Աստված մեզ համար է, թե Ինքն Իր:

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About The Glory of God
Topic Index
About this resource
English: Is God for Us or for Himself?

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About The Glory of God

Translation by Susanna Akopyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).


Տարիներ առաջ Բիլլի Գրեհամի հետ գնացել էի խաչակրաց արշավանքի Անհայմա,Կալիֆորնիա:Կարծում եմ, այնտեղ այդ գիշեր մոտ 50,000 մարդ կար և ես նստել էի ձախ տրիբունայում և կարող էի տեսնել մի մեծ ամոբխ, որը հավաքվել էր կալվածատան շուրջը: Երբ մենք սկսեցինք երգել «Ինչքան մեծ ես դու», ես այդ պահին նշումներ արեցի և հետո չկարողացա երգել: Ես երբեք չէի լսել նախկինում այդպիսի բան: Հիսուն հազար ձայն փառաբանում էր Աստծուն: Ես շվարած էի,այդ պահը երբեք չեմ մոռանա: Ոչ մի երեևույթ երբեք ինձ այդքան Ճիշտ կամ հիանալի կամ խորապես հաճելի չէր թվացել,ինչքան որ այդ պահին 50,000 էակների միաձայն, սրտանց երգը ուղղված Աստծուն:

Ես անկեղծորեն հավատում էի,որ այդ գիշեր մի փոքր լույս էր երկնքից ծագել,որը Հայտնություն 5:11-13-ում նկարագրված է:

«Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների չորս կողմովը. եւ նորանց համարն էր բիւրերի ու հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին.Արժանի է մորթուած Գառն առնելու ու զօրութիւն,ու հարստութիւն, ու իմաստութիւն, եւ կարողութիուն,եւ պատիվ,եւ փառք, եւ օրհնութիւն: Եւ ամեն ստեղծուած,որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. և նորանք ամենը,որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին.«Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի օրհնութիւնը,եւ փառքը,եւ կարողութիւնը յաւիտեանս յավիտենից»:

Երկնային տեսիլքը անհաշվելի քանակությամբ էակների փառաբանումն է Հորը և Որդուն մեծ սիրով:Եվ նրանք ովքեր ճաշակել էին Գառան փառքը,չեն հրաժարվի դրանից հանուն երկրային կյանքի:

Աստված հետապնդում է Իր սեփական փառաբանությունը

Գառը արժանի է: Աստված` Հայրը արժանի է: Եվ հետևաբար մենք պետք է փառաբանենք Նրանց: Եվ մենք կփառաբանենք Նրանց: Շատ հավատացյալներ այդ ճշմարտությունը ընդունում են առանց որևէ խնդրի: Բայց երկու շաբաթվա ընթացքում մենք Սուրբ Գրքից իմացանք,որ Աստված ոչ միայն գործում էր, որպեսզի արժանի լինի փառքին,բայց ավելին,նրա նպատակն էր հաղթանակի միջոցով ձեռք բերել փառք: Աստված չի սպասում, որ իրան կմեծարեն իր ուժի և արդարության և ողորմության համար, նա առաջինը քայլ արեց, որպեսզի մեծարի իր անունը երկրի վրա և ցույց տա իր փառքը: Ամեն բան ինչ նա անում է, բխում է մեծարված լինելու իր ցանկությունից: Եսայիայի 48:11 –ը այս ամենի ապացույցն է.

«Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ,որովհետև ինչպես պղծվում է իմ անունը, և ես իմ փառքը ուրիշին չեմ տալ»:

Երեմիայի 13:11-ը հետևյալ ձև է ձևակերպում.

«Որովհետեւ ինչպէս որ գօտին փակած է մարդիս մէջքին,այնպէս էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայէլի տունը, եւ բոլոր Յուդայի տունը,ասում է Տէրը,որ ինձ համար ժողովուրդ լինեն եւ անուն եւ փառք ու պարծանք»:

Աստծո միակ նպատակը` իր անվան փառավորումն է ,այն ամենի համար ինչ նա անում է: Մեզ թվում է,որ միայն Հին Կտակարանն է մատնանշում այդ փաստը,բայց եթե ուշադիր կարդանք Եփեսացիս 1 կտեսնենք թե ինչ հիանալի գիրք է այն - նախադասություններով,որը երկարությամբ հասնում են ոչ միայն 11-րդ խոսքին,այլև բարձրությամբ հասնում են երկինք:Կա մի բառակապակցություն, որը երեք անգամ կրկնվում է 6,12 և 14-րդ խոսքերում,որտեղից շատ պարզ է դառնում,թե ինչ է մտածում Պետրոսը Աստծո նպատակի մասին,որի հիմքում ընկած է պաշտպանել մեզ մեղքից և իր համար: 5-րդ և 6-րդ խոսքում նշվում է.

«Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռքովն` իր կամքի հաճութեան պէս, իր փառաւոր շնորհքի գովասանքի համար,որ նորանով շնորհք ցոյց տուավ մեզ այն Սիրելիովը»:

Խոսք 12-րդ.

«Որ մենք գովասանք լինենք նորա փառքին,որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել»:

Խոսք 12-րդ.

«Որ մենք գովասանք լինենք նորա փառքին,որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել»:

Անցյալի խոստումներից մինչև Աստծո նախախնամությամբ ապագա դարերում մեզ հասանելիք ժառանգությունով ուրախանալը, Աստծո նպատակը և ձգտումն էր իր փառքի,հատկապես, իր շնորհքի գովաբանությունը:

Աստված արժանի է փառաբանության,և մենք պետք է փառաբանենք նրան,և մենք կփառաբանենք նրան, սա է քրիստոնյաների ճշմարտությունը,և մենք ընդունում ենք այն մեծ ուրախությամբ:Բայց ոչ հաճախ լսում ենք,որ Աստծո փառքի փառաբանումը ոչ միայն նրա գործողությունների արդյունք է,բայց նաև գործողության նպատակի և ձգտումների արդյունք: Նա կառավարում է աշխարհը այնպես,որ իրենով հիանան,զարմանան,մեծարեն և փառաբանեն: Հիսուսը գալիս է այս դարի վերջում, Պետրոսը 2 Թեսաղոնիկեցիս 1:10-րդ խոսքում ասվում է.«որ փառաւոր լինի իր սուրբերումը,եւ զարմանալի բոլոր հաւատացեալներումը»: Բայց ես իմ փորձից գիտեմ,որ մարդիկ այս ճշմարտությունը դժվարությամբ են ընդունում: Բնական է Աստծո համար փառաբանված լինելը,բայց բնական չէ նրա համար փնտրել փառքը: Չե որ Հիսուսը ասել էր,-«Ամեն ով որ իր անձը բարձրացնում է` կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնում է,կ’բարձրանայ» : Մինչդեռ Սուրբ Գրքից հասկանում ենք,որ Աստծո նպատակը մարդկանց կողմից մեծարվելն է:

Այս հոդվածով ես ցանկանում եմ ցույց տալ,որ Աստծո մեծարվելու նպատակը և ջանքը ոչ մի սխալ բան իր մեջ չի կրում,և նրա այդ ցանկությունը տարբերվում է մարդկային փառամոլությունից,քանզի Աստծո կողմից դա իր սիրո արտահայտման ձևն է:

Աստծո Աստվածակենտրոնությունից սայթաքելու երկու ձև:

Իմ կարծիքով երկու պատճառ կա ինչու մենք չենք հարմարվում այն մտքի հետ,որ Աստված կենտրոնացված է ինքն իր վրա: Առաջինը այն է,որ մենք չենք սիրում մարդկանց, ովքեր իրենց նման կերպ են պահում, և մյուս պատճառը այն է,որ Աստվածաշունչը սովորեցնում է,որ մարդը չպետք է փնտրի իր սեփական անձի փառքը: Այսպիսով մարդիկ վիրավորվում են Աստծո փառամոլությունից,իրենց սեփական փորձի և Աստվածաշնչում գրվածի պատճառով:

Մենք պարզապես չենք սիրում մարդկանց,ովքեր հիացած են իրենց կարողություններով կամ ուժով կամ տեսքով:Մեզ դուր չեն գալիս այն գիտնականները, ովքեր փորձում են ընդգծել իրենց մասնագիտական գիտելիքները կամ մեջբերում են մեզ համար իրենց վերջի հրատարակումները և դասախոսությունները: Մենք չենք սիրում գործարարների ովքեր շարունակ խոսում են իրենց խելամիտ ներդրումների մասին և թե իչպես են նրանք մնացել շուկայում ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելու հետևանքով: Չենք սիրում երեխանների , ովքեր իրենց գերազանցությունն են ցույց տալիս: Մենք մերժում ենք այն կանանց և տղամարդկանց, ովքեր հագուստի հարցում մոդայի հետ են քայլում,և հագնվում են ոչ պրակտիտ և ոչ հարմարավետ:Նրանք այդպես են հագնվում միայն լավ տպավորություն թողնելու համար:

Ինչո°ւ այս ամենը մեզ դուր չի գալիս:Կարծում եմ պատճառը այս մարդկանց կեղծավոր լինելն է:Նրանք այն են ինչ Էյն Ռենդը անվանում է «երկրորդ ձեռք»: Նրանք չեն ապրում այն ուրախությունով, որը գալիս է իրենց ձեռք բերումներից,քանի որ չեն գնհատում այդ ամենը: Փոխարենը նրանք կախվածության մեջ են գտնվում մարդկանց գովասանքից և հաճոյախոսոթյուններից: Եվ մենք չենք հիանում այդպիսի մարդկանցով: Մենք հիանում ենք այնպիսի մարդկանցով,ովքեր բավականաչափ հանգիստ են և ինքնագոհ, ովքեր կարիք չունեն իրենց թուլությունները և իրական թերությունները ծածկելու համար հավաքել այնքան հաճոյախոսություններ ինչքան, որ հնարավոր է:

Դա է պատճառը,որ որոշ վարդապետություններ,որոնք կարող են Աստծուն դասել երկրորդ կարգի շարքերում պետք է կասկածանք առաջացնեն քրիստոնյաների մոտ: Համաձայն շատ դասավանդումների Աստված փառք է փնտրում և ցանկանում է լինել մեծարված և անում է ամեն ինչ իր անունը փառաբանելու համար, և այդ փաստերի հիման վրա Աստծուն դասում են իրեն ոչ համապատասխան կատեգորիայում: Արդյոք այդ ամենը ճիշտ է: Մի բան կարող ենք վստահ ասել. Աստված թույլ չէ և թերություններ չունի.-«Նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան »(Հռովմայեցիս 11:36): Նա միշտ եղել է, և ամեն բան նրան է պատկանում,հետևաբար ամեն բան կարող ենք վերագրել նրան: Սա նշանակում է լինել ամեն ինչի Աստվածը և ոչ թե սովորական էակ: Կարող ենք եզրակացնել, որ Աստծո մեծարվելու և փառաբանվելու ձգտումը մարդիկ չեն կարող համարել թուլությունների և թերությունների քողարկում: Առաջի հայացքից նա կարղ է լինել «երկրորդ կարգի» մարդկանց շարքում,բայց նա նրանց նման չէ, և այդ մակերեսային նմանությունը կարելի է բացատրել ուրիշ կերպ; Պետք է,որ լինի մի այլ շարժառիթ,որը կդրդի նրան փնտրել մեծարում և փառաբանում:

Կա մի այլ պատճառ ինչու մենք չենք սիրում մարդկանց,ովքեր փառք են փնտրում: Միակ պատճառը նրանց կեղծավոր լինելը չէ, որով փորձում են թաքցնել թուլությունները և թերությունները, այդ ամենի պատճառը չսիրված լինելն է: Նրանք այնքան են տարված իրենց սեփական տեսքով և գովասանքով,որ ուշադրություն չեն դարձնում ինչ է կատարվում դիմացինի հետ: 1 Կորնթացիս 13:5-ը ասվում է «Սէրը իրը չէ որոնում»: Երևի հիմա թվում է Ձեզ, որ այս ամենը իրար հակասող բաներ են,Սուրբ Գիրքը սովորեցնեում է` Աստծո հիմնական նպատակը մեծարվելը և փառաբանվելն է,այդ դեպքում ինչպես նա կարող է սիրվել : Չէ որ «Սէրը իրը չէ որոնում»: Մոտ երեք ամիս մենք ուսումնասիրում էինք այն քարոզը,որում նշվում է,որ Աստված իր համար է ամեն ինչ անում:«Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ,ես իմ փառքը ուրիշին չեմ տալ»:

Աստծո անսահման սերը Իր անձնական փառքի փնտրտուքներում:

Պատասխանը,որը ես ցանկանում եմ տալ ճշմարտություն է. Աստված եզակի է,բոլոր էակներից փառավոր և լիովին ինքանգոհ,նա պետք է ինքն իր համար լինի,որպեսզի լինի մեզ համար: Եթե նա հրաժարվի ինքանաբարձրացման նպատակից,մենք պարտվողներ կլինենք:Նրա նպատակը փառք ձեռք բերելն է և հաճույք պատճառելը իր ժողովրդին և այդ երկու նպատակը միասնություն է:Կարծում եմ այս ամենը տեսնելու համար պետք է առաջադրենք հետևյալ հարցերը.

Հաշվի առնելով Աստծո անսահման, հիանալի գեղեցկությունը, և ուժը, և խելամտությունը կարող ենք հարցնել,թե ի˚նչ է կապում նրան մարդ արարածի հետ: Կամ տանք հետևյալ ձևակերպումը. Ինչ ուրախություն կարող է Աստված տալ մեզ, որպեսզի դրանով իսկ արտահայտի իր սերը: Միայն մեկ պատասխան ունի այս հարցը,այդպես չէ: ԻՆՔՆ ԻՐԵՆ:

Սա էր Իր Որդուն ուղարկելու Աստծո միակ նպատակը:Եփեսացիս 2:18-ում ասվոմ է,որ Հիսուսը եկել էր,որպեսզի մենք «մեկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ»: 1 Պետրոս 3:18-ում ասվում է. -«Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ,այն Արդարն անարդարների վերայ,որ մեզ մօտեցնէ Աստուծուն»: Աստված սիրուց դրդված մշակել էր մարդկության փրկության պլանը,որպեսզի հետ վերադարձնի նրանց,ինչպես որ սաղմոս 16:11 –ում է գրված. -«քո երեսի առաջին ուրախությւնների լիութիւն կայ,եւ քո աջ կողմը` քաղցրութիւններ` հաւիտեան»: Աստված կանգնած է մեր կողքին, տալիս է ամենալավը,և այդ լավը ոչ թե հեղինակության,հարստության կամ առողջություն մեջ է,այլ Աստծո հետ լիակատար շփման մեջ:

Եվ հիմա մենք այն եզրագծում ենք,որը ինձ համար մեծ բացահայտում էր,ինչպես նաև մեր խնդիրների լուծում: Մեզ անսահամն սիրով սիրելով, Աստված պետք է մեզ տա ամենալավը և հիացմունք պատճառի մեզ, նա պետք է մեզ նվիրի ինքն իրեն:Բայց ի°նչ ենք մենք անում,երբ մենք ունենում կամ մեզ ցույց են տալիս ինչ-որ լավ բան,որից մենք հաճույք ենք ստանում: Մենք գնհատում ենք դա:Մենք գովաբանում ենք փոքր երեխաներին,ովքեր ծնվելուց փոխում են իրենց դիրքը.-«Օ,նայեք այս գեղեցիկ,կլոր գլխին,և նրա մազերը,ձեռքերը,արդյոք մեծ չեն»:Մենք գովաբանում ենք սիրեցյալի դեմքը,երկար բացակայությունից հետո.-«Քո աչքերը երկնային են,մազերդ ատլասի փափկություն ունեն,դու այնքան գեղեցիկ ես»: Մենք փառավորում ու գնհատում ենք մեզ տրվածը,երբ արդեն զրկվում ենք ամեն ինչից: Նավակով ճամփորդելիս մենք հիանում ենք Սենթ Քրուայի ծառերով:

Ամենամեծ բացահայտումը, որ ես արել էի Կ.Ս. Լյուիսի օգնությամբ,ոչ միայն այն էր, որ մենք մեծարում ենք այն ամենը ինչ ուրախություն է մեզ պարգևում,այլ այն որ մեծարումը ուրախության գագաթնակետն է:

Բայց ամենատարօրինակը այն է,որ ես չէի կարողանում հասկանալ այն ինչը բացահայտ կերպով աչքի էր ընկնում,երբ մենք փառաբանում ենք Աստծուն և ընդհանրապես երբ մենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ենք փառաբանում:Ես դա ընդունում էի ինչպես հաճոյախոսության,հավանության,կամ պատվելու եղանակ: Ես երբեք չէի նկատում,որ ամեն տեսակի ուրախություն վերածվում է փառաբանության,եթե իհարկե այն ամոթի կամ ինչ-որ մեկին ձանձրացնելու վաղից չսկսենք թաքցնել: Աշխարհը թնդում է գովասանքներով,սիրահարները գովաբանում են իրենց սիրեցյալներին, ընթերցասերները իրենց սիրած գրողին,զբոսաշրջիկները գովում են քաղաքները,խաղացողները իրենց սիրելի խաղը,գովաբանում են եղանակը,գինին,ուտելիքները,դերասաններին,ձիերին,քոլեջները,քաղաքները, պատմական դեմքերին, երեխաներին, ծաղիկները, սարերը, հազվագյուտ նամականիշները, հազվագյուտ բզեզների, նույնիսկ երբեմն քաղաքական գործիչների և գիտնականների: Աստծո փառաբանության մասին մտածելով, սկզբից իմ հիմարության պատճառով չէի կարողանում հասկանալ ամենակարևորը,մենք հաճույքով մեծարում ենք այն ամենը ինչը մեզ հաճույք է պատճառում,բայց նույնը չենք անում իրական փառաբանությանը արժանի Աստծու նկատմամբ,չգիտեմ ինչու մենք կարծում ենք,որ դրա կարիքը չկա:

Ես կարծում եմ, մենք հաճույք ենք ստանում գովաբանելով այն ինչը մեզ հաճույք է պատճառում,որովհետև գովաբանությունը ոչ միայն արտահայտում է հաճույքը,այլ նաև ավարտին է հասցնում գործը,դա է մատնանշում գործի ավարտի մասին: Հաճոյախոսություն անելու համար չէ,որ սիրահարները շարունակ իրար ասում են,թե ինչքան են գեղեցիկ,այլ նրա համար,որ հաճույքը լիարժեք չի,եթե այն մնում է չարտահայտված: ¥Սաղմոս, էջ 93-95¤

Իմաստը նրանում է,որ մենք գովաբանում ենք այն,ինչը մեզ հաճույք է պատճառում,որովհետև հաճույքը լիարժեք չէ,մինչև այն փառաբանության ձևով չես արահայտում: Եթե մեզ չթույլատրեն ասել այն ինչը մենք արժեքավորում ենք, և մեծարել ինչը սիրում ենք, և գովաբանել ինչով մենք հիանում ենք,մեր ուրախությունը լիարժեք չի կարող լինել: Հետևաբար,եթե Աստված իրոք մեզ համար է,և եթե նա պետք է մեզ տա ամենալավը և դարձնի մեր ուրախությունը լիարժեք, այդ դեպքում նա պետք է նվաճի մեր փառաբանությունը իր համար: Ոչ թե այն պաճառով,որ նա կարիք ունի թաքցնելու իր որոշ թուլությունները և թերությունները,այլ որովհետև նա սիրում է մեզ և ձգտում է տալ լիարժեք ուրախություն,որը կարող ենք միայն գտնել ճանաչելով և գովաբանելով նրան,բոլոր էակներից ամենագեղեցիկին:

Աստված միակ էակն է ամբողջ աշխարհում,ում համար իր անձի գովաբանության ձգտումը միայն ու միայն սիրո գործընթաց է: Նրա համար ինքնամեծարումը մեծ արժանիք է: Երբ նա ամեն ինչ անում է §գովաբանելու իր փառքը¦ ինչպես Եփեսացիս 1-ում ասվում է, նա պահպանում և առաջարկում է մեզ այն ինչը միակ բանն է այս աշխարհում,որ կարող է մեզ բավարարվածության զգացողություն պարգևել: Աստված մեզ համար է, և հետևաբար այդպիսին եղել է, և կա, և միշտ էլ կլինի իր համար:Մեծարեք Աստծուն:Թող այն ամենը ինչ շնչում է մեծարի Աստծուն: