Գտնելով հույսի դուռը
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By Paul Tripp About Hope
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Հուսահատությունը հույսի դուռն է: Դու պետք է հույսդ կտրես քեզանից նախքան այն հույսով ոգևորվելը, որը քոնն է Քրիստոս Հիսուսով:
- Մենք հակված ենք մեզ շատ պատվել:
- Մենք հակված ենք մեզ չափազանց շատ արդարություն վերագրել:
- Մենք հակված ենք մտածելու, որ մենք ավելի շատ իմաստություն ունեք, քան իրականում է:
- Մենք հակված ենք մեզանով հպարտանալու, որ <<ճիշտ>> բնավորություն ունենք:
- Մենք հակված ենք մեր մասին մտածելու, որ ավելի համբերատար ենք, քան իրականում ենք:
- Մենք հակված ենք մեր մասին մտածելու, որ դիմացկուն ենք:
- Մենք հակված ենք մեր մասին մտածելու, որ մենք հեզ ու հնազանդ ենք:
- Մենք հակված ենք մտածելու, որ մենք ավելի ենք նվիրված Աստծո արքայությանը, քան իրականում ենք:
- Մենք պարզապես հակված ենք մեզ ավելի բարեպաշտ տեսնելու, քան իրականում ենք:
Ահա հակվածության հետ պրոբլեմը. Երբ Դուք Ձեզ արդար եք համարում, երբ դուք Ձեզ ավելի շատ հասունություն եք վերագրում, քան իրականում ունեք, դուք չեք փնտրում շնորհքը, որը ձեր միակ հույսն է:
Մենք չենք մտածում, որ արժեզրկում ենք շնորհքը, բայց իրականում մեզանից շատերը դա են անում: Որովհետև մենք նայում ենք ինքներս մեզ և եզրակացնում, որ մենք հոգևորապես լավ վիճակում ենք, մենք հակված չենք խորապես գնահատելու շնորհքը, որը մեր միակ հույսն է կյանքի և մահվան մեջ: Գիտեք, միայն այն մարդիկ են ոգևորվում այս շնորհքից, ովքեր գիտակցում են իրենց կարիքի խորությունը, մարդիկ, ովքեր ընդունում են, որ նրանք կարողություն չունեն բավարարելու այդ կարիքը, նրանք ոգևորվում են շնորհքից, որը բավարարում է նրանց հոգևոր կարիքներից յուրաքանչյուրը:
Մյուս կողմից էլ մեզ դուր չի գալիս մեր մասին մտածել որպես կարիքավորի, այդ պատճառով մենք հակված ենք նվազեցնելու մեր մեղքը: Ցավոք մեզանից շատերն ավելի շատ մտահոգված են ուրիշների, քան սեփական մեղքերով: Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ուրիշների, քան մեր սեփական հոգևոր կարիքներին: Քանի որ մենք մինիմալացնում ենք մեր մեղքերը, մեզ արդար տեսնելով, մենք չենք լացում դրա համար և չենք վազում ազատագրող և փոխող շնորհքի հետևից, որը մեզ է պատկանում որպես Աստծո զավակներ: Քանի դեռ մենք մեր հույսը դնում ենք մեզ վրա, այսինքն մեր հույսը դնում ենք արդար լինելու մեր սեփական կարողության վրա, մենք չենք վազի Քրիստոս Հիսուսի կողմից առաջարկվող շնորհքի հետևից: Երբ մենք ցանկանում ենք այլևս մեր հույսը մեր վրա չդնել, միայն այդ դեպքում ենք որոնում Աստծո կողմից առաջարկվող ազատագրումը:
Այո, իրականում ճիշտ է, որ հուսահատությունը հույսի դուռն է: Ձեզ անհույս և անօգնական տեսնելը նպաստում է Աստծո շնորհքի ձեր ձգտմանը: Փաստն այն է, որ մենք բոլորս ամեն օր համոզվում ենք, որ շնորհքի շարունակական կարիք ունենք: Պարզ ասած՝ մենք կարող չենք դա մեր սեփական ուժերով անել: Մենք դեռևս խիստ կարիք ունենք աստվածային օգնության: Դու ուզու՞մ ես դա ընդունել և վազել այնտեղ, որտեղ կարելի է գտնել շնորհքը: