Աստծո նվերը, որին աշխարհն արժանի չէ. քրիստոնյա տառապյալները
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper
About Suffering
Part of the series Taste & See
Translation by Sona Petrosyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Խորհրդածություն Եբրայեցիներին ուղղված թղթի 11:37-39 հատվածի շուրջ
Եբրայեցիներին 11:37-39
“* Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. * ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով * ման եկան. Կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. Որ աշխարհքը նորանց արժանի չէր. Անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ * երկրի խոռոչներում։ Եւ սորանք ամենը հաւատքով * վկայութիւն առան, բայց խոստմունքը չ’ընդունեցին.”
Հիսուսը պարզորոշ հայտնեց, որ Իր բոլոր հետևորդները պետք է վերցնեն իրենց խաչը և հետևեն Իրեն (Մարկ. 8:34): Նա պարզորոշ հայտնեց, որ եթե մարդիկ Հիսուսին “Բէեղզեբուղ կոչեցին, ապա ո՞րքան աւելի նորա ընտանիքը” (Մատթ. 10:25):
“Եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. * եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կ’պահեն (Հովհ. 15:20)” ։
Նրանց համար, որ իրենց կյանքը նվիրել են Ավետարանը տարածելուն, Աստվածաշունչը ավելի մեծ տառապանքներ է խոստանում: Օրինակ` Հիսուսը Անանիային հայտնեց, որ Պետրոսին ասի` “Որովհետեւ ես ցոյց կ’տամ նորան, թէ որչափ պիտի չարչարուի իմ անունի համար” (Գործք 9:16): Այս տառապանքը ստրատեգիական նշանակություն ունի: Այն ողորմություն տալու նպատակ ունի: Դրա նպատակն է աշխարհի համար բացահայտել Քրիստոսի սերը:
Պողոսը այդ նպատակը բացատրում է այսպես` “Հիմա ուրախ եմ * իմ չարչարանքներումը ձեզ համար, եւ * լրացնում եմ Քրիստոսի նեղութիւնների պակասը իմ մարմնումը * նորա մարմնի տեղ որ է եկեղեցին” (Կողոսացիներին 1:24): Մենք գիտենք Փիլիպեցիների 2:30 խոսքից, որ “լրացնում եմ … պակասը” չի նշանակում լրացնել այն, ինչ կա, այլ հասցնել այն, ինչ կա, նրանց, ում համար դա նախատեսված է:
Այդպես փիլիպեցիների համար դա նշանակում էր, որ Եպափրոդիտոսը իրենց սերը նվերների տեսքով կհասցներ Պողոսին: Այստեղ, Կողոսացիների 1:24 խոսքում, դա նշանակում է, որ Պողոսը կհասցնի “Քրիստոսի չարչարանքները” աշխարհին իր իսկ “չարչարանքների” միջոցով: Պողոսի չարչարանքինպատակը Քրիստոսի չարչարանքը մարմնավորելն ու հանդես բերելն է: Երբ աշխարհը տեսնում է միսիոների չարչարանքները Քրիստոսին նրանց բերելիս, նրանք տեսնում են Քրիստոսի ունեցած սերը իրանց հանդեպ խաչի վրա:
Աշխարհը արժանի չէ Քրստոնյայի չարչարանքի նվերին: Բայց Աստված, այնուամենայնիվ, այն տալիս է: Եբրայեցիների 11:27-38 խոսքերում նկարագրվում է քրիստոնյաների որոշ չարչարանքներ` “* Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. * ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով * ման եկան. Կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. Որ աշխարհքը նորանց արժանի չէր.”: Այս վերջին բառերը նշանակում են, որ աշխարհը արժանի չէ այս նվերին` չարչարվող քրիստոնյաներին: Բայց Աստված շարունակում է տալ նրանց:
Ինչպե՞ս են այս չարչարվող սրբերը աշխարհին նվեր հանդիսանում: Պատասխանը նրանց հավատքի մեջ է: Նրանք բոլորը “հաւատքով * վկայութիւն առան” (խ. 39): Այսինքն` նրանք Աստծո կողմից հավանություն ստացան: Նրանց չարչարանքը հավատքի պակասից չէր, այլ նրանց չարչարանքի արժեքը հենց նրանց հավատքի մեջ էր կայանում: Ինչպե՞ս:
Նկատեք` Եբրայեցիների 11 գլխում Աստված երբեմն փրկության հրաշքներ է գործում չարչարանքների միջոցով (Եբրայեցիներին 11:27-35ա): Իսկ երբեմն Նա տալիս է հավատք` տառապանքին և մահին դիմանալու համար (Եբրայեցիներին 11:35բ-39): Ընդհանուր հայտարարը հավատքի, որն ազատում է նեղություններից և հավատքի, որը օգնում է տանել նեղությունները, այն է, որ երկու դեպքերում էլ Աստված արժևորվում է ազատությունից և կյանքից վեր: Նա, ով ազատվում է նեղությունից, ասում է` “Հիսուսը ավելին է, քան այն, ինչ շահում եմ”: Նա, ով մահանում է, ասում է` “Հիսուսն ավելին է, քան այն, ինչ կորցնում եմ”: Դա է հավատքի կենսահյութը` Հիսուսը` վստահված և արժևորված ամեն բանից վեր:
Ահա թե ինչու այս չարչարված քրիստոնյաները, հատկապես չարչարված միսիոներները, նվեր են աշխարհին: Նրանց` Հիսուսով կրած չարչարանքները մարմնավորում են ավետարանական այն ճշմարտությունը, որ Քրիստոսը ավելի արժեքավոր է, քան այն ամենը, ինչ կարող է տալ կյանքը և այն ամենը, ինչ կարող է վերցնել մահը: Խաչի ինչպիսի~ վառ հռչակում: Այս ճշմարտությունը ամենաթանկ նվերն է, որ քրիստոնյա մարդը կարող է տալ աշխարհին:
Աշխարհը արժանի չէ դրան: “Որ աշխարհքը նորանց արժանի չէր.”: Բայց, այնուամենայնիվ, մենք այն տալիս ենք: Ես աղոթում եմ, որ դուք ունենաք Հիսուսով ամեն կարիք բավարարող հավատք, երբ գա աշխարհին չարչարանքի նվերը տալու ժամանակը: Պատրաստվեք դրան` Քրիստոսի խորը ճանաչողությամբ:
Պատրաստվելով Ձեզ հետ տալու`
Հովիվ Ջոն