Գտնելով հույսի դուռը
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
Տող 3. | Տող 3. | ||
Հուսահատությունը հույսի դուռն է: Դու պետք է հույսդ կտրես քեզանից նախքան այն հույսով ոգևորվելը, որը քոնն է Քրիստոս Հիսուսով: | Հուսահատությունը հույսի դուռն է: Դու պետք է հույսդ կտրես քեզանից նախքան այն հույսով ոգևորվելը, որը քոնն է Քրիստոս Հիսուսով: | ||
- | * | + | *Մենք հակված ենք մեզ շատ պատվել: |
*Մենք հակված ենք մեզ չափազանց շատ արդարություն վերագրել: | *Մենք հակված ենք մեզ չափազանց շատ արդարություն վերագրել: | ||
*Մենք հակված ենք մտածելու, որ մենք ավելի շատ իմաստություն ունեք, քան իրականում է: | *Մենք հակված ենք մտածելու, որ մենք ավելի շատ իմաստություն ունեք, քան իրականում է: |
Ընթացիկ տարբերակը 05:55, 25 Հունիսի 2015-ի դրությամբ
By Paul Tripp About Hope
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Հուսահատությունը հույսի դուռն է: Դու պետք է հույսդ կտրես քեզանից նախքան այն հույսով ոգևորվելը, որը քոնն է Քրիստոս Հիսուսով:
- Մենք հակված ենք մեզ շատ պատվել:
- Մենք հակված ենք մեզ չափազանց շատ արդարություն վերագրել:
- Մենք հակված ենք մտածելու, որ մենք ավելի շատ իմաստություն ունեք, քան իրականում է:
- Մենք հակված ենք մեզանով հպարտանալու, որ <<ճիշտ>> բնավորություն ունենք:
- Մենք հակված ենք մեր մասին մտածելու, որ ավելի համբերատար ենք, քան իրականում ենք:
- Մենք հակված ենք մեր մասին մտածելու, որ դիմացկուն ենք:
- Մենք հակված ենք մեր մասին մտածելու, որ մենք հեզ ու հնազանդ ենք:
- Մենք հակված ենք մտածելու, որ մենք ավելի ենք նվիրված Աստծո արքայությանը, քան իրականում ենք:
- Մենք պարզապես հակված ենք մեզ ավելի բարեպաշտ տեսնելու, քան իրականում ենք:
Ահա հակվածության հետ պրոբլեմը. Երբ Դուք Ձեզ արդար եք համարում, երբ դուք Ձեզ ավելի շատ հասունություն եք վերագրում, քան իրականում ունեք, դուք չեք փնտրում շնորհքը, որը ձեր միակ հույսն է:
Մենք չենք մտածում, որ արժեզրկում ենք շնորհքը, բայց իրականում մեզանից շատերը դա են անում: Որովհետև մենք նայում ենք ինքներս մեզ և եզրակացնում, որ մենք հոգևորապես լավ վիճակում ենք, մենք հակված չենք խորապես գնահատելու շնորհքը, որը մեր միակ հույսն է կյանքի և մահվան մեջ: Գիտեք, միայն այն մարդիկ են ոգևորվում այս շնորհքից, ովքեր գիտակցում են իրենց կարիքի խորությունը, մարդիկ, ովքեր ընդունում են, որ նրանք կարողություն չունեն բավարարելու այդ կարիքը, նրանք ոգևորվում են շնորհքից, որը բավարարում է նրանց հոգևոր կարիքներից յուրաքանչյուրը:
Մյուս կողմից էլ մեզ դուր չի գալիս մեր մասին մտածել որպես կարիքավորի, այդ պատճառով մենք հակված ենք նվազեցնելու մեր մեղքը: Ցավոք մեզանից շատերն ավելի շատ մտահոգված են ուրիշների, քան սեփական մեղքերով: Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ուրիշների, քան մեր սեփական հոգևոր կարիքներին: Քանի որ մենք մինիմալացնում ենք մեր մեղքերը, մեզ արդար տեսնելով, մենք չենք լացում դրա համար և չենք վազում ազատագրող և փոխող շնորհքի հետևից, որը մեզ է պատկանում որպես Աստծո զավակներ: Քանի դեռ մենք մեր հույսը դնում ենք մեզ վրա, այսինքն մեր հույսը դնում ենք արդար լինելու մեր սեփական կարողության վրա, մենք չենք վազի Քրիստոս Հիսուսի կողմից առաջարկվող շնորհքի հետևից: Երբ մենք ցանկանում ենք այլևս մեր հույսը մեր վրա չդնել, միայն այդ դեպքում ենք որոնում Աստծո կողմից առաջարկվող ազատագրումը:
Այո, իրականում ճիշտ է, որ հուսահատությունը հույսի դուռն է: Ձեզ անհույս և անօգնական տեսնելը նպաստում է Աստծո շնորհքի ձեր ձգտմանը: Փաստն այն է, որ մենք բոլորս ամեն օր համոզվում ենք, որ շնորհքի շարունակական կարիք ունենք: Պարզ ասած՝ մենք կարող չենք դա մեր սեփական ուժերով անել: Մենք դեռևս խիստ կարիք ունենք աստվածային օգնության: Դու ուզու՞մ ես դա ընդունել և վազել այնտեղ, որտեղ կարելի է գտնել շնորհքը: