Ամենամեծ իրադարձությունը պատմության մեջ

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About The Death of Christ
Topic Index
About this resource
English: The Greatest Event in History

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About The Death of Christ
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Քրիստոսի մահվան երկու պարադոքսը

Զարմանալի չէ, որ աշխարհի պատմության ամենամեծ իրադարձությունը բարդ է:

1) Օրինակ` քանի որ Հիսուս Քրիստոսը մարդ և Աստված է մեկ անձի մեջ` նրա մահը Աստծո՞ մահն էր: Պատասխան տալու համար մենք պետք է խոսենք Քրիստոսի երկու էության մասին` աստվածային և մարդկային: Մ.թ. 451թ.-ից ի վեր Քաղկեդոնի բանաձևի համաձայն Քրիստոսի երկու էությունը մեկ անձի մեջ ընդունվել է որպես Սուրբ Գրքի ուղղափառ վարդապետություն: Քաղկեդոնի ժողովը ասում է.

Մենք, այնուհետև... մարդկանց սովորեցնում ենք դավանել... միևնույն Քրիստոսին` Որդուն, Տիրոջը, Միածնին, որը կճանաչվի իր երկու էությամբ` անշփոթելի, անփոփոխ, անբաժան, անքակտելի: Էությունների տարբերակումը չի տարանջատում միությունը, բայց պահպանում է յուրաքանչյուր էության ունեցածը և ի մի է բերում մեկ Անձի և Մեկ Կյանքի մեջ. այն չի տարանջատվում, չի բաժանվում երկու անձի, բայց միևնույն Որդին է և միածինը, Աստվածը, Բանը, Տեր Հիսուս Քրիստոսը:

Աստվածային բնությունը անմահ է(Հռովմ. 1:23, 1 Տիմոթեոս 1:17): Այն չի կարող մահանալ: Սա մասն է կազմում այն բանի, ինչ նշանակում է Աստված: Այդ պատճառով, երբ Քրիստոս մահացավ, նրա մարդկային բնությունն էր, որ տուժեց մահից: Աստվածային և մարդկային բնության միության խորհուրդն այդ մահվան փորձառության մեջ մեզ համար բացահայտված չէ: Ինչ մենք գիտենք` այն է, որ Քրիստոսը մահացավ և միևնույն օրը դրախտ գնաց («Այսօր դու ինձ հետ դրախտում կլինես» Ղուկաս 23:43): Այդ պատճառով թվում է, թե մահվան գիտակցումը եղել է, որպեսզի կարիք չլինի խախտելու մարդկային և աստվածային բնության շարունակական միությունը, չնայած` Քրիստոսը մահացավ միայն իր մարդկային բնությամբ:

2) Քրիստոսի մահվան դեպքի բարդության մի ուրիշ օրինակն այն է, թե ինչպես է Հայր Աստվածն այն փորձառաբար ապրել: Ամենատարածված ավետարանչական ուսմունքը այն է, որ Քրիստոսի մահը Հոր անեծքը կրելն էր Քրիստոսի կողմից: «Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից» )» (Գաղատացիս 3:13): Ու՞մ անեծքը: Մեկը կարող է այն մեղմացնել` ասելով «Օրենքի անեծքը»: Բայց օրենքը մարդ չէ, որ որևէ մեկին անիծի: Անեծքն անեծքը է, եթե կա անիծող մեկը: Նա, ով անիծում է օրենքի միջոցով Աստվածն է, որ գրել է օրենքը: Այդ պատճառով Քրիստոսի մահը մեր մեղքերի և օրինազանցության համար Հոր անեծքի փորձառությունն էր:

Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Աստվա'ծ իմ, Աստվա'ծ իմ, ինչու՞ ինձ թողեցիր»(Մաթևոս 27:46): Քիստոսի մահով Աստված նրա վրա դրեց իր ժողովրդի մեղքերը (Եսայի 53:6), որոնք նա ատում էր: Եվ մեղքի նկատմաբ իր ունեցած ատելության պատճառով նա շրջվեց մեղքերն իր վրա վերցրած Որդուց և թողեց նրան, որպեսզի նա իր վրա զգա մահվան և անեծքի ամբողջ զորությունը: Աստծո բարկությունը մեր փոխարեն նրա վրա թափվեց այնպես, որ նրա բարկությունը մեր նկատմամբ «մեղմացավ» (Հռովմ. 3:25) և հեռացավ:

Բայց այստեղ է պարադոքսը: Աստված խորապես հավանություն տվեց այն ամենին, ինչ Որդին անում էր այդ տառապանքի ժամին: Փատորեն, նա դա պլանավորել էր Որդու հետ: Եվ նրա սերը Աստվածամարդ Հիսուս Քրիստոսի նկատմամբ երկրի վրա երևում էր այն հնազադության շնորհիվ որով Հիսուսը խաչվեց: Խաչը Հիսուսի հնազադության և սիրո թագադրման ակտն էր: Եվ Հայրը խորապես հավանության արժանացրեց և վայելեց այս հնազանդությունն ու սերը: Այդ պատճառով Պողոսը ասում է այս հիանալի բանը. «Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար որպէս անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն» (Եփեսացիս 5:2) Հիսուսի մահն անուշահոտություն էր Աստծո համար:

Այսպիսով, մենք այստեղ ունենք ևս մեկ փառավոր բարդություն: Քրիստոսի մահն Աստծո անեծքն էր և Աստծո բարկությունը, բայց միևնույն ժամանակ այն հաճելի էր Աստծուն և անուշահոտություն էր: Շրջվելով իր Որդուց և նրան մեր մեքերով բեռնավորված թողնելով մահանալու` նա հիանում էր Որդու հնազանդությամբ, սիրով և կատարելությամբ:

Ոսւտի`եկե’ք երկյուղածությամբ կանգնենք և դողդոջուն ուրախությամբ նայենք Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու մահվանը: Ավելի մեծ իրադարձություն չկա պատմության մեջ: Մեր մտքի համար խորհելու կամ մեր սրտերի համար հիանալու ավելի մեծ բան չկա: Սրան մոտ եղե'ք: Ամեն կարևոր և լավ բան այստեղ էլինում: Սա իմաստուն և ծանրակշիռ ու երջանիկ տեղ է: