաց. <<Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։ Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը>> (Ծննդ. 11:1–7):

Բաբելոնի աշտարակն աշխարհի առաջին երկնաքերն էր, հավանաբար բարձր թեքամուտք էր կամ եռանկյունաձև աշտարակ, որը կրոնական երանգ էր կրում: Ինչպես Մարթին Լյութերը նշել է իր <<Դասախոսություններ Ծննդոցի վերաբերյալ>>-ում, Միջին դարերում կառուցվածքի վերաբերյալ տարբեր տեսակի զվարճալի առասպելներ են առաջացել: Որոշները վիճում էին, որ այն կառուցվել է որպես ապաստարան, որն այնքան բարձր կլիներ, որպեսզի մարդիկ կարողանային խուսափել մեկ ուրիշ ջրհեղեղից` անտեսելով Աստծո խոստումը, ըստ որի նա երբեք երկիրը նորից ջրկեղեկով չի կործանի: Մյուսներն այն կարծիքին էին, որ կառուցվածքն ինը մղոնի չափ բարձրություն ուներ` այնքան բարձր էր, որ կարելի էր լսել երկնքում երգող հրեշտակների ձայնը: Բայց այս մտացածի հեքիաթները պատմության իմաստը անտեսում են և քիչ են պատկերը մեկնաբանում:

Անկախ նրանից, թե ինչ է եղել, պատմիչը, զարգացնում է այն տեսակետը, որ Բաբելոնի աշտարակը Աստծո փառքի համար չէր կառուցվել: Այն մարդկային հպարտության հուշարձանն էր: Լյութերը նշեց.<<Ես կարծում եմ, որ նրանց շարժառիթն արտահայտված է այս խոսքերով.<<Եկեք մեզ համար քաղաք և աշտարակ կառուցենք>>: Այս խոսքերը վկայում են ինքնագոհ սրտերի մասին, որոնք վստահում են այս աշխարհի բաներին` առանց վստահելու Աստծուն և ատում են եկեղեցին, որովհետև այն չունի իշխանություն և շքեղություն>>: Ավելի ուշ նա ավելացրել է. << Արդյոք, սա մեծ հպարտություն, մեծ արհամարհանք չէ Աստծո նկատմամբ, որ առանց Աստծուց խորհուրդ հարցնելու համարձակվեցին այսպիսի մասսայական նախագիծ ձեռնարկել իրենց սեփական պատասխանատվությամբ>>:

Հպարտության շարժառիթն ավելի պարզ է երևում այս ամբարտավան հայտարարության մեջ.<<Եկեք մեզ համբավ բերենք>>: Տերունական աղոթքում առաջին խնդրանքը, որ Քրիստոս մեզ պատվիրել է անել` Աստծո անունը օրհնելն է: Այս խնդրանքը հստակորեն կապված է հետագա խնդրանքների հետ. <<Քո թագավորությունը թող գա, Քո կամքը քող լինի երկրի վրա ինչպես երկնքում է>>: Աստծո թագավորությունը հստակ տիրում է երկնքում: Նրա կամքը միշտ կատարվում է այնտեղ, և Նրա անունը միշտ օրհնվում է այնտեղ: Բայց նրա թագավորությունը ներկա չէ այնտեղ, որտեղ Նրա կամքը չի կատարվում, և Նրա անունը չի փառավորվում: Սեննաարում մարդիկ ջանում էին օրհնել և փառավորել իրենց սեփական անունները: Սա Եդեմի վերադարձն էր, որտեղ կրկնվեց աստծո պես լինելու գայթակղությունը:

Մինչև երկինք հասնող այս աշտարակի շինարարությունը մարդկության ապատեոզի փորձ էր, մարդու որդիների ինքնաստվածացում: Այս ցույց է տալիս թե ինչպիսինն է իրականում հին <<Նոր դարի>> մտածելակերպը: Դա արտացոլում է այն, ինչ Պողոսը հայտարարեց որպես մարդկության տիեզերական մեղք. Հրաժարվել Աստծուն որպես Աստված պատվել և երախտապարտ լինել (Հռոմ. 1:21).

Բաբելոնի աշտարակի կառուցման ակտը հավատուրացության ակտ էր: Դա կրոնի կերպարանք ուներ, ինչպես սովորաբար հավատուրացությունը լինում է, բայց այդպիսի կրոնը հեթանոսական կռապաշտություն է, որը միշտ փնտրում է երկրպագել արարածին` ոչ թե Արարչին: Այն ներառում է ճշմարիտ Աստծուն կեղծ աստծով փոխարինելը: Լյութերը մեկնաբանում է. <<Աշտարակ շինելը և քաղաք կառուցելը ինքն իրեն մեղք չէ, քանի որ սուրբերն էլ նույնն արեցին... Սա, սակայն նրանց մեղքն է. նրանք այս կառույցին կապեցին իրենց անունը...>> Այս ակտով իրական երկրպագությունը փոխարինվում է մարդակենտրոն երկրպագությամբ:

Ծննդոցը մեզ պատմում է, որ ի պատասխան մարդկային հպարտության այս ակտի <<Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները>>: Սա հիշեցնում է Եդեմի դեպքը, երբ Աստված պարտեզ եկավ և Ադամին ու Եվային հրահրեց փախչել ծածկվելու համար: Այնպես չէր, որ ամենագետ և ամենահաս Աստվածը տեղյակ չէր իրավիճակի մասին: Պարզապես պատմությունը ցույց է տալիս Աստծո այցելությունը, որտեղ նա գալիս է դատելու այս մարդկանց: Հպարտությունը, որը գնում է կործանումից առաջ և ամբարտավան հոգին, որը նախորդում է անկմանը Աստծո նկատմամբ հակառակության դիրքորոշում է: Դա մի դիրքորոշում է, որը ենթադրում է, որ Աստված տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, կամ եթե տեղյակ է` անզոր է ինչ-ոչ բան անել այդ առումով: Չդատապարտված մեղքն անվախություն է առաջացնում մեղավորի մեջ, որի շնորհիվ այն ավելի հանդուգն է դառնում իր անհնազանդության մեջ: Մեղավորը սխալվում է Աստծո համբերությունն ու համբերատարությունը անզորություն համարելով, և անհոգաբար իր համար բարկություն է կուտակում դատաստանի օրվա համար: Ինչքան երկար է հետաձգվում վճիռը, այնքան ավելի վատ է լինում դրա ազդեցությունը:

Պատիժը, որը Աստված ի կատար ածեց Բաբելոնում մարդկանց լեզուների խառնակությունն էր և միասնական համաշխարհային կարգի փլզումը: Այս պատիժը մարդկային ձեռնարկության սրտին խփեց, քանի որ այն դանակահարեց մարդկության քաղաքական և տնտեսական գործունեության հիմքը: Մարդիկ այժմ խմբավորված են քաղաքական բլոկներում, որտեղ ընդհանուր լեզուն մեկի ազգի համախմբում է մյուս ազգերի դեմ: Սա սերում է միջազգային թշնամությունը, քանի որ ազգերը ելնում են ազգերի դեմ: Նմանատիպ ձևով լեզվի խոչընդոտը մեծ արգելք է հանդիսանում միջազգային առևտրում` հետագայում առաջացնելով թշնամություն` ապացուցելով այն աքսիոման, որ <<երբ ապրանքը և ծառայությունները անցնում են սահմանները, զինվորները հազվադեպ են դա անում>>:

Լեզուների խառնակության պատճառով մարդկության ներդաշնակության անկումն ունի հետևանքներ, որոնք և' հեռահար են, և երկարատև: Լյութերը գտնում էր, որ մարդկայի լեզուների խառնակությունն ավելի խիստ պատիժ էր, քան ջրհեղեղը: Ինչու: Վերջ ի վերջո ջրհեղեղը կործանեց աշխարհի մի ամբողջ բնակչություն` բացառությամբ Նոյի և նրա ընտանիքի: Լյութերի պատճառաբանությունը հետևյալն էր. Ջրհեղեհը վնասեց այն մարդկանց, որոնք ողջ էին այդ ժամանակ, մինչ լեզուների խառնակությունը վնասեց ամբողջ մարդկությանը մինչև աշխարհի վերջը: Պատճառը, որի համար Աստված տվեց այս հատուկ պատիժը, այն էր, որ ոչ մի բան, որոնք մեղսավոր մարդկային էակները կմտադրվեն անել` չի կարող հեշտությամբ իրականացվել:

Մարդկության պատմությունը մարդկային էակների կողմից իրենց համար կայսրություններ կառուցելու ձգտման արձանագրությունն է: Ոչ մի կայսրություն երբեք չի հարատևել երկար ժամանակ: Սա ճիշտ է և' քաղաքական, և' տնտեսական կայսրությունների համար: Հպարտության միակ հնարավոր ավարտը կործանումն է: Հպարտը կարող է կանգուն մնալ մեկ ժամանակաշրջանում, բայց վաղ թե ուշ այն անկում կապրի:

Այսօր մենք անխուսափելիորեն շարժվում ենք դեպի միասնական գլոբալ գյուղ: Համակարգիչը մեզ տալիս է նոր, համաշխարհային լեզու: Բայց ինչ տեղի կունենա, երբ համակարգիչների լեզուն կործանվի: Ինչ տեղի կունեա, երբ գլոբալ տնտեսությունն անկում ապրի: Որտեղ կլինի մեր հպարտությունը այդ ժամանակ: