Օ, մի՜ եղեք պարզապես ստվերներ, արձագանքներ և մնացորդներ

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Sanctification & Growth
Topic Index
About this resource
English: O Be Not Mere Shadows, Echoes, and Residue

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Sanctification & Growth
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Մենք Աստված չենք:Այսպիսով` ի համեմատ բարձրագույն, կատարյալ Իրականությանը մենք մեզանից շատ բան չենք ներկայացնում: Մեր գոյությունը երկրորդական է և կախված է Աստծո բացառձակ իրականությունից: Նա միակ Աստվածն է տիեզերքում: Մենք ածանցյալ ենք: Նա միշտ կար և սկիզբ չունի:Այսպիսով նա չի ձևավորվել ուրիշի կողմից: Մենք կայինք: Նա պարզապես կա:Բայց մենք դառնում ենք:ՙ Ես եմ, Որ են՚ է իր անունը» (Ելից 3:14):

Այնուամենայնիվ, քանի որ նա մեզ պատրաստեց իր մտքում ամենաբարձր ստեղծագործական նպատակի համար՝ վայելել եւ ցուցադրել Արարչի փառքը, մենք կարող ենք ունենալ շատ նշանակալի կյանքը, որը հարատև է: Ահա , թե ինչու ենք մենք ստեղծվել ՙ«Ամեն բան նրանով ստեղծվեց և նրա համար՚» (Կողոսացիս 1:16): Սա է պատճառը, որ մեր սեքսուալությունը մարվել է («Հեռու մնացեք սեռական անբարոյականությունից ....Դուք ձեր տէրը չէք, քանզի մե՛ծ գնով գնուեցիք: Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ՚՚» (1 Կորնթացիս 6:18-20)): Ահա թե ինչու ենք մենք ուտում և խմում (ՙ«Արդ, ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար՚՚»(1 Կորնթացիս 10:31)):Ահա թե ինչու ենք մենք աղոթում(«Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կանեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով» (Հովհաննես 14:13): Ահա թե ինչու ենք մենք բոլորս բարի գործեր անում («Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է» Մաթևոս 5:16):

Ահա թե ինչու մենք գոյություն ունենք. որպեսզի ցույց տանք Աստծո փառքը: Մարդկային կյանքը Աստծո մասին է: Դա է մարդ լինելու իմաստը: Մեր ստեղծված լինելու էությունը Աստծուն մեծ նշանակություն տալն է:Մեր փառքը Աստծո փառքը երկրպագելն է:Երբ մենք իրականացնում ենք մեր լինելու այս պատճառը, մենք էություն ենք ունենում: Մեր գոյության մեջ կշիռ և կարևորություն կա: Իմանալը, բավականություն ստանալը և այսպիսով Աստծո փառքը ցուցադրելը նշանակում է կիսել Աստսծո սերը: Ոչ թե մենք Աստված ենք դառնում:Բայց Նրա մեծությունից և գեղեցկությունից ինչ-որ բան էլ մենք ենք ունենում և երբ հասկանում ենք մեր լինելու նպատակը, որն է պատկերել նրա կատարելությունը: Սա է մեր իրականությունը:

Մարդկային գոյության այս նպատակը չկատարելը կնշանակի պարզապես այն իրականության ստվերը լինել, որի համար մենք ստեղծվել ենք: Աստծո էությունը չդրսևորելը, ամենի ինչից վեր նրան բավականություն չպատճառելով, կնշանակի պարզապես լինել արձագանքն այն երաժշտության, որը մենք պետք է ստեղծեինք: Դա կնշանակի պարզապես մնացորդը լինել այն ազդեցության, որը մենք պետք է ունենայինք:

Սա մեծ ողբերգություն է: Մարդիկ չեն ստեղծվել պարզապես ստվեր, արձագանք կամ մնացորդ լինելու համար: Մենք ստեղծվել ենք աստվածանման էություն ունենալու, աստվածանման երաժշտություն ստեղծելու և աստվածանման ազդեցություն թողնելու համար: Ահա թե ինչ է նշանակում Աստծո պատկերով ստեղծված լինելը (Ծննդոց 1:27): Բայց երբ մարդիկ լքում են իրենց Արարչին և ուրիշ բաներն ավելի շատ են սիրում, նրանք դառնում են այն բաների նման, որոնց սիրում են. փոքր, չնչին, անկշիռ, աննշան և Աստծուն փոքրացնող:

Լսեք, թե ինչպես է դա նկարագրում Սաղմոսերգուն.«Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։ Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում։Ականջներ ունեն, բայց չեն լսում, եւ նրանց բերանում շունչ չկայ։Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ յոյսը դրել են նրանց վրայ»(Սաղմոս 134:15-18):

Մտածեք և ահով լցվեք: Դուք դառնում եք մարդու ձեռքով սարքած այն իրերի նման, որոնց վստահում եք: Չեք կարողանում խոսել, տեսնել, լսել: Դա գոյության ստվեր է: Դա ինչի համար, որ դուք նախատեսված էիք, դրա արձականքն ու մնացորդն է: Դա պատմության բեմի վրա դատարկ մնջախաղ է՝ շատ շարժումներով, բայց քիչ իմաստով:

Ո՜վ Բեթլեհեմ, մի՛ եղիր ստվեր, արձագանք և մնացուկ: Ազատվիր մեր դարի մարդամետ հոգու համաճարակից: Երեսդ փայլեցրու կայծքարի նման՝ տեսնելու, ճանաչելու, բավականություն ստանալու և ապրելու Տիրոջ լույսով:ՙ«Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէ՛ք քայլենք Տիրոջ լոյսի մէջ»՚ (Եսայի 2:5)։ Նրա լույսի մեջ դուք կտեսնեք Նրան և ամեն ինչը այնպես, ինչպես դրանք իրապես կան:Դուք կարթնանաք ստվերային երկրում գոյատևման նիրհից: Դուք կփափագեք գտնել միջոցը:Դուք ձեր կյանքով կստեղծեք աստվածանման երաժշտություն: Մահը ձեզ միայն կտանի դեպի դրախտ:Եվ այն ինչ դուք կթողնեք ձեզնից հետո ոչ թե մնացուկ կլինի, այլ տուրք Աստծո հաղթական շնորհքին՝ գրված երկնքում:

Ձեզ հետ ստվերից փախչող՝

Հովիվ Ջոն