Անհանգստության անհավատության դեմ պայքարելը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Fear & Anxiety
Topic Index
About this resource
English: Battling the Unbelief of Anxiety

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Fear & Anxiety
Part of the series Battling Unbelief

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Անհավատությունը բոլոր մեղքերի արմատն ու էությունն է

Թույլ տվեք կամուրջ կապել նախորդ շաբաթվա տեքստի և այսօրվա մեր անհանգստության անհավատության մասին մտահոգության միջև: Եբրայեցիս 3:12-ում ասվում է. «Նայեցեք. եղբայրք, միգուցէ ձեզանից մեկումը անհավատության չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից»: Եվ 14 խոսքն ասում է. «Որորվհետև մասնակից եղանք Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը մինչեւ վերջը պինդ բռնենք»:

Այլ կերպ ասած, ապացույցը, որ դուք եկել եք Քրիստոսին, որ փրկող հավատքով նրա հետ միավորված եք, այն է, որ դուք ամուր եք պահում այդ վստահությունը մինչև վերջ: Հավատքի մեջ հաստատակամությունն անհրաժեշտ է փրկության համար: Երբ մարդը ճշմարտապես դարձի է գալիս, սիրտը փոխվում է, այնպես որ նա հիմա կյանքն ապրում է հավատքով (Գաղատացիս 2:20):

Նոր ծնունդը մարդուն ծանոթացնում է պատերազմի կյանքի հետ: Այդ պատերազմը կոչվում է «հավատքի պատերազմ» 2 Տիմոթեոս 4:7-ում, 1 Տիմոթեոս 6:12-ում: Եվ այստեղ՝ Եբրայեցիս 3:12-ում այն կոչվում է անհավատության դեմ պայքար: «Նայեցեք. [դա ճակատամարտի զգոնություն է] եղբայրք, միգուցէ ձեզանից մեկումը անհավատության չար սիրտ լինի [պատերազմի մեջ թշնամի կա], որ ապստամբուի կենդանի Աստուածանից [ դա նախազգուշացում է, որ պայքարին լուրջ մոտենան] »:

Այլ կերպ ասած, մեր կյանքի ամենակարևոր ճակատամարտը կենդանի Աստծուն հավատալու ճակատամարտն է և թույլ չտալը, որ մեր սիրտը դառնա անհավատության չար սիրտ: Քանի որ, եթե կենդանի Աստծո նկատմամբ անհավատությունը գլուխ է բարձրացնում մեր կյանքում, ապա արդյունքը կարող է լինել կարծրացումը, որը մեզ չկամ է դարձնում ապաշխարելու նկատմամբ և այդպիսով մեզ կտրում է Աստծո շնորհքից:

Այժմ դա չի կատարվի նրանց հետ, ովքեր իսկապես Քրիստոսի մեջ են: Նրանք, ովքեր իսկապես ծնված են Աստծուց, լրջորեն են մոտնում պայքարին և Աստծո զորության վրա են հենվում՝ մարտնչելու, և հաղթում են ամուր հավատքով: Դա Է Աստված խոստանում: «Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի»(1 Թեսաղոնիկեցիս 5:23):

Բովանդակություն

Անհավատությունը որպես անհանգստության արմատ

Այսօրվա տեքստն այժմ դա ցույց է տալիս սրտի կոնկրետ չար վիճակով, այն է `անհանգստությունով:

Կանգնեք մի պահ և մտածեք, թե ինչքան տարբեր մեղսավոր գործողություններ և վերաբերմունք է առաջ գալիս անհանգստությունից: Ֆինանսների մասին անհանգստությունը կարող է հանգեցնել տենչանքի և ագահության, հափշտակման և գողության: Որոշ խնդիրների մեջ հաջողության հասնելու անհանգստությունը կարող է ձեզ դյուրագրգիռ, խիստ և կոպիտ դարձնել: Հարաբերությունների մեջ անհանգստությունը կարող է ձեզ մեկուսացնել և անտարբեր դարձնել այլ մարդկանց նկատմամբ: Անհանգստությունը ինչ-որ մեկի արձագանքի վերաբերյալ կարող է ձեզ ստիպել ծածկել ճշմարտությունը և ստել որոշ բաների մասին: Այսպիսով, եթե անհանգստությունը կարելի լինել նվաճել, ապա բազմաթիվ մեղքեր կհաղթահարվեին:

Բայց ի՞նչն է անհանգստության արմատը: Եվ ինչպե՞ս կարելի է դրան վերջ տալ: Դրան պատասխանելու համար մենք վերադառնում ենք Մաթևոս 6-ի մեր տեքստին: Այս տեքստում չորս անգամ Հիսուսն ասում է, որ մենք չպետք է անհանգստանանք:

  1. Խոսք 25. «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք»:
  2. Խոսք 27. «Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել»:
  3. Խոսք 31. «Այսուհետեւ հոգ մի՛ արէք»:»
  4. Խոսք 34. «Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին»:

Խոսքը, որը բացահայտում է անհանգստության արմատը, խոսք 30-ն է. «Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր»: Այլ կերպ ասած, Հիսուսն ասում է, որ մեր անհանգստության արմատն մեր երկնային Հոր նկատմամբ հավատքի պակասությունն է: Երբ անհավատությունը գլուխ է բարձրացնում մեր սրտերում, դրա հետևանքներից մեկը անհավատությունն է:

Այսպիսով, երբ Եբրայեցիսը ասում է.«Նայեցեք. եղբայրք, միգուցէ ձեզանից մեկումը անհավատության չար սիրտ լինի», այն ներառում է հետևյալ նշանակությունը. «Նայեցեք. եղբայրք, միգուցէ ձեզանից մեկումը անհավատության ԱՆՀԱՆԳԻՍՏ սիրտ լինի»; Անհանգստությունը սրտի չար վիճակներից մեկն է, որը գալիս է անհավատությունից: Հիսուսն ասում է, որ շատ անհանգստությունը գալիս է փոքր հավատքից:

Այս ճշմարտության երկու տեսակի անհանգիստ պատասխանները

Այժմ ես կարող եմ մտածել երկու տեսակի անհանգիստ պատասխաններ այս ճշմարտության համար: Թույլ տվեք ասել, թե որոնք են դրանք, և ապա տալ աստվածաշնչյան պատասխան, նախքան մենք կանցնենք անհանգստության անհավատության դեմ պայքարին:

1. «Սա լավ լուր չէ»:

Պատասխաններից մեկը այսպիսին կլինի. Սա լավ լուր չէ: Իրականում շատ հիասթափեցնող է իմանալը, որ այն, ինչ մտածում էի, որ պարզապես պայքար է անհանգստության դեմ, ըստ էության, ավելի խորը պայքար է, այն բանի դեմ, թե արդյոք ես հավատում եմ Աստծուն, թե ոչ:

Այժմ իմ պատասխանը սրան համաձայնվել, բայց հետո չհամաձայնվելն է: Ենթադրենք, որ ձեր ստամոքսը ցավում էր, և դուք պայքարում էիք դրա դեմ դեղամիջոցներով և ամեն տեսակի դիետաներով, որոնք օգուտ չէին բերում: Եվ հետո, ենթադրենք, որ ձեր բժիշկը հերթական այցելությունից հետո ասում է, որ դուք քաղծկեղ ունեք փոքր աղիքում: Դա լա՞վ լուր կլինի: Դուք վճռականորեն ասում եք՝ ոչ: Եվ ես համաձայն եմ:

Բայց թույլ տվեք հարցն այլ կերպ ձևակերպել: Ուրա՞խ եմ, որ բժիշկը հայտնաբերել է քաղցկեղը,երբ այն դեռ կարելի է բուժել և որ իսկապես այն կարող է հաջողությամբ բուժվել: Դուք ասում եք՝ այո, ես շատ ուրախ եմ, որ բժիշկը գտել է իրական խնդիրը: Նորից ես համաձայն եմ:

Այսպիսով, նորությունը, որ դուք քաղծկեղ ունեք, լավ լուր չէ, որովհետև քաղցկեղ ունենալը լավ չէ: Դա լավ լուր է, որովհետև իմանալը, իրականում ինչումնն է խնդիրը, լավ լուր է, հատկապես, երբ այն կարելի է հաջողությալբ բուժել:

Ահա թե ինչի նման է իմանալը, որ անհանգստության իրական խնդիրը անհավատությունն է Աստծո խոստումների նկատմամբ: Այն լավ լուր չէ, որովհետև անհավատության քաղցկեղը լավ է: Այն լավ է, որովհետև ԻՄԱՆԱԼԸ, ԹԵ ԻՆՉՆ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍԽԱL լավ է, հատկապես նրա համար, որ անհավատությունը կարող այդքան հաջողությամբ բուժվել մեր մեծ բժշկի կողմից:

Այսպիսով, ես ուզում եմ ընդգծել, որ մեր անհանգստության և մեր անհավատության միջև կապը պարզելը, ըստ էության, շատ լավ լուր է, քանի որ դա միակ միջոցն է մեր մեղքի իսկական պատճառի դեմ պայքար սկսելու և հաղթանակ ունենալու, որն Աստված կարող է մեզ տալ իր Խոսքի և Հոգու թերապիայի միջոցով:

2. «Ինչպե՞ս կարող եմ ընդհանրապես որևէ երաշխիք ունենալ»:

Այլ հնարավոր պատասխան կա այն ճշմարտությանը, ըստ որի մեր անհանգստությունը արմատավորված է Աստծո խոստումների նկատմամբ մեր անհավատության մեջ : Այն այսպես է. Ես գրեթե ամեն օր առնչվում եմ անհանգստության զգացմունքների հետ, և ես զգում եմ, որ իմ հավատը Աստծո նկատմամբ պետք է ամբողջությամբ անադեկվատ լինի: Այսպիսով՝ մտածում եմ, որ կարո՞ղ եմ վստահ լինել, որ փրկված եմ:

Անհավատ լինելը ի հակադրություն հարձակումներ կրող հավատքի

Իմ պատասխանն այս մտահոգությանն այսպիսինն է. Ենթադրենք՝ դուք ավտոմեքենաների մրցավազքում եք և ձեր թշնամին, ով չի ցանկանում, որ դուք ավարտեք մրցավազքը, ցեխ է նետում ձեր դիմային ապակու վրա: Այն փաստը, որ դուք ժամանակավորապես կորցնում եք ձեր նպատակը ձեր տեսադաշտից և սկսում եք շեղվել, չի նշանակում, որ դուք պատրաստվում եք դուրս գալ մրցավազքից: Եվ դա, անշուշտ, չի նշանակում, որ դուք սխալ վազքուղու վրա եք: Հակառակ դեպքում թշնամին ձեզ ընդհանրապես չէր խանգարի: Դա նշանակում է, որ դուք պետք է միացնեք ձեր ապակեմաքրիչները և օգտագործեք Ձեր մեքենայի դիմային ապակու լվացուցիչները:

Սուրբ Գրքի վկայությունը

Սաղմոս 56:3-ում ասվում է. «Երբ վախենում եմ, հույսս քեզ վրա եմ դնում»: Ուշադրություն. Այն չի ասում. «Ես երբեք չեմ պայքարում վախի դեմ»: Վախը հարվածում է, և պայքարը սկսվում է: Այսպիսով՝ Աստվածաշունչը չի ենթադրում, որ ճշմարիտ հավատացյալներն անհանգստություններ չեն ունենա: Փոխարենը՝ Աստվածաշունչը մեզ ասում է՝, թե ինչպես պայքարենք, երբ նրանք հարվածեն:

Օրինակ՝ 1 Պետրոս 5:-7-ում ասվում է. «Ձեր բոլոր անհանգստությունները նրա վրա գցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար»: Այն ՉԻ ասում՝ դուք երբեք այնհանգստություն չեք զգա, որ Աստծուն հանձնեք այն: Այն ասում է, երբ ցեխը կեղտոտում է ձեր դիմային ապակին և դուք ժամանակավոր կորցնում եք ճանապարհը և սկսում է շեղվել անհանգստության մեջ, միացրեք ձեր մաքրիչները և ցայեք ձեր դիմային ապակու լվացուցիչներով:

Նրան, որ ամեն օր պայքարում է անհանգստության դեմ:

Այսպիսով՝ իմ պատասխանն ամենօր անհանգստության զգացմունքների հետ առնչվող անձին ասելն է՝ դա քիչ թե շատ նորմալ է: Խնդիրն այն է, թե ինչպես պետք է վարվեք դրանց հետ:

Եվ դրա պատասխանն այս է. Դուք անհանգստության հետ լուծում եք ձեր հարցերը՝ պայքարելով անհավատության դեմ: Եվ դուք անհավատության դեմ պայքարում եք՝ Աստծո Խոսքի շուրջ խորհրդածելով և խնդրելով Նրա Հոգու օգնությունը: Մեքենայի դիմային ապակու մաքրիչները Աստծո խոստումներն են, որոնք մաքրելով հեռացնում են անհավատության ցեխը: Եվ դիմային ապակու լվացուցիչի հեղուկը Սուրբ Հոգու օգնությունն է:

Առանց Սուրբ Հոգու փափկացնող աշխատանքի Խոսքի մաքրիչները միայն կքերեն անհավատության կուրացնող կուտակումները: Երկուսն էլ անհրաժեշտ են՝ և Հոգին և Խոսքը: Մենք կարդում ենք Աստծո խոստումները և մենք աղոթում ենք Իր Հոգու օգնության համար: Եվ մինչ դիմային ապակին մաքրվում է, որպեսզի մենք կարողանանք տեսնել այն բարեկեցությունը, որ Աստված պլանավորում է մեզ համար (Երեմիա 29:11), մեր հավատքն աճում է և շեղող անհանգստությունն հարթվում է:

Անհանգստության հաղթահարումը՝ պայքարելով անհավատության դեմ

Թույլ տվեք ավարտել, օգտագործելով մի քանի լուսաբանումներ, թե ինչպես անհավատության դեմ պայքարելը հաղթահարում է անհանգստությունը:

Հիսուսի և Պողոսի օրինակները

Այստեղ մեր տեքստում ունենք սննդի և հագուստի մասին մտահոգություն: Նույնիսկ լայնածավալ բարեկեցության համակարգով մեր երկրում ֆինանսների և բնականության խնդիրների վերաբերյալ մտահոգությունը կարող է շատ ուժեղ լինել: Բայց Հիսուսը 30-րդ խոսքում ասում է, որ դա անհավատության պատճառով է. «Ո՜վ դուք, թերահաւատներ»: Եվ այսպես , այս հատվածն առնվազն կես տասնյակ խոստումներ ունի անհավատալիության դեմ պայքարելու համար:

Օրինակ՝ 32 խոսքի վերջում նա ասում է. «Ձեր Երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ: Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ»: Սա տպավորիչ խոստում է: Ամեն ինչում, որ դուք անում եք տանը և աշխատավայրում, առաջին տեղում Աստծո նպատակները դրեցեք, և նա կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ՝ ապրելու նրա փառքի համար: Հավատացեք այդ խոստմանը և ֆինանսական անհանգստությունը կգոլորշիանա Աստծո հոգատարության ջերմության ներքո:

Պողոսը Փիլիպեցիների թղթում անհանգստության դեմ այսպես է կիրառել խոստումը: 4:6-ում նա ասում է ճիշտ Հիսուսի նման. «Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»: Եվ հետո 4:19-ում նա Հիսուսի նման տալիս է խոստումը. «Եվ իմ Աստվածը կլրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափովը՝ փառքով Քրիստոս Հիսուսումը»:

Անհանգստություններ, որոնց հետ կարող ենք առերեսվել

Եվ այսպես՝ այսօր մենք հետևում ենք Հիսուսի և Պողոսի օրինակին: Մենք պայքարում ենք անհանգստության անհավատության դեմ Աստծո խոստումներով:

Եվ երեկ, երբ Ռոբն ու Գեյլն ամուսնացան, նրանք Աստծո խոստումները տպեցին իրենց հարսանյաց թղթապանակում: Սրանցով նրանք պայքարում են և կպայքարեն ամուսնության բոլոր չբացահայտված անհանգստությունների դեմ: «Եւ * քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է,* նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. Մի վախենար եւ * մի զարհուրիր»(Երկրորդ Օրինաց 31:8):

Այսպիսով, ես կոչ եմ անում ձեզ ձեր պատերազմում վերցնել Աստծո գիրքը, խնդրել Սուրբ Հոգու օգնությունը, դնել ձեր խոստումները ձեր սրտում և պայքարել: Եւ հիշեք Առակաց 21:31-ի խոստումը. «Ձի է պատրաստվում պատերազմի օրվա համար, բայց հաղթանակը Տիրոջն է պատկանում»: