Վերափոխող սեր

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By Jerry Bridges
Author Index
More About The Love of God
Topic Index
About this resource
English: Transforming Love

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By Jerry Bridges About The Love of God
Part of the series Article

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Խոր հուսահատություն ապրող հայրը երկու շաբաթ անց էր կացրել մանկական ինթենսիվ թերապիայի բաժնում` նայելով, թե ինչպես է իր երեք տարեկան տղան դանդաղ մահանում: Այս երկու շաբաթվա ընթացքում նա բավականին զարմանալի կերպով ավետարանի մասին գիրք կարդաց: Ավելի ուշ նա ինձ գրեց. «Ես ուզում եմ ասել, որ Ավետարանը իսկապես իրական կյանքի համար է»:

Ես շփոթված էի իր հայտարարությունից: Ինչպե՞ս է ավետարանի մասին գիրքը ծառայել հորը իր խոր ողբերգության ժամանակ: Ես մտածում էի, որ Աստծուն վստահելու մասին գիրքն օգտակար կլիներ ձախորդությունների ժամանակ: Բայց Ավետարանի մասին գի՞րքը։ Ինչպե՞ս այն կարող էր օգտակար լինել մի այդպիսի պահի: Ես այս հարցի շուրջ մտածում էի մի քանի շաբաթ: Հետո մի օր, մինչ ես պատգամ էի պատրաստում Աստծո սիրո մասին, ես ստատցա պատասխանը: Ավետարանի մեջ հայրը տեսավ Աստծո սերը:

Հովհաննես առաքյալը գրել է. «Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար» (1 Հովհաննես 4:9–10)։

Ես հաճախ ասում եմ. «Եթե ուզում ես տեսնել Աստծո սերը, սկզբում նայիր Խաչին»,- որովհետև դա է Նրա սիրո ամենաակնառու ցուցադրումը: Աստված Իր որդուն ուղարկեց խաչի վրա մեր մեղքերի քավության համար: Քավությունը, թեև լավ Աստվածաշնչյան խոսք է, բայց այսօրվա քրիստոնյաները հազվադեպ են հասկանում այն: Թերևս լավագույն ճանապարհը դրա մասին խորհելու այն է, որ դա Աստծո արդար և սուրբ բարկության ողջ հարվածը Հիսուսի կողմից խաչի վրա կրելու ակտն էր, որը մենք պետք է կրեինք:

Մենք բոլորս մեր մեղքերի պատճառով արժանի ենք Աստծո բարկությանը, ոչ միայն այն մեղքերի, որ մենք գործում էինք որպես անհավատներ, այլ նաև այն մեղքերի, որոնք, լինելով հավատացյալներ, գործում ենք ամեն օր: Բայց, եթե մենք վստահել ենք Աստծուն, մենք երբեք չենք ճաշակի Աստծո բարկության բաժակից անգամ մեկ կաթիլ: Հիսուսն այս բաժակը որպես մեզ փոխարինող մեր փոխարեն խմեց: Եվ Հովհաննեսը մեզ ասում է, որ Աստված ի սիրով ուղարկեց Հիսուսին մեզ համար դա անելու:

Հիմնականում երկու դեպք կա, երբ հավատարիմ քրիստոնյաները հակված են լինում կասկածել Աստծո սիրուն: Ամենատարածվածն այն , երբ մենք, ինչ-ինչ պատճառներով, խորապես տեղյակ ենք մեր մեղավոր լինելու մասին: Գուցե դա ինչ-որ մշտական մեղքի առկայությունն է մեր կյանքում, կամ գուցե մեր ամբողջ էության մեղսավոր լինելը: Այսպիսի ժամանակներում մենք հակված ենք մտածելու. « Ինչքա՞ն հավանական է, որ Աստված կարող էր սիրել ինձ պես մեղավոր մեկին»:

Երկու դեպքում էլ մենք պետք է նորից նայենք Խաչին և տեսնենք, թե ինչպես է Հիսուսը կրում այդ նույն մեղքերը, որոնք ստիպում են մեզ մեղավոր զգալ: Եվ հետո, մենք կարիք ունենք մեզ հիշեցնել, որ. «Նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստուած մեզ համար մեղաւոր արեց, որպէսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները լինենք» (2 Կորնթ. 5:21): Աստված վերցրեց մեր մեղքը, նույնիսկ այն, ինչն այդքան արագորեն վիշտ է առաջացնում, և հանձնեց Քրիստոսին, և Նա վերցրեց Իր կատարյալ արդարությունը և տվեց մեզ: Աստված դա արեց ոչ թե որովհետև մենք սիրո արժանի էինք, այլ Իր սուվերեն սիրո պատճառով: Ինչպես Հովհաննեսն ասաց վերոհիշյալ հատվածում. «Ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ»:

Երկրորդ հիմնական դեպքը, որը մեզ դրդում է կասկածի տակ դնել Աստծո սերը ձախողումների ժամանակ է: Մենք կարող ենք մտածել. «Եթե Աստված իրոք սիրեր ինձ, Նա թույլ չէր տա, որ դա կատարվեր ինձ հետ»: Կասկածի այդպիսի պահերին մենք կարիք ունենք նորից նայելու Խաչին և տեսնելու Աստծուն` իր Որդուն մեր մեղքերի համար մեռնելու ուղարկելիս (Հռոմ. 8:32): Ի վերջո, այդ համատեքստում էր, որ Պողոսը հարցրեց. «Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց»: Եվ մի քանի նախադասությունից հետո նա պատասխանում է իր տված հարցին հնչեղ հաստատումով․«Ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռոմ. 8:35–39:

Մեծ պուրիտան Ջոն Օվենը մի անգամ գրել է, որ «մեծագույն վիշտը և բեռը, որ Դուք կարող եք դնել Հոր վրա, մեծագույն չարությունը, որ Դուք կարող եք անել Նրան, չհավատալն է, որ Նա սիրում է ձեզ»: Մենք կարող է ակնկալեինք, որ Օվենը կասեր, որ Դուք առավելագույնս կարող եք վշտացնելը Հորը մի քանի սկանդալային մեղքեր գործելով, որը կանպատվեր Նրա անունը: Անշուշտ մեղքը վշտացնում է Աստծուն, բայց Օվենը մեզ ասում է, որ Աստծո սերը կասկածի տակ դնելը Նրան ավելի է վշտացնում:

Այսպիսով, երբ Դուք գայթակղություն եք ունենում Աստծո սերը հարցականի տակ դնելու Ձեր մեղքի կամ դժվար հանգամանքների պատճառով, նայեք Խաչին և ինքներդ ձեզ հիշեցրեք , որ Խաչի վրա Աստված ապացուցեց Իր սերը ձեր հանդեպ, որը վեր է բոլոր կասկածներից: Ի դեպ մի՛ սպասեք այն դժվար ժամանակներին: Ուշադիր նայեք Խաչին ամեն օր՝ ամրապնդելու ինքներդ ձեզ այդ կասկածի և հիասթափության ժամանակների համար:

Սակայն, ինչքան էլ փառավոր է մեր հանդեպ Աստծո սիրո ճշմարտությունը, Հովհաննեսը մեզ չի թույլատրում այդ սիրով միայն ջերմանալ մեր սեփական հաճույքի համար: Փոխարենը, նա կատարում է մի շատ նշանակալի հայտարարություն: «Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, մենք ալ պարտաւոր ենք սիրել զիրար» (1 Հովհ. 4.11)։ Եզրակացությունն այն է, որ մենք ոչ միայն պետք է սիրենք միմիանց, որովհետև Աստված սիրեց մեզ, այլ մենք պետք է սիրենք միմիանց նույն ձևով, ինչպես Աստված սիրեց մեզ: Այսինքն, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր մեղքից և սիրո արժանի չլինելուց, մենք էլ պետք է միմիանց սիրենք անկախ ամեն ինչից: Սա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մյուս մարդկանց մեջ մեղքի առկայությունը, այլ երբ այդ մեղքը մեզ է ուղղված, մենք ներում ենք՝ ինչպես Աստված Քրիստոսի մեջ մեզ է ներում (Եփ. 4:32):

Կարծում եմ, որ միմյանց նկատմամբ մեր սիրո մեծագույն դրսևորումը միմյանց ներելու պատրաստակամությունն է` հիմք ընդունելով Աստծո մեզ ներելը: Հիսուսի առակը չներող ծառայի մասին (Մաթ. 18:21–35) շատ ուսուցողական է այս թեմայի առումով: Առաջին ծառան իր տիրոջը պարտք էր 10,000 տաղանդ, որը համարժեք էր շարքային բանվորի 200,000 տարվա աշխատավարձին, գումար, որն անհնար է մարել: Երկրորդ ծառան առաջին ծառային 100 դահեկան էր պարտք, որը հավասար էր իր տարվա աշխատավարձի մոտավորապես մեկ երրորդին: Ինքնին դա չնչին գումար չէր: Մեզանից ոչ բոլորը կուզենային անվավեր համարել տարեկան աշխատավարձի մեկ երրորդին հավասար պարտքը, բայց 200,000 տարվա համեմատ տարվա մեկ երրորս մասը չնչին է:

Առակի իմաստն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը առաջին ծառան է: Մեր մեղքերի պատճառով մեր պարտքն Աստծուն ահռելի է, գումար, որն անհնար է վճարել: Ի հակադրություն դրա, մեկ ուրիշի մեղքի պարտքը իմ հանդեպ, չնայած կարող է ինքնին նշանակալի լինել, բայց ոչինչ է Աստծո հանդեպ իմ պարտքի համեմատ: Այսպիսով, երբ ինչ-որ մեկը մեղանչում է իմ դեմ, ինչպես փաստացի այնպես էլ պարզապես իմ համոզմամբ, ես փորձում եմ պատասխանել. «Բայց Հայր, ես ծառան եմ, ով պարտք է 10,000 տաղանդ»: Դա ինձ օգնում է այդ անձնավորության մեղքին պատշաճ տեսանկյունից նայել, և դա ինձ հնարավորություն է տալիս ազատորեն ներելու, այնպես ինչպես Աստված է ինձ ներել:

Սեղանի շուրջ զրույցին ծանոթ յուրաքանչյուր ընթերցող որոշ չափով ծանոթ է 1Կորնթացիս 13-ին` սիրո դասական հատվածին: Բայց Դուք երբևէ նկատե՞լ եք, թե 4-7 խոսքերում սերը նկարագրող ինչքան շատ տերմիններ գործ ունեն ներման կամ համբերատարության հետ: Սերը նախ և առաջ համբերող է, որն արտահայտվում է համբերությամբ և ներմամբ (տես` Կող. 3:12–13): Այն չի գրգռվում կամ չի բարկանում: Հետո սերն ամեն բանի դիմանում է և ամեն բանի համբերում: Սրանք նույն գաղափարի արտահայտման տարբեր ձևեր են` ներում և համբերատարություն: Եվ մենք պետք է ներենք, քանի որ Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ:

Ի հարկե, սիրելու ավելի շատ բան կա, քան ներելը` անկախ նրանից դա Աստծո սերն է, թե` մերը: Աստված խոստացել է, որ մեզ երբեք չի թողնի (Եբր. 13:5)և կհոգա մեր ամենօրյա կարիքները (Փիլիպ. 4:19), և ամեն բան բարիի գործակից դարձնել (Հռոմ. 8:28): Նա նույնիսկ ասել է, որ կարգ ու կանոնը, որը ժամանակ առ ժամանակ դնում է մեզ վրա Նրա սիրո նշանն է, քանի որ այն նախատեսված է, որպեսզի մենք ավելի ու ավելի շատ բաժնեկցենք իր սրբությամբ (Եբր. 12:5–11):

Նույն ձևով էլ մենք պետք է Քրիստոսի մարմնի մեջ սիրենք միմյանց եղբայրական ջերմությամբ (Հռոմ. 12:10): Սա նշանակում է, որ մենք նայում ենք միմյանց, միմյանց քաջալերում, աղոթում միմյանց համար և ինչպես վայել է օգնում միմյանց նյութապես (1 Հովհաննես 3: 16-18):

Ակնհայտ է, որ մենք երբեք չենք կարող սիրել միմյանց նույն կերպ, կամ նույն չափով, ինչպես Աստված է սիրում մեզ: Մենք կարող ենք ներել, բայց մենք չենք կարող գնել ուրիշի մեղքը: Եվ Աստված սուվերեն է իր սիրո մեջ: Նա զորություն ունի` արտահայտելու Իր սերը Իր նպատակի ամբողջ չափով: Մենք դա չենք կարող անել: Մեր ցանկությունը հաճախ շոշափելիորեն գերազանցում է մեր սիրո արտահայտման կարողությունից: Բայց մենք երբեք չպետք է մոռանանք, որ Նրա սերը մեր հանդեպ հիմքն է Նրա կամ միմիանց հետ մեր կապի: Հովհաննեսն ասել է․ «Մենք սիրում ենք, որովհետև սկզբում Նա սիրեց մեզ» (1 Հով. 4:19) Նշենք, որ մեր սիրո առարկան անորոշ է: Հովհաննեսն ի՞նչ ի նկատի ուներ։ մենք սիրում ենք Աստծու՞ն, թե միմյանց: Համատեքստը ենթադրում է միմյանց: Բայց ես կարծում եմ, որ հավանական է, որ Սուրբ Հոգին առաջնորդել է Հովհաննեսին մեր սիրո առարկան ոչ միանշանակ թողնելու, քանի որ երկուսն էլ ճիշտ են: Մենք կարող ենք միայն սիրել Աստծուն, երբ մենք ջերմանում են մեր հանդեպ Նրա ունեցած սիրով: Եվ մենք կարող ենք միայն սիրել միմյանց, երբ մենք շարունակաբար խորհենք մեր հանդեպ Աստծո անսահման սիրո մասին: Սիրելինե՛ր, եկե'ք սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է: